«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը փոփոխում է․: war:Iliada
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: pcd:Iliade
Տող 100. Տող 100.
[[no:Iliaden]]
[[no:Iliaden]]
[[oc:Iliada]]
[[oc:Iliada]]
[[pcd:Iliade]]
[[pl:Iliada]]
[[pl:Iliada]]
[[pnb:الیاد]]
[[pnb:الیاد]]

17:50, 15 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Իլիական (հին հունարեն՝ Ἰλιάς), Հոմերոսին վերագրվող վիպերգ (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարջձաններից մեկը: «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի:

Աշխարհաբար հայերենի թարգմանվել է երկու անգամ՝ (գրաբարից) Մկրտիչ Խերանյանի և (հունարենից) Համազասպ Համբարձումյանի կողմից [1][2]:

«Իլիական»-ի սկիզբը

«Իլիական»-ի առաջին տողերը` հունարեն
Թարգմանությունը` Մ. Խերանյանի Թարգմանությունը` Հ. Համբարձումյանի
Երգի'ր, Մուսա, քենը երգի'ր Պելևսածին Աքիլլեսի,
Քենը դժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյութազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շների:
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը` արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ:
Զայրույթն երգիր, աստվածուհի, Պելևսածին Աքիլլեսի,
Զայրույթն ահեղ, որ աքայանց մատնեց անթիվ աղետների
Եվ փառապանծ շատ քաջերի հոգիները դժոխք նետեց:
Զևսի կամքով դա կատարվեց, սկսվելով այն օրվանից,
Երբ չարաղետ պառակտվեցին զարհուրելի
Ագամեմնոն արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ:

Իլիականի համառոտ սյուժեն

Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը փախցնում է հույների Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը` Հեղինեին: Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն: Ահա այս գեղեցկուհուն առևանգում է Ալեքսանդրը, որն էլ դառնում է տրոյական պատերազմի պատճառ: Հույների պատերազմում նրանց զորքերի հրամանատարը Ագամեմնոնն էր: Նրանց կողմից Աքիլեսը, Պարտոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ: Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում տրոյական պատերազմին: Նրա խորհրդով պատրաստում են փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են հույն զինվորներ: Տրոյացիները փայտե ձին ներս են տանում: Զինվորները դուրս են գալիս և կոտորում պահակազորին, բացում դարպասները: Հեղինեն վերադարձվում է ամուսնուն: Տասը տարի Ոդիսևսը մասնակցել է տրոյական պատերազմին: Տասը տարի էլ պահանջվում է որ վերադառնա հայրենիք` Իթաքե: Ոդիսևսի բացակայության ժամանակ ծնվել էր նրանց որդին` Տելեմաքոսը: Ոդիսևսի բացակայության ժամանակ 108 փեսացուներ խնդրում էին Պենելոպեի ձեռքը, բայց մերժվում էին: Ոդիսևսի խորհրդով Պենելոպեեն մրցույթ է կազմակերպում:Ոդիսևսի աղեղից նրանք պետք է նետ արձակեին, որը պետք է անցներ 12 օղակների միջով: Ոչ ոք չի կարողանում անգամ լարել այդ աղեղը: Այդ բանը կարողանում է անել Ոդիսևսը, որը կերպարանափոխվել էր, և որդու հետ մեկտեղ կոտորում բոլոր ներկա գտնվողներին: Այնուհետև Ոդիսևսը թագավորում է որդու և կնոջ հետ:

Հեղինեն և Պարիսը

Ծանոթագրություններ

  1. Իլիական / Հոմերոս; Գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան; Երևան : ԵՊՀ, 1987. - 500 էջ:
  2. Իլիական : [Վիպերգ] / Հոմերոս; Հին հուն. բնագր. թարգմ.՝ Հ. Համբարձումյան; Խմբ.՝ Ս. Վահունի. - Երևան : Հայպետհրատ, 1955. - 512 էջ : դիմանկ. ; 24 սմ. Ծանոթագր.՝ էջ 471-492 Բառարան՝ էջ 492-510 Համբարձումյան, Համազասպ Ասատուրի, 1880-1965 թարգմ. Վահունի, Սուրեն Վահանի, 1910-1983 խմբ. Հունական անտիկ գրականություն - Վիպերգ

Կաղապար:Link FA