«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 3511 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Գահակալման սկզբնական տարիներին, [[կիմերներ]]ի և [[սակեր]]ի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել [[Կուր]] գետի արևելյան ավազանում։
 
Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ [[Զվարթնոց]]ի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման (ցարդ գործում է) և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև [[Թեյշեբաինի]] բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ|publisher=ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն|location=Երևան|year=2007|page=էջ 371}}</ref>
 
 
Մոտ մ.թ.ա. 590թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ: Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները:
 
Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից` Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ:
աննա
Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում: Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Ուրարտուի շատ բերդ-ամրոցներում` մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Ուրարտուի և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը: Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին ուրարտական հզոր թագավորներից մեկի` Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը: Մ.թ.ա. 714թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Ուրարտու կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, ուրարտական թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը` Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը: Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն: Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում:
 
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում: Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605թ.) Ուրարտական պետությունը ենթարկվում է կործանիչ արշվանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից: Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին: Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր: Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված: Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է ուրարտական թագավոր` Արգիշտիի որդի Ռուսայի անունը: Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939թ.` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից:
== Տես նաև ==
* [[Ուրարտական արքաների ցանկը]]
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Արգիշտի Բ]]
| Հաջորդող = [[Սարդուրի Գ]]
| Ցուցակ = Ուրարտական արքա<br />Ռուսա Բ
| Տարիներ = մ.թ.ա. մոտ 685-645
| bcolor = #fafff6
| color = #CCFFBF
}}
 
{{Ուրարտու}}
 
[[Կատեգորիա:Ուրարտական արքաներ]]
 
[[ca:Rusa II]]
[[de:Rusa II.]]
[[en:Rusa II]]
[[eo:Rusa la 2-a]]
[[fr:Rusa II]]
[[hu:II. Rusza]]
[[ja:ルサ2世]]
[[ko:루사스 2세]]
[[nl:Rusa II]]
[[pl:Rusa II]]
[[ru:Руса II]]
[[sh:Rusa II]]
[[tr:II. Rusa]]
[[uk:Руса II]]
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ