«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: es:Una historia del Bronx
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: es:A Bronx Tale
Տող 47. Տող 47.
[[de:In den Straßen der Bronx]]
[[de:In den Straßen der Bronx]]
[[en:A Bronx Tale]]
[[en:A Bronx Tale]]
[[es:Una historia del Bronx]]
[[es:A Bronx Tale]]
[[eu:A Bronx Tale]]
[[eu:A Bronx Tale]]
[[fr:Il était une fois le Bronx]]
[[fr:Il était une fois le Bronx]]

23:26, 27 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Բրոնքսյան պատմություն
անգլ.՝ A Bronx Tale
Պատկեր:A bronx Tale.jpeg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա
Քրեական
ՀիմքԲրոնքսյան պատմություն
Թվական1993թ.
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌոբերտ Դե Նիրո
ՊրոդյուսերՌոբերտ Դե Նիրո
Ջեյն Ռոզենտալ
Ջոն Կիլիկ
Սցենարի հեղինակՉեզ Պալմինտերի
ԴերակատարներԼիլո Բրանչատո կրտսեր
Չեզ Պալմինտերի
Ռոբերտ Դե Նիրո
Ֆրենսիս Կապրա
Տարալ Հիքս
Ջո Պեշի
ՕպերատորՌեյնալդո Վիլյալոբոս
ՄոնտաժՌոբերտ Ք. Լովեթ և Դևիդ Ռեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունSavoy Pictures
Տևողություն120 րոպե
MPAA վարկանիշ

Բրոնքսյան պատմություն (անգլ.` A Bronx Tale) 1993թ.-ին նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ է, որտեղ գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Բրոնքս թաղամասում` 1960-ականներին: Ֆիլմը Ռոբերտ Դե Նիրոյի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Վերջինս հանդես է գալիս նաև ֆիլմում: Ֆիլմի սցենարի հեղինակն է Չեզ Պալմինտերին, ով նույնպես խաղում է ֆիլմում և մարմնավորում առանցքային կերպարներից մեկին` Սանիին:

Սյուժեն

Ֆիլմի գլխավոր հերոսն է Նյու Յորքի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն (Դե Նիրո) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է բեյսբոլի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն (Չեզ Պալմինտերի), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից:

Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` Սի, որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման:

Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս և վառել նրանց խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ: ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների` հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փաստորեն փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված նա վազում է դեպի Սանիի բարը` նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու: Սակայն մտնելով բար, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով մահացու կրակ է հասցնում Սանիին: Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:

Արտաքին հղումներ