«Վիզա (խումբ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: cs:Viza (skupina) |
||
Տող 54. | Տող 54. | ||
[[Կատեգորիա:Ծագումով հայ երաժիշտներ]] |
[[Կատեգորիա:Ծագումով հայ երաժիշտներ]] |
||
[[cs:Viza (skupina)]] |
|||
[[de:Visa (Band)]] |
[[de:Visa (Band)]] |
||
[[en:Viza]] |
[[en:Viza]] |
20:08, 24 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ
Վիզա | |
---|---|
Պատկեր:Viza.jpg Վիզա | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Վիսա(2000–2009) |
Երկիր | ԱՄՆ Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Ժանրեր | ֆոլկ ռոք, ալտերնատիվ ռոք, էքսպերիմենտալ ռոք, ջիպսի պանք |
Գործունեություն | 2000-ներկա |
Լեյբլ | Serjical Strike Records, Architects of Melody Records |
Կապված | Սերժ Թանգյան, Scars on Broadway, Neurobox |
Կայք | VIZA |
Անդամներ | |
Կ'նուպ Տոմոպուլոս Օրբել Բաբայան Շանթ Բիսմեջյան Ալեքսան Խաչերյան Հիրամ Անտոնիո Ռոսարիո Քրիս Դանիել Անդրանիկ Կզրյան Ջիվան Գասպարյան II |
Վիզա-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և ցնցման գործիքները ծանր ռոքի հետ: «Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ` ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջև, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները:
Պատմություն
2000 թվականին ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը [1] Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար: Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը` հայեր: «Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս և մնացածը` պանիր: Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսպանական: Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը: 6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց ևս մի գործիք` դուդուկ, որը հնչում է Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում: - «Ռոքը բարձր են նվագում և ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն: Վիզայի պատմության մեջ կարևոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանին,[1] ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը: «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ: Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ: 2010-ին Վիզան թողարկեց իր 5-րդ ալբոմը` «Made in Chernobyl»,[2] որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ: Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»: Խումբն այժմ աշխատում է իր «Carnivalia» խորագրով ալբոմի վրա, որը նախատեսվում է լույս տեսնել 2011-ի ամռանը:[3]
Սկավառակագրություն
- 2001 - Visa (EP)
- 2006 - Maktub
- 2007 - De Facto (EP)
- 2008 - Eros
- 2010 - Made in Chernobyl
- 2011 - Carnivalia
Խմբի անդամներ
- Կ'նուպ Տոմոպուլոս - վոկալ, 13 լարանի կիթառ
- Ջիվան Գասպարյան II - դուդուկ, զուռնա
- Օրբել Բաբայան - էլեկտրական կիթառ, թառ, սազ, վոկալ
- Շանթ Բիսմեջյան - էլեկտրական կիթառ
- Էնդրյու Կզիրյան - ուդ
- Քրիս Դանիել - ցնցման գործիքներ
- Ալեքսան Խաչերյան - բաս կիթառ
- Հիրամ Անտոնիո Ռոսարիո - ստեղնաշարեր, հարմոն