«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վիքիֆիկացում
No edit summary
Տող 1. Տող 1.

{{unreferenced}}
{{Տեղեկաքարտ Կաթողիկոս
{{Տեղեկաքարտ Կաթողիկոս
| հայերեն անուն =Ներսես Ե Աշտարակեցի
| հայերեն անուն =Ներսես Ե Աշտարակեցի
| անուն ծնվելիս = Թորոս Հարությունի Շահազիզյան
| պատկեր =Портрет Нерсеса Аштаракеци.А.Овнатанян.jpg
| եկեղեցի = {{դրոշավորում|ՀԱԵ}}
| տիտղոս = [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|'''Ամենայան Հայոց Կաթողիկոս''']] (122-րդ)
| տիտղոս = [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|'''Ամենայան Հայոց Կաթողիկոս''']] (122-րդ)
| ժամանակ = [[1843]]-[[1857]] թթ.
| ժամանակ = [[1843]]-[[1857]] թթ.
Տող 18. Տող 15.
| նախորդ = [[Հովհաննես Ը Կարբեցի|Հովհաննես Ը]]
| նախորդ = [[Հովհաննես Ը Կարբեցի|Հովհաննես Ը]]
| հաջորդ =[[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մատթեոս Ա]]
| հաջորդ =[[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մատթեոս Ա]]
}}
'''Ներսես Ե Աշտարակեցի''', [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]] ([[1843]]-[[1857]] թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է [[Հովհաննես Ը Կարբեցի|Հովհաննես Ը Կարբեցուն]]:
'''Ներսես Ե Աշտարակեցի''', [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]] ([[1843]]-[[1857]] թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է [[Հովհաննես Ը Կարբեցի|Հովհաննես Ը Կարբեցուն]]:


Տող 59. Տող 55.
Պատկեր:Tombstone - Nerses V.JPG|Ներսես կաթողիկոսի գերեզմանը [[Էջմիածնի Մայր Տաճար]]ի մոտ
Պատկեր:Tombstone - Nerses V.JPG|Ներսես կաթողիկոսի գերեզմանը [[Էջմիածնի Մայր Տաճար]]ի մոտ
Պատկեր:Nerses Ashtaraketsi Statue.jpg|Ներսես Աշտարակեցու արձանը [[Աշտարակ]]ում, [[Հայաստան]]
Պատկեր:Nerses Ashtaraketsi Statue.jpg|Ներսես Աշտարակեցու արձանը [[Աշտարակ]]ում, [[Հայաստան]]
</gallery>

{{կաթողիկոսներ}}
{{Անձ-անավարտ}}
{{ՀԱԵ-անավարտ}}

== Արտաքին հղումներ ==

* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, էջ 782]
* [http://www.a1plus.am/am/culture/2004/06/4/6665 Ներսես Աշտարակեցի]

[[Կատեգորիա:1770 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1857 մահեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]]

[[en:Nerses V]]
[[fi:Nerses V]]
[[fr:Nersès V d'Achtarak]]
[[ru:Нерсес V]]

14:28, 18 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

{{Տեղեկաքարտ Կաթողիկոս | հայերեն անուն =Ներսես Ե Աշտարակեցի | տիտղոս = Ամենայան Հայոց Կաթողիկոս (122-րդ) | ժամանակ = 1843-1857 թթ. | թիվ = 1770 փետրվարի 13 | վայր = Աշտարակ | կրթություն =Էջմիածնի ժառանգավորաց դպրոց | մահացել=Փետրվարի 13, 1857 թ. | վայր մահվան=Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Էջմիածին | վանականության ընդունում = | ձեռնադրում = 1843 թ. | թաղված=Հայաստան Հայաստան [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ | Վիքիպահեստում = | նախորդ = Հովհաննես Ը | հաջորդ =Մատթեոս Ա Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն:

Կենսագրություն

Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում:1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ:Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին` նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը:

1814-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս: Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն: Նրա ջանքերով 1824 թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան: Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան: Սկիզբ է առնում հրատարակչական գործը:

Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ: Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը:

1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:


Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828):

Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները:

Մահացել է 1857 թ-ի փետրվարի 13-ին Թիֆլիսում:

Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` «Պաշտպան հայրենյաց»:

Նրան հաջորդել է Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին:

Գործունեությունը

1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:

Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:

1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած` Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ: Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին:, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ: Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ` մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին: 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը: Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին: Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում: Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարցձր գնահատականին: 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան: Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին: Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը: Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում` Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում` հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան: Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում` հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար: Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր: Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները` Պասկևիչը ամեն ինչ անում է` նրան պատերազմից հեռացնելու համար: Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մաղադրանքների մեջ: Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա: Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից:

Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը հայ ժողովըրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերությունների մասին էր: Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը:

Պատկերներ

<gallery> Պատկեր:Tombstone - Nerses V.JPG|Ներսես կաթողիկոսի գերեզմանը Էջմիածնի Մայր Տաճարի մոտ Պատկեր:Nerses Ashtaraketsi Statue.jpg|Ներսես Աշտարակեցու արձանը Աշտարակում, Հայաստան