«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ta:யூதாசு இஸ்காரியோத்து; կոսմետիկ փոփոխություններ
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: lv:Jūda Iskariots)
չ (r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ta:யூதாசு இஸ்காரியோத்து; կոսմետիկ փոփոխություններ)
'''Հուդա Իսկարիովտացի''' ({{lang-he|יהודה איש קריות}}, ''Եհուդա իշ-Կրայոտ''), քրիստոնեությունում` [[Հիսուս Քրիստոս]]ի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին :
 
== Հուդա Իսկարովտացու ծագումը ==
 
[[Ավետարան]]ում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու [[առաքյալներ]]ի ընտրության ժամանակ: Այդ ընտրությունը ներկայացնում են համատես [[Ավետարան]]ների 3 հեղինակները (Մատթ. 10:2-4, Մարկ. 3:16-19, Ղուկ. 6:14-16): Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են: Առաքյալները բոլորը [[գալիլիա]]ցիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ: Սակայն [[Գործք առաքելոց]]ում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2:7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը: Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել: Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի` «Իսկարիովտացի» կոչմանը: «Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից` «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է : Հետագայում որոշ ասորական և հայկական թարգմանություններում Հուդային անվանեցին նաև «Կարիոտացի», «Սկարիոտացի» : Կարիոտը (Կերիոտ, Կարիովտ, Կարիավոթ, Ասովր) պատկանում էր [[Հակոբ]]ի որդի [[Հուդա]]յի ցեղին (հմմտ. Հեսու 15:25 , Երեմ. 48:24): Կարիոթը, սակայն, դուրս էր [[Գալիլիա]]յից, ինչի համար էլ Հուդա Իսկարիովտացուն գալիլիացի չեն համարում: Ըստ [[Մաղաքիա արք. Օրմանյան]]ի ոչ թե ինքը Հուդան էր բուն Իսկարիովտացի, այլ հայրը` Սիմոնը (Հովհ. 6:72), որ հավանաբար գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում, ինչի հետևանքով էլ «Իսկարիովտացի» անունը հորից անցել էր որդուն: Իսկարիովտացի անվան այլ բացատրություն է, թե այն ծագել է որպես ածական արամերեն «շեքայիրա» արմատից, որ թարգմանվում է ստախոս, կեղծավոր : Մեկ այլ բացատրությամբ այն առաջացել է եբրայերեն «էշկար»` առևտուր, ապրանք բառից: Տասներկուսի շարքում թեպետ Հուդան միշտ վերջինն է հիշվում, բայց ամենայն հավանականությամբ դա ավետարանիչների միտումնավոր դասավորության հետևանք է` կապված Իսկարիովտացու իրագործած մատնության հետ: Ենթադրելի է, որ Հուդան պատվով ու կարգով էլ վերջինը չէր, քանի որ [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ն առաքելական խմբի գանձապահի ու մատակարարի պաշտոնը նրան էր վստահել և ինչ նպաստ, որ նվիրվում էր իրենց ապրուստի համար, պահողը Հուդան էր, և ինչի կարիք, որ ունեին, գնողն ու պատրաստողը դարձյալ նա էր (հմմտ. Հովհ. 12:6, 13:29): Սրանից էլ ենթադրելի է դառնում, թե Հուդան ոչ թե ձկնորս էր, այլ` մաքսավոր:
Խոսելով Հուդայի մասին [[Հովհաննես Ավետարանիչ]]ն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12:6): Այս հատկանիշը կապված է [[Բեթանիա]]յում` բորոտ Սիմոնի տանը Հիսուսի մասնակցած ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:2-8): Ընթրիքի ընթացքում [[Ղազարոս]]ի քրոջ` Մարիամի կատարած օծումը (սա, ի դեպ, հյուրին մեծարելուև գնահատելու յուրահատուկ սովորույթ էր) ոմանց աչքին անիմաստ շռայլություն է թվում: Դրա դեմ հատկապես արտահայտվում է Հուդան` ասելով, թե Վարդապետին պատվելու համար յուղի փոքր քանակն էլ կբավարարեր, մինչդեռ 300 դենար (իսկ սա, ըստ երևույթին մեծ գումար էր) արժեցող նարդոսյան անուշահոտ յուղը կարելի էր վաճառել և ողորմություն անել աղքատներին (Հովհ. 12:4-5): Հուդայի այս հանդիմանությանը արձագանքում են նաև մյուս առաքյալները (Մատթ. 26:8-9, Մարկ.14:4-5): Բայց եթե առաքյալները դիտողությունը անում էին մղված ազնիվ նախանձախնդրությունից, ապա Հուդան դրդվեց նախանձից, քանի որ «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում,և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում» (Հովհ. 12:6):
 
== Ինչո՞ւ էր Հուդան առաքյալների շարքում ==
 
Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան բացատրություններ, որոնց հիմքը նույնն է` ներողամտությունը, ինչպես [[Պողոս առաքյալ]]ն էլ է ասում. «Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2:4):
Հիսուսի կողմից Հուդայի` սատանա անվանվելու վերաբերյալ կան մի քանի այլ մեկնություններ ևս: Դրանցից մեկում, որ պատկանում է սբ. [[Սուրբ Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորուն]], գրված է, որ Հիսուս այդպես է ասել, որպեսզի ներկաները հետագայում հասկանան, որ Փրկիչը ընտրել է մատնիչ աշակերտին` կանխավ իմանալով նրա` մատնիչ լինելու մասին, և չի տալիս մատնիչի անունը, քանզի չի ուզում վարկաբեկել նրան, եթե հանկարծ նա ապաշխարի : Մեկ այլ մեկնությամբ Քրիստոս հայտնում է Իր գիտությունը մատնիչ-սատանայի մասին, որպեսզի [[Առաքյալներ]]ը` որպես Քրիստոսին մշտապես հետևողներ, չընկնեն ավելորդ անձնապաստանության մեջ: Նա հայտնում է, որ իրենց մեջ կա մեկը, որ շատ մոտ է գտնվում սատանային: Իսկարիովտացու բոլոր քայլերն աստիճանաբար տանում էին Քրիստոսի մատնությանը, թեև ինքն էլ դեռևս պարզորեն չէր գիտակցում իր այդ նպատակը :
 
== Մատնության նախադրյալներ ==
 
[[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կատարած բազում հրաշքները և հատկապես [[Ղազարոս]]ին տրված [[հարություն]]ը (Հովհ. 11:1-44) անհանգստություն էր պատճառում Նրա հակառակորդներին: Հնարավոր է, որ ոմանք մասամբ ընդունում էին Քրիստոսի կատարած հրաշքների ճշմարտացիությունը, բայց միևնույն ժամանակ վախենում էին, որ դա կարող է ժողովրդական հուզում առաջ բերել, ինչն էլ իր հերթին, առիթ կտար հռոմեական իշխանություններին վերջնական հաշվեհարդար տեսնել հրեաների հետ: Բացի այդ, որ ամենակարևորն է, նրանք Քրիստոսին չէին ընդունում որպես [[Մեսիա]], որովհետև Հիսուս չէր համապատասխանում նրանց` Մեսիայի վերաբերյալ պատկերացումներին: Նրանք իսկապես զգուշանում էին, որ Հիսուս կարող է ժողովրդական շարժման առաջնորդ դառնալև դրանով վնասել մի ամբողջ ազգի: Ահա այս պատճառով [[Կայիափա քահանայապետ]]ի գլխավորությամբ քահանայապետական ժողով գումարվեց (Հովհ. 11:47-53), ուր վճռվեց ամեն գնով ասպարեզից հեռացնել Հիսուս Նազովրեցուն, քանզի «ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի» (Հովհ. 11:50):
Իսկապես, Հուդան, մտնելով դավադիրների մոտ, միանգամից հարցնում է. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ» (Մատթ. 26:15): Սանհեդրինի անդամները Հուդային դրամ` արծաթ են խոստանում (Մարկ. 14:11, Ղուկ. 22:5), ինչի մասին Մատթեոսն ավելի ստույգ ասում է, թե երեսուն արծաթ էր (Մատթ. 26:15): Հուդան միայն մի բան է պարտավորվում անել` Ուսուցչին մատնել «ամբոխից մեկուսի» (Ղուկ. 22:6): Ամենայն հավանականությամբ, պայմանավորվում են նաև մատնությունն իրագործել Զատկական տոներից հետո, ինչպես իրենք` քահանայապետներն էլ էին որոշել (Մատթ. 26:5, Մարկ. 14:2): Հարցը վերջնականապես ճշտելուց հետո Հուդան վերադառնում է Վարդապետի մոտ` ձևացնելով, թե ոչինչ չի եղել, բայց մտքում միշտ հնար որոնելով Տիրոջը մատնելու համար:
 
== Երեսուն արծաթ ==
 
Հին [[Օրենք]]ում երեսուն արծաթը ստրուկի արյան գինն էր, ինչպես [[Հնգամատյան]]ում է գրված. «Եթե ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարվածի, ցլատերը նրա տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի» (Ելք 21:32): Մարգարեություններում երեսուն արծաթը հավասար է մշակի մեկ տարվա ամբողջ վարձին (Զաք. 11:12): Եվ ավելի ներքևում պիտի տեսնենք, թե երեսուն արծաթ արժեր բրուտների ագարակի չափ հողատարածությունը (Մատթ. 27:7): Թե ի՛նչ դրամական արժեք ուներ երեսուն արծաթն այն ժամանակ, դժվար է ասել, սակայն Ավետարանից երևում է, որ այդ գումարը Հուդայի համար չափավոր և անգամ էական գումար էր, քանզի Հուդան, որ հավանաբար չէր էլ ակնկալում այդքան ստանալ, առանց սակարկության համաձայնում է դրան: Երեսուն արծաթը, որ մեկ ստրուկի արժեքն էր [[Աստվածաշունչ|Հին Ուխտում]], այստեղ սիմվոլիկ նշանակություն է ստանում, քանի որ Իսկարիովտացին այդպիսով ինքն է հավասարվում ստրուկի, որի «տերը» ոչ թե Հիսուսն է` Աստված, այլ` դրամը` արծաթը (հմմտ. Մատթ. 6:24, Ղուկ. 16:13):
Մեկնիչների մի մասի կարծիքով հովվապետները ստրուկին հավասար գին նշանակեցին` ի նշան [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ի հանդեպ իրենց արհամարհանքի , մյուսների ենթադրությամբ երեսուն արծաթը խորհրդանշական թիվ է, որ նշանակում է կրոնուրացություն , ինչպես [[Զաքարիայի մարգարեություն]]ում է գրված. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե` ոչ, ասացե՛ք»: Եվ նրանք կշռեցին իմ վարձը` երեսուն արծաթ: Տերն ինձ ասաց.«Դու բովի մեջ գցիր դա, քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»: Ես վերցրի երեսուն արծաթըև Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ» (Զաք. 11:12-13) :
 
== Հուդան մատնում է Հիսուսին ==
 
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո` մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում: Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26:17-19, Մարկ. 14:12-16, Ղուկ. 22:14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26:20, Մարկ. 14:17, Ղուկ. 22:14)` Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի [[Օրենք]]ն էր պահանջում (Ելք 12:1-14):
Մատնիչը նախապես որոշակի պայմանավորվածության էր եկել ամբոխի հետ.նա պիտի մոտենար և մտերմաբար համբուրեր Քրիստոսին, ինչն էլ պիտի նշան լիներ զորախմբի համար, թե ո՛վ է Քրիստոսը (Մատթ. 26:48, Մարկ. 14:44, Ղուկ. 22:47): Հուդան, կեղծավոր սիրալիրությամբ մոտենալով Տիրոջը, կանչում է. «Ողջո՜ւյն Վարդապե՛տ» (Մատթ. 26:49): Նա համբուրեց Քրիստոսին: «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26:50), - հարցնում է Քրիստոսը,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22:48): Հուդան ոչինչ չի պատասխանում: Հիսուս չի սպասում պատասխանին, մոտենում է զինվորներից, քահանաներից կազմված խմբին և բացահայտում, որ ինքն է Քրիստոսը: Երբ Հիսուս երկրորդ անգամ է կրկնում, որ ինքն է Նազովրեցի Հիսուսը (Հովհ. 18:4-9), զինվորները ձերբակալում են Նրան (Մատթ. 26:50, Մարկ. 14:46):
 
== Հուդայի ինքնասպանությունը ==
 
Մատնությունից հետո մինչև Հուդայի հուսահատությունն (Մատթ. 27:3-10) ընկած միջոցում մատնիչի մասին տեղեկություններ Ավետարանը չի տալիս:
Եվ վերջապես վերջին փոքրիկ դրվագը` քիչ թե շատ կապված Հուդա Իսկարիովտացու հետ: Քրիստոսի Համբարձումից մի քանի օր հետո, երբ տասնմեկ առաքյալները և ևս հարյուր քսան հավատացյալներ հավաքվել էին վերնատանը, Պետրոսը ոտքի է ելնում ու առաջարկում ներկա գտնվողների միջից ընտրել նրան, ով պիտի լրացնի Հուդայի` թափուր մնացած տեղը: Սա նախ անհրաժեշտ էր տասներկու թիվը, որ Իսրայելի տասներկու ցեղերին էր համապատասխանում, ամբողջացնելու, ապա նաև Դավթի մարգարեության լրման համար. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ. 108:8, Գործք 1:20): Ընտրվողի համար անհրաժեշտ պայման էր, որ Հիսուսի կյանքին, ասածներին ու գործերին անձամբ տեղյակ, տեսած ու լսած լինի` սկսած Հորդանանում [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչից]] մկրտվելու (Մատթ. 3:13-17, Մարկ. 1:9-11, Ղուկ. 3:21-22) օրվանից մինչև մահը (Մատթ. 27:45-54, Մարկ. 15:33-39, Ղուկ. 23:44-47, Հովհ. 19:28-30), [[Հարություն]]ն (Մատթ. 28:1-10, Մարկ. 16:1-13, Ղուկ. 24:1-48, Հովհ. 20:1-29) ու Համբարձումը (Մարկ. 16:19, Ղուկ. 24:50-53, Գործք 1:9-11), որպեսզի կարողանա տասնմեկի հետ հավասարապես ու կատարյալ հավատքով Հարության մասին վկայել: Առաջարկված թեկնածուներն էին Արդար (Հուստոս) Հովսեփ Բարսաբան և [[Մատաթիա]]ն: Նրանց միջև ընտրություն կատարելու համար վիճակ գցվեց` նախապես աղոթքով խնդրելով Փրկչին հաջողեցնել վիճակահանությունըև ցույց տալ հարմարագույն անձնավորությանը: Աստծո նախախնամությամբ վիճակն ընկավ Մատաթիային, և սա դասվեց Տասներկու Առաքյալների հետ (Գործք 1:15-26)` որպես փոխարինող Հուդա Իսկարիովտացու առաքելական պաշտոնի:
 
== Աղբյուրներ ==
 
 
# Святой Ефрем Сирин, Творения, Том 8, издание Свято-Троицкой Лавры,1995.
 
== Այցելեք նաև ==
* [[Առաքյալներ]]
 
{{Տասներկու առաքյալներ}}
 
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
[[Կատեգորիա:Աստվածաշունչ]]
[[sv:Judas Iskariot]]
[[sw:Yuda Iskarioti]]
[[ta:யூதாசு இஸ்காரியோத்து]]
[[te:జుడాస్ ఇస్కారియట్]]
[[th:ยูดาส อิสคาริโอท]]
72 650

edits

Նավարկման ցանկ