«Վանականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: vi:Đan sĩ
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:رهبانیت
Տող 21. Տող 21.
[[en:Monasticism]]
[[en:Monasticism]]
[[et:Munklus]]
[[et:Munklus]]
[[fa:رهبانیت]]
[[he:נזיר]]
[[he:נזיר]]
[[id:Monastisisme]]
[[id:Monastisisme]]

20:29, 17 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Վանականություն, աշխարհիկ կենցաղավարությունը մերժած, պարտադիր կուսակրոն կյանքով ապրող և որոշակի կանոնակարգի ենթարկվող անձանց կրոնական կամավոր ընկերակցություն, որի կանոնադրությունը պահանջում է նաև անձնական ունեցվածքի բացակայություն և ազգակցական ու ընկերային հարաբերությունների խզում: Վանականությունը լայն ծավալ է ստացել IV դարում, թեև միայնակեցության տեսքով հանդես է եկել քրիստոնեության ավելի վաղ շրջանում (III դար) և տվել այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք էին Պողոս Թեբայիդացին և նրա աշակերտ Անտոն Անապատականը: Սակայն Վանականությունը, իր նեղ առումով, իբրև ճգնավորների համակեցության պայմաններում կանոնադրությամբ օժտված հաստատուն կազմակերպություն, իր հիմնադրությամբ պարտական է հույն վանական Պաքոմոսին (Պախոմիոս): Նա է Եգիպտոսում, Նեղոսի կղզիներից մեկում հիմնել առաջին վանական հաստատությունը՝ Տաբեննայի վանքը (IV դար): Վանականությունը, եկեղեցական մի շարք եռանդուն գործիչների շնորհիվ, Եգիպտոսից թափանցել է նաև այլ վայրեր (Պաղեստին, Ասորիք, Կապադովկիա, Հայաստան և այլն):

Հայաստանում վանականության տարածման գործում մեծ ավանդ է ունեցել Սեբաստիայի եպիսկոպոս Եվսթադեոս բժիշկը, որը, վանքեր հիմնելով, նպաստել է ճգնավորների կենցաղում համակեցության հաստատմանը: Վանականությունը հատկապես խթանվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի օրոք (IV դար), ապա աշխուժացել IX–XIII դդ. և XIV–XV դդ., այնուհետև՝ XVII դ.: Ի տարբերություն կաթոլիկական Վանականության (սովորաբար մի քանի վանք միավորված էին մեկ միաբանությունում), Հայ եկեղեցում յուրաքանչյուր վանք կազմել է ինքնուրույն միաբանություն:

Հայկական պետականության անկման և օտար զավթիչների տիրապետության պայմաններում Վանականությունը Հայաստանում զուրկ է եղել երկրի ներքին կյանքին միջամտելու հնարավորությունից և սահմանափակվել է հիմնականում ուսումնագիտական գործունեությամբ: Սկսած XIX դ. վերջից Վանականությունը Հայաստանում վերածվել է Հայ եկեղեցու համար կուսակրոն պաշտոնյաներ պատրաստող խավի:

Գրականություն

  • Ղուկաս Ինճիճյան, Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 3, Վենետիկ,1835:
  • Հուսիկ եպիսկոպոս, Անապատականներ և վանականութիւն, Վաղ-պատ, 1906:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: