«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
գերազանց է
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Maria Lach 02.jpg|thumb|300px|[[Մարիա Լաախ աբատություն]], Գերմանիա]]
[[Պատկեր:Maria Lach 02.jpg|thumb|300px|[[Մարիա Լաախ աբատություն]], Գերմանիա]]
[[Պատկեր:Tum kolegiata 2-2.JPG|thumb|300px|[[Թումի վանական եկեղեցի]]ն, Լեհաստանում]]
[[Պատկեր:Tum kolegiata 2-2.JPG|thumb|300px|[[Թումի վանական եկեղեցի]]ն, Լեհաստան]]
[[Պատկեր:LessayAbbaye3.JPG|thumb|300px|Լեսայի աբատություն, Նորմանդիա, Ֆրանսիա]]
[[Պատկեր:LessayAbbaye3.JPG|thumb|300px|Լեսայի աբատություն, Նորմանդիա, Ֆրանսիա]]



18:00, 10 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Մարիա Լաախ աբատություն, Գերմանիա
Թումի վանական եկեղեցին, Լեհաստան
Լեսայի աբատություն, Նորմանդիա, Ֆրանսիա

Ռոմանական ճարտարապետությունը միջնարդայրան Եվրոպայի ճարտարապետություն է` իրեն բնորոշ կիսաշրջանակաձև կամարներով: Ռոմանական ճարտարապետության ձևավորման համար ոչ մի ստույգ տվյալ չկա: Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում: XII դարում այս ճարտարապետական ոճի վրա ձևավորվել է Գոթական ոճը, որը բնորոշ է իր աղեղնաձև կամարներով: Ռոմանական ճարտարապետության նմուշներ կարելի է գտնել ամբողջ աշխարհով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից հետո: Ռոմանական ոճն Անլիայում անվանում են նաև Նորմանական ճարտարապետություն:

Իր մեջ ամփոփելով հռոմեական և բյուզանդական շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով: Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, սիմետրիկ նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ: Չնայած տարածաշրջանային առաձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում:

Այդ ժամանակընթացքում բավականին շատ ամրոցներ կառուցվեցին, բայց եկեղեցիները թվաքանակով գերազանցում էին: Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող:[1] Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայն տարածում էր գտել: Այս երևույթն ահագին տարածված էր Անգլիայում և Պորտուգալիայում:

Կենդանի մնացած ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում` Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի գյուղերում և հյուսիսային մասում: Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան: Շատ եկեղեցիների վրա կարելի ե տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում:

Ծանոթագրություններ

  1. Bannister Fletcher, A History of Architecture on the Comparative Method’’.


Կաղապար:Link FA