«Ֆյուն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. {{Կղզի |Անվանում = Ֆյուն |պատկեր = Location_map_Funen.svg |Տեղագրություն = Բալթիկ ծով |lat_dir = N |lat_deg = 55 |l... |
չNo edit summary |
||
Տող 15. | Տող 15. | ||
}} |
}} |
||
'''Ֆյուն''' ({{lang-da|Fyn}}), կղզի [[Դանիա]]յի կազմում, մակերեսով երրորդը [[Զելանդիա (կղզի)|Զելանդիայից]] և [[Վենսյուսել-Տի]]ից հետո ([[ |
'''Ֆյուն''' ({{lang-da|Fyn}}), կղզի [[Դանիա]]յի կազմում, մակերեսով երրորդը [[Զելանդիա (կղզի)|Զելանդիայից]] և [[Վենսյուսել-Տի]]ից հետո ([[Դանիա|Դանիայի թագավորության]] կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ` [[Գրենլանդիա]], [[Դիսկո (կղզի)|Դիսկո]] և այլն): Մակերեսը` 2976 կմ²: Բնակչությունը մոտ 445 հազար մարդ: Ափեզրը ցածրադիր է: Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով: |
||
Կղզու գլխավոր քաղաքն է [[Օդենսե]]ն, այն միացած է ծովի հետ ջրանցքով: |
Կղզու գլխավոր քաղաքն է [[Օդենսե]]ն, այն միացած է ծովի հետ ջրանցքով: |
18:22, 8 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ
Ֆյուն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Դանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Հարավային Դանիա տարածաշրջան |
Տեղադրություն | Բալթիկ ծով |
Երկարություն | 85 կմ |
Լայնություն | 60 կմ |
Մակերես | 2984,56 կմ²[2] |
Ամենաբարձր կետը | Frøbjerg Bavnehøj?[3] |
Բնակչություն | 469 724 մարդ (2019) |
Ֆյուն (դան․՝ Fyn), կղզի Դանիայի կազմում, մակերեսով երրորդը Զելանդիայից և Վենսյուսել-Տիից հետո (Դանիայի թագավորության կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ` Գրենլանդիա, Դիսկո և այլն): Մակերեսը` 2976 կմ²: Բնակչությունը մոտ 445 հազար մարդ: Ափեզրը ցածրադիր է: Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով:
Կղզու գլխավոր քաղաքն է Օդենսեն, այն միացած է ծովի հետ ջրանցքով:
Կղզին միացած է երկու կամուրջներով Փոքր գոտի նեղուցով Յուտլանդիա թերակղզու հետ: Առաջին կամուրջը կառուցվել է 1930-ական թվականներին ավտոմեքենաների և երկաթուղու համար, իսկ երկրորդը կառուցվել է 1970-ականներին, և նախատեսված է միայն ավտոմեքենաների համար: Մեծ գոտի նեղուցով Ֆյունը միացած է Զելանդիա կղզու հետ: Իրականում դա երկու հաջորդական կամուրջներ են, որոնց միջև գտնվում է նեղուցի մեջտեղում գտնվող Սպրյոգե կղզին:
Կղզու վրա է գտնվում նավաշինարան: Պատմականորեն այն գտնվում էր Օդենսեում, սակայն 1950-ականների վերջում ավելի ժամանակակից նավաշինարան է կառուցվել Մյունկեբոյում, իսկ Օդենսեի նավաշինարանը պլանավորվում է փակել 2012 թվականին:
Հիմնադրի էֆեկտի պատճառով կղզու վրա հաճախ են գրանցվում Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքեր[4].
Քաղաքները և համայնքները
Կղզու վրա գտնվող քաղաքները և նրանց բնակչությունը`
- Օդենսե - 158163 (2008)
- Սվենբորգ - 27318 (2008)
- Նյուբորգ - 16043
- Միդելֆարտ - 14494 (2009)
- Ֆոբորգ - 7234
- Ասենս - 5965
- Կերտմինե - 5775
- Բոգենս - 3499
Կղզում գտնվող համայնքները`
Հայտնի կղիաբնակները
- Հանս Քրիստիան Անդերսեն` գրող,
- Կարլ Նիլսեն` երգահան:
Պատկերասրահ
-
Յուտլանդիա թերակղզի տանող կամուրջը
-
Էգեսկով ամրոցը Ֆյունի վրա
-
Ֆոբորգ քաղաքը Ֆյունի վրա
-
Գլավենդրուպի ռուներով քարը, հյուսիսային Ֆյուն
-
Գլավենդրուպի քարե նավը, հյուսիսային Ֆյուն
-
Ֆյունի միջնադարյան քարտեզ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆյուն կատեգորիայում։ |