«Կոչական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
մլհ, վիքիֆիկացում
Տող 2. Տող 2.


==Օրինակներ==
==Օրինակներ==
* Շնորհավորում եմ, ''սիրելի՜ս'', ծննդյանդ տարեդարձի առթիվ։
* Շնորհավորում եմ, ''սիրելի՛ս'', ծննդյանդ տարեդարձի առթիվ։
* Հիշում եմ դեմքը քո ծեր, ''մա՜յր իմ անուշ ու անգին։''
* Հիշում եմ դեմքը քո ծեր, ''մա՛յր իմ անուշ ու անգին։''


==Դիրքը նախադասության մեջ==
==Դիրքը նախադասության մեջ==

17:15, 1 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։

Օրինակներ

  • Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
  • Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին։

Դիրքը նախադասության մեջ

Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։

  • Երեխանե՜ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը, երեխանե՜ր, փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՜ր։

Որոշիչ լրացումով

Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝

  • Սիրելի՜ երեխաներ, դիմավորե՜ք մեր հյուրին։
  • Իմ քաղցրի՜կ բալիկ, քնի՜ր։

Ձայնարկության հետ

Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝

  • Ա՜յ տղա, շրջվի՜ր։

Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։

  • Վա՛յ, Հասմի՜կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։