«Թաղասեռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Բնակչություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2021-06-15 → archive-date=2021 թ․ հունիսի 15
No edit summary
Տող 77. Տող 77.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Գյուղը գտնվում է [[Արցախի Հանրապետություն|ԱՀ]] հարավարևելյան հատվածում՝ [[Հադրութի շրջան|Հադրութի շրջանում]]՝ նախկին [[Դիզակ|Դիզակ գավառում]]: Բնակավայրը տեղաբաշխված է Ընկուզագետ և Պարզագետ գետերի արանքում: 10-րդ դարից ի վեր` ներկայիս բնակավայրի և հարակից տարածքներում հայկական գյուղեր են եղել։

1045 թվականին՝ [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյանց թագավորության]] ամկումից հետո քոչվոր ցեղերը ավերի կռիվներ են տարել Արցախի դաշտավայրում և լեռնաստանում: Այդ գյուղերի բնակիչների մի մասը լքել են իրենց բնակավայրերը։ Առավել ծանր վիճակում հայտնվեց [[Ուտիք|Ուտիքի]] և Արցախի հարթավայրային գավառների հայությունը։

17-րդ դարի սկզբներին Միլ (Բայլական կամ Բելոկան) քաղաքից բազմաթիվ հայ ընտանիքներ հաստատվում են Արցախի լեռնաստանում, որտեղ իշխանությունն՝ իրենց ձեռքն էին վերցրել մելիքական տների ներկայացուցիչները, և իրավիճակը համեմատաբար կայուն էր: Նրանցից մի քանի ընտանիքներ հաստատվում են Հինգ շեն կոչված վայրում, որը ներկայիս Թաղասեռից 5 կմ հեռավորությամբ բարձունքի վրա է գտնվում:

Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը: 17-րդ դարում այստեղ կառուցվել է [[Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)|Սբ. Ամենափրկիչ]] եկեղեցին:

Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը: 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է «Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող»։

Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ: 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է [[Թիֆլիս|Թիֆլիսում]]: 100 տարի անց ծիսարանը բերվել է [[Սուրբ Էջմիածին եկեղեցի (Ձորադիր)|Սբ. Էջմիածին։]]

1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել` «Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք»: Հիշատակարանն այժմ պահվում է [[Մատենադարան|Մատենադարանում]]:

1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ: Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:

1798 թվականին [[Հադրութ|Հադրութից]], [[Թաղլար|Թաղլարից]], [[Դահրազ|Դահրազից]], [[Խաչմաչ|Խաչմաչից]], [[Ճարտար|Ճարտարից]], [[Հադրութի շրջան|Հադրութի շրջանի]] գործող բնակավայրերը սեռից որոշ ընտանիքներ տեղափոխվել և հաստատվել են Շամախու հարավային կողմերում և հիմնել [[Արփավուտ]] գյուղը:

19-րդ դարի սկզբներին Հին Թաղասեռի բնակիչները տեղափոխվել և հաստատվել են իրենց բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող վայրում, որտեղել հիմնվել է ներկայիս [[Թաղասեռ|Թաղասեռը]]: Այստեղ նրանք փայտաշեն եկեղեցի են կառուցել:

Թաղասեռում ապրել են Փոթունց, Սոփանց, Պետունց, Մուլքումանց,Բուդաղանց, Խաչունց, Լուտանց ազգատոհմերի ներկայացուցիչները:

Արցախցիներից կազմված մահապարտների գնդում Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են նաև Թաղասեռի երիտասարդները: Նրանցից Սարգիս և Տիգրան Բաղդասարյանները նահատակվել են այդ հերոսական ձակատամարտում։

1917-1918 թվականներին Արցախի կառավարությունը զենքի և զինամթերքի պաշարների մի մասը պահում էր Թաղասեռում` որպես ապահով վայր։

[[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]] տարիներին գյուղից ռազմաճակատ է մեկնել 181 մարդ, զոհվել է 97-ը: Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել։

Արցախյան շարժման առաջին տարիներին, երբ [[Ադրբեջան|Ադրբեջանի]] հետ հակամարտությունը խորացավ, ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ, որի մարտիկները մասնակցել են բազմաթիվ ճակատամարտերի: Նրանցից 22 հոգի զոհվել են: Սլավա Ավագյանը և Բորիս Հայրյանը հետմահու արժանացել են ԱՀ «Մարտական խաչ» 2- րդ աստիճանի շքանշանի:

2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Արցախյան երկրորդ պատերազմի]] արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է [[Ադրբեջան]]ի հսկողության տակ<ref name="azatutyun20">{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30993297.html |title=Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը |date=Դեկտեմբեր 10, 2020 |website=Ազատություն Ռադիոկայան}}</ref>։
2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Արցախյան երկրորդ պատերազմի]] արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է [[Ադրբեջան]]ի հսկողության տակ<ref name="azatutyun20">{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30993297.html |title=Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը |date=Դեկտեմբեր 10, 2020 |website=Ազատություն Ռադիոկայան}}</ref>։


Տող 101. Տող 131.


== Պատմամշակութային հուշարձանները ==
== Պատմամշակութային հուշարձանները ==
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), հաշվառված է 19 հուշարձան<ref name=Gharamanyan/>։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), շինարարական արձանագրությամբ հին կամուրջ (1763 թվական), միջնադարյան գյուղատեղիների և գերեզմանոցների մնացորդներ, կիսավեր Անապատ եկեղեցին (1635 թվական), Սև Խաչ սրբավայրը, Արցախյան ազատամարտում նահատակված թաղասեռցիների հիշատակը հավերժացնող խաչքարը (2005 թվական), հաշվառված է 19 հուշարձան<ref name=Gharamanyan/>։ Թաղասեռում գրված Մաշտոցներից մեկում հիշատակված է Սբ. Սարգիս եկեղեցու մասին, որը սակայն հիմնովին ավերվել է։

Թաղասեռի աղբյուրներն են` Շենին, Կոձին, Սիսեռն, Տեղուն, Մեծ Կիլիսուտ, Ադուն: Գյուղի կամարակապ աղբյուրը կառուցվել է 1915 թվականին Թաղասեռի մեծահարուստներից մեկի` Սարգիս Հովսեփյանի կողմից։

Գյուղի հանդամասերն են Ռուսեն յուրդը, Տնջրուն արտը, Քեղերթը, Հոռուն արտը, Սիլեկեն արտը։


== Հասարարակական կառույցներ ==
== Հասարարակական կառույցներ ==

19:44, 29 Հունիսի 2022-ի տարբերակ

Գյուղ
Թաղասեռ
ադրբ.՝ Tağaser
Թաղասեռի Սուրբ Աստվածածին մատուռը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ԲԾՄ843 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն491 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Թաղասեռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Թաղասեռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Թաղասեռ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է ունի 1144, 33 հա տարածք, որից 616, 46 հա գյուղատնտեսական նշանակության, 4741, 57 անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Շենին», «Կոճին», «Սիսեռն» և «Տեղուն»[2]։

Պատմություն

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում: Բնակավայրը տեղաբաշխված է Ընկուզագետ և Պարզագետ գետերի արանքում: 10-րդ դարից ի վեր` ներկայիս բնակավայրի և հարակից տարածքներում հայկական գյուղեր են եղել։

1045 թվականին՝ Բագրատունյանց թագավորության ամկումից հետո քոչվոր ցեղերը ավերի կռիվներ են տարել Արցախի դաշտավայրում և լեռնաստանում: Այդ գյուղերի բնակիչների մի մասը լքել են իրենց բնակավայրերը։ Առավել ծանր վիճակում հայտնվեց Ուտիքի և Արցախի հարթավայրային գավառների հայությունը։

17-րդ դարի սկզբներին Միլ (Բայլական կամ Բելոկան) քաղաքից բազմաթիվ հայ ընտանիքներ հաստատվում են Արցախի լեռնաստանում, որտեղ իշխանությունն՝ իրենց ձեռքն էին վերցրել մելիքական տների ներկայացուցիչները, և իրավիճակը համեմատաբար կայուն էր: Նրանցից մի քանի ընտանիքներ հաստատվում են Հինգ շեն կոչված վայրում, որը ներկայիս Թաղասեռից 5 կմ հեռավորությամբ բարձունքի վրա է գտնվում:

Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը: 17-րդ դարում այստեղ կառուցվել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին:

Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը: 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է «Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող»։

Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ: 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է Թիֆլիսում: 100 տարի անց ծիսարանը բերվել է Սբ. Էջմիածին։

1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել` «Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք»: Հիշատակարանն այժմ պահվում է Մատենադարանում:

1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ: Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:

1798 թվականին Հադրութից, Թաղլարից, Դահրազից, Խաչմաչից, Ճարտարից, Հադրութի շրջանի գործող բնակավայրերը սեռից որոշ ընտանիքներ տեղափոխվել և հաստատվել են Շամախու հարավային կողմերում և հիմնել Արփավուտ գյուղը:

19-րդ դարի սկզբներին Հին Թաղասեռի բնակիչները տեղափոխվել և հաստատվել են իրենց բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող վայրում, որտեղել հիմնվել է ներկայիս Թաղասեռը: Այստեղ նրանք փայտաշեն եկեղեցի են կառուցել:

Թաղասեռում ապրել են Փոթունց, Սոփանց, Պետունց, Մուլքումանց,Բուդաղանց, Խաչունց, Լուտանց ազգատոհմերի ներկայացուցիչները:

Արցախցիներից կազմված մահապարտների գնդում Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են նաև Թաղասեռի երիտասարդները: Նրանցից Սարգիս և Տիգրան Բաղդասարյանները նահատակվել են այդ հերոսական ձակատամարտում։

1917-1918 թվականներին Արցախի կառավարությունը զենքի և զինամթերքի պաշարների մի մասը պահում էր Թաղասեռում` որպես ապահով վայր։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղից ռազմաճակատ է մեկնել 181 մարդ, զոհվել է 97-ը: Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել։

Արցախյան շարժման առաջին տարիներին, երբ Ադրբեջանի հետ հակամարտությունը խորացավ, ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ, որի մարտիկները մասնակցել են բազմաթիվ ճակատամարտերի: Նրանցից 22 հոգի զոհվել են: Սլավա Ավագյանը և Բորիս Հայրյանը հետմահու արժանացել են ԱՀ «Մարտական խաչ» 2- րդ աստիճանի շքանշանի:

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն

Թաղասեռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 434 մարդ, կա 121 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 503 502 501

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձանները

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), շինարարական արձանագրությամբ հին կամուրջ (1763 թվական), միջնադարյան գյուղատեղիների և գերեզմանոցների մնացորդներ, կիսավեր Անապատ եկեղեցին (1635 թվական), Սև Խաչ սրբավայրը, Արցախյան ազատամարտում նահատակված թաղասեռցիների հիշատակը հավերժացնող խաչքարը (2005 թվական), հաշվառված է 19 հուշարձան[2]։ Թաղասեռում գրված Մաշտոցներից մեկում հիշատակված է Սբ. Սարգիս եկեղեցու մասին, որը սակայն հիմնովին ավերվել է։

Թաղասեռի աղբյուրներն են` Շենին, Կոձին, Սիսեռն, Տեղուն, Մեծ Կիլիսուտ, Ադուն: Գյուղի կամարակապ աղբյուրը կառուցվել է 1915 թվականին Թաղասեռի մեծահարուստներից մեկի` Սարգիս Հովսեփյանի կողմից։

Գյուղի հանդամասերն են Ռուսեն յուրդը, Տնջրուն արտը, Քեղերթը, Հոռուն արտը, Սիլեկեն արտը։

Հասարարակական կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 60 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 115.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. Դեկտեմբեր 10, 2020.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
  • World Gazetteer(չաշխատող հղում)  - World-Gazetteer.com(անգլ.)
  • Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 130