«Գրիշա Աղախանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 18. Տող 18.
== Հեռուստանախագծեր ==
== Հեռուստանախագծեր ==
*«Թաքնված տաղանդ»
*«Թաքնված տաղանդ»
*«Բարի ախորժակ»
*«Պարի՛ր, թե կարող ես»
*«Պարի՛ր, թե կարող ես»
*«Պարահանդես»
*«Պարահանդես»

21:54, 16 Մայիսի 2022-ի տարբերակ

Գրիշա Աղախանյան
Ծնվել էմարտի 5, 1968(1968-03-05) (56 տարեկան)
ԾննդավայրՍոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1992)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան, կատակերգու, երգիչ, շոումեն և հաղորդավար
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Աղախանյան

Գրիշա Ալեքսանդրի Աղախանյան (մարտի 5, 1968, Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ շոումեն, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր, դերասան[1]։

Կենսագրություն

Գիրշա Աղախանյանը ծնվել է 1968 թվականի մարտի 5-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում[2]։ 1985 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ 7 տարի սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։ 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում։

1988 թվականին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, որպես դերասան աշխատանքի է անցել «Մետրո» թատրոնում, եղել է այդ թատրոնի հիմնադիրներից[3]։

1990-ական թվականների սկզբին սկսել է երգել «Ասպարեզ» ստուդիային կից խմբում և պրոպագանդել «ռեփ» երաժշտական ոճը։ Այդ ընթացքում Գրիշա Աղախանյանը սկսել է համագործակցել երգահան Արթուր Գրիգորյանի հետ։ Մինչև 1997 թվականը երգել է դեռ նոր կայացող Հայաստանի երգի պետական թատրոնում։ Նա համագործակցել է նաև «Նոր հայեր» ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) թիմի հետ։

Ամուսնացած է դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ[4]։

Աշխատանք

Գրիշա Աղախյանը 1998-2000 թվականներին Երևանում թողարկել է «Top 10 of Rabiz» 1-ինից 3-րդ ձայնասավառակները, իսկ 2000 թվականին, տեղափոխվելով ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, թողարկել է «Top 10 of Rabiz» 4-րդ և 5-րդ ձայնասկավառակները։

Լոս Անջելեսում սկսել է աշխատել Գլենդելի «ԱՐՏՆ-Շանթ» հեռուստաընկերությունում։ Մինչև 2007 թվականը եղել է բազմաթիվ հեռուստանախագծերի հաղորդավար և պրոդյուսեր, ինչպես նաև նկարահանել է 7 տեսահոլովակ։ 2007 թվականին, վերադառնալով Երևան, սկսել է համագործակցել «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղ վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր։

Հեռուստանախագծեր

  • «Թաքնված տաղանդ»
  • «Բարի ախորժակ»
  • «Պարի՛ր, թե կարող ես»
  • «Պարահանդես»
  • «Իքս Ֆակտոր» և այլն։

Նկարահանումներ

2015 թվականին նկարահանվել է «Սկոտչ և վիսկի» և «Որոգայթ» ֆիլմերում։

2012 թվականին խաղացել է «Ջին ջան» ներկայացման մեջ։

Ծանոթագրություններ

  1. «Григор Агаханян / Grigor Aghakhanyan / : всё о персоне | Обои, фотографии, фильмография, биография, факты, новости». KINOMANIA.RU (ռուսերեն). Վերցված է 2019-12-09-ին.
  2. «AV Production - Գրիշա Աղախանյան». avproduction.am. Վերցված է 2019-12-09-ին.
  3. «Տեսահոլովակի պրեմիերա. Գրիշա Աղախանյան և Սպիտակցի Հայկո — «Ես — ես» - FBnews». www.fbnews.am. Վերցված է 2019-12-09-ին.
  4. Tue, 0Shares 0Comments Սառա Հակոբյան; Top, 07/09/2019-20:12 Instagram. «Շողեր Թովմասյանի ու որդու ջերմ լուսանկարը». www.live24.am. Վերցված է 2019-12-09-ին. {{cite web}}: |first2= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)