«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: nah:Zamolaitl
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: nah:Samurai
Տող 78. Տող 78.
[[ms:Samurai]]
[[ms:Samurai]]
[[my:ဆာမူရိုင်း]]
[[my:ဆာမူရိုင်း]]
[[nah:Zamolaitl]]
[[nah:Samurai]]
[[new:चामुराय् (सन् २००२या संकिपा)]]
[[new:चामुराय् (सन् २००२या संकिपा)]]
[[nl:Samoerai]]
[[nl:Samoerai]]

14:30, 24 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Սպառազինված սամուրայ՝ թրով ու դաշույնով։ Լուսանկարել է Ֆելիքս Բեատոն 1860-ականների սկզբներին Ճապոնիայում
Սամուարայը ճակամարտում է Ճապոնիա ներխուժած մոնղոլների դեպ, մոտ. 1293 թթ.

Սամուրայ (ճապ.՝ , բու ́շի ճապ.՝ 武士), ճապոնական ավատատիրության ժամանակ՝ ազնվական-ռազմական խավ, սկսած մեծ իշխաններից (դայմյո) և մինչև մանր ազնվականություն: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառը մոտ է «բուշի» բառին. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նշանակում է ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միչև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով է, քանզի տարբերությունները ակնհայտ են:

Բուն «սամուրայ» բառը առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոչ դայմյոյի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան: Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոչ թրի պահապանը: Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոչ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոչը ջուր մատուցողի» պաշտոնները:


Պատմություն

Սամուրայության ձևավորումը

Սամուրայությունը առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդունքում. սա չինական Թան արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր : Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան էր Կամմու կայսրը (VIII դ. վերջ - IX դ. սկիզբ), ով այնու ցեղերի դեմ իր պատերազմի համար դիմեց Ճապոնիայի գավառական տոհմերի ռազմական ուժին:

X—XII դդ., ավատատիրական պատերազմների ընթացքում, վերջնականապես ձևավորվեցին հիմնական ավատատիրական տոհմերը, որոնց տիրույթի տակ էին գտնվում զգալի ռազմական ուժեր. այդ ուժերը ձևականորեն գտնվում էին Ճապոնիյայի կայսերի ծառայությանը, սակայ իրականիում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց առաջնորդում էին դայմյոները (մեծ իշխանները): Նույն ժամանակաշրջանում են առաջանում սամուրայների բարոյական կանոնների սկզբունքները, որոնք արտացոլվել են «Աղեղի և նժույգի արահետում» («Կյուբա-նո միտի»), հետագայում դառնալով սամուրայության պատվիրանները՝ «Ռազմիկի արահետը» (Բուշիդո): Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, ով ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին:

Սամուրայության ինքնուրույն հասարակական խավ դառնալու ժամանակաշրջանը սովորաբար վերագրվում է Ճապոնիայում Մինամոտո տոհմի իշխանության դարաշրջանին (1192—1333 թթ.): Դրան նախորդած Թայրա և Մինամոտո իշխանատների միջև ծագած երկարատև և արյունալի Գեմպեյ քաղաքացիական պատերազմը հիմք հանդիսացավ շյոգունատի ստեղծման համար. վերջինս սամուրայական վարչակազմ էր, որը ղեկավարվում էր գերագույն հրամանատարի (շյուգունի) կողմից:

Սամուրայության ոսկե դարը

Սամուրայության ոսկե դար է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմը ընկած ժամանակաշրջանը: Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված Ճապոնիայի վրա մոնղոլների հարձակման փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակաը այնքան էլ շատ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք, երբ ամեն հինգերորդ ճապոնացին սամուրայ էր), ինչը ապահովում էր սամուրայների բարձր կենսամակարդակը:

Թայրա տան հանդեպ կրած հաղթանակից հետո, Մինամոտո-նո Յորիտոմոն ստիպեց կայսերին տալ իրեն շյոգունի տիտղոս, իսկ նախկինում աննշան Կամակուրա ձկնորսական ավանը , որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարցրեց իր նստավայրը: Այսուհետև, շյուգունը դարցավ Ճապոնիայում ամենաազդեցիկ անձնավորությունը՝ միաժամանակ առաջին սամուրայը և առաջին նախարարը: Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսերի ձերքում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց շյոգունն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը: Կայսերը ստիպված էր համաձայնվել շյոգունի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից:

Մինամոտո-նո Յորիտոմոն ստեղծեց երկրի ղեկավարման նոր մարմին՝ բակուֆու (բառացիորեն՝ «դաշտային նստակայան»: Ինչպես և շյոգունը, այնպես էլ իր կառավարության նախարարների և նրանց օգնականների մեծ մասը սամուրայներ էին: Դրա շնորհիվ սամուրայության ոգին ներթափանցեց պետական և հասարակական կյանքի բոլոր բրագավառներեը: Ճապոնիայի բոլոր գավառներում նշանակվեցին ռազմական մարզպետներ, որոնք հաշվետու էին բակուֆուին շյոգունի ղեկավարությամբ: Այսպիսով, շյոգունը և իր նախարարները լավատեղյակ էին երկրում անցուդարցին և, անհրաժեշտության դեպքում, կարող էին արագ արձագանքել իրադարցություններին:

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA