«Սվետլանա Գոմբոևա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 2 as dead.) #IABot (v2.0.8.6
Տող 60. Տող 60.
[[Կատեգորիա:Ռուս նետաձիգներ]]
[[Կատեգորիա:Ռուս նետաձիգներ]]
[[Կատեգորիա:2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի առաջին աստիճանի մեդալով պարգևատրվածներ]]
[[Կատեգորիա:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ]]

01:12, 2 Մայիսի 2022-ի տարբերակ

Սվետլանա Գոմբոևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝archer
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 8, 1998(1998-06-08)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Ust-Ordynsky, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան

Սվետլանա Վադիմովնա Գոմբոևա (ռուս.՝ Светлана Вадимовна Гомбоева, հունիսի 8, 1998(1998-06-08)[1], Ust-Ordynsky, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան), ռուս մարզիկ, նետաձիգ[2], Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (2021) Ռուսաստանի հավաքականի կազմում[3]։

Կենսագրություն

Ծնվել է 1998 թվականի հունիսի 8-ին Ուստ-Օրդինսկի գյուղում[4]. Նետաձգությամբ (դասական նետաձգություն) սկսել է զբաղվել դպրոցի 3-րդ դասարանում սովորելու ժամանակ, այնտեղ նրա առաջին մարզիչը եղել է Օլգա Գալուշկոն[5]։

2011 թվականին սկսել է յուրացնել բաղադրյալ աղեղը։

2012 թվականին կատարել է Ռուսաստանի սպորտի վարպետի նորմատիվը բաղադրյալ նետաձգությունում։

2021 թվականի հուլիսի 28-ին ստացել է «Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ» կոչում[6]։

Ապրում և մարզվում է Ուլան Ուդեում։ Մարզիչներ՝ Կոնստանտին Էրդինիև և Գերելմա Էրդինիևա։

Սովորել է Բուրյաթիայի պետական համալսարանի բիզնես ինֆորմատիկայի ֆակուլտետում։

Սպորտային կարիերա

Գրան պրի-2017 էտապում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2017 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Ռուսաստանի 2017 թվականի գավաթակիր է Բուրյատիայի Հանրապետության մեծահասակների հավաքականի թիմային հաշվարկում։

Արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի աշխարհի առաջնության նետաձգության անհատական և թիմային հաշվարկում։

Աշխարհի ամառային ունիվերսիադայում (Նեապոլ) նվաճել է արծաթե մեդալ[7][8]։

2020 թվականի սեպտեմբերին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ[9]։

2021 թվականի հունվարին դարձել է փակ տարածքում նետաձգության Ռուսաստանի չեմպիոն[10]

2021 թվականի մարտին հաղթել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Ղրիմում[11]։

2021 թվականի մայիսին դարձել է Լոզանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր[12] և երկրորդ էտապի հաղթող[13]։ Աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող ելույթից հետո ընդգրկվել է աշխարհի գավաթի երեք լավագույն նետաձիգների ցանկում[14]։

2021 թվականի հունիսի 6-ին դարձել է 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի հավաքականի կազմում[15][16]։

2021 թվականի հուլիսի 25-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Սվետլանան Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[17]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146094
  2. «Russian Olympic archer loses consciousness in Tokyo heat». The Olympian. Associated Press. 24 July 2021. Վերցված է 23 July 2021-ին.(չաշխատող հղում)
  3. Лучница из Бурятии стала чемпионкой Европы
  4. «Документ PDF. Страница 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2021-10-11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Светлана Гомбоева: «Была уверена, что окончу универ и брошу спорт»
  6. «Светлане Гомбоевой присвоили Заслуженного мастера спорта России». Sport-RB.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-29-ին.(չաշխատող հղում)
  7. В аэропорту Улан-Удэ встретили медалистку всемирной Универсиады
  8. «Archery Results» (PDF). 2019 Summer Universiade. Արխիվացված (PDF) օրիգինալից 23 April 2020-ին. Վերցված է 23 April 2020-ին.
  9. «Бурятский пьедестал». Sport-RB.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-29-ին.
  10. «Светлана Гомбоева – чемпионка России». Sport-RB.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-29-ին.
  11. «Светлана Гомбоева выиграла Кубок России». Sport-RB.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-29-ին.
  12. «Инна Степанова и Светлана Гомбоева - бронзовые призеры Кубка мира». Sport-RB.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-29-ին.
  13. Лучница из Бурятии Светлана Гомбоева выиграла Кубок мира в Швейцарии(չաշխատող հղում)
  14. «Светлана Гомбоева вошла в ТОП-3 лучших лучников Кубка мира». Sport-RB.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-29-ին.
  15. Лучница из Бурятии завоевала золото чемпионата Европы
  16. «2021 European Archery Championships Results Book» (PDF). World Archery Europe. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 June 2021-ին. Վերցված է 23 July 2021-ին.
  17. Светлана Гомбоева завоевала серебро на Олимпиаде в Токио

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Գոմբոևա» հոդվածին։