«Պրուսիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 68. Տող 68.
[[Կատեգորիա:1918 կազմալուծված պետություններ և տարածքներ]]
[[Կատեգորիա:1918 կազմալուծված պետություններ և տարածքներ]]
[[Կատեգորիա:1701 հիմնադրված պետություններ և տարածքներ]]
[[Կատեգորիա:1701 հիմնադրված պետություններ և տարածքներ]]
[[Կատեգորիա:Պրուսիայի թագավորություն]]

13:39, 11 Ապրիլի 2022-ի տարբերակ

Պրուսիայի քարտեզը

Պրուսիայի թագավորություն (գերմ.՝ Königreich Preußen), Գերմանական միապետություն 1701-1918 թվականներից մինչ Գերմանիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում, այն գրավում էր Գերմանական կայսրության տարածքի երկու երրորդը։

Պատմություն

1701 Բրանդենբուրգի վերելք

Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը Բրանդենբուրգ-Պրուսիայի «Մեծ կուրֆյուրստը», մահացավ 1688 թվականին։ Նրա ժառանգությունը անցնում է որդուն, Ֆրիդրիխ III-ին (1688—1701), որը դարձավ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ I (1701—1713)։

Ի բացառության Պրուսիա դքսությանը, Բրանդենբուրգի բոլոր հողերը Սրբազան Հռոմեական Կայսրության կազմում էին, որը ձևականորեն պատկանում էր Գաբսբուրգներին։ Քանի որ կայսրության մեջ կար միայն մեկ գերմանացիների թագավոր, Ֆրիդրիխը համաձայն Լեոպոլդ I կայսրի հրամանի թագադրվում է, որպես Պրուսիայի թագավոր (1701 թվականի հունվարի 18-ին)։ Պրուսական թագավորները մինչ 1772 թվականը կրում էին թագավոր Պրուսիայում տիտղոսը։ Ստեղծված պետությունը ստացավ իր ճանաչումը 1713 թվականին Ուտրեխտյան պայմանագրով։

1702-1740․ թագավորության աճ

Նորաստեղծ թագավորությունը շատ աղքատ էր և դանդաղ էր ապաքինվում 30-ամյա պատերազմից հետո։1708-ին Պրուսիա դքսության բնակչության մոտ մեկ երրորդը դարձավ ժանտախտի զոհ, ժանտաղտը 1710 թվականին հասավ Պրենցլաու, բայց վերջի վերջո նահանջեց, չհասնելով մայրաքաղաք Բեռլինը, որը տեղակայված էր ընդամենը 80 կմ հեռու։

Շվեդիայի հետ պատերազմից և հաղթանակից հետո (1700-1721)։ Պրուս-Շվեդական պայմանագրով, ստորագրված Ստոկհոլմում 1720 թվականի հունվարին Պրուսիային են անցնում Շեցինը և ուրիշ տարածքներ։

1740-1760 Սիլեզիայի պատերազմներ

1740 թվականին Ֆրիդրիխ II-ը զբաղեցրեց գահը։ Օգտագործելով 1537 թվականի պայմանագիրը, ըստ որի Սիլեզիան պետք է անցներ Բրանդենբուրգին Պյաստերի տոհմի ընդհատումից հետո, Ֆրիդրիխ մեծը մտնում և գրավում է Սիլեզիան։ Ավստրիան ստիպված ավարտում է պատերազմը 1742 թվականին՝ զիջելով որոշ տարածքներ։

Ավստրիան վերսկսում է պատերազմը 1744 թվականին և Ֆրիդրիխ մեծը մտնում է Բոհեմիա և պարտվում, սակայն Ֆրանսիայի ճնշումը Ավստրիայի վրա ստիպում է Ավստրիային կրկին խաղաղություն հաստատել։ 1748 թվականին կնքվում է երկրորդ խաղաղության պայմանագիրը, որը վերահաստատեց խաղաղությունը և տվեց Պրուսիային Սիլեզիայի մեծ մասը։

Իր նվաստացումից հետո Ավստրիան կնքեց պայմանագիր Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ։ Ֆրիդրիխ մեծի երկրորդ փորձը գրավել Բոհեմիան և Սաքսոնիան բերեց յոթամյա պատերազմի։ Ավստրիային, Ռուսաստանին, Շվեդիայի և Ֆրանսիային դիմակայում էին միայն Պրուսիան, Գանովները և Մեծ Բրիտանիան։ Ֆրիդրիխ մեծին հաջողվեց կանխել թշնամիների մուտքը Պրուսիա 1960 թվականին, երբ Ռուսաստանը ժամանակավոր վերցրեց Բերլինը և Կենինգսբերգը։ Թագավորության համար վիճակը գնալով ավելի էր վատանում, սակայն Ռուս կայսրուհու մահվանից հետո Ելիզավետայի մահվանից հետո դրությունը լավացավ դա կոչվեց «Բրանդենբուրգի տան երկրորդ շրաշք»։ Ռուսաստանը անցավ Պրուսիայի կողմը, մոտավորապես այդ ժամանակ պատերազմից դուրս եկավ նաև Շվեդիան։ Այդ հաղթանակը դարձրեց Պրուսիային առաջնային Եվրոպական պետություն։

1772, 1793, 1795 թթ․ Լեհ-լիտվական պետության բաժանում

Պրուսիայից արևելք և հարավ տեղակայված էր Լեհ-լիտվական պետությունը, որը անկում է ապրել XVII դարի ընթացքում։ Ֆրիդրիխ մեծը անհանգստանում էր Ռուսական կայսրության ազդեցությունից Լեհաստանում, դրա համար էլ մասնակցեց Լեհ-լիտվական պետության առաջին բաժանման մեջ։ Առաջին բաժանումից Լեհ-Լիտվական պետությունը բաշխվեց Պրուսիայի, Ավստրիայի և Ռուսաստանի միջև 1772 թվականին։ Միացված տարածքները ստացան Արևմտյան Պրուսիա անվանումը։ Ֆրիդրիխ Մեծի մահվանից հետո 1786 թվականին, նրա հաջորդողը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ II-ը, շարունակեց Լեհաստանի բաժանումները, ինչը թույլ տվեց Պրուսիային ստանալ արևմտյան Լեհաստանի զգալի մասը։1795 թվականին Լեհ-լիտվական պետությունը դադարեց գոյատևել և այդ պետության հողերից զգալի տարածքներ անցան Պրուսիային։

1806-1815 Նապոլեոնյան պատերազմներ

1806 թվականին Սրբազան Հռոմեական կայսրությունը տապալվեց նապոլեոնյան հաղթանակներից հետո։ Քվեարկող-իշխան տիտղոսը դարձավ անիմաստ և չեղարկվեց։ Գոգենցոլերնները ունենին բազմաթիվ տիտղոսներ և 1806 թվականից հետո առաջացավ մեկ տիտղոս՝ Պրուսիայի թագավոր։

Իյենայի և Աուէրշտեդտի ճակատամարտների պարտությունից հետո, Պրուսիան ստիպված էր ստորագրել Ֆրանսիայի հետ խաղաղության պայմանագիր։1807 թվականի Տիլզիտյան պայմանագրի համաձայն, Պրուսիան կորցրեց իր տարածքների կեսը, ներառյալ Լեհաստանի այն հողերը, որոնք անցել էին Պրուսիային Լեհաստանի երկրորդ և երրորդ բաշխման ժամանակ և բոլոր հողերը, որոնք գտնվում էին Էլբա գետից արևմուտք։ Մնացած մասը օկուպացվեց ֆրանսիական զորքերի կողմից և թագավորը ստիպված էր կնքել դաշինք Նապոլեոնի հետ և միանալ մայրցամաքային շրջափակմանը։ Ռուսաստանում Նապոլեոնի պարտությունից հետո Պրուսիան դուրս եկավ դաշինքից և միացավ 6-րդ կոալիցիային։

1815 թ․ Պրուսիան Նապոլեոնից հետո

Պրուսիան Նապոլեոնի վրա հաղթանակի մեջ ներդրման համար հրավիրվեց Վիեննայի կոնգրեսին, որտեղ նա ստացավ ետ համարյա բոլոր տարածքները և ձեռք բերեց Սաքսոնիայի մոտ 40%-ը և Ռեյնլանդի զգալի մասը։ Լեհաստանի երրորդ բաժանման ժամանակ Պրուսիային անցած տարածքների մեծամասնությունը անցան Ռուսական կայսրությանը։

1848—1871 պատերազմներ Գերմանիայի միավորման համար

1848 թվականի հեղափոխությունից հետո Ֆրանկֆուրտի խորհրդարանն առաջարկեց Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորին միացնել բոլոր գերմանական հողերը իր շուրջ, սակայն թագավորը մերժեց։

1848 թվականին սկսվեց պատերազմ Դանիայի և Գերմանական միության միջև, որը տևեց 1848-ից մինչև 1851 թվականները։ Պրուսիան հաղթեց, սակայն արտաքին ճնշման տակ ստիպված էր տալ Դանիային երկու դքսություն։

1850 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ-ը հրատարակեց առաջին սահմանադրությունը։ Այդ փաստաթուղթը նախատեսում էր երկպալատ խորհրդարան։ Ստորին պալատն ընտրվում էր բոլոր հարկատուների կողմից, որոնք բաժանվում էին երեք մասի, որոնց քվեարկությունն ուներ նրանց վճարած հարկերի արժեքը։ Կանայք և այն մարդիկ, որոնք չէին վճարում հարկեր, չունեին քվեարկելու իրավունք։ Վերին պալատը, որը հետագայում անվանվեց լորդերի պալատ, նշանակվում էր թագավորի կողմից։ Նախարարները ենթարկվում էին միայն թագավորին։

1862 թվականին Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվում է թագավորի կողմից վարչապետ։ Բիսմարկը ցանկանում էր միացնել ամբողջ Գերմանիան։ Բիսմարկը կառավարում էր Պրուսիան երեք պատերազմների ժամանակ, որոնց շնորհիվ հասավ իր նպատակին։

Առաջին պատերազմը եղել էր Շլեզվիգյան պատերազմը (1864 թվական)։ Այդ պատերազմում Ավստրիան և Պրուսիան հաղթեցին Դանիային և վերացրեցին Շլեզվիկը և Գոլտշտեյնը։

Շլեզվիգի և Գոլտշտեյնի բաժանումը դարձավ առիթ Պրուսիայի և Ավստրիայի միջև պատերազմի համար (1866 թվական), այն դարձավ հայտնի նաև որպես յոթ շաբաթյա պատերազմ, որտեղ Պրուսիան, Իտալիայի թագավորության հետ դաշինքում և ուրիշ հյուսիսգերմանական պետությունների հետ պատերազմ հայտարարեցին ավստրիական կոալիցիային։ Ավստրիական կոալիցիան և մի քանի գերմանական պետություններ (Հանովերների թագավորությունը, Հեսսենի դքսությունը, Նասսաուի դքսությունը, անկախ քաղաք Ֆրանկֆուրտը) միացան Պրուսիային։ Հենց այդ ժամանակ Պրուսիան հասավ իր երկրի տարածքի գագաթնակետին և պահեց սահմանները մինչև 1918 թվականը։

Պատերազմից հետո Գերմանական միության տեղը առաջացավ Հյուսիս-Գերմանական միությունը, 1867 թվականին Պրուսիան միավորեց 21 պետություն Մայն գետից հյուսիս։ Վերջնական քայլը հանդիսացավ Ֆրանս-Պրուսական պատերազմը(1870 թվական), երբ Բիսմարկը և մնացած գերմանական պետությունները միավորեցին իրենց ուժերը և հաղթեցին Նապոլեոն III-ին։ Այդ հաղթանակը հնարավորություն տվեց ստեղծել Գերմանական կայսրություն Վիլհելմ I կայսրի գլխավորությամբ 1871 թվականի հունվարի 18-ին։ Կայսրությունը ստեղծվեց Վերսալում այն ժամանակ, երբ Փարիզը պաշարվում էր։

Հետաքրքիր փաստեր

  • Ռուսաստանի և Պրուսիայի միջև պատերազմի ժամանակ ռուսաստանում շեկ խավարասերներին անվանում էին «Պրուսակ»։
  • 1777 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։
  • Ֆրիդրիխ մեծը արգելում էր իր ժողովրդին դուրս գալ երկրից, եթե դուրս եկողը արևտրական չէր։
  • Ֆրիդրիխ մեծը ստիպում էր գյուղացիներին տնկել կարտոֆիլ, իսկ հիմա գերմանացիները կարտոֆիլներ են դնում Ֆրիդրիխ մեծի գերեզմանաքարին։

Արտաքին հղումներ