«Հայ դասական վեպի ժամանակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎1870-1879: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ clean up, replaced: Եւ → ԵՎ, եւ → և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 64. Տող 64.
* [[1880]], հունվար - «Փորձը» (թիվ 1) արևելահայերեն հրատարակում է Միքայել Վայելչյանի ([[Ռափայել Պատկանյան]]) «Ես նշանված էի» վիպակը։ Ավարտ՝ թիվ 5 (մայիս)։
* [[1880]], հունվար - «Փորձը» (թիվ 1) արևելահայերեն հրատարակում է Միքայել Վայելչյանի ([[Ռափայել Պատկանյան]]) «Ես նշանված էի» վիպակը։ Ավարտ՝ թիվ 5 (մայիս)։
* 1880, մարտ - «Արշալույս Արարատյանը» արևմտահայերեն սկսում է հրատարակել [[Արմենակ-Սարգիս Պալապանյան]]ի «Հրանտ և Րեպիքե (վեպ ողբերգական)» ստեղծագործությունը։ Ավարտ՝ թիվ 1144 (մայիսի 10)։
* 1880, մարտ - «Արշալույս Արարատյանը» արևմտահայերեն սկսում է հրատարակել [[Արմենակ-Սարգիս Պալապանյան]]ի «Հրանտ և Րեպիքե (վեպ ողբերգական)» ստեղծագործությունը։ Ավարտ՝ թիվ 1144 (մայիսի 10)։



[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
[[Կատեգորիա:Հայ գրականություն]]

01:39, 12 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

1807-1870

  • 1807 - Պոլսում գրաբար վերահրատարակվում է «Գիրք պատմութեան, որ կոչի Պղնձե քաղաք: Եւ բանք խրատականք եւ օգտակարք Խիկարայ իմաստնոյ, եւ այլ բանք պիտանիք» ստեղծագործությունը, 205 էջ:
  • 1841 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է «Մարիամ անուն պզտիկ աղջկան մը պատմությունը» վիպակը, 96 էջ:
  • 1846 - «Արշալույս Արարատյանը» (համարներ 258-262) աշխարհաբար հրատարակում է Գրիգոր Խապարաջի Կարապետյանի «Անտոն Գալլանտ (Օրինակ բարի վարուց և ուսումնասիրություն)» վիպակը:
  • 1846 - Կալկաթայում հրատարակվում է Թադևոս Խաչիկ Ավետումյանի «Արամայիս, որ բարոյական ստեղծագործություն» վեպը, 160 էջ:
  • 1846 - Կալկաթայում հրատարակվում է Մեսրոպ Թաղիադյանի «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց» երկը, 168 էջ:
  • 1847 - Կալկաթայում հրատարակվում է Մեսրոպ Թաղիադյանի «Վէպ Վարսենկան սկայուհւոյ Աղուանից» երկը, 177 էջ:
  • 1849 - Երուսաղեմում հրատարակվում է Իսահակ վարդապետ Գրիգորյանի (Անկյուրացի) «Հովսեփայ Գեղեցկի զրոյցք ընդ Ասանեթա ամուսնոյ իւրոյ» վիպասանությունը, 358 էջ:
  • 1850 - Վիեննայում արևմտահայերեն հրատարակվում է Ղուկաս Տերտերյանի «Յովհաննա դ'Արք կամ Օռլեանի օրիորդին պատմությունը» վիպակը, 98 էջ:
  • 1851, հունվար - «Բանասերը» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել Հովհաննես Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը: Ավարտ` նույն ամսագրի թիվ 10-ում (հոկտեմբեր):
  • 1851 - Պոլսում հայատառ թուրքերենով հրատարակվում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի հիքեայեսի» («Ագապիի պատմությունը») վեպը, 250 էջ:
  • 1852 - Վիեննայում արևմտահայերեն հրատարակվում է Սահակ Թոռնյան «Արտաշեսյան Արտավազդա բարքն ու վախճանը» վիպակը, 84 էջ: «Արտավազդ Արտաշեսյան» խորագրով հատվածաբար հրատարակվել է Վիեննայի «Եվրոպա» հանդեսում, 1852, թիվ 13-35:
  • 1854 - Վիեննայում արևմտահայերեն հրատարակվում է Սահակ Թոռնյանի «Արկածք Վարդա Մամիկոնենո» պատմավեպը, 215 էջ: Նույնը, որոշ վերամշակմամբ` 1869թ., 195 էջ: «Վարդ Մամիկոնյան» խորագրով հատվածաբար հրատարակվել է Վիեննայի «Եվրոպա» հանդեսում 1853, թիվ 7-52:
  • 1857, հունվարի 15 - «Մեղուն» (թիվ 9) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Պանդուխտն ի պանդոկ մահու մահճին մեջ» վիպակը: Ավարտ` թիվ 20 (հունիսի 30):
  • 1858, ապրիլի 15 - «Մեղուն» (թիվ 7) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Քաթինքա (ճշմարիտ պատմություն մը)» վիպակը: Ավարտ` թիվ 17 (սեպտեմբերի 15):
  • 1858 - Թիֆլիսում Քանաքեռի բարբառով հրատարակվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի.պատմական վեպ» ստեղծագործությունը, 275 էջ:
  • 1858 - Վիեննայում արևմտահայերենով հրատարակվում է Գրիգորիս Տոնիկյանի «Գուգ (Ջեյմս Կույ) նավապետին վարուցն և իր ` աշխարհքիս բոլորտիքն ըրած երեթ ճամբորդությանց պատմությունը» ստեղծագործությունը, 100 էջ: Հատվածաբար հրատարակվել է նաև Վիեննայի «Եվրոպայում» նույն թվականին 19-34 համարներում:
  • 1859, հունվարի 10 - «Մեղուն» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Աննիձա կամ սեր անպսակ» վիպակը (հեղինակ` Ն.Ս.Ն.): Շարունակվում է մինչև թիվ 8-ը և մնում անավարտ:
  • 1859, հունվարի 31 - «Մեղուն» (թիվ 3) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Մանկասարին հարսանիքը» երգիծական վիպակը: Ավարտ` թիվ 36 (դեկտեմբերի 31):
  • 1859, օգոստոս - «Հյուսիսափայլը» (թիվ 8) արևելահայերեն սկսում է հրատարակել Միքայել Նալբանդյանի «Մեռելահարցուկ» վեպը: Շարունակվում է մինչև թիվ 10 (հոկտեմբեր) և մնում անավարտ:
  • 1860, հունվարի առաջին կես - «Եվրոպան» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել Ա.Ավագյանի «Մարիամ Ստյուարտ և Ստյուարտյանք» պատմական վեպը: Ավարտ` 1861, թիվ 5 (մարտի առաջին կես):
  • 1860 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է «Մարդուս սատանան» վեպը, 211 էջ:
  • 1860 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր (ազգային վիպասանություն)» վեպը, 227 էջ: Նույն անփոփոխ` Երևան, 1887, 340 էջ: Հատվածաբար տպագրվել է նաև «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրում (թիվ 1-10):
  • 1860 - Մոսկվայում արևելահայերեն հրատարակվում է Աբել Մխիթարյանի «Անուշավան ի գերեվարս» ազգային վիպասանությունը, 90 էջ:
  • 1861, մայիս - «Հյուսիսափայլ» (թիվ 5) արևելահայերեն սկսվում է հրատարակվել Գաբրիել Տեր-Հովհաննիսյանցի «Տեր Սարգիս (ազգային վիպասանություն)» ստեղծագործությունը: Շարունակվում է մինչև թիվ 12-ը (դեկտեմբեր) և մնում է անավարտ:
  • 1861 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է Արմենակ Հայկունու «Էլիզա կամ վերջին արևելյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրական դեպք մը» վեպի 1-ին հատորը, 232 էջ: 2-րդ հատորը` 1862 թ.:
  • 1864, մարտի առաջին կես - «Երևեկը» (թիվ 10) «Աղոթք ընելուն հարկը և պատշաճությունը հոդվածին վերջաբան զետեղվում է մի հատված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից:
  • 1864 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Սահակ Գուրգենյանի «Պանդուխտ կամ կյանք աղվանցո» վիպակը, 62 էջ:
  • 1866 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Մկրտիչ Թոզլյանցի (Մկրտիչ Գ. Թաթուլյան) «Արուսյակ կամ ուղեցույց երջանկության» վիպակը, 72 էջ:
  • 1867 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Ղազարոս Աղայանի «Արություն և Մանվել» ազգային վեպի առաջին հատորը, 235 էջ: 2-րդ հատորը` նույն թվականին, 76 էջ: Նույնը վերամշակված` 1888թ. (Ա գիրք, 123 էջ), 1889թ. (Բ գիրք, 131 էջ):
  • 1868 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում էր Մկրտիչ Հիսարյանի «Նեռնկամ կատարած աշխարհի» վեպը, 319 էջ: Գրքի կազմի վրա հրատարակության թիվ նշված է 1868-ը, իսկ անվանաթերթի վրա` 1867:
  • 1869 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Հ.Բոլատի «Հարսանիք մը» վեպը, 140 էջ:
  • 1869 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Տիրան Փափազյանի «Պետրոս կամ Սելիմա կամ Ապտերի լերանց ստորոտի զույգ մը անմեղաց շիրիմքը» վեպը:
  • 1869 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Հակոբ Հաճյանի «Հեղինե կամ գաղտնիք մը Կոստանդնուպոլիս» վեպի 1-ին հատորը, 200 էջ: 2-րդ հատոր` նույն թվականին, 288 էջ:

1870-1879

  • 1871, հունվար - «Արևելյան մամուլը» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել Գրիգոր Մսերյանի «Ճշմարտության վրա գրավ մը» վիպակը, որն ավարտվում է նույն պարբերականի թիվ 10-ում (հոկտեմբեր)։
  • 1871 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Համբարձում Կարյանի «Գաղտնիք սիրահարաց կամ Արարտա այցելուն» վեպի Ա հատորը, 116 էջ: Բ հատոր` նույն տեղում, 1872, 294 էջ: Հաջորդ երեք հատորների հրատարակության վերաբերյալ ոչ մի նշում չկա։
  • 1871 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է «Տ.Լ.»-ի (Տիգրան Լիմոնճյան) «Վրեժ.վեպ ժամանակակից և ժողովրդական» ստեղծագործությունը», 167 էջ։
  • 1871 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է Նշան Միրզայանի «Տորա» վեպը, 224 էջ։
  • 1872, նոյեմբերի 18 - «Մեղու Հայաստանին» (թիվ 38) արևելահայերեն սկսում է հրատարակել Ալեքսանդր Քալանթարի «Քաջերի այր (հին անցք)» վիպակը: Ավարտ` թիվ 44 (դեկտեմբերի 30)։
  • 1872 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Ղազարոս Աղայանի «Երկու քույր, եղերական վեպ գյուղական կյանքից» ստեղծագործությունը, 108 էջ։ Նույնը որոշ լրացումներով` 1892, 141 էջ։
  • 1872 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Ս. Թերզյանի «Ամոլք սիրայինք» վեպը, 143 էջ։
  • 1873, փետրվարի 10 - «Մեղու Հայաստանին» (թիվ 5) արևելահայերն սկսում է հրատարակել Ալեքսանդր Քալանթարի «Սոփո» վեպը։ Որոշ ընդհատումներով շարունակվում է մինչև թիվ 18-ը (մայիսի 19)։
  • 1873 - Վենետիկում արևմտահայերեն հրատարակվում է Հակոբոա Իսավերտենցի «Լճակիս ձկնորսը (երեկոյան ժամուց խորհրդակցությունք)» վիպակը, 190 էջ։ Հատվածաբար հրատարակվել է «Բազմավեպում», 1872, թիվ 9-12-ը և մնացել անավարտ։
  • 1873 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Տիգրան Փափազյանի «Խասգյուղի քնաշրջիկը կամ սիրո զոհը» վեպի Ա տետրը։ Բ-Է տետրեր` նույն թվականին, 286 էջ։
  • 1874, սեպտեմբերի 27 - Պոլսի «Թատրոնը» (թիվ 50) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Հին աշխարհին Խաչիկը, նոր աշխարհին Գաբիկը» վիպակը։ Ավարտ` թիվ 105։
  • 1875 - Դոնի Ռոստովում արևելահայերեն հրատարակվում է Արսեն Կրիտյանի «Աղավնյակ (երեխայական վիպասանություն)» ստեղծագործությունը, 77 էջ։
  • 1875 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Հովհաննես Մաթկյանի «Մուշեղ և Կալնիկե կամ պսակ մը յանջրդի» վեպը, 250 էջ։
  • 1875 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Գևորգ Շահվերդյանցի «Վարդ և Մանիշակ. վիպասանություն գյուղական կյանքից» ստեղծագործությունը, 64 էջ։
  • 1875 - Փարիզում արևմտահայերեն հրատարակվում է Պահրի Զարուհու «Տագրը։ Վոսփորի ափերուն վրա» վեպը, 216 էջ։
  • 1876 - Գանձակում Շամախու բարբառով հրատարակվում է Ալեքսանդր Արարատյանի «Երկու թումբ կամ խեղճ սիրահարներ» վիպակը, 50 էջ։ Նույնը` Թիֆլիս, 1895, 66 էջ։
  • 1876 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է Գևորգ Բարխուդարյանցի «Միրզա և Աննա» վեպը, 180 էջ։
  • 1877 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Ծերենցի «Թորոս Լևոնի» պատմավեպը, 235 էջ։ Նույնն անփոփոխ` Թիֆլիս, 1881, 237 էջ։
  • 1877 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Սեդրակ Տեր-Սարգսենցի «Շահենն ի Սիպիր կամ գաղթական հայը» վեպը, 404 էջ։ Նույնը` 1911, 208 էջ։
  • 1878 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Պերճ Պռոշյանի «Կռվածաղիկ» վեպը, 368 էջ։ Նույնը լրացումներով` 1897, 586 էջ։ Հատվածաբար տպագրվել է «Փորձ» եռամսյա հանդեսում` 1877, թիվ 6-ից մինչև 1878. թիվ 4։
  • 1878 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Ծերենցի «Երկունք Թ դարու» պատմավեպը, 477 էջ։
  • 1878 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է Նշան Միրզայանի «Օրիորդ Մարի. իրական վեպ մը» ստեղծագործությունը։

1880-1885

  • 1880, հունվար - «Փորձը» (թիվ 1) արևելահայերեն հրատարակում է Միքայել Վայելչյանի (Ռափայել Պատկանյան) «Ես նշանված էի» վիպակը։ Ավարտ՝ թիվ 5 (մայիս)։
  • 1880, մարտ - «Արշալույս Արարատյանը» արևմտահայերեն սկսում է հրատարակել Արմենակ-Սարգիս Պալապանյանի «Հրանտ և Րեպիքե (վեպ ողբերգական)» ստեղծագործությունը։ Ավարտ՝ թիվ 1144 (մայիսի 10)։