«Վահե Ղազարյան (ոստիկան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 83. Տող 83.
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:ՀՀ ոստիկանապետեր]]
[[Կատեգորիա:ՀՀ ոստիկանապետեր]]
[[Կատեգորիա:Ոստիկանության գնդապետեր]]
[[Կատեգորիա:Ոստիկանության գեներալ-մայորներ]]
[[Կատեգորիա:Հայ ոստիկաններ]]
[[Կատեգորիա:Հայ ոստիկաններ]]

20:05, 6 Մարտի 2022-ի տարբերակ

Վահե Ղազարյան
Ոստիկան, ՀՀ ոստիկանության պետ
Դրոշ
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետ
 08.01.2020-ից
Դրոշ
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
22.05.2019 - 08.01.2020
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1974, հունիսի 15
Ծննդավայր Իջևան
Քաղաքացիություն  Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ գեներալ-մայոր
 
Պարգևներ

ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ

Վահե Ռոբերտի Ղազարյան (հունիսի 15, 1974(1974-06-15), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ ոստիկանության պետ։

Կենսագրություն

Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ[1]։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ[2][3]։

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։

Ծանոթագրություններ

  1. «Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը». www.1lurer.am. Վերցված է 2020-06-11-ին.
  2. Նշանակվել են ԱԱԾ, ԶՈւ ԳՇ և Ոստիկանության նոր ղեկավարները
  3. Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

Արտաքին հղումներ

Նախորդող
Արման Սարգսյան
ՀՀ Ոստիկանության պետ
Վահե Ղազարյան

2020 թվականի հունիսի 8-ից
Հաջորդող