«Գագա բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 47. Տող 47.
[[Կատեգորիա:Տավուշի մարզի ամրոցներ]]
[[Կատեգորիա:Տավուշի մարզի ամրոցներ]]
[[Կատեգորիա:Կոթի]]
[[Կատեգորիա:Կոթի]]
[[Կատեգորիա:Ղազախի շրջան]]

10:22, 9 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Գագա բերդ
Տեսակամրոց
ՏեղագրությունԱդրբեջան Դաշ Սալահլի, Ղազախի շրջան, Ադրբեջան
Վարչական միավորԴաշ Սալահլի
Երկիր Ադրբեջան
Կառուցված989-1020 թթ.
ԿառուցողԳագիկ Ա Բագրատունի[1]
Ընթացիկ վիճակավերակներ
Կապված անձինքՎահրամ Գագեցի, Վահրամ Զաքարյան
Քարտեզ
Քարտեզ

Գագա բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոթի գյուղից արևելք, Ադրբեջանի Դաշ Սալահլի գյուղից արևմուտք, Ադրբեջանի տարածքում, Գագա դաշտի հարավային կողմում:

Պատմություն

Գագա բերդը կառուցվել է 989—1020 թթ. Գագիկ Ա Բագրատունու անունով: 1123 թ. վրաց Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը: XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին` որպես պարգև նրա ռազմական սխրանքների և. վրաց արքունի֊քին մատուցած ծառայությունների համար: Գագա բերդը եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիս-արևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը: 1236 թվականին բերդը պաշարել են մոնղոլները: XIII դարի երկրորդ կեսից հետո, Գադա բերդը այլևս չի հիշատակվում: Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով: 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և. Դիտանցքներ: Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված Է մի փոքր եկեղեցի, որը կոչվում Է Սուրբ Սարգիս: Այն մի քանի անգամ վերանորոգվել Է և այժմ Էլ կանգուն Է:

Գրականություն

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 41-42, էջեր 41-42 — 154 էջ։

Ծանոթագրություններ

  1. Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 145