«Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ պատմական երկիր |Անվանում = ''Imperium Romanum''<br>Βασιλεία Ῥωμαίων<br>Արևելահռոմեական կայս...
 
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: en:Byzantine Empire under the Justinian dynasty
Տող 27. Տող 27.
[[Կատեգորիա:Բյուզանդիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Բյուզանդիայի պատմություն]]


[[en:Byzantium under the Justinian dynasty]]
[[en:Byzantine Empire under the Justinian dynasty]]

12:40, 7 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Imperium Romanum
Βασιλεία Ῥωμαίων
Արևելահռոմեական կայսրություն
Բյուզանդական կայսրություն
 Բյուզանդիան Լևոնյան հարստության օրոք 518 - 602 Բյուզանդիան Հերակլիոսների օրոք 
Քարտեզ


(Կայսրության մեծացումը Հուստինիանոս Ա-ի օրոք` 517(կարմիր) - 565(նարնջագույն) թթ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս
Լեզու Լատիներեն (մինչև 620), Հունարեն
Պատմություն

Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հուստինիանոսների հարստության կողմից: Ժամանակաշրջանը սկսվեց Հուստինոս Ա-ի գահակալմամբ: Հարստության հզորությունը երևաց վերջինիս հաջորդի՝ Հուստինիանոս Ա-ի օրոք: Հուստինիանոսը կազմակերպեց մի շարք արշավանքներ իր երկու՝ Բելիսարիուս և հայազգի Նարսես զորավարների գլխավորությամբ, որի հետևանքով կայսրության տարածքը գրեթե կրկնապատկվեց:

6-րդ դարի կեսերին ժանտախտը և ռազմական մեծ ծախսերը հյուծեցին կայսրությունը: Ֆինանսական խառնաշփոթը ստիպեց Հուստինիանոսի հաջորդին՝ Հուստինոս Բ-ին հետաձգել ավարներին վճարող հարկը, որի հետևանքով վերջիններիս ճնշման տակ լանգոբարդները ներխուժեցին Իտալիա:

Սիրիայում ընթացող պատերազմը Սասանյան Իրանի հետ ավարտվեց բյուզանդացիների պարտությամբ: Շուտով հոգեկան խանգարման հետևանքով Հուստինոսը մահացավ: Նրան հաջորդեց Տիբերիոս Բ-ն և հաջողությամբ պատերազմեց պարսիկների դեմ Հայաստանում և բերբերների դեմ հյուսիսային Աֆրիկայում:

Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Մորիկը, ցուցաբերեց բարձր կամային հատկանիշներ և ռազմական տաղանդ, որոնց շնորհիվ նա կարողացավ ջախջախել պարսիկներին և կայսրության հյուսիսային սահմանը դարձնել Դանուբ գետը: Սակայն կայսրությունում ժողովուրդը Մորիկին չէր աջակցում և 602 թ-ին հեղաշրջման հետևանքով գահ բարձրացավ Փոկասը. այդպես ավարտվեց Հուստինիանոսների հարստության դարաշրջանը: