«Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: yo:Episteli Pétérù Kìnní
Տող 85. Տող 85.
[[sw:Waraka wa kwanza wa Petro]]
[[sw:Waraka wa kwanza wa Petro]]
[[ta:1 பேதுரு (நூல்)]]
[[ta:1 பேதுரு (நூல்)]]
[[th:จดหมายของนักบุญเปโตร ฉบับที่ 1]]
[[tl:Unang Sulat ni Pedro]]
[[tl:Unang Sulat ni Pedro]]
[[ug:پېترۇس يازغان بىرىنچى خەت]]
[[ug:پېترۇس يازغان بىرىنچى خەت]]

14:23, 31 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների:

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հեղինակը

Նամակի հեղինակը համարվում է Պետրոս առաքյալը: Նամակի սկզբում կարդում ենք հետևյալ վկայությունը. Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ... . 5:12 համարում էլ հեղինակն ակնարկում է, որ նամակը գրվել է Սիղվանուսի միջոցով: Եկեղեցական ավանդության մեջ (Պոլիկարպոս, Պապիաս, Կղեմես Ալեքսանդրացի, Իրինեոս և Տերտուղիանոս) Պետրոսի առաջին նամակի հեղինակության և կանոնի հարցը երբեք կասկածի տակ չի դրվել: Որոշ գիտնականներ, հաշվի առնելով նամակի լեզուն, հունարեն թարգմանված հինկտակարանյան մեջբերումները, աստվածաբանական գաղափարների նմանությունը Պողոսի նամակների հետ, կասկածի տակ են առնում այն փաստը, որ Պետրոսն է հեղինակը այս նամակի: Սակայն նշված փաստարկները չեն դիմանում հակառակն ապացուցող մի շարք ծանրակշիռ ապացույցներին:

Հասցեատերը

Նամակում հեղինակը նշում է, թե ում է ուղղում իր գրությունը. ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, ընտրեալներիդ... 1:1-2: Նամակի բովանդակությունից երևում է, որ հասցեատերերը հալածվում են քրիստոնյա լինելու պատճառով (4:14), ինչպես նաև պակաս ունեն հոգևոր փորձառության (2:2):

Գրության վայրը և ժամանակը

Հեղինակի խոսքերով նամակը գրվել է Բաբելոնում (5:13),որը խորհրդանշում է Հռոմը: Գրության ժամանակը համարվում է 63/64 թվականը:

Բովանդակությունը

  • Ողջույն
  • Քրիստոնյաների կենդանի Հույսը
  • Հավատարմություն Քրիստոսին
  • Սուրբ կյանքով ապրելու հիշեցում
  • Հնազանդություն իշխանություններին
  • Ծառայական պարտականություններ
  • Հնազանդություն ամուսիններին
  • Խաղաղասիրության կոչ
  • Տարբեր հորդորներ
  • Վերջաբան

Գրականության ցանկ

  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 123-124:
  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003:
  • Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005:


Արտաքին հղումներ

Այցելեք նաև