«Լոբի»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: is:Matbaun |
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: nn:Baune |
||
Տող 66. | Տող 66. | ||
[[nds-nl:Breekbonen]] |
[[nds-nl:Breekbonen]] |
||
[[nl:Gewone boon]] |
[[nl:Gewone boon]] |
||
[[nn:Baune]] |
|||
[[no:Hagebønne]] |
[[no:Hagebønne]] |
||
[[pl:Fasola zwykła]] |
[[pl:Fasola zwykła]] |
10:11, 29 Օգոստոսի 2012-ի տարբերակ
Լոբին (Phaseolus vulgaris) ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է: Ըստ թփի ձևի` լոբին կարող է լինել փաթաթվող և թփային:
Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ: Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար:
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին: Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում` 20-23%): Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են: Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր:
Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով: Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար