«Վարորդական ֆոբիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հիվանդություն | անվանում = | լատիներեն անվանում = | պատկեր = | նկարագրում = | տեսակ = | պատճառ = | փոխանցման ձև = | ախտանիշ = | հետևանք = | վնասում է = | վարակ տարածող = | օժանդակող տարածող = | բուժաքննություն = | բուժում = | դեղամիջոց = | մասնագիտություն = | հայ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն
| անվանում =
| լատիներեն անվանում =
| պատկեր =
| նկարագրում =
| տեսակ =
| պատճառ =
| փոխանցման ձև =
| ախտանիշ =
| հետևանք =
| վնասում է =
| վարակ տարածող =
| օժանդակող տարածող =
| բուժաքննություն =
| բուժում =
| դեղամիջոց =
| մասնագիտություն =
| հայտնաբերող =
| ՀՄԴ9 =
| ՀՄԴ10 =
| անվանվել է =
| հոմանիշներ =
| Վիքիպասեստ =
| բարդություն =
| ռիսկ =
| ախտորոշում =
| տարբերակում =
| կանխարգելում =
| հաճախություն =
| մահացություն =
| սկիզբը =
| տևողություն =
| կանխատեսում =
| հաճախականություն =
| մահեր =
|}}
'''Վարորդական ֆոբիա,''' ֆոբիա մեքենա վարելուց։ Այն կոչվում է նաև '''ամաքսոֆոբիա''' կամ '''վեհոֆոբիա:''' Ամաքսոֆոբիան ինտենսիվ, կայուն վախ է ավտոմոբիլային շարժմանը մասնակցելուց (կամ այլ ավտոմոբիլային տրանսպորտի)։ Սա ազդում է անձի ապրելակերպի և կյանքի որակի վրա՝ ներառյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են անկարողությունը զբաղվել որոշակի աշխատանքներով՝ կապված վարելու հետ<ref name="Taylor et al., 2000">{{Cite journal|last=Taylor|first=Joanne E.|last2=Deane|first2=Frank P.|last3=Podd|first3=John V.|date=September–October 2000|title=Determining the focus of driving fears|journal=|volume=14|issue=5|pages=453–470|doi=10.1016/s0887-6185(00)00033-5|pmid=11095540}}</ref><ref>{{Cite journal|last=Taylor|first=Joanne|last2=Deane|first2=Frank|last3=Podd|first3=John|date=June 2002|title=Driving-related Fear: A Review|journal=|volume=22|issue=5|pages=631–645|doi=10.1016/s0272-7358(01)00114-3|pmid=12113199}}</ref><ref>{{Cite thesis|last=Taylor|first=Joanne E.|date=2002|title=Understanding Driving-Related Fear|degree=PhD|publisher=}}</ref>։ Վարորդական վախը կարող է առաջանալ կոնկրետ ճանապարհային իրավիճակներից, ինչպիսիք են արագընթաց մայրուղով երթևեկությունը կամ խիտ երթևեկությունը<ref>{{Cite journal|last=Mathew|first=R. J.|last2=Weinman|first2=M. L.|last3=Semchuk|first3=K. M.|last4=Levin|first4=B. L.|date=August 1982|title=Driving phobia in the city of Houston: a pilot study|journal=|volume=139|issue=8|pages=1049–1051|doi=10.1176/ajp.139.8.1049|pmid=7091430}}</ref>։ Ղեկի մոտ անհանգստությունը կարող է տատանվել թեթև զգուշավոր լարվածությունից մինչև [[ֆոբիա]]։
'''Վարորդական ֆոբիա,''' ֆոբիա մեքենա վարելուց։ Այն կոչվում է նաև '''ամաքսոֆոբիա''' կամ '''վեհոֆոբիա:''' Ամաքսոֆոբիան ինտենսիվ, կայուն վախ է ավտոմոբիլային շարժմանը մասնակցելուց (կամ այլ ավտոմոբիլային տրանսպորտի)։ Սա ազդում է անձի ապրելակերպի և կյանքի որակի վրա՝ ներառյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են անկարողությունը զբաղվել որոշակի աշխատանքներով՝ կապված վարելու հետ<ref name="Taylor et al., 2000">{{Cite journal|last=Taylor|first=Joanne E.|last2=Deane|first2=Frank P.|last3=Podd|first3=John V.|date=September–October 2000|title=Determining the focus of driving fears|journal=|volume=14|issue=5|pages=453–470|doi=10.1016/s0887-6185(00)00033-5|pmid=11095540}}</ref><ref>{{Cite journal|last=Taylor|first=Joanne|last2=Deane|first2=Frank|last3=Podd|first3=John|date=June 2002|title=Driving-related Fear: A Review|journal=|volume=22|issue=5|pages=631–645|doi=10.1016/s0272-7358(01)00114-3|pmid=12113199}}</ref><ref>{{Cite thesis|last=Taylor|first=Joanne E.|date=2002|title=Understanding Driving-Related Fear|degree=PhD|publisher=}}</ref>։ Վարորդական վախը կարող է առաջանալ կոնկրետ ճանապարհային իրավիճակներից, ինչպիսիք են արագընթաց մայրուղով երթևեկությունը կամ խիտ երթևեկությունը<ref>{{Cite journal|last=Mathew|first=R. J.|last2=Weinman|first2=M. L.|last3=Semchuk|first3=K. M.|last4=Levin|first4=B. L.|date=August 1982|title=Driving phobia in the city of Houston: a pilot study|journal=|volume=139|issue=8|pages=1049–1051|doi=10.1176/ajp.139.8.1049|pmid=7091430}}</ref>։ Ղեկի մոտ անհանգստությունը կարող է տատանվել թեթև զգուշավոր լարվածությունից մինչև [[ֆոբիա]]։



16:23, 8 հունվարի 2022-ի տարբերակ

Վարորդական ֆոբիա, ֆոբիա մեքենա վարելուց։ Այն կոչվում է նաև ամաքսոֆոբիա կամ վեհոֆոբիա: Ամաքսոֆոբիան ինտենսիվ, կայուն վախ է ավտոմոբիլային շարժմանը մասնակցելուց (կամ այլ ավտոմոբիլային տրանսպորտի)։ Սա ազդում է անձի ապրելակերպի և կյանքի որակի վրա՝ ներառյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են անկարողությունը զբաղվել որոշակի աշխատանքներով՝ կապված վարելու հետ[1][2][3]։ Վարորդական վախը կարող է առաջանալ կոնկրետ ճանապարհային իրավիճակներից, ինչպիսիք են արագընթաց մայրուղով երթևեկությունը կամ խիտ երթևեկությունը[4]։ Ղեկի մոտ անհանգստությունը կարող է տատանվել թեթև զգուշավոր լարվածությունից մինչև ֆոբիա։

Ախտանշաններ

Վարորդական վախը կապված է տարբեր ֆիզիկական և սուբյեկտիվ հուզական ախտանիշների հետ։ Օրինակ, ֆիզիկական ախտանշաններից են քրտնելը, հաճախասրտությունը (պաթոլոգիկ արագացված սրտի բաբախում, զարկ) կամ գերօդափոխումը։ Ճանաչողական մակարդակում անձը մեքենա վարելիս կարող է զգալ իրականության զգացողության կորուստ կամ վերահսկողությունը կորցնելու մտքեր նույնիսկ անվտանգ իրավիճակներում[5]։ Վարքային մակարդակում մեքենա վարելուց խուսափումը ձգտում է հավերժացնել ֆոբիան։ Ծանր ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ամաքսոֆոբիա ունեցող անձանց մոտ հաճախ զարգանում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ), որը կարող է ներառել սկզբնական վթարի կամ ՀՏՍԽ-ի այլ բնորոշ ախտանիշների մասին կպչուն մտքերի կամ տագնապային երազների ապրումներ[5]։

Հետվթարային ախտանիշաբանության ուշագրավ մասը ֆանտոմային արգելակման համախտանիշն է։ Դա ուղևորի մասամբ ակամա կամ չկանխամտածված սեղմված ոտքն է մեքենայի հատակին՝ «արգելակելու» ռեֆլեկտիվ փորձով։ Այսպիսի վարքը սովորաբար բնորոշ է հմուտ վարորդներին, երբ նրանք հանդես են գալիս որպես ուղևոր՝ ավելի քիչ փորձառու վարորդի կողքին։ Ֆանտոմային արգելակման սինդրոմը հատկապես տարածված է լուրջ ավտովթարներից փրկվածների շրջանում։

Հարակից պայմաններ

Վարորդական ֆոբիա ունեցող որոշ այցելուներ նկարագրում են նաև այլ տագնապային խանգարումներին բնորոշ ախտանշաններ, ներառյալ՝ խուճապային խանգարում, ագորաֆոբիա, հատուկ ֆոբիա և սոցիոֆոբիա[1]։ Լուրջ ավտովթարներ վերապրած մարդկանց մեծամասնությունը հակված է զգալ միայն մեքենա վարելու ֆոբիան, բայց նրանք հաճախ հայտնում են անհանգստություն՝ որպես հետտրավմատիկ հարմարվողականության խանգարման մաս[6]։ Ամաքսոֆոբիան, որպես կանոն, ուժեղանում է ավտովթարի արդյունքում առաջացած մշտական ցավով և ցավի հետ կապված անքնությամբ։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշանները, օրինակ՝ հիշողությունները, այդ թվում՝ նույն ավտովթարից տուժած արյունահոսող անձի պատկերների տեսքով, կարող են նպաստել ամաքսոֆոբիայի առաջացմանը։

Պատճառներ

Ըստ ծագման բնույթի՝ գոյություն ունի վարորդական ֆոբիայի երեք հիմնական կատեգորիա։

Վարելուց վախի ամենատարածված պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարներն են։ Բեքը և Քոֆին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված անձանց 25-33%-ը հետագայում ունենում են վարելուց վախի զգացում[5]։ Հիքլինգը, Բլանշարը[7] և Կուչը, Սվինսոնը և Քիրբին[8] հայտնաբերել են վարելուց ֆոբիայի ավելի բարձր ցուցանիշներ՝ 42-77%։ Փորձառու վարորդների մեծամասնությունը, որոնք վախենում են լուրջ վթարներից հետո մեքենա վարել, իրենց գնահատում են որպես միջինից ավելի անվտանգ վարորդներ, չնայած ֆիզիկապես և հուզականորեն չափազանց անհարմար են զգում[1]։

Որոշ անձանց դեպքում վախը սրվում է հատուկ իրավիճակներում, ինչպիսիք են մեծ մեքենաների (բեռնատարներ, ավտոբուսներ) մոտ գտնվելիս, մինչդեռ ուրիշների մեջ վախը կարող է առաջանալ պարզապես մեքենա նստելուց կամ մեքենայով ճանապարհորդելու մասին մտածելուց։ Կլինիկական բժիշկների համար մշակվել են հոգեբանական հարցաթերթիկներ՝ սկսնակ վարորդների կամ վերջերս տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տրավմատիզացված փորձառու վարորդների իրավիճակային ինտենսիվությունն ու ղեկի մոտ դրսևորվող անհանգստության կողմերը գնահատելու համար[9]։ Որոշ սկսնակ վարորդներ և ուղևորներ, ովքեր երբեք չեն ենթարկվել լուրջ ավտովթարի, նույնպես հայտնում են ամաքսոֆոբիայի ախտանիշներ։ Որոշ մարդկանց դեպքում վարելուց մախը կարող է լինել ագորաֆոբիայի շարունակություն[1]։

Բուժում

Վարելուց ֆոբիայի հաղթահարման ամենատարածված մեթոդը վարքային թերապիան է[10][10][11][12][13]։ Ֆոբիան հաղթահարելու նոր մոտեցումներից է թերապիայի ժամանակ վիրտուալ իրականության օգտագործումը։ Բազմակի ազդեցության դեպքում, ինչպիսիք տեսախաղերն են, սուբյեկտիվ ախտանշաններն աստիճանաբար նվազում են։ Հետագայում անձը կարող է ավելի պատրաստ լինել իրական կյանքի իրավիճակներում վարվելուն։

Հոգեբանական գնահատում

Մեքենա վարելը պոտենցիալ վտանգավոր գործունեություն է։ Գրեթե յուրաքանչյուր վարորդ որոշ իրավիճակներում անհանգստություն է զգում, հատկապես սկսնակ վարորդները։ Վերջիններիս հոգեբանական գնահատումը կարող է իրականացվել հարցաթերթիկների միջոցով, ինչպիսիք են Վարորդական վարքի հարցաշարը (DBS)[14]։ Այն բաղկացած է 20 պնդումից, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1=երբեք 7=միշտ սանդղակով։ Սկսնակ վարորդների մոտ վարելու փորձի պակասը կամ վարորդական հմտությունների բացակայությունն ակնհայտորեն անհանգստության այլ աղբյուր է, քան հանկարծակի տրավմատիկ իրադարձությունը, որը կարող է առաջացնել հետվթարային անհանգստություն։

Սկսնակ վարորդների վախի ախտորոշման համար նախատեսված մեկ այլ գործիք է Վարորդական ճանաչողության հարցաշարը (DCQ)[15]։ Այն նույնպես բաղկացած է 20 պնդումից։ Դրանք գնահատվում են 0=երբեք մինչև 4=միշտ սանդղակով։ Այս հարցաշարի որոշ հարցեր գնահատում են վախի հետ կապված սոցիալական անհանգստությունները և ինքնագնահատականի խնդիրները։ Ինքնագնահատման նման խնդիրները համեմատաբար հազվադեպ են հանդիպում հետվթարային ամաքսոֆոբիայով տառապող անձանց մոտ, որոնց մի մասը տասնամյակներ շարունակ վարել է առանց վթարների և առանց հուզական անհանգստության։

Վարորդական և վարման խուսափման սանդղակը (DRAS)[16] նույնպես բաղկացած է 20 կետից։ Դրանք գնահատվում են 0=հազվադեպ կամ երբեք մինչև 4=հաճախ կամ միշտ։ Հարցաշարի 20 կետերը նկարագրում են տարբեր իրավիճակներ, որոնցում պետք է խուսափել մեքենա վարելուց[17]։

Կանադացի հոգեթերապևտ Ջեյմս Ուեթսթոունը մշակել է տրանսպորտային միջոցների անհանգստության հարցաթերթիկը ավտովթարներից փրկվածների վարորդական ֆոբիան գնահատելու համար[18]։ Ուեթսթոունի հարցաշարը հատկապես հարմար է փորձառու, բայց տրավմատիզացված վարորդների գնահատման համար և արտացոլում է վարելուց վախը 6 չափանիշով՝ (1) վարքի փոխհատուցում (1-6-րդ կետեր), (2) ուղևորների տագնապներ (7-10-րդ կետեր), (3) անհանգստության ֆիզիկական դրսևորումներ (11-16-րդ կետեր), (4) շարժունակության սահմանափակումներ (17-21-րդ կետեր) ), (5) խուսափելու վարքագիծ (22-26-րդ կետեր) և (6) անձնական հարաբերությունների կայունության մարտահրավերներ (27-31-րդ կետեր)։ Ուեթսթոունի հարցերի պատասխանները գնահատվում են 0-4 միավորով։ Կլինիկական օգտագործման դեպքում որպես Ուեթսթոունի հարցաշարի վերջին մաս հետազոտվողներին խնդրում են նաև 1-10 սանդղակով գնահատել վարորդի կամ ուղևորի անհանգստությունը վթարից հետո և մեկ տարի առաջ։ Ուեթսթոունի հարցաշարի չափանիշների վավերականության ուսումնասիրության ժամանակ ավտովթարի ենթարկված 53 հետազոտվողների պատասխանները համեմատվել են ստուգողական խմբի 24 անդամների պատասխանների հետ։ Երկու խմբի միավորների բաշխման միջև համընկում չի եղել։ Այցելուների միավորները տատանվում էին 23-93-ի միջև՝ միջինում 65,5 (SD = 17,4) մեծությամբ, իսկ ստուգողական խմբի անդամներինը՝ 0-19՝ միջինում 6,8 (SD = 5,1): Կոնվերգենտ վավերությունը նույնպես գոհացուցիչ էր։ Ուեթսթոունի հարցաթերթում բարձր փոխկապակցվածություն է հայտնաբերվել վարորդական անհանգստության հարցաշարի (r = 0,80) և ՎՎԽՍ ախտանիշների PCL-5 չափման միջև (r = 0,78): Պարզվել է, որ Ուեթսթոունի սանդղակը մեծապես փոխկապակցված է հետցնցումային համախտանիշի (r = 0,63) և չափավոր՝ խարազանման ախտանիշների (r = 0,46), հետվթարային անքնության (r = 0,56), հետվթարային ցավի գնահատականի (rs տատանվում է 0,43-0,50), ինչպես նաև դեպրեսիայի գնահատման (r =0,40) և անհանգստության (r = 0,43) հետ:

Ուեթսթոունի հոդվածում նաև ներկայացված է վարորդական անհանգստության հարցաթերթիկի (DAQ) ամբողջական տեքստը։ Այն բաղկացած է ճանապարհային իրադրություններից, որոնք հետազոտվողը գնահատում է «տագնապի բացակայությունից» մինչև «ուժեղ անհանգստություն» սանդղակով։ Ցուցակը բաղկացած է 14 իրավիճակային կետերից, որոնք հետազոտվողը նախ գնահատում է որպես վարորդ, ապա որպես ուղևոր։ Վարորդական անհանգստության հարցաթերթիկը ներառում է նաև վարորդի և ուղևորի կողմից տագնապին արձագանքող վարքագծի վերաբերյալ պնդումներ։ Վարորդական անհանգստության հարցաթերթիկը հատկապես հարմար է վարքագծային թերապևտների համար։ Այն հնարավորություն է տալիս չափել նաև ֆանտոմային արգելակման համախտանիշը (մասամբ ակամա կամ ոչ կանխամտածված ոտնաթաթի սեղմում մեքենայի հատակին՝ «արգելակելու» ռեֆլեքսիվ փորձով, նման արձագանքը բնորոշ է փորձառու վարորդներին, որոնք վթարի են ենթարկվել որպես ուղևոր հանդես գալիս)[18]։

Ուեթսթոունի հոդվածում դիտարկվում է նաև Օնտարիոյում Լեոն Շտայների կողմից մշակված Ավտոմոբիլային տագնապի ցանկը (AAI)[19]։ Այն 23 կետից բաղկացած հարցաթերթիկ է, որոնցից 18-ը գնահատվում է դիխոտոմիկ հիմունքներով (1=Այո, 0=ոչ)[19]։ Հարցաթերթիկի պնդումների մեծ մասը համեմատում է ղեկի մոտ ունեցած անհանգստության մակարդակը վթարից առաջ և հետո։ Այն շարադրված է համեմատաբար պարզ անգլերենով։ Քանի որ հարցաշարերից յուրաքանչյուրն (Whetstone, Steiner և DAQ) ունի որոշակի ուղղվածություն, հաճախ նպատակահարմար է կիրառել երեքը միասին։

Հոգեբանական գնահատման մեկ այլ գործիք է Գուտերեսի հարցաշարը, որը մշակվել է Ջեյմ Գուտերեսի կողմից՝ ավտոմոբիլային վթարներից հետո հիվանդների վիճակը գնահատելու համար[20]։ Վարորդական անհանգստության բազմակողմ գնահատումն իրականացվում է՝ օգտագործելով հարցաշարի 54-65 կետերը։ Դրանք գնահատում են վթարի պահից սկսած դրսևորվող ֆիզիկական ռեակցիաները, դրանց հետ կապված զգացմունքները, վարքագիծը։ Գուտերեսի հարցաթերթիկը ներառում է նաև կետեր, որոնք թվարկում են վարորդական տարբեր իրավիճակներ։ Հետազոտվողը պետք է ցույց տա նրանք, որոնք կապված են տագնապի հետ։ Դա օգտակար տեղեկություններ է տալիս ղեկի մոտ անհանգստության համակարգված դեսենսիբիլիզացնող թերապիայի համար[21]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Taylor, Joanne E.; Deane, Frank P.; Podd, John V. (September–October 2000). «Determining the focus of driving fears». 14 (5): 453–470. doi:10.1016/s0887-6185(00)00033-5. PMID 11095540. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Taylor, Joanne; Deane, Frank; Podd, John (June 2002). «Driving-related Fear: A Review». 22 (5): 631–645. doi:10.1016/s0272-7358(01)00114-3. PMID 12113199. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Taylor, Joanne E. (2002). Understanding Driving-Related Fear (PhD thesis).
  4. Mathew, R. J.; Weinman, M. L.; Semchuk, K. M.; Levin, B. L. (August 1982). «Driving phobia in the city of Houston: a pilot study». 139 (8): 1049–1051. doi:10.1176/ajp.139.8.1049. PMID 7091430. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Beck, J. Gayle; Coffey, Scott F. (December 2007). «Assessment and treatment of PTSD after a motor vehicle collision: Empirical findings and clinical observations» (PDF). 38 (6): 629–639. doi:10.1037/0735-7028.38.6.629. PMC 2396820. PMID 18509507. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Gutierrez, Jaime; Nosonova, Vitalina; Cernovsky, Zack; Fattahi, Milad; Tenenbaum, Silvia (2019). «Gutierrez Questionnaire for Assessments of Patients after Car Accidents» (PDF). Archives of Psychiatry and Behavioral Sciences. 2 (2): 10–21. ISSN 2638-5201. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին.
  7. Hickling, Edward J.; Blanchard, Edward B. (July–September 1992). «Post-traumatic stress disorder and motor vehicle accidents». 6 (3): 285–291. doi:10.1016/0887-6185(92)90040-E. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. Kuch, Klaus; Swinson, Richard P.; Kirby, Marlene (October 1985). «Post-traumatic Stress Disorder After Car Accidents». 30 (6): 426–427. doi:10.1177/070674378503000610. PMID 4063939. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Whetstone, James Paul; Cernovsky, Zack; Tenenbaum, Silvia; Poggi, Gabriela; Sidhu, Andrew; Istasy, Marco; Dreer, Manfred (2020). «Validation of James Whetstone's Measure of Amaxophobia» (PDF). Archives of Psychiatry and Behavioral Sciences. 3 (1): 23–33. ISSN 2638-5201. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին. {{cite journal}}: Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 Psychotherapy by Reciprocal Inhibition. Stanford University Press. 1958. ISBN 978-0804705097. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  11. Rachman, S. (1967). «Systematic desensitization». 67 (2): 93–103. doi:10.1037/h0024212. PMID 6045340. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Lauer, G. (1992). «The Treatment of Driving Phobia». 27 (3–4): 469. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Walshe, David G.; Lewis, Elizabeth J.; Kim, Sun I.; O'Sullivan, Kathleen; Wiederhold, Brenda K. (June 2003). «Exploring the Use of Computer Games and Virtual Reality in Exposure Therapy for Fear of Driving Following a Motor Vehicle Accident» (PDF). CyberPsychology & Behavior. 6 (3): 329–234. doi:10.1089/109493103322011641. PMID 12855091. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին.
  14. Clapp, Joshua D.; Olsen, Shira A.; Beck, J. Gayle; Palyo, Sarah A.; Grant, DeMond M.; Gudmundsdottir, Berglind; Marques, Luana (January 2011). «The Driving Behavior Survey: Scale construction and validation» (PDF). 25 (1): 96–105. doi:10.1016/j.janxdis.2010.08.008. PMC 3006470. PMID 20832988. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  15. Taylor, Joanne E.; Ehring, Thoams; Hofmann, Stefan G.; Deane, Frank P.; Roth, Walton T.; Podd, John V. (2007). «The Driving Cognitions Questionnaire: Development and preliminary psychometric properties». 21 (4): 493–509. doi:10.1016/j.janxdis.2006.08.002. PMID 16982173. {{cite journal}}: Cite has empty unknown parameters: |1= and |2= (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն); Missing |author1= (օգնություն); Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  16. Stewart, Alan E.; St. Peter, Claire C. (August 2004). «Driving and riding avoidance following motor vehicle crashes in a non-clinical sample: psychometric properties of a new measure». 42 (8): 859–879. doi:10.1016/S0005-7967(03)00203-1. PMID 15178463. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Taylor, Joanne E.; Sullman, Mark J. M. (May 2009). «What does the Driving and Riding Avoidance Scale (DRAS) measure?». 23 (3): 504–510. doi:10.1016/j.janxdis.2008.10.006. PMID 19062251. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. 18,0 18,1 Whetstone, James Paul; Cernovsky, Zack; Tenenbaum, Silvia; Poggi, Gabriela; Sidhu, Andrew; Istasy, Marco; Dreer, Manfred (2020). «Validation of James Whetstone's Measure of Amaxophobia» (PDF). Archives of Psychiatry and Behavioral Sciences. 3 (1): 23–33. ISSN 2638-5201. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին. {{cite journal}}: Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  19. 19,0 19,1 Steiner, Leon; Cernovsky, Zack (2020). «Convergent Validity of Leon Steiner's Measure of Driving Phobia» (PDF). Archives of Psychiatry and Behavioral Sciences. 3 (1): 45–50. ISSN 2638-5201. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին.
  20. Gutierrez, Jaime; Nosonova, Vitalina; Cernovsky, Zack; Fattahi, Milad; Tenenbaum, Silvia (2019). «Gutierrez Questionnaire for Assessments of Patients after Car Accidents» (PDF). Archives of Psychiatry and Behavioral Sciences. 2 (2): 10–21. ISSN 2638-5201. Արխիվացված (PDF) օրիգինալից June 19, 2020-ին.
  21. Psychotherapy by Reciprocal Inhibition. Stanford University Press. 1958. ISBN 978-0804705097. {{cite book}}: Cite has empty unknown parameters: |1= and |2= (օգնություն)