«Դանիիլ Էլկոնին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Դանիիլ Էլկոնին''' ({{ԱԾ}}), խորհրդային հոգեբան, մանկական և մանկավարժական հոգեբանության բնօրինակ ուղղության հեղինակ, ԽՍՀՄ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1968): == Կենսագրություն == Դանիիլ Էլկոնինը ծնվել է 1904 թվականի...»:
(Տարբերություն չկա)

20:26, 5 հունվարի 2022-ի տարբերակ

Դանիիլ Էլկոնին
ռուս.՝ Даниил Борисович Эльконин
Ծնվել էփետրվարի 16, 1904(1904-02-16)
Մալայա Պերեշչեպինա, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1984(1984-10-04) (80 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմանկավարժ և հոգեբան
Հաստատություն(ներ)Psychological Institute of the Russian Academy of Education? և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտմանկավարժություն, հոգեբանություն, մանկան հոգեբանություն և Կրթական հոգեբանություն
Ալմա մատերԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
ԿոչումԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և Մանկավարժական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][2][2]
Գիտական ղեկավարMihail Âkovlevič Basov?
Եղել է գիտական ղեկավարKaterina Polivanova?
Հայտնի աշակերտներKaterina Polivanova?
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
և Russian President's Prize in the field of education[3]

Դանիիլ Էլկոնին (փետրվարի 16, 1904(1904-02-16), Մալայա Պերեշչեպինա, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1984(1984-10-04), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, մանկական և մանկավարժական հոգեբանության բնօրինակ ուղղության հեղինակ, ԽՍՀՄ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1968):

Կենսագրություն

Դանիիլ Էլկոնինը ծնվել է 1904 թվականի փետրվարի 6֊ին Պոլտավա նահանգի Մալայա Պերեշչեպինա գյուղում։ Վիկտոր Էլկոնինի ավագ եղբայրն է (1910-1994):

1914 թվականից սովորել է Պոլտավայի վարժարանում, սակայն ընտանիքի ծանր նյութական վիճակի պատճառով 1920 թվականին ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը։ Աշխատել է որպես ռազմաքաղաքական դասընթացների գործավար, մանկահասակ իրավախախտների գաղութի դաստիարակ։ 1924 թվականին Ուկրաինայի Ժողովրդական Կոմիսարիատի Նարկոմպրոսի գործուղմամբ ընդունվել է Լենինգրադի սոցիալական կրթության ինստիտուտի հոգեբանական և ռեֆլեքսոլոգիայի բաժին (հետագայում միացվել է Լենինգրադի Ալեքսանդր Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտին): 1927 թվականին ավարտել է ԼՊՄԻ մանկավարժական ֆակուլտետի մանկաբանության բաժինը։ Աշխատել է որպես «Հոկտեմբերյան երկաթուղու» երեխաների մասնագիտական դպրոցի մանկավարժ֊մանկաբան: 1929 թվականից աշխատել է Լենինգրադի պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ նրա աշխատանքի թեման (համագործակցելով Լև Վիգոտսկու հետ) մանկական խաղի հիմնախնդիրներն էին: Դասավանդել է մանկաբանության ամբիոնում: 1937 թվականից՝ մանկաբանական կառույցների լուծարումից հետո, Լենինգրադի դպրոցներից մեկում աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցիչ, դասավանդել է մանկավարժական ինստիտուտում, ծայրահեղ հյուսիսային ժողովուրդների համար կազմել է ռուսաց լեզվի դպրոցական դասագրքեր։ 1940 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված դպրոցականների խոսքի զարգացմանը։

Պատերազմի ավարտից հետո (որը նա անցկացրել է ռազմաճակատում, պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով)[4] Էլկոնինը չի զորացրվել, թեև շատ էր ցանկանում։ Նա մանկավարժական աշխատանքի է անցել Մոսկվայի Խորհրդային բանակի մարզային ռազմամանկավարժական ինստիտուտում, որտեղ ոչ միայն հոգեբանություն է դասավանդել, այլև մշակել է խորհրդային ռազմական հոգեբանության կուրսի կառուցման հիմնական սկզբունքները։ Սակայն 1949 թվականից ի վեր բռնաճնշումների ալիք է սկսվել կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի անվան տակ:

Այդ պայքարի շրջանակներում 1953 թվականի մարտի 5-ին նշանակվել է հանձնաժողովի նիստ՝ նվիրված «Փոխգնդապետ Էլկոնինի կողմից կոսմոպոլիտ բնույթի թույլ տված սխալների վերլուծությանը և քննարկմանը», սակայն այդ օրը Ստալինը մահացել է, իսկ նիստը՝ հետաձգվել, ապա չեղյալ համարվել: Փոխգնդապետ Էլկոնինը հեռացվել է պահեստայինների շարք։

1953 թվականի սեպտեմբերին Դանիիլ Էլկոնինը դարձել է ՌԽՖՍՀ Գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի հաստիքային աշխատակից, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջը։ Ինստիտուտում նա ղեկավարել է մի քանի լաբորատորիա, 1962 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1968 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Երկար տարիներ նա դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որը կառուցվել է 1966 թվականին։

Դանիիլ Էլկոնինի որդին հոգեբան Բորիս Էլկոնինն է (ծնվել է 1950)[5]։

Գիտական գործունեություն

1930 թվականին Միխայիլ Բասովի խմբագրությամբ Էլկոնինը գրել է «Ուսմունք պայմանական ռեֆլեքսների մասին» գրքույկը: Այս աշխատանքում 26-ամյա Էլկոնինը ընթերցողին մանրամասն բացատրել է, թե ինչ է պայմանական ռեֆլեքսը, և ինչ կառուցվածք ունի նյարդային համակարգը։

Էլկոնինի աշխատանքները դարձել են գործունեության տեսության անկյունաքարերից մեկը։ Մանկական հոգեբանության վերաբերյալ իր ուսումնասիրությունները նա անցկացրել է Լև Վիգոտսկու աշակերտների՝ Ա. ն. Լեոնտևի, Ա. Ռ. Լուրիայի, Ա. Վ. Զապորոժեցի, Լ. ի. Բոժովիչի և Պ. Յ. Գալպերինի հետ:

Էլկոնինը հրատարակել է մի քանի մենագրություն և գիտական հոդվածներ, որոնք նվիրված են մանկության ուսումնասիրության տեսությանը և պատմությանը, դրա պարբերականացման և հոգեբանական խնդիրներին։

Հեղինակը զբաղվել է այնպիսի հարցերով, ինչպիսիք են տարբեր տարիքի երեխաների հոգեբանական զարգացումը[6], խաղի հոգեբանությունը և դպրոցականների ուսումնական գործունեության առանձնահատկությունները[7], ինչպես նաև երեխաների խոսքի զարգացման և ընթերցանության ուսուցման խնդիրները[8]։

Նրա հիմնական ներդրումը խորհրդային և համաշխարհային մանկավարժության ուսուցման նոր համակարգի՝ «Զարգացնող ուսուցման տեսության» մշակումն ու ներդրումն էր։

Էլկոնինի հոդվածներից մի քանիսը նվիրված է Լև Վիգոտսկու հայացքների վերլուծությանը։ Նա իր աշխատանքներում հենվում էր մարդու պատմամշակութային զարգացման գաղափարի վրա, ուստի Էլկոնինի ութ տեսական աշխատանքներում մանրամասնորեն բացահայտվել է Լև Վիգոտսկու ընդհանուր դիրքորոշումը[9]։

Այս դրույթը (այն մասին, որ մանկությունը զարգանում է և ունի կոնկրետ պատմական բնույթ) արտահայտվել Է նաև Պ. Բլոնսկու և Ա.Ն. Լեոնտևի կողմից: Դա նշանակում է, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մանկությունը տարբեր օրինաչափություններ և բովանդակություն ունի։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ գոյություն չունի միանման մանկություն և մանկություն չկա «ընդհանրապես»։ Դա է պատճառը, որ կարևոր է հասկանալ մանկության պատմական զարգացման տեսությունը՝ հիմնվելով հոգեբանության պատմության, ազգագրության, կրթության պատմության և այլնի վրա[10]։

Էլկոնինը կարծում էր, որ երեխաների գործունեության բոլոր տեսակները հասարակական են իրենց բնույթով, բովանդակությամբ և ձևով, ուստի երեխան ծննդյան առաջին րոպեից և իր զարգացման առաջին քայլերից հասարակական էակ է: Նրա համար անընդունելի էր «երեխա և հասարակություն» դրույթը, նա ճիշտ էր համարում «երեխան հասարակության մեջ» ձևակերպումը։ Բացի այդ, Էլկոնինը երեխային համարում էր ակտիվ սուբյեկտ մարդկային մշակույթի ձեռքբերումների վերափոխման և յուրացման մեջ, որոնք միշտ գործուն բնույթ են կրում: Շնորհիվ փոխակերպման գործընթացների երեխան վերարտադրում և իր մեջ ստեղծում է մարդկային ունակություններ։

Այս հարցի վերաբերյալ Լեոնտևը և Էլկոնինը մի տեսակետ ունեին, ըստ որի՝ երեխան գործունեության փոխակերպման գործընթացում իրականացնում է այնպիսի գործնական կամ ճանաչողական գործունեություն, որը համարժեք է, բայց ոչ նույնական այն գործունեությանը, որն ամրագրված է նախորդ սերնդի մարդկային գործունեության մեջ[11]։

Ուսումնասիրելով երեխայի ուսուցման և զարգացման հարաբերակցության խնդիրը՝ Էլկոնինը գրել է. «Ուսուցման և զարգացման միջև գտնվում է սուբյեկտի գործունեությունը և հենց երեխայի գործունեությունը»[12]։ Այս խնդրի ուսումնասիրության էմպիրիկ մասում Էլկոնինը հենվում է Վիգոտսկու այն գաղափարի վրա, որ ուսուցումը նախորդում է զարգացմանը, իսկ «զարգացում ուսուցումից» դրույթը հանդիսանում է մանկավարժական գործունեության հիմնական փաստը[13]։

Իր ողջ գիտական գործունեության ընթացքում Էլկոնինն ուսումնասիրել է երեխայի հոգեբանական զարգացման հարցերը։ Նա կարծում էր, որ երեխայի զարգացման իր ըմբռնումը թույլ կտա հաղթահարել մանկական հոգեբանության հարցի նատուրալիստական առաջադրումը, որը տևական ժամանակ իշխող էր այդ հարցում[14]։

Դանիիլ Բորիսովիչը երեխայի զարգացման ուսումնասիրության ընթացքում ձևակերպել է հետևյալ սկզբունքները[15].

  • պայմաններ (զարգացման)՝ մարմնի աճն ու հասունացումը,
  • աղբյուրներ՝ միջավայր, իդեալական ձևեր, այսինքն՝ ինչով պետք է ավարտվի զարգացումը,
  • ձև՝ յուրացում,
  • շարժիչ ուժեր՝ առարկայական և հասարակական կողմերի յուրացման հակասություն[16]։

Էլկոնինի աշխատանքները նվիրված էին նաև խաղի հոգեբանությանը և խաղային գործունեության պարբերականացման խնդիրներին։ Իր աշխատանքներում նա նկարագրել է խաղի կառուցվածքը և առանձնացրել խաղային գործունեության հիմնական տարրերը[17].

  1. սյուժեն (ինչ խաղալ),
  2. բովանդակություն (ինչպես խաղալ)
  3. դեր,
  4. երևակայական իրավիճակ,
  5. կանոններ,
  6. խաղային գործողություններ,
  7. խաղային հարաբերություններ։

Մեծ նշանակություն է ունեցել Էլկոնինի մշակած պարբերականացումը, որում նա առանձնացրել է գործունեության երկու կողմերը՝ ճանաչողական և մոտիվացիոն։ Այս կողմերը գոյություն ունեն յուրաքանչյուր առաջատար գործունեության մեջ, սակայն զարգանում են անհավասար՝ յուրաքանչյուր տարիքային փուլում փոխարինվելով զարգացման տեմպով[18]։

Հիմնական աշխատություններ

  • «Учение об условных рефлексах». М., Л., 1930.
  • «Букварь: Учебник русского языка для мансийской начальной школы». Л., 1938.
  • «Устная и письменная речь школьников (ձեռագիր)», 1940 (հրատարակված՝ 1998).
  • «Развитие конструктивной деятельности дошкольников (ձեռագիր)», 1946.
  • «Психологические вопросы дошкольной игры // Вопросы психологии ребёнка дошкольного возраста»․ М., 1948.
  • «Мышление младшего школьника // Очерки психологии детей». М., 1951.
  • «Психологические вопросы огневой подготовки». М., 1951.
  • «Психическое развитие ребёнка от рождения до поступления в школу // Психология». М., 1956.
  • «Творческие ролевые игры детей дошкольного возраста». М., 1957.
  • «Развитие речи в дошкольном возрасте». М., 1958.
  • «Детская психология». М., 1960. - 384 с.
  • «Вопросы психологии учебной деятельности младших школьников» / под ред. Д. Б. Эльконина, В. В. Давыдова. М., 1962.
  • «Психология детей дошкольного возраста / под ред. А. В. Запорожца», Д. Б. Эльконина. М., 1964.
  • «Психология личности и деятельности дошкольника» / под ред. А. В. Запорожца, Д. Б. Эльконина. М., 1965.
  • «Возрастные особенности младших подростков» / под ред. Д. Б. Эльконина. М., 1967.
  • «Психология обучения младшего школьника». М., 1974.
  • «Как учить детей читать». М., 1976.
  • Д.Б.Эльконин «Психология игры». — Педагогика, 1978. — 304 с. — 30 000 экз.
  • «Развитие устной и письменной речи». М., Д.Б. Эльконин: Интор, 1998. - 112 с. http://author-club.org/shop/products/27/

Հիշատակ

Էլկոնինյան ընթերցումը կոնֆերանս է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանական ինստիտուտում։ Դանիիլ Էլկոնինի հիշատակին նվիրված ընթերցումներն առաջին անգամ անցկացվել են 1996 թվականին՝ Վ. Վ. Դավիդովի և Բ. Դ. Էլկոնինի նախաձեռնությամբ:

Մրցանակներ

Էլկոնինը պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով, «Կարմիր աստղ» շքանշանով, «Մարտական ծառայություն» և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով։

Տես նաև

Ծանոթագրություն

  1. https://plus.si.cobiss.net/opac7/conor/9976675
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. http://www.kremlin.ru/acts/bank/11442
  4. Подвиг народа
  5. Эльконин Борис Даниилович на сайте НИУ ВШЭ
  6. Эльконин Д. Б. Мышление младшего школьника. — М.: Педагогика, 1951. — (Очерки психологии детей).
  7. Эльконин Д. Б. Психологические вопросы игры и обучения в дошкольном возрасте. — М.: Педагогика, 1957.
  8. Эльконин Д. Б. Устная и письменная речь школьников. — (рукопись), М., 1940.
  9. Эльконин Д. Б. Проблема обучения и развития в трудах Л. С. Выготского // Вопросы психологии. — 1966. — № 6.
  10. «Эльконин Д. Б. Избранные психологические труды, Э-53, (Труды д. чл. и чл.-кор. АПН СССР)». Педагогика, М. 1989. էջ 560. Վերցված է 2015-05-25-ին.
  11. Леонтьев А. Н. Проблемы развития психики. — 1959.
  12. «Эльконин Д. Б. Избранные психологические труды, с. 512». Педагогика, М. 1989. Վերցված է 2015-05-25-ին. «Между обучением и развитием стоит деятельность субъекта, деятельность самого ребенка»
  13. стр.380 Эльконин Д. Б. Избранные психологические труды. — Педагогика, М., 1989.
  14. «Эльконин Д. Б. Избранные психологические труды, Э-53, (Труды д. чл. и чл.-кор. АПН СССР)». Педагогика, М. 1989. Վերցված է 2015-05-25-ին.
  15. Эльконин Д. Б. Психология развития человека. — М.: Аспект Пресс, 2001. — 460 с.
  16. «Эльконин Д. Б. Избранные психологические труды, с. 492». Педагогика, М. 1989. Վերցված է 2015-05-25-ին. «Движущие силы развития заключены в том противоречии, которое содержится в процессе усвоения ребенком общественно-мотивационной и предметно-операционной сторон действия.» {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն)
  17. Эльконин Д. Б. Основные вопросы теории детской игры // Психология и педагогика игры дошкольника. — М., 1966.
  18. Марцинковская Т. Д. История детской психологии: учебник для студ. пед. вузов.. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 1998. — 272 с.

Արտաքին հղումներ