«Անոթազարկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
 
Տող 23. Տող 23.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.med-practic.com/arm/11/%D4%B1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF/view_first_aid.html Անոթազարկ]
* [http://www.med-practic.com/arm/11/%D4%B1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF/view_first_aid.html Անոթազարկ]
* [http://www.doctors.am/hy/symptoms/pulse Զարկերակային անոթազարկ]
* [http://www.doctors.am/hy/symptoms/pulse Զարկերակային անոթազարկ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140803152303/http://doctors.am/hy/symptoms/pulse |date=2014-08-03 }}
{{ՀԲՀ}}
{{ՀԲՀ}}



Ընթացիկ տարբերակը 04:38, 3 հունվարի 2022-ի դրությամբ

Անոթազարկի հաշվում

Անոթազարկ (պուլս), արյունատար անոթների պատերի հրոցանման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով՝ արյունը սրտից անոթների մեջ արտամղմամբ։

Տարբերում են զարկերակային, երակային և մազանոթային անոթազարկներ։ Առավել գործնական նշանակություն ունի զարկերակային անոթազարկը, որը սովորաբար շոշափվում է ճաճանչային զարկերակի շրջանում։

Դրա համար ձեռքով բռնում են հետազոտվողի դաստակը՝ ճաճանչադաստակային հոդի շրջանը այնպես, որպեսզի բութ մատը տեղադրվի նախաբազկի թիկնային կողմում, իսկ մյուս մատերով սեղմում են առաջային մակերևույթի մաշկը, որտեղ շոշափվում է բաբախող ճաճանչային զարկերակը։

Անոթազարկի հաճախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի անոթազարկ

Առողջ մարդու անոթազարկի հաճախությունը համապատասխանում է սրտի կծկումներին և կազմում է րոպեում 60-80 զարկ։ Սրտի կծկումների հաճախացումը (րոպեում 90 զարկից ավելի) կոչվում է հաճախասրտություն, դանդաղեցումը (60 զարկից պակաս)՝ դանդաղասրտություն։ Սրտի որոշ հիվանդությունների դեպքում անոթազարկի հաճախությունը կարող է ավելի սակավ լինել սրտի կծկումների թվից (անոթազարկի պակաս)։ Երեխաների անոթազարկն ավելի հաճախ է, քան չափահասներինը, աղջիկներինը մի փոքր ավելի հաճախ, քան տղաներինը։ Գիշերն անոթազարկն ավելի դանդաղ է, քան ցերեկը։

Բնականոն պայմաններում անոթազարկը հաճախանում է ֆիզիկական լարվածության, նյարդահուզական հակազդեցությունների դեպքերում։ Հաճախասրտությունն արյան շրջանառության համակարգի հարմարվող, հակազդեցությունն է թթվածնի նկատմամբ՝ օրգանիզմի աճող պահանջի դեպքում, որը նպաստում է օրգանների և հյուսվածքների լավ արյունամատակարարմանը։ Սակայն մարզված սրտի (օրինակ՝ մարզիկների) փոխհատուցող, հակազդեցությունն արտահայտվում է ոչ այնքան հաճախասրտության առաջացմամբ, որքան սրտի կծկումների ուժեղացմամբ, որն օրգանիզմի համար գերադասելի է։ Սրտի, ներզատիչ գեղձերի, նյարդային և հոգեկան շատ հիվանդությունների, ջերմաստիճանի բարձրացման, որոշ թունավորումների ժամանակ նույնպես առաջանում է հաճախասրտություն։

Դանդաղասրտությունը դիտվում է սրտի մի շարք հիվանդությունների, թունավորումների և որոշ դեղանյութերի ազդեցության դեպքերում։

Բնականոն վիճակում անոթազարկը ռիթմիկ է, անոթազարկային ալիքները հաջորդում են միմյանց հավասար ժամանակահատվածներում։ Սրտի ռիթմի խանգարումը կոչվում է անռիթմություն, երբ անոթազարկային ալիքները միմյանց հաջորդում են ոչ հավասար ժամանակահատվածներում։ Անոթազարկի հատկանիշներից է լեցունությունը, որը հիմնականում կախված է սրտի մղող կարողությունից՝ նրա կծկման (սիստոլայի) ընթացքում։ Անոթազարկի լարվածությունը որոշվում է այն ուժով, որն անհրաժեշտ է զարկերակների նեղացման համար և կապված է զարկերակային ճնշման հետ։ Անոթազարկի առանձնահատկությունների ուսումնասիրությունը բժշկին արժեքավոր տեղեկություն է տալիս հիվանդի առողջական վիճակի մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։