«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1153 բայտ ,  5 ամիս առաջ
Rescuing 7 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
No edit summary
(Rescuing 7 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5)
* Դատական իշխանությունն իրականացնող մարմիններն են Սահմանադրական դատարանը, Գերագույն դատարանը և դաշնային դատարանները, որոնց դատավորները նախագահի անմիջական հրամանագրով նշանակվում են Դաշնային խորհրդի կողմից։ Վերջիններիս գլխավոր գործառույթը Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական արդարադատության իրականացնումն է։
 
ՌԴ նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ՝ վեց տարի ժամկետով<ref>{{cite web|url=http://www.constitution.ru/en/10003000-05.htm|title=The Constitution of the Russian Federation|website=(Article 81, §&nbsp;3)|accessdate=December 27, 2007}}</ref>, ընդորում՝ միևնույն անձը չի կարող շարունակաբար ընտրվել ոչ ավելի քան երկու անգամ։ Կառավարությունը բաղկացած է նախարարություններից, որոնք էլ իրենց հերթին կազմված են վարչության պետերից, նրանց տեղակալներից և իհարկե նախարարներից։ Նախարարական կազմը նշանակվում է նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, [[Պետական դումա]]յի անմիջական համաձայնությամբ։ Մերօրյա Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններն են [[Միասնական Ռուսաստան|«Միասնական Ռուսաստան»-ը]], [[Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրո|Կոմունիստական կուսակցությունը]], [[Լիբերալ դեմոկրատական կուսակցություն|Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը]] և [[Արդար Ռուսաստան|«Արդար Ռուսաստանը»]]։ 2017 թվականի տվյալներով՝ Ռուսաստանը ժողովրդավարական երկրների վարկանշային աղյուսակում 135-րդն էր<ref name="wjp">{{cite web|url=http://pages.eiu.com/rs/eiu2/images/Democracy-Index-2012.pdf|title=Democracy at a standstill|last=|first=|date=2013|website=|publisher=World Justice Project|page=7|format=PDF|accessdate=August 9, 2014}}</ref>, իսկ «Համաշխարհային արդարադատության» ծրագրի համաձայն՝ 99-ից 80-րդը<ref>{{cite web|url=http://data.worldjusticeproject.org/#/index/RUS|title=World Justice Project Rule of Law Index 2014|accessdate=2019-01-25|archive-date=2015-04-29|archive-url=https://web.archive.org/web/20150429071718/http://data.worldjusticeproject.org/#/index/RUS|dead-url=yes}}</ref>։
 
=== Մարդու իրավունքներ ===
{{Հիմնական|Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում}}
[[Պատկեր:ТЭЦ-27.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:%D0%A2%D0%AD%D0%A6-27.jpg|մինի|242x242px|Ռուսաստանի{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} Դաշնությունն ունի հզոր [[Էլեկտրաէներգետիկա|էներգետիկ ենթակառուցվածքներ]]։ Համարվում է Եվրոպայի [[Էլեկտրաէներգետիկա|էլեկտրաէներգիայի]] գլխավոր մատակարարը։]]
[[Էներգիա|Էներգառեսուրսների հսկայական պաշարների]] շնորհիվ երկիրն ունի հզոր էներգետիկ արդյունաբերություն<ref>{{cite news|url=https://www.wsj.com/articles/SB10001424052748704129204575505373365685564|title=Russia, China in Deal On Refinery, Not Gas|last1=Gronholt-Pedersen|first1=Jacon|date=սեպտեմբերի 22, 2010|work=The Wall Street Journal|accessdate=հոկտեմբերի 6, 2017}}</ref><ref>{{cite news|url=http://www.businessinsider.com/why-russia-is-about-to-change-the-world-2010-1|title=Did A New Pipeline Just Make Russia The Most Important Energy Superpower By Far?|last1=Winfrey|first1=Graham|date=հունվարի 6, 2010|agency=Business Insider|accessdate=հոկտեմբերի 6, 2017}}</ref>։ Մինչ վերջերս՝ անցումային փուլով պայմանավորված տնտեսական անկումը, Ռուսաստանը [[նավթ]]ի<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2244rank.html Country Comparison :: Oil – proved reserves] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20130615184739/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2244rank.html |date=2013-06-15 }}. CIA World Factbook. Retrieved February 3, 2014.</ref>, [[բնական գազ]]ի<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2253rank.html Country Comparison :: Natural gas – proved reserves] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170307234405/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2253rank.html |date=2017-03-07 }}. CIA World Factbook. Retrieved February 3, 2014.</ref>, [[տորֆ]]ի հանույթով աշխարհում գրավում էր առաջին տեղը<ref>{{cite web|url=http://bp.com/liveassets/bp_internet/globalbp/globalbp_uk_english/reports_and_publications/statistical_energy_review_2007/STAGING/local_assets/downloads/spreadsheets/statistical_review_full_report_workbook_2007.xls|title=BP Statistical review of world energy June 2007|date=June 2007|publisher=BP|format=XLS|archiveurl=https://web.archive.org/web/20090206104056/http://bp.com/liveassets/bp_internet/globalbp/globalbp_uk_english/reports_and_publications/statistical_energy_review_2007/STAGING/local_assets/downloads/spreadsheets/statistical_review_full_report_workbook_2007.xls|archivedate=February 6, 2009|accessdate=October 22, 2007}}</ref>, իսկ [[Քարածուխ|քարածխի արդյունահանման]] և [[Էլեկտրաէներգետիկա|էլեկտրաէներգիայի]] արտադրության ծավալով՝ երկրորդը։ Ճյուղի աշխարհագրության առանձնահատկությունն այն է, որ հումքային գլխավոր պաշարները տեղաբաշխված են երկրի արևելյան, իսկ օգտագործող հիմնական ձեռնարկությունները՝ արևմտյան շրջաններում։ Այս պայմաններում նավթարդյունաբերությունը դառնում է երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ռուսաստանը հանդիսանում է Եվրոպայի [[նավթ]]ի [[Գազ|և գազի]] հիմնական մատակարարը<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2251rank.html Country Comparison :: Natural gas – exports] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20181226020904/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2251rank.html |date=2018-12-26 }}. CIA World Factbook. Retrieved February 3, 2014.</ref>։ Նավթի մշակումից ստանում են տրանսպորտային վառելիք ([[բենզին]], [[կերոսին]], դիզելային վառելիք), քսայուղեր, բազմազան քիմիական նյութեր ([[Կաուչուկներ|սինթետիկ կաուչուկ]], [[քիմիական մանրաթել]], [[պլաստմասսա]]ներ), իսկ մնացորդը՝ [[մազութ]]ը, որպես վառելիք օգտագործվում է [[Հիդրոէլեկտրակայան|ջրաէլեկտրոկայաններում]]<ref>{{cite web|url=http://bp.com/liveassets/bp_internet/globalbp/globalbp_uk_english/reports_and_publications/statistical_energy_review_2007/STAGING/local_assets/downloads/spreadsheets/statistical_review_full_report_workbook_2007.xls|title=BP Statistical Review of World Energy June 2009: Hydroelectricity consumption|archiveurl=https://web.archive.org/web/20090206104056/http://bp.com/liveassets/bp_internet/globalbp/globalbp_uk_english/reports_and_publications/statistical_energy_review_2007/STAGING/local_assets/downloads/spreadsheets/statistical_review_full_report_workbook_2007.xls|archivedate=February 6, 2009|accessdate=October 29, 2010}}</ref>։ Նավթի արդյունահանման ինքնարժեքը մի քանի անգամ ցածր է [[Քարածուխ|քարածխից]], այդ պատճառով էլ [[նավթարդյունաբերություն]]ը զարգանում է ավելի արագ տեմպերով<ref name="cia-gas">"[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2249rank.html Country Comparison :: Natural gas – production] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160315051210/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2249rank.html |date=2016-03-15 }}", CIA World Factbook. Retrieved February 3, 2014.</ref>։ Արդեն 4 տասնամյակ է, որ նավթի արդյունահանման ամենախոշոր շրջանն [[Արևմտյան Սիբիր]]ն է՝ [[Օբ]] գետի միջին հոսանքի ավազանը։ Խոշորագույն հանքավայրերն են Սամոտլորն ու Սուրգութը։
 
Արևմտյան [[Սիբիր]]ի նավթն սկզբում արդյունահանվում էր հիմնականում շատրվանային էժան եղանակով, իսկ ներկայումս արդյունահանվում է պոմպային՝ համեմատաբար թանկ եղանակով։ Նավթամուղերով նավթը փոխադրվում է արևմուտք։ Նախագծվում է առաջիկայում փոխադրել նաև արևելք՝ [[Չինաստան]] և [[Ճապոնիա]]։ Երկրորդ, համեմատաբար խոշոր շրջանը գտնվում է [[Վոլգա (գետ)|Վոլգա գետի]] և [[Ուրալյան լեռներ]]ի միջև։ Այն անվանվում է Վոլգա-Ուրալյան նավթային շրջան։ Նավթի խոշոր հանքավայրեր կան [[Թաթարստան]]ում, [[Բաշկորտոստան]]ում, [[Սամարայի մարզ]]ում։ Երկրի նավթարդյունահանման մյուս շրջանը [[Եվրոպական Ռուսաստան|եվրոպական մասի]] հյուսիս-արևելքն է՝ [[Կոմի Հանրապետություն]]ը։ [[Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում|Ռուսաստանի հնագույն նավթարդյունաբերական շրջանը]] [[Հյուսիսային Կովկաս|հյուսիսկովկասյանն]] է։ Նավթավերամշակման ձեռնարկությունների մեծ մասը երկրի եվրոպական մասում է։ Նավթավերամշակման խոշոր կենտրոններից են՝ [[Մոսկվա]]ն, [[Յարոսլավլ]]ը, [[Սիզրանսկի շրջան|Սիզրանը]] (Սամարայի մարզում)։ Նավթի հանույթով Ռուսաստանը 2005-2006 թվականներին աշխարհում առաջին երկիրն էր։ Նավթի արտահանումից ստացվող եկամուտը Ռուսաստանի բյուջեի գլխավոր աղբյուրներից է<ref name="CNPCdeal">{{cite news|url=http://www.russiaherald.com/index.php/sid/222206767|title=China and Russia sign $400 billion 30-year gas deal|publisher=''Russia Herald''|accessdate=May 22, 2014}}</ref>։
Տարածքի ընդարձակությամբ և ծովային խոշոր տերություն լինելով պայմանավորված՝ Ռուսաստանում տրանսպորտն ունի ուրույն նշանակություն։ Երկրում զարգացած են տրանսպորտի բոլոր տեսակները։ Բեռնաշրջանառության ծավալով առաջատարը [[երկաթուղային տրանսպորտ]]ն է<ref>{{cite web|url=http://invest.gov.ru/en/government_support/sectors/infrastructure/|title=Invest in Russia–Infrastructure|publisher=Invest.gov.ru|archiveurl=https://web.archive.org/web/20110426092402/http://invest.gov.ru/en/government_support/sectors/infrastructure/|archivedate=April 26, 2011|accessdate=April 27, 2010}}</ref>, քանի որ դրա միջոցով է իրականացվում բեռների մեծ մասի փոխադրումը երկրի արևմտյան ու արևելյան շրջանների միջև<ref name="rzd">{{cite web|url=http://eng.rzd.ru/isvp/public/rzdeng?STRUCTURE_ID=4|title=Russian Railways|publisher=Eng.rzd.ru|archiveurl=https://web.archive.org/web/20091004034659/http://eng.rzd.ru/isvp/public/rzdeng?STRUCTURE_ID=4|archivedate=October 4, 2009|accessdate=January 2, 2010}}</ref>։ Ռուսաստանում են կառուցված աշխարհի ամենաերկար երկաթգծերից մի քանիսը։ Ռրանցից ամենախոշորն Սիբիրյան մայրուղին է, որը ձգվում է [[Մոսկվա]]յից մինչև [[Խաղաղ օվկիանոս|խաղաղօվկիանոսյան ափ]] ([[Վլադիվոստոկ]])։ Նշանավոր են նաև՝ [[Մոսկվա]]-[[Վորկուտա]] և հյուսիսից հարավ ձգվող [[Մուրմանսկ]]-[[Սանկտ Պետերբուրգ]]-[[Մոսկվա]]-[[Դոնի Ռոստով]] երկաթուղային մայրուղիները։ Ավտոճանապարհների մեծ մասն անբարեկարգ է և այդ պատճառով ժողովրդական տնտեսությունը հսկայական կորուստներ է կրում։ Ռուսաստանի ջրային տրանսպորտի զարգացումը պայմանավորված է երկրի ծովափնյա դիրքով, ինչպես նաև՝ ներքին ջրային ռեսուրսների առատությամբ։
 
Ռուսաստանի Դաշնության առևտրային նավատորմը խոշորագույններից է աշխարհում։ Այն կատարում է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին փոխադրումներ։ Կարևոր ծովային ուղիներն սկսվում են [[Բալթիկ ծով|Բալթիկ]], [[Բարենցի ծով|Բարենցի]], [[Սև ծով|Սև]] և [[Ճապոնական ծով]]երի խոշոր նավահանգիստներից՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ից, [[Մուրմանսկ]]ից, [[Նովոռոսիյսկ]]ից, [[Նախոդկա (գյուղ, Ջանկոյի շրջան)|Նախոդկայից]] և այլն։ Ներքին փոխադրումներում մեծ է [[Մուրմանսկ]]ից ու [[Արխանգելսկ]]ից [[Բերինգի նեղուց]]ով մինչև Նախոդկա և այլ նավահանգիստներ ձգվող ուղու նշանակությունը, որը կոչվում է Հյուսիսային ծովային ուղի։ [[Խողովակաշար|Խողովակաշարային տրանսպորտը]] Ռուսաստանում զարգացել է վերջին տասնամյակներում<ref>[http://www.poezda.net/en/web CIS railway timetable], route No. 002, Moscow-Pyongyang, August 2009. Note: several different routes have the same number.</ref>։ Խողովակաշարերի ընդհանուր երկարությունն ավելի քան 200 հազար կմ է, որից 63 հազար կմ՝ նավթամուղ, 140 հազար կմ՝ գազամուղ։ Խոշոր նավթամուղներից է «Դրուժբան», որով նավթը հասցվում է [[Ուկրաինա]], [[Բելառուս]], [[Լեհաստան]], [[Գերմանիա]] և այլ երկրներ։ Երկրում ամենուրեք զարգացած է օդային տրանսպորտը<ref>{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2053rank.html|title=CIA The World Factbook–Rank Order–Airports|publisher=Cia.gov|accessdate=January 19, 2011|archive-date=May 30, 2016|archive-url=https://web.archive.org/web/20160530055415/https://www.cia.gov/library/Publications/the-world-factbook/rankorder/2053rank.html|dead-url=yes}}</ref>։ Ռուսաստանի խոշոր քաղաքներն ինքնաթիռային հաղորդակցությամբ կապված են ինչպես միմյանց, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների հետ<ref>[http://www.gks.ru/bgd/regl/b08_11/IssWWW.exe/Stg/d02/18-09.htm Rosstat statistics on length of roads] Retrieved June 10, 2009</ref>։ Երկրի տրանսպորտային խոշորագույն հանգույցը Մոսկվան է՝ Ռուսաստանի քաղաքամայրը։ Մյուս խոշոր կենտրոններն են [[Սանկտ Պետերբուրգ]]ը, [[Նիժնի Նովգորոդ]]ը, [[Սամարա]]ն, [[Չելյաբինսկ]]ը, [[Դոնի Ռոստով]]ը և այլն։
 
=== Տիեզերական հետազոտություններ ===
=== Գյուղատնտեսություն ===
[[Պատկեր:Pitelinsky District, Ryazan Oblast, Russia - panoramio - Senin Roman.jpg|մինի|240x240փքս|Ռուսաստանում արևածաղկի դաշտեր կարելի է գտնել ամենուրեք։ Վերջիններս ոչ պայմանականորեն հանդիսանում են այս երկրի խորհրդանիշը։|alt=]]
[[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսության]] զարգացման բնական հիմքը հողն է, որով Ռուսաստանն աշխարհում առաջինն է (մոտ 1,7 միլիարդ հա)<ref>"[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2097.html Land Use] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140326095031/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2097.html |date=2014-03-26 }}", CIA World Factbook</ref>։ [[Հողագործություն|Հողագործության]] համար առավել բարենպաստ են [[տափաստան]]ային ու [[Անտառատափաստանային զոնա|անտառատափաստանային]] գոտիների հողերը, որոնք կազմում են երկրի տարածքի 13%-ը։ [[Անտառ|Անտառային (ոչ սևահողային) գոտու]] պոդզոլային և ճմապոդզոլային հողերն աղքատ են հումուսով, ուստի [[Մելիորացիա|բարելավման (մելիորացման)]] կարիք են զգում։ Զգալի տարածքներում կատարվում են [[ճահիճ]]ների չորացման, իսկ հարավային որոշ շրջաններում՝ [[Ոռոգում|ոռոգման աշխատանքներ]]։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսությունը եվրոպական մասում զարգանում է ինտենսիվ, իսկ ասիական մասում՝ էքստենսիվ։ [[Բուսաբուծություն|Բուսաբուծության]] առաջատար ճյուղը [[Հացահատիկային կուլտուրաներ|հացահատիկային տնտեսությունն]] է։ Տափաստանային գոտում հիմնականում մշակում են [[ցորեն]], իսկ այդ գոտու տաք շրջաններում՝ [[եգիպտացորեն]]։
 
[[Անտառատափաստանային զոնա|Անտառատափաստանային]] ու [[Անտառ|անտառային գոտիներում]] մշակում են ցորենի համեմատությամբ պակաս ջերմապահանջ ու շուտ հասունացող տարեկանը, որի համախառն բերքով Ռուսաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ [[Հյուսիսային Կովկաս]]ում և [[Հեռավոր Արևելք]]ում՝ [[Խանկա (լիճ)|Խանկա լճի]] շրջանում, համեմատաբար տաք կլիմայական պայմաններում մշակում են բրինձ։ Սակայն, վերջինիս սեփական արտադրանքը չի բավարարում երկրի բնակչության պահանջարկը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ կատարված վերափոխումների շնորհիվ Ռուսաստանում հացահատիկի համախառն բերքն աճել է, և նույնիսկ առաջացել է որոշ ավելցուկ։ Ռուսաստանի վարելահողային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 1 237 294 քառակուսի կիլոմետր (չորրորդ խոշորագույնն աշխարհում)։ 1999-2009 թվականներին [[ԽՍՀՄ փլուզում|ԽՍՀՄ անկման]] հետևանքով փլուզված ռուսաստանյան գյուղատնտեսությունը գրանցում է կայուն աճ, որի արդյունքում երկիրը դառնում է [[Եվրոպական Միություն|Եվրոպական միությունից]] և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներից]] հետո հացահատկի աշխարհում երրորդ արտահանողը<ref>[https://archive.is/20120108052630/http://www.rosbankjournal.ru/news/11588 Russia takes the third place in the world by grain exports], rosbankjournal.ru {{ru icon}}</ref>։ Մսամթերքի արտադրությունը ևս կտրուկ աճել է՝ 1999 թվականի 6 813 000 տոննայից 2008 թվականին հասնելով 9 331 000 տոննայի<ref>[http://www.gks.ru/bgd/regl/b09_02/IssWWW.exe/Stg/d010/1-04.doc Data] by Rosstat {{ru icon}}</ref>։ Գյուղատնտեսական ենթակառուցվածքների վերականգնումն իրականացվել է կառավարության վարկային քաղաքականության շնորհիվ` աջակցելու ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ խոշոր սեփականատեր համարվող կորպորատիվ ֆերմերների, որոնք ժամանակին ձևավորել են [[կոլտնտեսություն]]ներ՝ արտադրության հանրային միջոցների վրա հիմնված [[Կոոպերատիվ|կոոպերատիվ կազմակերպություններ]]։

Նավարկման ցանկ