«Քեյթ Քորի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 840 բայտ ,  5 ամիս առաջ
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Քեյթ Քորի''' ({{lang-en|Kate Cory}}, ամբողջական անուն՝ ''Kate Thompson Cory'', {{ԱԾ}}), ամերիկացի նկարիչ և լուսանկարիչ։ Մի քանի տարի ապրելով հոպի հնդկացիների շրջանում՝ նա պատկերել է նրանց կյանքն ու առօրյան մոտ վեց հարյուր լուսանկարում: == Կենսագրություն == Ծնվել է 1861...»:)
 
''Pen and Brush Club'' ակումբում Քորին ծանոթացել է նկարիչ Լուի Ակինի (''Louis Akin'') հետ<ref>[https://zaplinlampert.com/artist/louis-akin/ Louis Akin (1868—1913)]</ref>, որը նոր էր վերադարձել ԱՄՆ-ի Հարավ-Արևմուտքից։ Նա ստեղծել է նկարներ հոփի հնդկացիների պատկերմամբ, որպեսզի խթանի զբոսաշրջությունը ''Santa Fe Railroad'' երկաթուղու երթուղու երկայնքով։ Նրա հետաքրքրությունը [[ԱՄՆ արևմուտք]]ի նկատմամբ առաջացրել էր Էռնեստ Սեթոնը և երբ Ակինը նրան պատմել է 1905 թվականին Հյուսիսային Արիզոնայում նկարիչների գաղութ հիմնելու իր ծրագրերի մասին, Քորին գնացքով մեկնել է հոփերի արգելոց։ Գնացքից իջնելուց հետո հասկացել է, որ դարձել է միակը այս արտ-գաղութում։ Չնայած դրան, նա այստեղ է մնացել մինչև 1912 թվականը, եղել է միակ կինը, որը ներգրավված է եղել անհայտ հոփի ժողովրդի մեջ։ Քորին սովորել է հոփ լեզուն, նկարել է այդ ազգության բնանկարներ և մարդկանց։ Նա արել է նաև մոտ 600 լուսանկար՝ պատկերելով հոփիների կյանքի բոլոր բնագավառները, ինչպես հասարակական, այնպես էլ հոգևոր։ Քեյթ Քորին այս վայրը լքել է 1912 թվականին, նրա հայացքները կյանքի նկատմամբ փոխվել են հոփի ժողովրդի հետ շփումից և ժամանակակից կենսական պահանջներից հրաժարվելու պատճառով։ 1915 թվականին [[Սմիթսոնյան ինստիտուտ]]ը գնել է Քորիի 20 նկար՝ ստեղծված այն ժամանակահատվածում, երբ նա ապրում էր հոփիների հետ<ref name="Many and Varied">«Many and Varieties of Activities of Women: Working among the Indians.» ''Atlanta Constitution Magazine Section''. December 15, 1915.</ref>։
 
1913 թվականին Քորին տեղափոխվել է Պրեսկոթ՝Պրեսկոտ՝ Արիզոնա նահանգ, որտեղ բնակվել է հոփի աշխատողների կառուցած և կահավորած քարե տանը։ Նա իր աշխատանքները ներկայացրել է Արսենալի ''«Arizona Desert»'' ցուցահանդեսում՝ դրա համար ստանալով պատվավոր մրցանակ։ Նրա որոշ աշխատանքներ գտնվում են Սմոքի թանգարանում՝ Պրեսկոթում։
 
Քեյթ Կորին Պրեսկոտում շռայլ կյանքից խուսափելու իր անկեղծ մտադրության մեջ աչքի է ընկել էքսցենտրիկությամբ. նա կրել է մաշված հագուստ, վարձակալության է տվել իրեն պատկանող երկու խրճիթները, աղբ է հավաքել անձրևաջրից և օգտագործել այն լուսանկարները երևակելու համար, իր նկարները վաճառելու փոխարեն, նա փոխանակել է դրանք:
 
Նկարչուհու աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք թանգարանների հավաքածուներում, ինչպես նաև պատկանում են ''First Congregational Church'' եկեղեցուն, որի անդամ էր։
 
== Ծանոթագրություններ ==
10 460

edits

Նավարկման ցանկ