«Կրիստալինա Գեորգիևա»–ի խմբագրումների տարբերություն
Տող 50. | Տող 50. | ||
2021 թվականի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հետաքննություն է սկսել առ այն, որ Գեորգիևան շահարկել է ''Doing Business'' զեկույցը 2018 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում<ref>{{Cite web|url=https://dailynewsbrief.com/2021/10/08/imf-chief-under-probe-for-data-rigging-allegations/|title=IMF Chief Under Probe for Data-Rigging Allegations - October 8, 2021|date=2021-10-08|website=Daily News Brief|language=en-US|access-date=2021-10-08}}</ref>: |
2021 թվականի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հետաքննություն է սկսել առ այն, որ Գեորգիևան շահարկել է ''Doing Business'' զեկույցը 2018 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում<ref>{{Cite web|url=https://dailynewsbrief.com/2021/10/08/imf-chief-under-probe-for-data-rigging-allegations/|title=IMF Chief Under Probe for Data-Rigging Allegations - October 8, 2021|date=2021-10-08|website=Daily News Brief|language=en-US|access-date=2021-10-08}}</ref>: |
||
== Արժույթի միջազգային հիմնադրամ == |
|||
== Անձնական կյանք == |
== Անձնական կյանք == |
19:33, 15 Նոյեմբերի 2021-ի տարբերակ
Կրիստալինա Գեորգիևա բուլղար․՝ Кристалина Георгиева | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1953[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Կրթություն | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[4] |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | European Commissioner for International Cooperation, Humanitarian Aid and Crisis Response?, European Commissioner for Financial Programming and the Budget?, գլխավոր գործադիր տնօրեն, Managing Director of the International Monetary Fund? և acting president? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ |
Kristalina Georgieva Վիքիպահեստում |
Կրիստալինա Իվանովնա Գեորգիևա - Կինովա (բուլղար․՝ Кристалина Иванова Георгиева-Кинова, օգոստոսի 13, 1953[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա)[5], բուլղարացի տնտեսագետ, 2019 թվականից Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն: Եղել է Համաշխարհային բանկի խմբի գլխավոր գործադիրն (2017-2019) և Ջիմ Յոն Կիմի հրաժարականից հետո Համաշխարհային բանկի խմբի նախագահի պաշտոնակատար (2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը)։ Ժան Կլոդ Յունկերի օրոք՝ 2014-2016 թվականներին, եղել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ։
2021 թվականին անկախ հետաքննությունը պարզել է, որ Գեորգիևան Համաշխարհային բանկի աշխատակիցներին հանձնարարել է Չինաստանի վերաբեյալ տվյալները փոփոխել՝ երկիրն ավելի նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու համար[6][7]։
Վաղ տարիներ և կրթություն
Գեորգիևան ծնվել է Սոֆիայում՝ բյուրոկրատների ընտանիքում[8]։ Նրա հայրը շինարար-ինժեներ էր, ղեկավարում էր պետական ճանապարհաշինական ծրագրեր[9], իսկ պապը բուլղարացի նշանավոր հեղափոխական Իվան Կարշովսկին էր[10]:
Գեորգիևան տնտեսագիտության թեկնածու է և ունի քաղաքատնտեսության և հասարակագիտության մագիստրոսի կոչում, որը ստացել է Սոֆիայի Կարլ Մարքսի բարձրագույն տնտեսագիտության ինստիտուտում (այժմ կոչվում է Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան)[11][12]: Նրա թեզը եղել է «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը և տնտեսական աճը ԱՄՆ-ում» թեմայով։ Նա նաև հետդիպլոմային հետազոտություններ և ուսումնասիրություններ է կատարել բնական ռեսուրսների տնտեսագիտության և բնապահպանական քաղաքականության ոլորտում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1980-ականների վերջին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[13]: Նա գրել է ավելի քան 100 ակադեմիական աշխատանք, ինչպես նաև հեղինակել է միկրոէկոնոմիկայի դասագիրք[14]:
Նա մի շարք ակադեմիական և խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել Բուլղարիայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ելույթներ է ունեցել Ավստրալիայի ազգային համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Ցինխուայի համալսարանում, Յեյլի համալսարանում, Հարվարդի համալսարանում, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանում (USP-University of the South Pacific)[15]: Գեորգիևան վարժ տիրապետում է բուլղարերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև խոսում է ֆրանսերեն[16]։
Տնտեսագիտական գործունեություն (1993-2010)
Գեորգիևան իր գործունեությունը սկսել է Համաշխարհային բանկի խմբում 1993 թվականին որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տնտեսագետ: Դրանից հետո նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ բանկում, և ի վերջո դարձել է Շրջակա միջավայրի վարչության տնօրեն, որը պատասխանատու էր Համաշխարհային բանկի բնապահպանական ռազմավարության, քաղաքականության և վարկավորման համար: Այս պաշտոնում նա վերահսկել է Համաշխարհային բանկի խմբի վարկային գործառնությունների շուրջ 60%-ը: 2004-2007 թվականներին եղել է հաստատության տնօրենը և մշտական ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում, որը գտնվում է Մոսկվայում:
Նա վերադարձել է Վաշինգտոն և դարձել է Կայուն զարգացման ռազմավարության և գործառնությունների տնօրեն: Համաշխարհային բանկում իր վերջին պաշտոնում՝ որպես փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար, նա կրել է հաստատության գործադիր տնօրենների խորհրդի անդամների հետ կապի գլխավոր պատասխանատվությունը (գործադիր տնօրենները բանկի բաժնետերերն են՝ անդամ երկրների կառավարությունները)[16]։ Այդ ընթացքում նա աշխատել է բանկի կառավարման բարեփոխման և ուղեկցող կապիտալի ավելացման վրա[17]։ 2010 թվականի հունվարին Գեորգիևան հայտարարել է, որ մտադիր է հեռանալ այդ պաշտոնից՝ հաշվի առնելով Եվրոպական միության հանձնաժողովում իր թեկնածության առաջադրումը[18]։
Քաղաքական գործունեություն
Եվրահանձնակատար
Առաջադրում և հաստատում
Այն բանից հետո, երբ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Բուլղարիայի նախկին թեկնածու Ռումիանա Ժելևան քննադատության է ենթարկվել Եվրախորհրդարանի անդամների կողմից իր իրավասության և ֆինանսական շահերի հայտարարագրում բացթողումների համար, նա հետ է կանչել իր հայտը: Բուլղարիայի կառավարությունն այնուհետ առաջարկել է Կրիստալինա Գեորգիևային որպես իրենց նոր թեկնածու[19]։ 2010 թվականւ հունվարի 21-ին Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն հանդիպել է Գեորգիևայի հետ և հայտնել իր հավանությունը՝ հայտարարելով, որ «տիկին Գեորգիևան ունի ամուր միջազգային փորձ և գիտելիքներ, որոնցով նա պատրաստվում է նշանակալի ներդրում ունենալ որպես ԵՄ հանձնակատար»[20]:
Գեորգիևայի հաստատման լսումները տեղի են ունեցել Եվրախորհրդարանում 2010 թվականի փետրվարի 4-ին: Գեորգիևան առաջնահերթություն է համարել Հայիթին, հատկապես կացարանների և առողջապահական ծառայություններ տրամադրելու և կառավարության գործառույթներն ու ծառայությունները վերականգնելու անհրաժեշտությունը, որպեսզի սկսվի վերակառուցման և երկարաժամկետ զարգացման աշխատանքները: Մյուս հիմնական հարցերը, որոնք բարձրացվել են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկումներում, եղել են ԵՄ-ում (և հանձնաժողովի շրջանակում) և հումանիտար և ռազմական խաղացողների միջև համակարգման բարելավումը, որպեսզի դիմակայեն կարիքների ընդլայնման և բյուջեի կրճատման հետևանքով առաջացած երկակի մարտահրավերին: Եվրոպական կամավոր հումանիտար կորպուսի ստեղծման հետ մեկտեղ ընդգծվել է նաև ԵՄ գործողությունների արդյունավետությունը բարելավելու և ավելի լավ արձագանքման կարողությունների բարելավման անհրաժեշտությունը[21]:
Եվրախորհրդարանի պատգամավորները ջերմորեն են արձագանքել Գեորգիևայի թեկնածությանը, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Մայքլ Քեշմանը գովաբանել է նրա «ազնվությունը և գիտելիքների խորությունը»: Նա արժանացել է հանձնաժողովի անդամներըի ծափահարությանը, երբ Եվրախորհրդարանի բրիտանացի պահպանողական պատգամավոր Նիրջ Դևային պատասխանելիս նա ասել է, որ ինքը պաշտպանելու է ԵՄ շահերը և ունենալու է անկախ կարծիք[22]: Եվրախորհրդարանի լիբերալ պատգամավոր Իվո Վայգլը նույնպես գովել է նրան՝ ասելով. «Թույլ տվեք ողջունել ձեզ ձեր խաղաղասիրության և վստահության համար, որով դուք այսօր ճառագում եք»[23]։ Լսումներում նրա ելույթը լայնորեն տարածվել է Բուլղարիայում և ուղիղ եթերով հեռարձակվել բազմաթիվ ազգային լրատվամիջոցներով, որտեղ Ժելևայի անհաջող լսումից հետո այն ընդունվել է որպես ազգային պատվի վերականգնման խնդիր[24]:
Բարոզոյի երկրորդ հանձնաժողովում, ներառյալ Գեորգիևան, հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից 2010 թվականի փետրվարի 9-ին 488 կողմ, 137 դեմ, 72 ձեռնպահ[25] ձայների հարաբերակցությամբ, և նա հաջորդ օրն սկսել է պաշտոնավարել[26]:
Պաշտոնավարում
Գեորգիևան եռապատկել է Եվրոպայում փախստականների ճգնաժամային ֆինանսավորումը[27][17]։ Նա ներգրավվել է 2010 թվականի Հայիթիի երկրաշարժի, Չիլիի երկրաշարժի և Պակիստանում ջրհեղեղների հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵՄ արձագանքի համակարգման մեջ: 2014 թվականի մայիսին Հարավարևելյան Եվրոպայի ջրհեղեղների ֆոնին Գեորգիևան համակարգել է աղետից հետո օգնությունը և օգնում նախապատրաստել Սերբիայի խնդրանքը տարեկան մինչև 1 միլիարդ եվրո (1,4 միլիարդ դոլար) օգնություն ստանալու համար[28]: 2015 թվականի մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նրան և Փերակի Նազրին Շահին նշանակել է հումանիտար ֆինանսավորման բարձր մակարդակի հանձնաժողովի համանախագահներ, նախաձեռնություն, որն ուղղված էր 2016 թվականի Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի համար առաջարկությունների պատրաստմանը[17]:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ
2014 թվականին լրատվական լրատվամիջոցները հաղորդել են, որ ԵՄ մի քանի արևմտյան երկրների դեսպաններ վաղաժամ նշել են իրենց երկրների աջակցությունը, որպեսզի Գեորգիևան առաջադրվի Յունկերի հանձնաժողովում՝ նշելով, որ նա կարող է ստանալ Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը[29]։ Ներքաղաքական կռիվների պատճառով նրա թեկնածությունը անորոշ է եղել Բուլղարիայում։ Սակայն սոցիալիստական կառավարության փլուզումը բացել է նրա առաջադրման ճանապարհը: Օգոստոսին Բուլղարիայի ժամանակավոր վարչապետ Գեորգի Բլիզնաշկին հայտարարել է բրիտանացի Քեթրին Էշթոնին փոխարինելու իր թեկնածության մասին[30]:
Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Գեորգևային նշանակել է Եվրոհանձնաժողովի Բյուջեի և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահի պաշտոնում, որի կաբինետի ղեկավարն էր ԵՄ փորձառու քաղաքացիական աշխատակից Ֆլորիկա Ֆինկ-Հույերը: Այսպիսով, նա Յունկերի հանձնաժողովում ամենագլխավոր տեխնոկրատն էր, յոթ փոխնախագահներից միակը, ով երբեք չի ծառայել որպես ազգային նախարար[31]: Այս պաշտոնում նա պատախանատու է եղել անձնակազմի 33,000 անդամների համար և Եվրոպական միության բյուջեի ծախսերի մասին զեկուցել է Եվրախորհրդարանին, Եվրախորհրդին և Եվրոպական հաշվիչ պալատին: Իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ամիսների ընթացքում և Եվրամիության շուրջ 159 միլիարդ դոլար բյուջեի նոր ավելացումների մասին թերահավատության պայմաններում Գեորգիևան կարողացել է բանակցել 2014 թվականի բյուջեի մի քանի միլիարդ դոլարի ավելացման շուրջ[32]:
Համաշխարհային բանկ
1993 թվականիցմինչև 2010 թվականը Գեորգիևան աշխատել է Համաշխարհային բանկի խմբում մի շարք պաշտոններում՝ ի վերջո, 2008 թվականի մարտին դառնալով նրա փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար[33]: Նա նաև աշխատել է որպես Բուլղարիայում Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և տնտեսագիտության ֆակուլտետի ասոցիացված պրոֆեսոր[34]: 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Բուլղարիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում է առաջադրել Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը[35]։ ՄԱԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա կարճաժամկետ թեկնածությունն ավարտվել է հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քվեարկությունից հետո, որտեղ Գեորգիևան տասը թեկնածուներից ութն էր[36]: Նույն քվեարկությամբ Անտոնիու Գուտեռեշը ստացել է Անվտանգության խորհրդի աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում[37]։
2016 թվականի հոկտեմբերի 28-ին Համաշխարհային բանկը հայտարարել է, որ 2017 թվականի հունվարի 2-ից Գեորգիևան դառնալու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի առաջին գործադիր տնօրենը[38][39]։
2018 թվականի ապրիլի 21-ին հայտարարվել է, որ Համաշխարհային բանկի բաժնետերերը հավանություն են տվել միջոցառումների հավակնոտ փաթեթին, որը ներառում էր 13 միլիարդ դոլար վճարված կապիտալի ավելացում, մի շարք ներքին բարեփոխումներ և մի շարք քաղաքական միջոցառումներ, որոնք մեծապես կնպաստեն աղքատության դեմ պայքարող գլոբալ հաստատության կարողությունը՝ ռեսուրսները մեծացնել և իր առաքելությունը իրականացնել աշխարհի այն տարածքներում, որոնք առավելագույն աջակցության կարիք ունեն[40]։ Գեորգիևան առանցքային դեր է խաղացել այս աճի ապահովման գործում, որը գրանցել է բանկի պատմության մեջ ֆինանսավորման մինչ այդ եղած ամենամեծ աճը[27]:
2019 թվականի հունվարի 7-ին հայտարարվել է, որ Համաշխարհային բանկի խմբի նախագահ Քիմը կհեռանա պաշտոնից, իսկ Գեորգիևան կստանձնի Համաշխարհային բանկի խմբի ժամանակավոր նախագահի պաշտոնը 2019 թվականի փետրվարի 1-ից: Սեպտեմբերի 29-ին Գեորգիևան նշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ գործադիր տնօրեն։ Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն է և առաջին մարդն է զարգացող երկրից, ով զբաղեցրել է այս պաշտոնը մինչ այդ[41]:
WilmerHale ամերիկյան իրավաբանական ընկերության կողմից Համաշխարհային բանկի Doing Business զեկույցի 2021 թվականի անկախ հարցումը ցույց է տվել, որ Գեորգիևան հրահանգել է անձնակազմին փոփոխել տվյալները՝ Չինաստանի վարկանիշն ուռճացնելու նպատակով[42][43][44]։
2021 թվականի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հետաքննություն է սկսել առ այն, որ Գեորգիևան շահարկել է Doing Business զեկույցը 2018 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում[45]:
Արժույթի միջազգային հիմնադրամ
Անձնական կյանք
Գեորգիևան ամուսնացած է, ունի մեկ երեխա[46]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bulgarian Economist Georgieva Approved As IMF Chief — Radio Free Europe/Radio Liberty, 2019.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.rferl.org/a/bulgarian-economist-georgieva-approved-as-imf-chief/30183745.html
- ↑ «Who is Kristalina Georgieva?». FOCUS News Agency. 19 January 2010. Վերցված է 19 January 2010-ին.
- ↑ "Georgieva pressured World Bank employees to favor China in report - ethics probe", reuters.com, 16 September 2021.
- ↑ Rappeport, Alan (2021-09-16). «Inquiry finds World Bank officials, including now-I.M.F. chief, pushed staff to inflate China data». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-09-17-ին.
- ↑ «Новини от Елена». news.elena.bg. Վերցված է 20 October 2019-ին.
- ↑ James Politi and Kerin Hope (13 September 2019), Kristalina Georgieva: a tenacious talent to lead the IMF Financial Times.
- ↑ «Кристалина Георгиева би могла да се пребори и за по-престижен ресор». Mediapool.bg. Վերցված է 20 October 2019-ին.
- ↑ Voice, European (3 November 2010). «Kristalina Georgieva – Globetrotting economist». POLITICO.
- ↑ books.google.com/books/about/European_Civil_Service_in_Times_of_Crisi.html?id=03IzDwAAQBAJ&redir_esc=y
- ↑ Lilov, 2013, էջեր 276–277
- ↑ VLADISLAV VELEV, "Kristalina Georgieva – Globetrotting economist", politico.eu, 11 March 2010.
- ↑ «The World Bank – News – Kristalina Georgieva». The World Bank Group. Արխիվացված է օրիգինալից 11 November 2011-ին. Վերցված է 19 January 2010-ին.
- ↑ 16,0 16,1 «Kristalina Georgieva CV» (PDF). European Union.
- ↑ 17,0 17,1 17,2 Secretary-General Appoints High-Level Panel on Humanitarian Financing United Nations Secretary-General, press release of 21 May 2015.
- ↑ «World Bank appoints Kristalina Georgieva as vice president». AFX News Limited. 22 February 2008. Արխիվացված է օրիգինալից 4 June 2011-ին. Վերցված է 19 January 2010-ին.
- ↑ «Under-fire EU Commission nominee stands down». AFP. 19 January 2010. Արխիվացված է օրիգինալից 22 January 2010-ին. Վերցված է 19 January 2010-ին.
- ↑ «Barroso Welcomes New Bulgarian EU Commissioner-Designate Georgieva». Novinite. 21 January 2010. Վերցված է 21 January 2010-ին.
- ↑ «MEPs quiz new Bulgarian candidate Kristalina Georgieva». European Parliament. 3 February 2010. Արխիվացված է օրիգինալից 10 December 2011-ին. Վերցված է 4 February 2010-ին.
- ↑ «Democracy Live – European Parliament». BBC. 3 February 2010. Վերցված է 4 February 2010-ին.
- ↑ Joshua Chaffin (4 February 2010). «Bulgaria's nominee well-received by MEPs». Financial Times. Վերցված է 4 February 2010-ին.
- ↑ «Коментари за изслушването на Кристалина Георгиева като кандидат-комисар – Портал ЕВРОПА». Europe.bg. Արխիվացված է օրիգինալից 7 March 2014-ին. Վերցված է 2014-07-14-ին.
- ↑ Miller, John W. (9 February 2010). «EU Approves New Commission». The Wall Street Journal/Associated Press. Վերցված է 9 February 2010-ին.
- ↑ Toby Vogel (11 February 2010). «New team takes office». European Voice. Վերցված է 12 February 2010-ին.
- ↑ 27,0 27,1 Xin En Lee, "Meet the first CEO of the World Bank: She’s made the bank the strongest it’s ever been financially", cnbc.com, 13 July 2018.
- ↑ Gordana Filipovic (20 May 2014), Serbia Appeals for Worldwide Assistance After Deadly Floods Bloomberg Business.
- ↑ EU heavyweights advise Bulgaria to nominate Georgieva for Ashton's job EurActiv, 26 June 2014.
- ↑ Christian Oliver (6 August 2014), Bulgarian commissioner nominated for EU foreign policy post Financial Times.
- ↑ Toby Vogel (2 October 2014), Georgieva catches committee mood European Observer.
- ↑ Benjamin Oreskes (4 November 2015), Georgieva's UN job mission Politico Europe.
- ↑ «УНСС : Структура : Съвет на настоятелите» (բուլղարերեն). UNWE. Արխիվացված է օրիգինալից 22 February 2012-ին. Վերցված է 19 January 2010-ին.
- ↑ «УНСС : Общоикономически факултет : Катедра Икономикс : Състав» (բուլղարերեն). UNWE. Արխիվացված է օրիգինալից 22 February 2012-ին. Վերցված է 19 January 2010-ին.
- ↑ «Bulgaria announces new candidate Georgieva for U.N. leadership race». Reuters. 2016-09-28. Վերցված է 2016-10-03-ին.
- ↑ Permanent Mission of the Netherlands to the UN official Twitter account
- ↑ «Security Council Backs António Guterres to Be Next U.N. Secretary General». The New York Times. 2016-10-05. Վերցված է 2016-10-29-ին.
- ↑ «Kristalina Georgieva Appointed Chief Executive Officer of IBRD/IDA». The World Bank. 28 October 2016. Վերցված է 28 October 2017-ին.
- ↑ «Kristalina Georgieva Appointed Chief Executive Officer of IBRD/IDA». World Bank.
- ↑ "World Bank Group Shareholders Endorse Transformative Capital Package", worldbank.org,21 April 2018.
- ↑ «IMF names Kristalina Georgieva as new head» (բրիտանական անգլերեն). 2019-09-25. Վերցված է 2019-10-01-ին.
- ↑ «Probe finds World Bank changed data to boost China ranking». Al-Jazeera. 17 September 2021.
- ↑ "Georgieva pressured World Bank employees to favor China in report - ethics probe", reuters.com, 16 September 2021.
- ↑ Rappeport, Alan (2021-09-16). «Inquiry finds World Bank officials, including now-I.M.F. chief, pushed staff to inflate China data». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-09-17-ին.
- ↑ «IMF Chief Under Probe for Data-Rigging Allegations - October 8, 2021». Daily News Brief (ամերիկյան անգլերեն). 2021-10-08. Վերցված է 2021-10-08-ին.
- ↑ Lilov, 2013, էջ 276
Գրականություն
- Lilov, Grigor (2013). Най-богатите българи (բուլղարերեն) (1st ed.). Sofia: "Кайлас" ЕООД. ISBN 978-954-92098-9-1.
Արտաքին հղումներ
- Կրիստինա Գեորգիևայի պաշտոնական մեդիա պատկերասրահ
- Կրիստալինա Գեորգիևան Համաշխարհային բանկի կայքում
- Կրիստալինա Գեորգիևա Ֆեյսբուքում
- Պաշտոնական բլոգ
- Works by or about Կրիստալինա Գեորգիևա in libraries (WorldCat catalog)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրիստալինա Գեորգիևա կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստալինա Գեորգիևա» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սոֆիա քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Կին տնտեսագետներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Բուլղարիայի դիվանագետներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Եվրոպական միության քաղաքական պաշտոնյաներ
- Համաշխարհային բանկի խումբ