«Կրիստալինա Գեորգիևա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.


== Քաղաքական գործունեություն ==
== Քաղաքական գործունեություն ==

=== Եվրահանձնակատար ===

==== Առաջադրում և հաստատում ====
Այն բանից հետո, երբ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Բուլղարիայի նախկին թեկնածու Ռումիանա Ժելևան քննադատության է ենթարկվել [[Եվրոպական խորհրդարան|Եվրախորհրդարանի]] անդամների կողմից իր իրավասության և ֆինանսական շահերի հայտարարագրում բացթողումների համար, նա հետ է կանչել իր հայտը: Բուլղարիայի կառավարությունն այնուհետ առաջարկել է Կրիստալինա Գեորգիևային որպես իրենց նոր թեկնածու<ref name="afpnom">{{cite news|date=19 January 2010|title=Under-fire EU Commission nominee stands down|agency=AFP|url=https://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5jW8Ha0CfaTHchF2nLScQYqF76dIw|url-status=dead|access-date=19 January 2010|archive-url=https://web.archive.org/web/20100122101258/http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5jW8Ha0CfaTHchF2nLScQYqF76dIw|archive-date=22 January 2010}}</ref>։ 2010 թվականւ հունվարի 21-ին [[Եվրոպական հանձնաժողով|Եվրահանձնաժողովի]] [[Եվրոպական հանձնաժողովի նախագահ|նախագահ]] [[Ժոզե Մանուել Բարրոզու|Մանուել Բարոզուն]] հանդիպել է Գեորգիևայի հետ և հայտնել իր հավանությունը՝ հայտարարելով, որ «տիկին Գեորգիևան ունի ամուր միջազգային փորձ և գիտելիքներ, որոնցով նա պատրաստվում է նշանակալի ներդրում ունենալ որպես ԵՄ հանձնակատար»<ref name="bargeomeet">{{cite news|title=Barroso Welcomes New Bulgarian EU Commissioner-Designate Georgieva|newspaper=Novinite|date=21 January 2010|url=http://www.novinite.com/view_news.php?id=112236|access-date=21 January 2010}}</ref>:

Գեորգիևայի հաստատման լսումները տեղի են ունեցել Եվրախորհրդարանում 2010 թվականի փետրվարի 4-ին: Գեորգիևան առաջնահերթություն է համարել [[Հայիթիի երկրաշարժ (2010)|Հայիթին]], հատկապես կացարանների և առողջապահական ծառայություններ տրամադրելու և կառավարության գործառույթներն ու ծառայությունները վերականգնելու անհրաժեշտությունը, որպեսզի սկսվի վերակառուցման և երկարաժամկետ զարգացման աշխատանքները: Մյուս հիմնական հարցերը, որոնք բարձրացվել են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկումներում, եղել են ԵՄ-ում (և հանձնաժողովի շրջանակում) և հումանիտար և ռազմական խաղացողների միջև համակարգման բարելավումը, որպեսզի դիմակայեն կարիքների ընդլայնման և բյուջեի կրճատման հետևանքով առաջացած երկակի մարտահրավերին: Եվրոպական կամավոր հումանիտար կորպուսի ստեղծման հետ մեկտեղ ընդգծվել է նաև ԵՄ գործողությունների արդյունավետությունը բարելավելու և ավելի լավ արձագանքման կարողությունների բարելավման անհրաժեշտությունը<ref name="ephear">{{cite web|url=http://www.europarl.europa.eu/hearings/headlines/product.htm?language=EN&ref=20100128STO68176&secondRef=0|title=MEPs quiz new Bulgarian candidate Kristalina Georgieva|date=3 February 2010|publisher=European Parliament|archive-url=https://wayback.archive-it.org/all/20111210063705/http://www.europarl.europa.eu/hearings/headlines/product.htm;jsessionid=31E3034013E513FB71DDF1570A5F9310?language=EN&ref=20100128STO68176&secondRef=0|archive-date=10 December 2011|url-status=dead|access-date=4 February 2010}}</ref>:

Եվրախորհրդարանի պատգամավորները ջերմորեն են արձագանքել Գեորգիևայի թեկնածությանը, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Մայքլ Քեշմանը գովաբանել է նրա «ազնվությունը և գիտելիքների խորությունը»: Նա արժանացել է հանձնաժողովի անդամներըի ծափահարությանը, երբ Եվրախորհրդարանի [[Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն|բրիտանացի պահպանողական]] պատգամավոր Նիրջ Դևային պատասխանելիս նա ասել է, որ ինքը պաշտպանելու է ԵՄ շահերը և ունենալու է անկախ կարծիք<ref name="bbchear">{{cite news|title=Democracy Live – European Parliament|newspaper=BBC|date=3 February 2010|url=http://news.bbc.co.uk/democracylive/hi/europe/newsid_8494000/8494074.stm|access-date=4 February 2010}}</ref>: Եվրախորհրդարանի լիբերալ պատգամավոր Իվո Վայգլը նույնպես գովել է նրան՝ ասելով. «Թույլ տվեք ողջունել ձեզ ձեր խաղաղասիրության և վստահության համար, որով դուք այսօր ճառագում եք»<ref name="ftchear">{{cite news|title=Bulgaria's nominee well-received by MEPs|author=Joshua Chaffin|newspaper=Financial Times|date=4 February 2010|url=http://www.ft.com/cms/s/0/fdc3233e-10e6-11df-9a9e-00144feab49a.html|access-date=4 February 2010}}</ref>։ Լսումներում նրա ելույթը լայնորեն տարածվել է Բուլղարիայում և ուղիղ եթերով հեռարձակվել բազմաթիվ ազգային լրատվամիջոցներով, որտեղ Ժելևայի անհաջող լսումից հետո այն ընդունվել է որպես ազգային պատվի վերականգնման խնդիր<ref>{{cite web|url=http://www.europe.bg/htmls/page.php?category=223&id=27031|title=Коментари за изслушването на Кристалина Георгиева като кандидат-комисар – Портал ЕВРОПА|publisher=Europe.bg|archive-url=https://web.archive.org/web/20140307230100/http://www.europe.bg/htmls/page.php?category=223&id=27031|archive-date=7 March 2014|access-date=2014-07-14|url-status=dead}}</ref>:

Բարոզոյի երկրորդ հանձնաժողովում, ներառյալ Գեորգիևան, հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից 2010 թվականի փետրվարի 9-ին 488 կողմ, 137 դեմ, 72 ձեռնպահ<ref name="wsjapprov">{{cite news|last=Miller|first=John W.|date=9 February 2010|title=EU Approves New Commission|newspaper=The Wall Street Journal/Associated Press|url=https://www.wsj.com/articles/SB10001424052748704820904575055030494399618|access-date=9 February 2010}}</ref> ձայների հարաբերակցությամբ, և նա հաջորդ օրն սկսել է պաշտոնավարել<ref name="euvtakeoff">{{cite news|author=Toby Vogel|date=11 February 2010|title=New team takes office|newspaper=European Voice|url=http://www.europeanvoice.com/article/imported/new-team-takes-office/67103.aspx|access-date=12 February 2010}}</ref>:

==== Պաշտոնավարում ====
Գեորգիևան եռապատկել է Եվրոպայում փախստականների ճգնաժամային ֆինանսավորումը<ref name="CB">Xin En Lee, [https://www.cnbc.com/2018/07/12/the-first-ceo-of-the-world-bank-is-female-and-shes-doubled-the-world-.html "Meet the first CEO of the World Bank: She’s made the bank the strongest it’s ever been financially"], ''cnbc.com'', 13 July 2018.</ref><ref name="autogenerated1" />։ Նա ներգրավվել է 2010 թվականի [[Հայիթիի երկրաշարժ (2010)|Հայիթիի երկրաշարժի]], [[Չիլիի երկրաշարժ (2010)|Չիլիի երկրաշարժի]] և [[Պակիստանի ջրհեղեղներ (2010)|Պակիստանում ջրհեղեղների]] հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵՄ արձագանքի համակարգման մեջ: 2014 թվականի մայիսին Հարավարևելյան Եվրոպայի ջրհեղեղների ֆոնին Գեորգիևան համակարգել է աղետից հետո օգնությունը և օգնում նախապատրաստել [[Սերբիա|Սերբիայի]] խնդրանքը տարեկան մինչև 1 միլիարդ եվրո (1,4 միլիարդ դոլար) օգնություն ստանալու համար<ref>Gordana Filipovic (20 May 2014), [https://www.bloomberg.com/news/articles/2014-05-20/serbia-appeals-for-worldwide-aid-to-recover-after-deadly-floods Serbia Appeals for Worldwide Assistance After Deadly Floods] ''[[Bloomberg Business]]''.</ref>: 2015 թվականի մայիսին [[ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար]] [[Բան Կի Մուն|Բան Կի Մունը]] նրան և Փերակի Նազրին Շահին նշանակել է հումանիտար ֆինանսավորման բարձր մակարդակի հանձնաժողովի համանախագահներ, նախաձեռնություն, որն ուղղված էր 2016 թվականի Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի համար առաջարկությունների պատրաստմանը<ref name="autogenerated1" />:

=== Եվրահանձնաժողովի փոխնախագահ ===


== Անձնական կյանք ==
== Անձնական կյանք ==

17:34, 15 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Կրիստալինա Գեորգիևա
բուլղար․՝ Кристалина Георгиева
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1953(1953-08-13)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունԱզգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններEuropean Commissioner for International Cooperation, Humanitarian Aid and Crisis Response?, European Commissioner for Financial Programming and the Budget?, գլխավոր գործադիր տնօրեն, Managing Director of the International Monetary Fund? և acting president?
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
ԱնդամությունՄիջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ
 Kristalina Georgieva Վիքիպահեստում

Կրիստալինա Իվանովնա Գեորգիևա - Կինովա (բուլղար․՝ Кристалина Иванова Георгиева-Кинова, օգոստոսի 13, 1953(1953-08-13)[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա)[5], բուլղարացի տնտեսագետ, 2019 թվականից Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն: Եղել է Համաշխարհային բանկի խմբի գլխավոր գործադիրն (2017-2019) և Ջիմ Յոն Կիմի հրաժարականից հետո Համաշխարհային բանկի խմբի նախագահի պաշտոնակատար (2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը)։ Ժան Կլոդ Յունկերի օրոք՝ 2014-2016 թվականներին, եղել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ։

2021 թվականին անկախ հետաքննությունը պարզել է, որ Գեորգիևան Համաշխարհային բանկի աշխատակիցներին հանձնարարել է Չինաստանի վերաբեյալ տվյալները փոփոխել՝ երկիրն ավելի նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու համար[6][7]։

Վաղ տարիներ և կրթություն

Գեորգիևան ծնվել է Սոֆիայում՝ բյուրոկրատների ընտանիքում[8]։ Նրա հայրը շինարար-ինժեներ էր, ղեկավարում էր պետական ճանապարհաշինական ծրագրեր[9], իսկ պապը բուլղարացի նշանավոր հեղափոխական Իվան Կարշովսկին էր[10]:

Գեորգիևան տնտեսագիտության թեկնածու է և ունի քաղաքատնտեսության և հասարակագիտության մագիստրոսի կոչում, որը ստացել է Սոֆիայի Կարլ Մարքսի բարձրագույն տնտեսագիտության ինստիտուտում (այժմ կոչվում է Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան)[11][12]: Նրա թեզը եղել է «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը և տնտեսական աճը ԱՄՆ-ում» թեմայով։ Նա նաև հետդիպլոմային հետազոտություններ և ուսումնասիրություններ է կատարել բնական ռեսուրսների տնտեսագիտության և բնապահպանական քաղաքականության ոլորտում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1980-ականների վերջին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[13]: Նա գրել է ավելի քան 100 ակադեմիական աշխատանք, ինչպես նաև հեղինակել է միկրոէկոնոմիկայի դասագիրք[14]:

Նա մի շարք ակադեմիական և խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել Բուլղարիայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ելույթներ է ունեցել Ավստրալիայի ազգային համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Ցինխուայի համալսարանում, Յեյլի համալսարանում, Հարվարդի համալսարանում, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանում (USP-University of the South Pacific)[15]: Գեորգիևան վարժ տիրապետում է բուլղարերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև խոսում է ֆրանսերեն[16]։

Տնտեսագիտական գործունեություն (1993-2010)

Գեորգիևան իր գործունեությունը սկսել է Համաշխարհային բանկի խմբում 1993 թվականին որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տնտեսագետ: Դրանից հետո նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ բանկում, և ի վերջո դարձել է Շրջակա միջավայրի վարչության տնօրեն, որը պատասխանատու էր Համաշխարհային բանկի բնապահպանական ռազմավարության, քաղաքականության և վարկավորման համար: Այս պաշտոնում նա վերահսկել է Համաշխարհային բանկի խմբի վարկային գործառնությունների շուրջ 60%-ը: 2004-2007 թվականներին եղել է հաստատության տնօրենը և մշտական ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում, որը գտնվում է Մոսկվայում:

Նա վերադարձել է Վաշինգտոն և դարձել է Կայուն զարգացման ռազմավարության և գործառնությունների տնօրեն: Համաշխարհային բանկում իր վերջին պաշտոնում՝ որպես փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար, նա կրել է հաստատության գործադիր տնօրենների խորհրդի անդամների հետ կապի գլխավոր պատասխանատվությունը (գործադիր տնօրենները բանկի բաժնետերերն են՝ անդամ երկրների կառավարությունները)[16]։ Այդ ընթացքում նա աշխատել է բանկի կառավարման բարեփոխման և ուղեկցող կապիտալի ավելացման վրա[17]։ 2010 թվականի հունվարին Գեորգիևան հայտարարել է, որ մտադիր է հեռանալ այդ պաշտոնից՝ հաշվի առնելով Եվրոպական միության հանձնաժողովում իր թեկնածության առաջադրումը[18]։

Քաղաքական գործունեություն

Եվրահանձնակատար

Առաջադրում և հաստատում

Այն բանից հետո, երբ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Բուլղարիայի նախկին թեկնածու Ռումիանա Ժելևան քննադատության է ենթարկվել Եվրախորհրդարանի անդամների կողմից իր իրավասության և ֆինանսական շահերի հայտարարագրում բացթողումների համար, նա հետ է կանչել իր հայտը: Բուլղարիայի կառավարությունն այնուհետ առաջարկել է Կրիստալինա Գեորգիևային որպես իրենց նոր թեկնածու[19]։ 2010 թվականւ հունվարի 21-ին Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն հանդիպել է Գեորգիևայի հետ և հայտնել իր հավանությունը՝ հայտարարելով, որ «տիկին Գեորգիևան ունի ամուր միջազգային փորձ և գիտելիքներ, որոնցով նա պատրաստվում է նշանակալի ներդրում ունենալ որպես ԵՄ հանձնակատար»[20]:

Գեորգիևայի հաստատման լսումները տեղի են ունեցել Եվրախորհրդարանում 2010 թվականի փետրվարի 4-ին: Գեորգիևան առաջնահերթություն է համարել Հայիթին, հատկապես կացարանների և առողջապահական ծառայություններ տրամադրելու և կառավարության գործառույթներն ու ծառայությունները վերականգնելու անհրաժեշտությունը, որպեսզի սկսվի վերակառուցման և երկարաժամկետ զարգացման աշխատանքները: Մյուս հիմնական հարցերը, որոնք բարձրացվել են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկումներում, եղել են ԵՄ-ում (և հանձնաժողովի շրջանակում) և հումանիտար և ռազմական խաղացողների միջև համակարգման բարելավումը, որպեսզի դիմակայեն կարիքների ընդլայնման և բյուջեի կրճատման հետևանքով առաջացած երկակի մարտահրավերին: Եվրոպական կամավոր հումանիտար կորպուսի ստեղծման հետ մեկտեղ ընդգծվել է նաև ԵՄ գործողությունների արդյունավետությունը բարելավելու և ավելի լավ արձագանքման կարողությունների բարելավման անհրաժեշտությունը[21]:

Եվրախորհրդարանի պատգամավորները ջերմորեն են արձագանքել Գեորգիևայի թեկնածությանը, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Մայքլ Քեշմանը գովաբանել է նրա «ազնվությունը և գիտելիքների խորությունը»: Նա արժանացել է հանձնաժողովի անդամներըի ծափահարությանը, երբ Եվրախորհրդարանի բրիտանացի պահպանողական պատգամավոր Նիրջ Դևային պատասխանելիս նա ասել է, որ ինքը պաշտպանելու է ԵՄ շահերը և ունենալու է անկախ կարծիք[22]: Եվրախորհրդարանի լիբերալ պատգամավոր Իվո Վայգլը նույնպես գովել է նրան՝ ասելով. «Թույլ տվեք ողջունել ձեզ ձեր խաղաղասիրության և վստահության համար, որով դուք այսօր ճառագում եք»[23]։ Լսումներում նրա ելույթը լայնորեն տարածվել է Բուլղարիայում և ուղիղ եթերով հեռարձակվել բազմաթիվ ազգային լրատվամիջոցներով, որտեղ Ժելևայի անհաջող լսումից հետո այն ընդունվել է որպես ազգային պատվի վերականգնման խնդիր[24]:

Բարոզոյի երկրորդ հանձնաժողովում, ներառյալ Գեորգիևան, հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից 2010 թվականի փետրվարի 9-ին 488 կողմ, 137 դեմ, 72 ձեռնպահ[25] ձայների հարաբերակցությամբ, և նա հաջորդ օրն սկսել է պաշտոնավարել[26]:

Պաշտոնավարում

Գեորգիևան եռապատկել է Եվրոպայում փախստականների ճգնաժամային ֆինանսավորումը[27][17]։ Նա ներգրավվել է 2010 թվականի Հայիթիի երկրաշարժի, Չիլիի երկրաշարժի և Պակիստանում ջրհեղեղների հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵՄ արձագանքի համակարգման մեջ: 2014 թվականի մայիսին Հարավարևելյան Եվրոպայի ջրհեղեղների ֆոնին Գեորգիևան համակարգել է աղետից հետո օգնությունը և օգնում նախապատրաստել Սերբիայի խնդրանքը տարեկան մինչև 1 միլիարդ եվրո (1,4 միլիարդ դոլար) օգնություն ստանալու համար[28]: 2015 թվականի մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նրան և Փերակի Նազրին Շահին նշանակել է հումանիտար ֆինանսավորման բարձր մակարդակի հանձնաժողովի համանախագահներ, նախաձեռնություն, որն ուղղված էր 2016 թվականի Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի համար առաջարկությունների պատրաստմանը[17]:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Անձնական կյանք

Գեորգիևան ամուսնացած է, ունի մեկ երեխա[29]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bulgarian Economist Georgieva Approved As IMF ChiefRadio Free Europe/Radio Liberty, 2019.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.rferl.org/a/bulgarian-economist-georgieva-approved-as-imf-chief/30183745.html
  5. «Who is Kristalina Georgieva?». FOCUS News Agency. 19 January 2010. Վերցված է 19 January 2010-ին.
  6. "Georgieva pressured World Bank employees to favor China in report - ethics probe", reuters.com, 16 September 2021.
  7. Rappeport, Alan (2021-09-16). «Inquiry finds World Bank officials, including now-I.M.F. chief, pushed staff to inflate China data». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-09-17-ին.
  8. «Новини от Елена». news.elena.bg. Վերցված է 20 October 2019-ին.
  9. James Politi and Kerin Hope (13 September 2019), Kristalina Georgieva: a tenacious talent to lead the IMF Financial Times.
  10. «Кристалина Георгиева би могла да се пребори и за по-престижен ресор». Mediapool.bg. Վերցված է 20 October 2019-ին.
  11. Voice, European (3 November 2010). «Kristalina Georgieva – Globetrotting economist». POLITICO.
  12. books.google.com/books/about/European_Civil_Service_in_Times_of_Crisi.html?id=03IzDwAAQBAJ&redir_esc=y
  13. Lilov, 2013, էջեր 276–277
  14. VLADISLAV VELEV, "Kristalina Georgieva – Globetrotting economist", politico.eu, 11 March 2010.
  15. «The World Bank – News – Kristalina Georgieva». The World Bank Group. Արխիվացված է օրիգինալից 11 November 2011-ին. Վերցված է 19 January 2010-ին.
  16. 16,0 16,1 «Kristalina Georgieva CV» (PDF). European Union.
  17. 17,0 17,1 17,2 Secretary-General Appoints High-Level Panel on Humanitarian Financing United Nations Secretary-General, press release of 21 May 2015.
  18. «World Bank appoints Kristalina Georgieva as vice president». AFX News Limited. 22 February 2008. Արխիվացված է օրիգինալից 4 June 2011-ին. Վերցված է 19 January 2010-ին.
  19. «Under-fire EU Commission nominee stands down». AFP. 19 January 2010. Արխիվացված է օրիգինալից 22 January 2010-ին. Վերցված է 19 January 2010-ին.
  20. «Barroso Welcomes New Bulgarian EU Commissioner-Designate Georgieva». Novinite. 21 January 2010. Վերցված է 21 January 2010-ին.
  21. «MEPs quiz new Bulgarian candidate Kristalina Georgieva». European Parliament. 3 February 2010. Արխիվացված է օրիգինալից 10 December 2011-ին. Վերցված է 4 February 2010-ին.
  22. «Democracy Live – European Parliament». BBC. 3 February 2010. Վերցված է 4 February 2010-ին.
  23. Joshua Chaffin (4 February 2010). «Bulgaria's nominee well-received by MEPs». Financial Times. Վերցված է 4 February 2010-ին.
  24. «Коментари за изслушването на Кристалина Георгиева като кандидат-комисар – Портал ЕВРОПА». Europe.bg. Արխիվացված է օրիգինալից 7 March 2014-ին. Վերցված է 2014-07-14-ին.
  25. Miller, John W. (9 February 2010). «EU Approves New Commission». The Wall Street Journal/Associated Press. Վերցված է 9 February 2010-ին.
  26. Toby Vogel (11 February 2010). «New team takes office». European Voice. Վերցված է 12 February 2010-ին.
  27. Xin En Lee, "Meet the first CEO of the World Bank: She’s made the bank the strongest it’s ever been financially", cnbc.com, 13 July 2018.
  28. Gordana Filipovic (20 May 2014), Serbia Appeals for Worldwide Assistance After Deadly Floods Bloomberg Business.
  29. Lilov, 2013, էջ 276

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստալինա Գեորգիևա» հոդվածին։