«Վանաձոր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (ՈՉԱՊ-ը փոխարինում եմ Վիքիպահեստում առկա ազատ լուսանկարով։)
[[Պատկեր:Vanadzor Gharakilisa Church.jpg|մինի|255x255փքս|[[Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին]], որը կառուցվել է [[Միջնադարյան Հայաստան|միջնադարյան շրջանի]] վանքի հիմքի վրա։ Ըստ ընդունված վարկածի՝ քաղաքի «Ղարաքիլիսա» («սև եկեղեցի») անվանումը կապված է հենց այս եկեղեցու հետ։]]
[[Պատկեր:Khachqars-vanadzor.jpg|մինի|255x255փքս|[[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյանների իշխանապետության]] շրջանից (13-րդ դար) պահպանված խաչքարեր [[Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու]] բակում։]]
Վանաձորի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս [[Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում|բրոնզեդարյան ժամանակաշրջանում]]։ Քաղաքի արևելյան մասում՝ [[Տանձուտ գետ|Տանձուտ գետի]] աջ ափին՝ Դիմաց թաղամասում, գտնվել են [[Բրոնզի դար|վաղ բրոնզի դարաշրջանից]] վաղ հայկական շրջանին թվագրվող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են [[Թագավորանիստ]]ը և Մաշտոցի բլուրը՝ իրենց դամբարանաշտերով։ [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների թագավորության շրջանում]] այս տարածքը եղել է [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Այրարատ նահանգ|Այրարատ նահանգի]] [[Նիգ]] և [[Գուգարք նահանգ|Գուգարաց նահանգի]] [[Տաշիր (գավառ)|Տաշիր գավառների]] միջակայքում։ Հաջորդիվ այն անցել է [[Արշակունիների թագավորություն|Արշակունիների]] և [[Բագրատունիների թագավորություն|Անիի Բագրատունիների գերագահության]] ներքո։ 10-րդ դարի վերջին այս տարածքներում [[Կյուրիկյաններ|Կյուրիկյան տոհմի իշխանները]] ստեղծել են [[Տաշիր-Ձորագետի թագավորություն|Լոռվա (Տաշիր-Ձորագետի) ենթա թագավորությունը]], որը գոյատևել է մինչև [[12-րդ դար|12-րդ դարի]] սկիզբը։ Հաջորդիվ մերօրյա Վանաձորի տարածքը ենթարկվել է [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքերի ասպատակություններին]]՝ անցնելով [[Սելջուկյան սուլթանություն|Սելջուկյան սուլթանության]] տիրապետության տակ։ Որոշ աղբյուրներ հավաստում են, որ հենց այս շրջանում էլ (13-րդ դարում) բնակավայրը կոչվել է Ղարաքիլիսա՝ հարևան բլրի վրա գտնվող [[Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)|Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու]] անունով։ Վանաձորի տարածքում եղել են հնագույն բնակավայրեր՝ Տանձուտ (հետագայում՝ Մեծ Ղարաքիլիսա), Վանքաձոր (Վանք, Վանաձոր), Պապանի անուններով։ Վերջինս անմարդաբնակ է դարձել 1650-ականներին։ Վանքը կամ Վանքաձորը վերջին անգամ հիշատակվել է 19-րդ դարասկզբին<ref name=":13">{{Cite web|url=https://vanadzor.am/patmankan-aknark/|title=Պատմական ակնարկ|language=en-US|accessdate=2021-07-28}}</ref>։
[[Պատկեր:Monument in Tairovs country house 02.JPG|ձախից|մինի|247x247փքս|4-5-րդ դարերին թվագրվող քառակող կոթող՝ հայտնաբերված Վանաձորի «Պապանի գեղ» հնավայրից։]]
1801 թվականին [[Լոռու մարզ|Լոռին]] անցել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]]։ Լոռին ռազմավարական նշանակություն ունեցող տարածք էր [[Ղաջարական Պարսկաստան|Ղաջարական Պարսկաստանի]] հետ սահմանին գտնվող ռուսական պաշտպանական ուժերի համար։ 1826 թվականին՝ [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմների]] ընթացքում, բնակավայրն ամբողջությամբ ավերվել է Հասան խանի կողմից։ 1828 թվականին ռուսները Վանաձորի տարածքում հիմնել են նոր քաղաքային բնակավայր՝ որպես [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի]] ընթացքում ռուսական զորքերի տեղակայման գլխավոր կենտրոն։ Ըստ քննարկվող ժամանակաշրջանի վերաբերյալ [[Խաչատուր Աբովյան|Խաչատուր Աբովյանի]] վկայության՝ Վանաձորի բնակչությունը այս տարիներին չի գերազանցել 600-ը և հիմնականում բնակեցված էր [[Երևան|Երևանից]] այստեղ հաստատված գաղթականներով։ 1849 թվականին քաղաքը ներառվել է [[Երևանի նահանգ|Ռուսական կայսրության Երևանի նահանգի]] կազմի մեջ։ Այդ տարուց ի վեր Ղարաքիլիսան սկսել է ընդունել [[Կարս|Կարսից]], [[Արդահան|Արդահանից]], [[Կարին|Կարինից]] և այլ քաղաքներից այստեղ տեղափոխված արևմտահայ գաղթականությանը։ Քաղաքը զարթոնք է ապրել 1899 թվականին, քանի որ այստեղով է անցել [[Հարավային Կովկաս|Հարավկովկասյան տարածաշրջանի]] առևտրային կենտրոն համարվող [[Թբիլիսի|Թիֆլիս]] գնացող երկաթուղին<ref name=":13" />։
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ