«Արագոնի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1)
 
Արագոնը սկզբնական շրջանում եղել է [[Կառոլինյան կայսրություն|Կառոլինյան կայսրության]] [[ֆեոդալ]]ական կոմսություն [[Ժակա]] քաղաքի շրջակայքում, որը 9-րդ դարի առաջին կեսին դարձավ [[Պամպլոնիա]] թագավորության (ավելի ուշ [[Նավառեի թագավորություն|Նավառեի]]) կախյալ թագավորություն, իր սեփական տոհմով, որը ավարտվեց առանց արական սեռի ժառանգորդի 922 թվականին։ Արագոն անվանումը գալիս է [[Արագոն գետ]]ից, որը հոսում է Ժակա քաղաքով։
 
Նավառեի արքա [[Սանչո III]]-ի մահից հետո [[Նավառայի թագավորություն]]ը բաժանվեց երեք մասի` (1) [[Պամպլոնա]] և այն գտնվում է Բասկերի երկրի արևմտյան և ափամերձ հատվածում, (2) [[Կատիլիայի թագավորություն|Կաստիլիա]] և (3) [[Սոբրարբե]], [[Ռիբագորսա]] և [[Արագոն]]։ Սանչոյի որդուն` Գոնսալոյին անցան Սոբրարբեն և Ռիբարգորսան, իսկ նրա ոչ օրինական որդուն` Ռամիրոյին անցավ Արագոնը, սակայն Գոնսալոն սպանվեց շուտով և նրա տարածները անցան Ռամիրոյին և այդպիսով Ռամիրոն դե ֆակտո դարձավ Արագոնի թագավոր<ref>[http://www.caiaragon.com/en/arbol/index.asp?idNodo=50&idNodoP=21 CAI Tourism of Aragon] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120504021414/http://www.caiaragon.com/en/arbol/index.asp?idNodo=50&idNodoP=21 |date=2012-05-04 }}. Retrieved 2010-03-05</ref>, չնայած պաշտոնապես այս տիտղոսը չստացավ։
 
Հաղթելով իր եղբորը ` Գարսիա Սանչես III-ին` Ռամիրոն անկախացրեց Արագոնը։ Նրա որդին` Սանչո Ռամիրեսը հայտարարեց իրեն Արագոնի թագավոր<ref>Antonio Ubieto, ''Creación y desarrollo de la Corona de Aragón'', Anubar, Zaragoza, 1987, pp. 58–59. ISBN 84-7013-227-X</ref>։ Հարավում տարածներ նվաճելով [[Ալ Անդալուս]]ից` մայրաքաղաքը տեղափոխվեց [[Հուեսկա]] (1096), ավելի ուշ [[Սարագոսա]] (1118)։ 1135 թվականին անզավակ մահացավ Արագոնի թագավոր Ալֆոնսո ճակատամարտողտ և Նավառայի և Արագոնի թագավորությունների թագավոր դարձավ միևնույն անձը։ 1285 թվականին ավարտվեց [[Արագոն]]ի ազատագրումը մուսուլմաններից։

Նավարկման ցանկ