«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.71.34.227 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Nimeru23 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 19. Տող 19.


== Աշխատություններ և թարգմանություններ ==
== Աշխատություններ և թարգմանություններ ==
* [http://www.digilib.am/book/1591/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81 Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Գրաբար բնագիր («Մատենագիրք Հայոց»-ից)]
* [https://digilib.aua.am/book/1591/ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Գրաբար բնագիր («Մատենագիրք Հայոց»-ից)]
* [http://remacle.org/bloodwolf/historiens/lazare/histoire.htm LAZARE DE PHARBE. ΗISTOIRE ’ARMÉNIE.]
* [http://remacle.org/bloodwolf/historiens/lazare/histoire.htm LAZARE DE PHARBE. ΗISTOIRE ’ARMÉNIE.]
* [http://rbedrosian.com/gpintro.htm Անգլերեն թարգմանությունը տե՛ս Ghazar P'arpec'i's History of the Armenians. Translated from Classical Armenian by Robert Bedrosian]
* Անգլերեն թարգմանությունը տե՛ս Ghazar P'arpec'i's History of the Armenians. Translated from Classical Armenian by Robert Bedrosian
* The History of Lazar P'Arpec'i, Transl. by Robert W. Thomson, Columbia University Program in Armenian Studies, Suren D. Fesjian Academic Publications No. 4, Atlanta։ Scholars Press, 1991, x, 304 pages. ISBN-10։ 1555405797
* The History of Lazar P'Arpec'i, Transl. by Robert W. Thomson, Columbia University Program in Armenian Studies, Suren D. Fesjian Academic Publications No. 4, Atlanta։ Scholars Press, 1991, x, 304 pages. ISBN-10։ 1555405797



01:33, 28 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Ղազար Փարպեցի
Դիմանկար
Ծնվել է442[1]
ԾննդավայրՓարպի, Այրարատ, Մեծ Հայք[1]
Մահացել է510
Մահվան վայրՓարպի, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Ազգությունհայ
ԵրկերHistory of the Armenians?
Մասնագիտությունպատմաբան
 Ghazar Parpetsi Վիքիպահեստում

Ղազար Փարպեցի (442[1], Փարպի, Այրարատ, Մեծ Հայք[1] - 510, Փարպի, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։

Կենսագրություն

Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490 թվականին) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Թաղված է Ղազարավան գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը[2]։

«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականությանը։

Երկեր

1793 թվական Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը

Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը(428)։ Երկրորդ՝ Բ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թվականների հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484 թվականների հակապարսկական ապստամբության պատմությունը։

Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործունեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։

Կենսագրություն

Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ 465–470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մոտ 490 թվականին նա ստիպված հեռացել է Ամիդ և այնտեղից գրել «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնապաշտպանական ուղերձը։ Մարզպանը նրան հետ է կանչել, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։ Փարպեցու «Թուղթը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին։ Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թվականին, իսկ 1868 թվականին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի։

Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է 387 թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից։ Առաջին դրվագում շարադրել է Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի (439 թվական) ու Մեսրոպ Մաշտոցի (440 թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460–484 թվականների պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ 482–484 թվականների ապստամբության պատմությունը և ավարտում Վահան Մամիկոնյանի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ 1895 թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է 1904 թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։

Աշխատություններ և թարգմանություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ղազար Փարպեցի հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազար Փարպեցի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազար Փարպեցի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազար Փարպեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 19

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 947, Նազրվան գյուղ