«Հենրի Ֆարնամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Հենրի Ուոլկոտ Ֆարնամ''' ({{lang-en| Henry Walcott Farnam}}), ամերիկացի տնտեսագետ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր, 1911 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ: == Կենսագրություն == Հենրին ծնվել է 1853 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆԿոնեկտիկուտ նահ...»:
(Տարբերություն չկա)

06:28, 25 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Հենրի Ֆարնամ
Ծնվել էնոյեմբերի 6 (18), 1853
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 5, 1933(1933-09-05) (79 տարեկան)
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԵյլի համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԳուստավ ֆոն Շմոլլեր
Պարգևներ
ՀայրHenry Farnam?
 Henry Walcott Farnam Վիքիպահեստում

Հենրի Ուոլկոտ Ֆարնամ (անգլ.՝ Henry Walcott Farnam), ամերիկացի տնտեսագետ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր, 1911 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ:

Կենսագրություն

Հենրին ծնվել է 1853 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ Ջոն Հոուլենդի ժառանգների ընտանիքում, որը 1620 թվականին եկել էր Անգլիայից «Մեյֆլաուեր» նավով: Հայրը՝ Հենրի Ֆարնամը, եղել է Ռոք Այլենդ երկաթուղու նախագահը և Յեյլի համալսարանին կից Շեֆիլդի գիտական դպրոցի հիմնադիր Ջոզեֆ Շեֆիլդի գործընկերը: Հայրը հրաժարական է տվել 1863 թվականին: Մայրը Էնն Սոֆի Ուիթմանն էր (1816-1904): Ուսումը սկսել է Ֆարմինգթոնում, այնուհետև երկու տարի սովորել է Ֆրանսիայում և չորս տարի Գերմանիայի Հայդելբերգի և Վեյմարի վարժարաններում: 1870-1871 թվականներին սովորել է Քոնեքթիքութ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Հոփքինսի միջնակարգ դպրոցում[2]:

1874 թվականին ստացել է բակալավրի աստիճան Յեյլի քոլեջում, իսկ 1876 թվականին արժանացել է մագիստրոսի աստիճանի Յեյլի բարձրագույն դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում և Գյոթինգենի համալսարանում, իսկ 1878 թվականին արժանացել է դոկտորի աստիճանի Ստրասբուրգի համալսարանում[3]:

Վերադառնալով Յեյլի համալսարան՝ 1879-1880 թվականներին դասավանդել է լատիներեն, իսկ 1880 թվականին դարձել է պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր, 1912-1918 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր: Վաստակավոր պրոֆեսորը հրաժարական է տվել 1918 թվականին: 1903-1918 թվականներին աշխատել է Յեյլի բարձրագույն դպրոցի ֆակուլտետում, 1881-1903 թվականներին եղել է Շեֆիլդի գիտական դպրոցի խորհրդի անդամ, 1910-1911 թվականներին՝ Քոնեքթիքութ նահանգի բարեգործական կազմակերպությունների և ուղղիչ հիմնարկների կոնֆերանսի նախագահ: 1923 թվականին Յեյլի համալսարանում արժանացել է Legum Doctor պատվավոր աստիճանի[2]:

Ընտանիք

1890 թվականի հունիսի 26-ին Հենրին ամուսնացել է Էլիզաբեթ Ալհեմ Քինգսլիի՝ բժիշկ Ուիլյամ Քինգսլիի (1824-1896) և Հաննա Լուիզ Ափհեմ Քինգսլիի (1824-1884) դստեր հետ, իսկ 1890 թվականի հուլիսից կնոջ հետ ճամփորդել է Հեռավոր Արևելք, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Եգիպտոս: Նրանք ունեցել են երկու դուստր՝ Լուիզա Ուիթմենը և Քեթրին Քինգսլին, և մեկ որդի՝ Հենրի Վ. Ֆարնամը[3]:

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Henry Walcott Farnam // The American Economic Review, Vol. 24, No.1. — Mar., 1934. — P. 175-177.
  3. 3,0 3,1 Osborn N.G. New Haven Register // Trails to the Past New Haven County Connecticut. — 1906.