«Օդապարուկ թռցնողը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ + գրքի շապիկ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 24. Տող 24.
|վիքիքաղվածք =
|վիքիքաղվածք =
}}
}}
«'''Օդապարուկ թռցնողը'''», ամերիկացի աֆղան գրող [[Խալեդ Հոսսեինի]]ի առաջին վեպն է: Լույս է տեսել [[2003]] թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից:
«'''Օդապարուկ թռցնողը'''», ամերիկացի աֆղան գրող [[Խալեդ Հոսսեինի]]ի առաջին վեպն է։ Լույս է տեսել [[2003]] թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից։

Վեպը պատմում է [[Աֆղանստան]]ի [[Քաբուլ]] քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր: Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել: Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար: Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը, երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն:
Վեպը պատմում է [[Աֆղանստան]]ի [[Քաբուլ]] քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը, երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն։

Նախ տարածվելով գրական ակումբներում՝ «Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը: 2007 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել:
Նախ տարածվելով գրական ակումբներում՝ «Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը։ 2007 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել։

= Հրատարակումը =
= Հրատարակումը =
1999 թվականին դեռ բժշկական ոլորտում աշխատող Խալեդ Հոսսեինին լուրերից տեղեկանում է, որ Թալիբանն Աֆղանստանում արգելել է օդապարուկ թռցնել: Քանի որ մանկության տարիներին օդապարուկ թռցնելը նրա սիրելի զբաղմունքներից էր, Հոսսեինին որոշում է պատմվածք գրել Քաբուլում օդապարուկ թռցնող երկու տղաների մասին: Հոսեյնին իր ստեղծագործությունն ուղարկում է «[[Esquire (magazine)|Esquire]]» և «[[The New Yorker]]» ամսագրերին և երկուսից էլ մերժում է ստանում: Պատմվածքին կրկին վերադառնում է 2001 թվականի մարտին և իր ընկերոջ խորհրդով այն ընդարձակելով դարձնում է վեպ: 2003 թվական մայիսի 29-ին վեպը հրատարակվում է «[[Riverhead Books]]» հրատարակչության կողմից: Հոսսեինին մեկ տարով թողնում է իր՝ բժշկի աշխատանքը՝ գրքի գովազդով զբաղվելու և դրա հետ կապված տարբեր միջոցառումների մասնակցելու համար:
1999 թվականին դեռ բժշկական ոլորտում աշխատող Խալեդ Հոսսեինին լուրերից տեղեկանում է, որ Թալիբանն Աֆղանստանում արգելել է օդապարուկ թռցնել։ Քանի որ մանկության տարիներին օդապարուկ թռցնելը նրա սիրելի զբաղմունքներից էր, Հոսսեինին որոշում է պատմվածք գրել Քաբուլում օդապարուկ թռցնող երկու տղաների մասին։ Հոսեյնին իր ստեղծագործությունն ուղարկում է «[[Esquire (magazine)|Esquire]]» և «[[The New Yorker]]» ամսագրերին և երկուսից էլ մերժում է ստանում։ Պատմվածքին կրկին վերադառնում է 2001 թվականի մարտին և իր ընկերոջ խորհրդով այն ընդարձակելով դարձնում է վեպ։ 2003 թվական մայիսի 29-ին վեպը հրատարակվում է «[[Riverhead Books]]» հրատարակչության կողմից։ Հոսսեինին մեկ տարով թողնում է իր՝ բժշկի աշխատանքը՝ գրքի գովազդով զբաղվելու և դրա հետ կապված տարբեր միջոցառումների մասնակցելու համար։

«Օդապարուկ թռցնողը» թարգմանվել է 42 լեզուներով՝ հրատարակվելով 38 երկրներում:
«Օդապարուկ թռցնողը» թարգմանվել է 42 լեզուներով՝ հրատարակվելով 38 երկրներում։

Վեպի հաջողությունը Խալեդ Հոսեյնիին վերջապես հնարավորություն է տալիս ամբողջությամբ նվիրվելու իր ամենասիրելի զբաղմունքին՝ գրելուն: Եվս մեկուկես տարի բժշկությամբ զբաղվելուց հետո նա լքում է այդ ասպարեզը: Հեղինակը իր որոշումը բացատրել է հետևյալ խոսքերով. «Բժշկությունն իմ պարտադրված ամուսնությունն էր, իսկ գրելը՝ սիրուհիս»:
Վեպի հաջողությունը Խալեդ Հոսեյնիին վերջապես հնարավորություն է տալիս ամբողջությամբ նվիրվելու իր ամենասիրելի զբաղմունքին՝ գրելուն։ Եվս մեկուկես տարի բժշկությամբ զբաղվելուց հետո նա լքում է այդ ասպարեզը։ Հեղինակը իր որոշումը բացատրել է հետևյալ խոսքերով. «Բժշկությունն իմ պարտադրված ամուսնությունն էր, իսկ գրելը՝ սիրուհիս»։

= Սյուժե =
= Սյուժե =
Ամիրը՝ մի ունևոր փաշտունի տղա, և Հասանը՝ Ամիրի հոր ծառայի՝ հազարա Ալիի որդին, իրենց օրերն անցկացնում են օդապարուկ թռցնելով դեռևս խաղաղ Քաբուլ քաղաքում: Ըստ Ամիրի՝ Հասանը լավագույն օդապարուկ թռցնողն է և նույնիսկ օդապարուկին չնայելով կարող է ճշգրիտ կռահել, թե այն որտեղ կընկնի: Ամիրի մեծահարուստ առևտրական հայրը, չնայած որ սիրում էր տղաներից երկուսին էլ, Ամիրի հանդեպ ավելի բծախնդիր է և հաճախ է քննադատում նրան թույլ ու վախկոտ լինելու համար: Ամիրի հանդեպ ավելի սիրալիր հայրական խնամք է ցուցաբերում Բաբայի մտերիմ ընկերը՝ Ռահիմ Խանը, որը նկատում է գրելու հանդեպ նրա սերը և խրախուսում է նրան: Ալին նրանց տանը և Բաբայի կյանքում առանձնահատուկ տեղ ուներ. թերևս դա նրանց գաղտնիքն էր, որ անխզելիորեն կապել էր նրանց:
Ամիրը՝ մի ունևոր փաշտունի տղա, և Հասանը՝ Ամիրի հոր ծառայի՝ հազարա Ալիի որդին, իրենց օրերն անցկացնում են օդապարուկ թռցնելով դեռևս խաղաղ Քաբուլ քաղաքում։ Ըստ Ամիրի՝ Հասանը լավագույն օդապարուկ թռցնողն է և նույնիսկ օդապարուկին չնայելով կարող է ճշգրիտ կռահել, թե այն որտեղ կընկնի։ Ամիրի մեծահարուստ առևտրական հայրը, չնայած որ սիրում էր տղաներից երկուսին էլ, Ամիրի հանդեպ ավելի բծախնդիր է և հաճախ է քննադատում նրան թույլ ու վախկոտ լինելու համար։ Ամիրի հանդեպ ավելի սիրալիր հայրական խնամք է ցուցաբերում Բաբայի մտերիմ ընկերը՝ Ռահիմ Խանը, որը նկատում է գրելու հանդեպ նրա սերը և խրախուսում է նրան։ Ալին նրանց տանը և Բաբայի կյանքում առանձնահատուկ տեղ ուներ. թերևս դա նրանց գաղտնիքն էր, որ անխզելիորեն կապել էր նրանց։

Նրանցից մի քանի տարով մեծ Ասեֆ անունով մի վայրագ տղա շարունակ ծաղրում է Ամիրին հազարայի հետ ընկերություն անելու համար՝ հազարաներին ստորադաս համարելով փաշտուններից: Մի օր, երբ նա պատրաստվում է հարվածել Ամիրին, Հասանը պաշտպանում է նրան՝ սպառնալով կրակել պարսատիկով: Ասեֆը երդվում է վրեժ լուծել նրանից:
Նրանցից մի քանի տարով մեծ Ասեֆ անունով մի վայրագ տղա շարունակ ծաղրում է Ամիրին հազարայի հետ ընկերություն անելու համար՝ հազարաներին ստորադաս համարելով փաշտուններից։ Մի օր, երբ նա պատրաստվում է հարվածել Ամիրին, Հասանը պաշտպանում է նրան՝ սպառնալով կրակել պարսատիկով։ Ասեֆը երդվում է վրեժ լուծել նրանից։

Քաբուլում օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթներից մեկում Ամիրին հաջողվում է հաղթել և վերջապես արժանանալ Բաբայի հավանությանը: Մրցանակի՝ օդապարուկի հետևից վազում է Հասանը՝ «Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ» ասելով: Օդապարուկի ընկած վայրում հանդիպում է Ասեֆին, որը նույնպես մասնակցում էր մրցույթին և փորձում էր խլել օդապարուկը: Հասանը հրաժարվում է օդապարուկը նրան տալուց, ինչի համար անգթորեն «պատժվում է»: Ամիրը ականատես է լինում այդ ամենին, սակայն վախենալով չի միջամտում: Իմանալով, որ օդապարուկը տուն չտանելու դեպքում կկորցնի Բաբայի հավանությունը՝ նա տուն է վերադառնում իր «մրցանակով» և Բաբային ոչինչ չի պատմում կատարվածի մասին: Սակայն մշտապես տանջող մեղավորության զգացումը նրան դրդում է խուսափել Հասանից: Ի վերջո նա եզրակացնում է, որ կյանքը շատ ավելի հեշտ կլիներ առանց Հասանի մշտական ներկայության: Նա որոշակի գումար և մի ժամացույց է թաքցնում վերջինիս ներքնակի տակ՝ այն հույսով, որ Բաբան դա գողություն կհամարի և դուրս կհանի Հասանին ու նրա հորը իրենց տնից: Երբ Բաբան հայտնաբերում է «գողացված» իրերը, կանչում է իր սիրելի ծառաներին՝ այդ հարցը պարզաբանելու համար: Հասանը, ամեն բան հասկանալով, միևնույնն է, իր վրա է վերցնում հանցանքը: Ի զարմանս Ամիրի՝ Բաբան, որը նրան բազում անգամներ ասել էր, որ չկա ավելի սոսկալի արարք, քան գողությունը, ներում է Հասանին: Բաբայի այդ անհասկանալի արարքի դրդապատճառը Ամիրը դեռ կբացահայտի:
Քաբուլում օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթներից մեկում Ամիրին հաջողվում է հաղթել և վերջապես արժանանալ Բաբայի հավանությանը։ Մրցանակի՝ օդապարուկի հետևից վազում է Հասանը՝ «Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ» ասելով։ Օդապարուկի ընկած վայրում հանդիպում է Ասեֆին, որը նույնպես մասնակցում էր մրցույթին և փորձում էր խլել օդապարուկը։ Հասանը հրաժարվում է օդապարուկը նրան տալուց, ինչի համար անգթորեն «պատժվում է»։ Ամիրը ականատես է լինում այդ ամենին, սակայն վախենալով չի միջամտում։ Իմանալով, որ օդապարուկը տուն չտանելու դեպքում կկորցնի Բաբայի հավանությունը՝ նա տուն է վերադառնում իր «մրցանակով» և Բաբային ոչինչ չի պատմում կատարվածի մասին։ Սակայն մշտապես տանջող մեղավորության զգացումը նրան դրդում է խուսափել Հասանից։ Ի վերջո նա եզրակացնում է, որ կյանքը շատ ավելի հեշտ կլիներ առանց Հասանի մշտական ներկայության։ Նա որոշակի գումար և մի ժամացույց է թաքցնում վերջինիս ներքնակի տակ՝ այն հույսով, որ Բաբան դա գողություն կհամարի և դուրս կհանի Հասանին ու նրա հորը իրենց տնից։ Երբ Բաբան հայտնաբերում է «գողացված» իրերը, կանչում է իր սիրելի ծառաներին՝ այդ հարցը պարզաբանելու համար։ Հասանը, ամեն բան հասկանալով, միևնույնն է, իր վրա է վերցնում հանցանքը։ Ի զարմանս Ամիրի՝ Բաբան, որը նրան բազում անգամներ ասել էր, որ չկա ավելի սոսկալի արարք, քան գողությունը, ներում է Հասանին։ Բաբայի այդ անհասկանալի արարքի դրդապատճառը Ամիրը դեռ կբացահայտի։

Հասանն ու Ալին այնուամենայնիվ հեռանում են, ինչը խորապես վշտացնում է Բաբային: Չնայած որ նրանց հեռանալու հետ Ամիրը ազատվում է իր վախկոտության և դավաճանության մշտական հիշողություններից, բայց նա շարունակում է ապրել դրանցով, մինչև կյանքը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս՝ սեփական վախերը մի կողմ դնելով ուղղելու անցյալի սխալը:
Հասանն ու Ալին այնուամենայնիվ հեռանում են, ինչը խորապես վշտացնում է Բաբային։ Չնայած որ նրանց հեռանալու հետ Ամիրը ազատվում է իր վախկոտության և դավաճանության մշտական հիշողություններից, բայց նա շարունակում է ապրել դրանցով, մինչև կյանքը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս՝ սեփական վախերը մի կողմ դնելով ուղղելու անցյալի սխալը։

Վեպի խորքում ընկած է Ռահիմ Խանի այն միտքը, որ չնայած մարդու կատարած անջնջելի և աններելի հանցանքներին՝ մշտապես «կրկին լավը դառնալու հնարավորություն կա»:
Վեպի խորքում ընկած է Ռահիմ Խանի այն միտքը, որ չնայած մարդու կատարած անջնջելի և աններելի հանցանքներին՝ մշտապես «կրկին լավը դառնալու հնարավորություն կա»։

= Կերպարներ =
= Կերպարներ =
* '''Ամիրը''' վեպի պատմողն ու գլխավոր հերոսն է: Ծնվել է ունևոր փաշտունի ընտանիքում՝ ծննդաբերության ժամանակ կորցնելով մորը: Վաղ հասակից նա սիրում էր պատմություններ հորինել և պատմել դրանք: Նրա նախասիրությունը խրախուսվում է Ռահիմ Խանի կողմից, որը հորդորում է զարգացնել տաղանդը և գրող դառնալ:
* '''Ամիրը''' վեպի պատմողն ու գլխավոր հերոսն է։ Ծնվել է ունևոր փաշտունի ընտանիքում՝ ծննդաբերության ժամանակ կորցնելով մորը։ Վաղ հասակից նա սիրում էր պատմություններ հորինել և պատմել դրանք։ Նրա նախասիրությունը խրախուսվում է Ռահիմ Խանի կողմից, որը հորդորում է զարգացնել տաղանդը և գրող դառնալ։
* '''Հասանը''' Ամիրի լավագույն ընկերն է ու նրա հոր ծառայի տղան: Նա հավատարիմ է Ամիրին և նրա ընտանիքին, պաշտպանում է ընկերոջը վտանգի ժամանակ և միշտ պատրաստ է լսելու ու քաջալերելու նրան: Գերագույն հաճույք էր ստանում Ամիրի պատմությունները լսելուց, չնայած որ կրթություն չէր ստացել և կարդալ չգիտեր:
* '''Հասանը''' Ամիրի լավագույն ընկերն է ու նրա հոր ծառայի տղան։ Նա հավատարիմ է Ամիրին և նրա ընտանիքին, պաշտպանում է ընկերոջը վտանգի ժամանակ և միշտ պատրաստ է լսելու ու քաջալերելու նրան։ Գերագույն հաճույք էր ստանում Ամիրի պատմությունները լսելուց, չնայած որ կրթություն չէր ստացել և կարդալ չգիտեր։
* '''Ասեֆը''', լինելով փաշտունի և գերմանացու որդի, ինքն իրեն համարում է փաշտուն և վերևից է նայում հազարաներին, որոնց նա ստորադաս է համարում փաշտուններից: Պատանեկան տարիներն անցկացնում է ուրիշներին ճնշելով և ֆիզիկական բռնության ենթարկելով:
* '''Ասեֆը''', լինելով փաշտունի և գերմանացու որդի, ինքն իրեն համարում է փաշտուն և վերևից է նայում հազարաներին, որոնց նա ստորադաս է համարում փաշտուններից։ Պատանեկան տարիներն անցկացնում է ուրիշներին ճնշելով և ֆիզիկական բռնության ենթարկելով։
* '''Բաբան''' Ամիրի հայրն է, մեծահարուստ և բոլորի կողմից հարգված գործարար: Օգնում է իր համայնքին՝ աշխատատեղեր ստեղծելով և նոր որբանոց կառուցելով: Թերահավատորեն վերաբերվելով կրոնականությանը՝ նա յուրաքանչյուր որոշում կայացնում է բարոյական իր արժեքների հիման վրա: Նա Ամիրին վաղ տարիքից սովորեցնում է, որ գողությունն ամենավատ արարքն է՝ լինի դա նյութական առարկա, թե ճշմարտությունն իմանալու ինչ-որ մեկի իրավունքը:
* '''Բաբան''' Ամիրի հայրն է, մեծահարուստ և բոլորի կողմից հարգված գործարար։ Օգնում է իր համայնքին՝ աշխատատեղեր ստեղծելով և նոր որբանոց կառուցելով։ Թերահավատորեն վերաբերվելով կրոնականությանը՝ նա յուրաքանչյուր որոշում կայացնում է բարոյական իր արժեքների հիման վրա։ Նա Ամիրին վաղ տարիքից սովորեցնում է, որ գողությունն ամենավատ արարքն է՝ լինի դա նյութական առարկա, թե ճշմարտությունն իմանալու ինչ-որ մեկի իրավունքը։
* '''Ալին''' Բաբայի ծառան է և Հասանի հայրը: Ամբողջ կյանքում հավատարմորեն ու ջանասիրաբար ծառայել է Բաբայի ընտանիքին: Նա ցույց չի տալիս զգացմունքները որդու հանդեպ: Հաճախ ենթարկվում է երեխաների ծաղրին՝ հազարա լինելու և պոլիոմիելիտ հիվանդության պատճառով կաղալու համար:
* '''Ալին''' Բաբայի ծառան է և Հասանի հայրը։ Ամբողջ կյանքում հավատարմորեն ու ջանասիրաբար ծառայել է Բաբայի ընտանիքին։ Նա ցույց չի տալիս զգացմունքները որդու հանդեպ։ Հաճախ ենթարկվում է երեխաների ծաղրին՝ հազարա լինելու և պոլիոմիելիտ հիվանդության պատճառով կաղալու համար։
* '''Ռահիմ Խանը''' Բաբայի հավատարիմ ընկերն ու գործընկերն է և միակ մարդը, որը գիտի Բաբայի բոլոր գաղտնիքները: Նա Ամիրի հանդեպ հայրական սեր ու խնամք է ցուցաբերում՝ լրացնելով Բաբայի սառնությունից և անտարբերությունից առաջացած Ամիրի ուշադրության ու ջերմության կարիքը: Նկատելով Ամիրի՝ գրելու հանդեպ սերը, խրախուսում է նրան գրող դառնալ:
* '''Ռահիմ Խանը''' Բաբայի հավատարիմ ընկերն ու գործընկերն է և միակ մարդը, որը գիտի Բաբայի բոլոր գաղտնիքները։ Նա Ամիրի հանդեպ հայրական սեր ու խնամք է ցուցաբերում՝ լրացնելով Բաբայի սառնությունից և անտարբերությունից առաջացած Ամիրի ուշադրության ու ջերմության կարիքը։ Նկատելով Ամիրի՝ գրելու հանդեպ սերը, խրախուսում է նրան գրող դառնալ։
* '''Սորայան''' երիտասարդ աֆղան աղջիկ է, որին Ամիրը սիրահարվում է և ի վերջո ամուսնանում նրա հետ: Սորայան աֆղան գեներալ Թահերիի դուստրն է: Ցանկանում է դառնալ անգլերենի ուսուցչուհի:
* '''Սորայան''' երիտասարդ աֆղան աղջիկ է, որին Ամիրը սիրահարվում է և ի վերջո ամուսնանում նրա հետ։ Սորայան աֆղան գեներալ Թահերիի դուստրն է։ Ցանկանում է դառնալ անգլերենի ուսուցչուհի։
* '''Սոհրաբը''' Հասանի որդին է, որը և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ շատ նման էր իր հորը:
* '''Սոհրաբը''' Հասանի որդին է, որը և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ շատ նման էր իր հորը։
* '''Սանուաբարը''' Ալիի կինն է և Հասանի մայրը, որը Հասանի մանկության տարիներին լքել էր իր ընտանիքը:
* '''Սանուաբարը''' Ալիի կինն է և Հասանի մայրը, որը Հասանի մանկության տարիներին լքել էր իր ընտանիքը։
* '''Ֆարիդը''' տաքսու վարորդ է, որը սկզբում կոպիտ է վերաբերվում Ամիրին, սակայն որոշ ժամանակ անց ընկերանում է նրա հետ: Պատերազմի ժամանակ նա կորցրել էր իր յոթ զավակներից երկուսին, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով՝ իր ձեռքի և ոտքի մատներից մի քանիսը:
* '''Ֆարիդը''' տաքսու վարորդ է, որը սկզբում կոպիտ է վերաբերվում Ամիրին, սակայն որոշ ժամանակ անց ընկերանում է նրա հետ։ Պատերազմի ժամանակ նա կորցրել էր իր յոթ զավակներից երկուսին, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով՝ իր ձեռքի և ոտքի մատներից մի քանիսը։

= Հանրային ընդունելություն =
= Հանրային ընդունելություն =
«Օդապարուկ թռցնողը» լայն ընդունելություն է գտել ամբողջ աշխարհում՝ հեղինակի հաջորդ գրքի հետ վաճառվելով մոտ 38 միլիոն օրինակ և արժանանալով բազում մրցանակների, այդ թվում՝ «Կյանքի գրականությունը», «Ալեքս» և հարավաֆրիկյան «Բոեկե»<ref name=":0">{{Cite web|url=http://khaledhosseini.com/media-pages/book-facts/|title=Book Facts - Khaled Hosseini|website=khaledhosseini.com|language=en-US|accessdate=2017-06-20}}</ref>: Վեպը «Սան Ֆրանցիսկոյի ժամանակագրություն» և «Entertainment Weekly» թերթերում 2003 թվականին ճանաչվել է տարվա լավագույն գիրք<ref name=":0" />:
«Օդապարուկ թռցնողը» լայն ընդունելություն է գտել ամբողջ աշխարհում՝ հեղինակի հաջորդ գրքի հետ վաճառվելով մոտ 38 միլիոն օրինակ և արժանանալով բազում մրցանակների, այդ թվում՝ «Կյանքի գրականությունը», «Ալեքս» և հարավաֆրիկյան «Բոեկե»<ref name=":0">{{Cite web|url=http://khaledhosseini.com/media-pages/book-facts/|title=Book Facts - Khaled Hosseini|website=khaledhosseini.com|language=en-US|accessdate=2017-06-20}}</ref>։ Վեպը «Սան Ֆրանցիսկոյի ժամանակագրություն» և «Entertainment Weekly» թերթերում 2003 թվականին ճանաչվել է տարվա լավագույն գիրք<ref name=":0" />։

«Wired Magazine» ամսագրի հոդվածագիր Թոնի Սիմսը գրել է, որ գիրքը «ներկայացնում է մի տառապած ազգի գեղեցկությունն ու ցավը՝ պատմելով հասարակության հակառակ բևեռներին պատկանող երկու տղաների անհավանական ընկերության և հոր ու որդու միջև խնդրահարույց, բայց հարատևող հարաբերության մասին»:
«Wired Magazine» ամսագրի հոդվածագիր Թոնի Սիմսը գրել է, որ գիրքը «ներկայացնում է մի տառապած ազգի գեղեցկությունն ու ցավը՝ պատմելով հասարակության հակառակ բևեռներին պատկանող երկու տղաների անհավանական ընկերության և հոր ու որդու միջև խնդրահարույց, բայց հարատևող հարաբերության մասին»։

«The Guardian» թերթի հեղինակ Ամելիա Հիլի կարծիքով վեպը «միաժամանակ և՛ ողբերգական է, և՛ ոգեշնչող»:
«The Guardian» թերթի հեղինակ Ամելիա Հիլի կարծիքով վեպը «միաժամանակ և՛ ողբերգական է, և՛ ոգեշնչող»։

ԱՄՆ-ի 19-րդ աֆղան դեսպանը՝ Սայիդ Թայեբ Ջավադը, հրապարակավ իր հավանությունն է տվել գրքին ասելով, որ այն կօգնի ամերիկացի հասարակությանը՝ պատկերացում կազմելու աֆղանական մշակույթի  ու հասարակական կյանքի մասին:
ԱՄՆ-ի 19-րդ աֆղան դեսպանը՝ Սայիդ Թայեբ Ջավադը, հրապարակավ իր հավանությունն է տվել գրքին ասելով, որ այն կօգնի ամերիկացի հասարակությանը՝ պատկերացում կազմելու աֆղանական մշակույթի  ու հասարակական կյանքի մասին։

Աֆղան հասարակությանը ներկայացնելու առնչությամբ եղել են նաև քննադատական կարծիքներ որոշ ամերիկացի աֆղան ընթերցողների կողմից, որոնք վիրավորվել են Հոսեյնիի՝ փաշտուններին որպես ճնշողի, իսկ հազարաներին՝ ճնշվածի ներկայացնելուց: Սակայն մի հարցազրույցի ժամանակ Հոսեյնին այդ քննադատություններին արձագանքել է՝ ասելով. «Նրանք երբեք չեն ասում, որ ես ճշմարտությանը հակառակ բաներ եմ ներկայացնում. նրանց միակ գանգատն է. «Ինչո՞ւ ես խոսում այդ բաների մասին և մեզ խայտառակում: Դու չե՞ս սիրում քո երկիրը»»:
Աֆղան հասարակությանը ներկայացնելու առնչությամբ եղել են նաև քննադատական կարծիքներ որոշ ամերիկացի աֆղան ընթերցողների կողմից, որոնք վիրավորվել են Հոսեյնիի՝ փաշտուններին որպես ճնշողի, իսկ հազարաներին՝ ճնշվածի ներկայացնելուց։ Սակայն մի հարցազրույցի ժամանակ Հոսեյնին այդ քննադատություններին արձագանքել է՝ ասելով. «Նրանք երբեք չեն ասում, որ ես ճշմարտությանը հակառակ բաներ եմ ներկայացնում. նրանց միակ գանգատն է. «Ինչո՞ւ ես խոսում այդ բաների մասին և մեզ խայտառակում։ Դու չե՞ս սիրում քո երկիրը»»։

== «Օդապարուկ թռցնողը»՝ հայերեն ==
== «Օդապարուկ թռցնողը»՝ հայերեն ==
Վեպը հայ ընթերցողին է ներկայացրել [[Զանգակ (հրատարակչություն)|«Զանգակ»]] հրատարակչու­­­­­­թյունը 2017 թվականին<ref>[http://zangak.am/product_info.php?products_id=1393&language=am Օդապարուկ թռցնողը, «Զանգակ» հրատարակչություն]</ref>։ Հայերեն թարգմանության հեղինակն է Մարիա Սադոյանը։

«Օդապարուկ թռցնողը» Խալեդ Հոսեյնիի՝ հայերեն թարգմանված երկրորդ վեպն է: 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «[[Եվ արձագանքեցին լեռները]]» վեպը՝ Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ<ref>[http://zangak.am/product_info.php?products_id=1267&language=am Եվ արձագանքեցին լեռները, «Զանգակ» հրատարակչություն]</ref>։
«Օդապարուկ թռցնողը» Խալեդ Հոսեյնիի՝ հայերեն թարգմանված երկրորդ վեպն է։ 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «[[Եվ արձագանքեցին լեռները]]» վեպը՝ Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ<ref>[http://zangak.am/product_info.php?products_id=1267&language=am Եվ արձագանքեցին լեռները, «Զանգակ» հրատարակչություն]</ref>։

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

00:09, 13 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Օդապարուկ թռցնողը
անգլ.՝ The Kite Runner
Պատկեր:«Օդապարուկ թռցնողը» գրքի շապիկ.png
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԽալեդ Հոսսեյնի
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱֆղանստան
Հրատարակչություն«Riverhead Books»
Հրատարակվել է2003
ԹարգմանիչՄարիա Սադոյան
Հայերեն հրատ.2017
ՀաջորդՀազար չքնաղ արևներ

«Օդապարուկ թռցնողը», ամերիկացի աֆղան գրող Խալեդ Հոսսեինիի առաջին վեպն է։ Լույս է տեսել 2003 թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից։

Վեպը պատմում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը, երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն։

Նախ տարածվելով գրական ակումբներում՝ «Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը։ 2007 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել։

Հրատարակումը

1999 թվականին դեռ բժշկական ոլորտում աշխատող Խալեդ Հոսսեինին լուրերից տեղեկանում է, որ Թալիբանն Աֆղանստանում արգելել է օդապարուկ թռցնել։ Քանի որ մանկության տարիներին օդապարուկ թռցնելը նրա սիրելի զբաղմունքներից էր, Հոսսեինին որոշում է պատմվածք գրել Քաբուլում օդապարուկ թռցնող երկու տղաների մասին։ Հոսեյնին իր ստեղծագործությունն ուղարկում է «Esquire» և «The New Yorker» ամսագրերին և երկուսից էլ մերժում է ստանում։ Պատմվածքին կրկին վերադառնում է 2001 թվականի մարտին և իր ընկերոջ խորհրդով այն ընդարձակելով դարձնում է վեպ։ 2003 թվական մայիսի 29-ին վեպը հրատարակվում է «Riverhead Books» հրատարակչության կողմից։ Հոսսեինին մեկ տարով թողնում է իր՝ բժշկի աշխատանքը՝ գրքի գովազդով զբաղվելու և դրա հետ կապված տարբեր միջոցառումների մասնակցելու համար։

«Օդապարուկ թռցնողը» թարգմանվել է 42 լեզուներով՝ հրատարակվելով 38 երկրներում։

Վեպի հաջողությունը Խալեդ Հոսեյնիին վերջապես հնարավորություն է տալիս ամբողջությամբ նվիրվելու իր ամենասիրելի զբաղմունքին՝ գրելուն։ Եվս մեկուկես տարի բժշկությամբ զբաղվելուց հետո նա լքում է այդ ասպարեզը։ Հեղինակը իր որոշումը բացատրել է հետևյալ խոսքերով. «Բժշկությունն իմ պարտադրված ամուսնությունն էր, իսկ գրելը՝ սիրուհիս»։

Սյուժե

Ամիրը՝ մի ունևոր փաշտունի տղա, և Հասանը՝ Ամիրի հոր ծառայի՝ հազարա Ալիի որդին, իրենց օրերն անցկացնում են օդապարուկ թռցնելով դեռևս խաղաղ Քաբուլ քաղաքում։ Ըստ Ամիրի՝ Հասանը լավագույն օդապարուկ թռցնողն է և նույնիսկ օդապարուկին չնայելով կարող է ճշգրիտ կռահել, թե այն որտեղ կընկնի։ Ամիրի մեծահարուստ առևտրական հայրը, չնայած որ սիրում էր տղաներից երկուսին էլ, Ամիրի հանդեպ ավելի բծախնդիր է և հաճախ է քննադատում նրան թույլ ու վախկոտ լինելու համար։ Ամիրի հանդեպ ավելի սիրալիր հայրական խնամք է ցուցաբերում Բաբայի մտերիմ ընկերը՝ Ռահիմ Խանը, որը նկատում է գրելու հանդեպ նրա սերը և խրախուսում է նրան։ Ալին նրանց տանը և Բաբայի կյանքում առանձնահատուկ տեղ ուներ. թերևս դա նրանց գաղտնիքն էր, որ անխզելիորեն կապել էր նրանց։

Նրանցից մի քանի տարով մեծ Ասեֆ անունով մի վայրագ տղա շարունակ ծաղրում է Ամիրին հազարայի հետ ընկերություն անելու համար՝ հազարաներին ստորադաս համարելով փաշտուններից։ Մի օր, երբ նա պատրաստվում է հարվածել Ամիրին, Հասանը պաշտպանում է նրան՝ սպառնալով կրակել պարսատիկով։ Ասեֆը երդվում է վրեժ լուծել նրանից։

Քաբուլում օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթներից մեկում Ամիրին հաջողվում է հաղթել և վերջապես արժանանալ Բաբայի հավանությանը։ Մրցանակի՝ օդապարուկի հետևից վազում է Հասանը՝ «Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ» ասելով։ Օդապարուկի ընկած վայրում հանդիպում է Ասեֆին, որը նույնպես մասնակցում էր մրցույթին և փորձում էր խլել օդապարուկը։ Հասանը հրաժարվում է օդապարուկը նրան տալուց, ինչի համար անգթորեն «պատժվում է»։ Ամիրը ականատես է լինում այդ ամենին, սակայն վախենալով չի միջամտում։ Իմանալով, որ օդապարուկը տուն չտանելու դեպքում կկորցնի Բաբայի հավանությունը՝ նա տուն է վերադառնում իր «մրցանակով» և Բաբային ոչինչ չի պատմում կատարվածի մասին։ Սակայն մշտապես տանջող մեղավորության զգացումը նրան դրդում է խուսափել Հասանից։ Ի վերջո նա եզրակացնում է, որ կյանքը շատ ավելի հեշտ կլիներ առանց Հասանի մշտական ներկայության։ Նա որոշակի գումար և մի ժամացույց է թաքցնում վերջինիս ներքնակի տակ՝ այն հույսով, որ Բաբան դա գողություն կհամարի և դուրս կհանի Հասանին ու նրա հորը իրենց տնից։ Երբ Բաբան հայտնաբերում է «գողացված» իրերը, կանչում է իր սիրելի ծառաներին՝ այդ հարցը պարզաբանելու համար։ Հասանը, ամեն բան հասկանալով, միևնույնն է, իր վրա է վերցնում հանցանքը։ Ի զարմանս Ամիրի՝ Բաբան, որը նրան բազում անգամներ ասել էր, որ չկա ավելի սոսկալի արարք, քան գողությունը, ներում է Հասանին։ Բաբայի այդ անհասկանալի արարքի դրդապատճառը Ամիրը դեռ կբացահայտի։

Հասանն ու Ալին այնուամենայնիվ հեռանում են, ինչը խորապես վշտացնում է Բաբային։ Չնայած որ նրանց հեռանալու հետ Ամիրը ազատվում է իր վախկոտության և դավաճանության մշտական հիշողություններից, բայց նա շարունակում է ապրել դրանցով, մինչև կյանքը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս՝ սեփական վախերը մի կողմ դնելով ուղղելու անցյալի սխալը։

Վեպի խորքում ընկած է Ռահիմ Խանի այն միտքը, որ չնայած մարդու կատարած անջնջելի և աններելի հանցանքներին՝ մշտապես «կրկին լավը դառնալու հնարավորություն կա»։

Կերպարներ

  • Ամիրը վեպի պատմողն ու գլխավոր հերոսն է։ Ծնվել է ունևոր փաշտունի ընտանիքում՝ ծննդաբերության ժամանակ կորցնելով մորը։ Վաղ հասակից նա սիրում էր պատմություններ հորինել և պատմել դրանք։ Նրա նախասիրությունը խրախուսվում է Ռահիմ Խանի կողմից, որը հորդորում է զարգացնել տաղանդը և գրող դառնալ։
  • Հասանը Ամիրի լավագույն ընկերն է ու նրա հոր ծառայի տղան։ Նա հավատարիմ է Ամիրին և նրա ընտանիքին, պաշտպանում է ընկերոջը վտանգի ժամանակ և միշտ պատրաստ է լսելու ու քաջալերելու նրան։ Գերագույն հաճույք էր ստանում Ամիրի պատմությունները լսելուց, չնայած որ կրթություն չէր ստացել և կարդալ չգիտեր։
  • Ասեֆը, լինելով փաշտունի և գերմանացու որդի, ինքն իրեն համարում է փաշտուն և վերևից է նայում հազարաներին, որոնց նա ստորադաս է համարում փաշտուններից։ Պատանեկան տարիներն անցկացնում է ուրիշներին ճնշելով և ֆիզիկական բռնության ենթարկելով։
  • Բաբան Ամիրի հայրն է, մեծահարուստ և բոլորի կողմից հարգված գործարար։ Օգնում է իր համայնքին՝ աշխատատեղեր ստեղծելով և նոր որբանոց կառուցելով։ Թերահավատորեն վերաբերվելով կրոնականությանը՝ նա յուրաքանչյուր որոշում կայացնում է բարոյական իր արժեքների հիման վրա։ Նա Ամիրին վաղ տարիքից սովորեցնում է, որ գողությունն ամենավատ արարքն է՝ լինի դա նյութական առարկա, թե ճշմարտությունն իմանալու ինչ-որ մեկի իրավունքը։
  • Ալին Բաբայի ծառան է և Հասանի հայրը։ Ամբողջ կյանքում հավատարմորեն ու ջանասիրաբար ծառայել է Բաբայի ընտանիքին։ Նա ցույց չի տալիս զգացմունքները որդու հանդեպ։ Հաճախ ենթարկվում է երեխաների ծաղրին՝ հազարա լինելու և պոլիոմիելիտ հիվանդության պատճառով կաղալու համար։
  • Ռահիմ Խանը Բաբայի հավատարիմ ընկերն ու գործընկերն է և միակ մարդը, որը գիտի Բաբայի բոլոր գաղտնիքները։ Նա Ամիրի հանդեպ հայրական սեր ու խնամք է ցուցաբերում՝ լրացնելով Բաբայի սառնությունից և անտարբերությունից առաջացած Ամիրի ուշադրության ու ջերմության կարիքը։ Նկատելով Ամիրի՝ գրելու հանդեպ սերը, խրախուսում է նրան գրող դառնալ։
  • Սորայան երիտասարդ աֆղան աղջիկ է, որին Ամիրը սիրահարվում է և ի վերջո ամուսնանում նրա հետ։ Սորայան աֆղան գեներալ Թահերիի դուստրն է։ Ցանկանում է դառնալ անգլերենի ուսուցչուհի։
  • Սոհրաբը Հասանի որդին է, որը և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ շատ նման էր իր հորը։
  • Սանուաբարը Ալիի կինն է և Հասանի մայրը, որը Հասանի մանկության տարիներին լքել էր իր ընտանիքը։
  • Ֆարիդը տաքսու վարորդ է, որը սկզբում կոպիտ է վերաբերվում Ամիրին, սակայն որոշ ժամանակ անց ընկերանում է նրա հետ։ Պատերազմի ժամանակ նա կորցրել էր իր յոթ զավակներից երկուսին, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով՝ իր ձեռքի և ոտքի մատներից մի քանիսը։

Հանրային ընդունելություն

«Օդապարուկ թռցնողը» լայն ընդունելություն է գտել ամբողջ աշխարհում՝ հեղինակի հաջորդ գրքի հետ վաճառվելով մոտ 38 միլիոն օրինակ և արժանանալով բազում մրցանակների, այդ թվում՝ «Կյանքի գրականությունը», «Ալեքս» և հարավաֆրիկյան «Բոեկե»[1]։ Վեպը «Սան Ֆրանցիսկոյի ժամանակագրություն» և «Entertainment Weekly» թերթերում 2003 թվականին ճանաչվել է տարվա լավագույն գիրք[1]։

«Wired Magazine» ամսագրի հոդվածագիր Թոնի Սիմսը գրել է, որ գիրքը «ներկայացնում է մի տառապած ազգի գեղեցկությունն ու ցավը՝ պատմելով հասարակության հակառակ բևեռներին պատկանող երկու տղաների անհավանական ընկերության և հոր ու որդու միջև խնդրահարույց, բայց հարատևող հարաբերության մասին»։

«The Guardian» թերթի հեղինակ Ամելիա Հիլի կարծիքով վեպը «միաժամանակ և՛ ողբերգական է, և՛ ոգեշնչող»։

ԱՄՆ-ի 19-րդ աֆղան դեսպանը՝ Սայիդ Թայեբ Ջավադը, հրապարակավ իր հավանությունն է տվել գրքին ասելով, որ այն կօգնի ամերիկացի հասարակությանը՝ պատկերացում կազմելու աֆղանական մշակույթի  ու հասարակական կյանքի մասին։

Աֆղան հասարակությանը ներկայացնելու առնչությամբ եղել են նաև քննադատական կարծիքներ որոշ ամերիկացի աֆղան ընթերցողների կողմից, որոնք վիրավորվել են Հոսեյնիի՝ փաշտուններին որպես ճնշողի, իսկ հազարաներին՝ ճնշվածի ներկայացնելուց։ Սակայն մի հարցազրույցի ժամանակ Հոսեյնին այդ քննադատություններին արձագանքել է՝ ասելով. «Նրանք երբեք չեն ասում, որ ես ճշմարտությանը հակառակ բաներ եմ ներկայացնում. նրանց միակ գանգատն է. «Ինչո՞ւ ես խոսում այդ բաների մասին և մեզ խայտառակում։ Դու չե՞ս սիրում քո երկիրը»»։

«Օդապարուկ թռցնողը»՝ հայերեն

Վեպը հայ ընթերցողին է ներկայացրել «Զանգակ» հրատարակչու­­­­­­թյունը 2017 թվականին[2]։ Հայերեն թարգմանության հեղինակն է Մարիա Սադոյանը։

«Օդապարուկ թռցնողը» Խալեդ Հոսեյնիի՝ հայերեն թարգմանված երկրորդ վեպն է։ 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը՝ Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ[3]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Book Facts - Khaled Hosseini». khaledhosseini.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-20-ին.
  2. Օդապարուկ թռցնողը, «Զանգակ» հրատարակչություն
  3. Եվ արձագանքեցին լեռները, «Զանգակ» հրատարակչություն