«Սեսիլիա Յորք»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
| Վիքիպահեստ =
}}
'''Սեսիլիա Յորք'''{{ref+|Կարող է նաև կոչվել ''Սեսիլիա'' կամ ''Սեսիլի Պլանտագենետ''{{sfn|Weir|2011|p=138}}.|group="Մ"}} ({{lang-en|Cecily of York}}, 1469 թվականի մարտի 20–1507 թվականի օգոստոսի 24{{ԱԾ}})՝ [[Անգլիայի թագավորություն|Անգլիայի]] արքայադուստր [[Յորքեր]]ի տոհմից, Անգլիայի թագավոր [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] և [[Էլիզաբեթ Վուդվիլ]]ի երրորդ դուստրը։ Հոր մահից և [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]]՝ գահի բռնատիրումից կարճ ժամանակ անց նա հայտարարվել է անօրինական։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխել է [[Վեստմինստերյան աբբայություն]], որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան է ստացել և մոտ մեկ տարի անցկացրել է այստեղ։ Այն բանից հետո, երբ թագավորը խոստացել է չվնասել երեխաներին, Սեսիլիան իր քույրերի հետ տեղափոխվել է պալատ։ Շուտով լուրեր են տարածվել, որ թագավորը պատրաստվում է ամուսնանալ եղբոր դուստրերից մեկի՝[[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթի]] կամ Սեսիլիայի հետ։ Սակայն իր մահից քիչ առաջ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] Սեսիլիային ամուսնացնում է իր կողմնակիցներից մեկի՝ [[Ռալֆ Սկրուպ, Մեսեմի 10-րդ բարոն Սկրուպ|Ռալֆ Սկրուպի]], [[Թոմաս Սկրուպ, Մեսեմի 6–րդ բարոն Սկրուպ|Թոմաս Սկրուպի]] կրտսեր եղբոր՝ Մեսեմի 6–րդ բարոն Սկրուպի հետ, ով իր ծագմամբ շատ ավելի ցածր էր արքայադուստրից։
 
Երբ [[Բոսվորտի ճակատամարտ]]ում [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] մահացավ և գահն անցավ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII Թյուդորին]], [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] երեխաներին [[Արտամուսնական երեխա|բաստարդ]] ճանաչած ակտը չեղյալ հայտարարվեց, և [[Ռալֆ Սկրուպ, Մեսեմի 10-րդ բարոն Սկրուպ|Սկրուպի]] հետ Սեսիլիայի ամուսնությունը, որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող, լուծվեց։ 1488 թվականին Սեսիլիան ամուսնացավ [[Հենրի VII (Անգլիա)|թագավորի]] մոր՝ [[Մարգարետ Բոֆորթ]]ի ազգական [[Ջոն Ուելս, Ուելսի 1–ին վիկոնտ|Ջոն Ուելսի]]՝ Ուելսի 1-ին վիկոնտի հետ․ նա երկրորդ ամուսնուց երկու դուստրեր ունեցավ, [[1499|1499 թվականին]] այրիացավ, իսկ մի քանի տարվա սգից հետո, առանց թագավորի թույլտվության, ամուսնացավ ոչ ազնվական [[լինքոլնշիր]]յան [[էսկվայր]] Թոմաս Կայմի հետ, որից ևս երկու երեխա ծնեց ։ Սեսիլիայի և Կայմի ամուսնությունը և նրանց երեխաները չճանաչվեցին գահի կողմից, իսկ նա՝ ինքը, հեռացվեց պալատից և զրկվեց երկրորդ ամուսնու կտակով իրեն հասանելիք ունեցվածքից։ Այնուամենայնիվ, արքայադուստրը լավ հարաբերություններ է պահպանել [[Հենրի VII (Անգլիա)|թագավորի]] մոր հետ. հենց [[Մարգարետ Բոֆորթ]]ն է [[1507|1507 թվականին]] վճարել Սեսիլիայի հուղարկավորության ծախսերի մի մասը։
241 228

edits

Նավարկման ցանկ