«Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անմշակ էջ|}}
{{անմշակ էջ|10/09/2021}}
{{Այլ կիրառումներ| Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)}}
{{Այլ կիրառումներ| Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց

08:20, 10 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Warning Ուշադրությո՜ւն:Հոդվածը չունի պատշաճ շարադրվածք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։
Եթե յոթ օրվա ընթացքում չշտկվի, ապա հոդվածը ենթակա է ջնջման։


Հոդվածը պիտակողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Անմշակ էջ|Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդվածը ստեղծած կամ էականորեն բարելաված մասնակցի քննարկման էջում։ Հոդվածը պիտակվել է՝ 10/09/2021-ին։


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՓանիկ
Հիմնական ամսաթվերը1846
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված1846
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)[2], Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Շիրակի մարզի Փանիկ[3] գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ 1846 թվականին։ Եկեղեցին կառուցված է հայկական տուֆից, տանիքը փայտաշեն է, ունի մեկ մուտք և ութ լուսամուտներ։ Մուտքի մոտ կա 2 գերեզման՝ Լևոն Նահապետյանի և Պետրոս Նահապետյանի։ Եկեղեցու վրա կարելի է տեսնել մի արձանագրություն, որտեղ գրված է եկեղեցու կառուցողի մասին․

«ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ ՈՍԿԵՐՔ ՏԷՐ ՊԵՏՐՈՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ ՔԱՋԱՀԱԻԱՏ ՇԻՆՈՂ ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՏԻՐԱՄՕՐ ԱՍՏՈՒԱԾ ԵԿԵԱԼ ՏԱՄԲՆ ՅԱԼԱՇԿԵՐՏՈՒ Ի ՇԻՐԱԿ Ի ԶՈՒԱՐՃԱՁՈՐ ԳՒԻՂ ԿԱՊՈՅՏՆ ԱՐԱԳԱԾՈՒ ԾՆ․ 13 ՅՈՒՆԻՍ 1761-1846․ ՅՈՒՆՈՒԱՐ 31»

19-րդ դարի կեսերին բավականին մեծ էր հայ կաթողիկեների թիվը Ռուսական կայսրության մեջ, հատկապես կովկասյան շրշաններում, այդ իսկ պատճառով Հռոմը մտավ բանակցությունների մեջ կառավարության հետ։ 1847 թվականին Հռոմի Սուրբ Աթոռը և ռուսական կառավարության միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի պետք է հիմնվի Կաթողիկե Հայոց Առաքելական փոխանորդությունը, որը կլինի Սարատովի լատին կաթողիկե եպիսկոպոսի իրավասության տակ։

1909 թվականին սեպտեմբերի 12-ին նոր նշանակվում է առաջին առաքելական փոխանորդ Պիոս Ժ․ Պապը Սարգիս Ծ․ Վրդ․ Տեր Աբրահամյանը, որը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի այլ նաև ամբողջ Ուսաստանի կաթողիկե հայոց։ 1907 թվականին կաթողիկեների հոգևոր առաջնորդ Էդուարդ Ռոբբը, դուրս է գալիս հովվապետական այցելության։ 1907 թվականի մայիսի 7-ին, կիրակի օրը նա այցելում է գյուղ և մատուցում է Սուրբ Պատարագ։ 1936 թվականից եկեղեցին դադարում է գործել։

1939 թվականին սովետական անաստվածության տարիներին եկեղեցին դարձնում են պահեստ։ Չնայած այդ ժամանակվա կառավարության կողմից եկեղեցու անարգելը, չի լռեցնում գյուղի ժողովրդին և մեծ բողոքի ալիք է բարձրանում, որը ստիպում է եկեղեցին դատարկել և պահեստը տեղափոխել այլ տեղ։

Ժամանակի ընթացքում եկեղեցին փլուզվել է, բայց 1967 թվականին Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ գյուղում սկսում են հանգանակություն հավաքել, եկեղեցին վերակառուցելու համար, նաև իր ակտիվ մասնակցությունն է ունենում Ալեքսան Օրդանյան, ով այդ ժամանակ կոլտնտնտեսության վարչության նախագահան էր, և 1986 թվականի հունիսի 20-ին սկսվում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որը գլխավորում էր Սահակ Սալազարյանը։ 1971 թվականի դեկտեմբերի 5-ին շինարարությունը ավարվում է։ 1991 թվականին գյուղ է գալիս Կոմիտաս Վրդ․Մանուկյանը, և սկսում է լայն գործունեություն ծավալել։ Հայր Կոմիտասը առաջին սկսեց մաքրման աշխատանքները, որից հետո քանդեց այնտեղ կառուցված 6 տները, և եկեղեցուն կից կառուցեց գեղեցիկ քահանայատուն։ Նաև գյուղում վերանորոգոց հիվանդանոցը, նրա նվիրվածությունը թե եկեղեցուն և թե համայնքին այնքան մեծ էր որ անգամ իր թոշակներ ներդնում գործի մեջ։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ եկեղեցին վերաբացվում է, և 1992 թվականի օգոստոսի 16-ին Ներսես Արքեպս․ Տեր -Ներսէսյան մատուցում է Սուրբ և Անմահ պատարագ։

Ծանոթագրություններ

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Փանիկ հայ կաթողիկե գյուղը.պատմական տեղեկություններ» (անգլերեն). Վերցված է 2021-06-20-ին.
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021-06-20-ին.