«Հովասափ Սեբաստացի»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայ գիտնականներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Հայ գրիչներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 9. | Տող 9. | ||
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գիտնականներ]] |
[[Կատեգորիա:Հայ գիտնականներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գրիչներ]] |
20:28, 6 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ
Հովասափ Սեբաստացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1510 |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | մոտ 1564 |
Մասնագիտություն | գիտնական |
Հովասափ Սեբաստացի (մոտ 1510, Սեբաստիա - մոտ 1564), XVI դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր։ Կրթությունն ստացել է հոր՝ Թադեոս քահանայի մոտ։ Հովասափ Սեբաստացիից մեզ են հասել սիրո երգեր, պատմական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյախրատական, ինչպես նաե հոգևոր թեմաներով գրված և տոմարագիտական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղաքական անցուդարձերը։ 1535 թ-ին Հովասափ Սեբաստացին ընդօրինակել է Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը։ Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատեսությամբ, ստեղծել է 1535 թ-ին։ Հովասափ Սեբաստացին գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 551)։ |