«Ադրբեջանի ներխուժումը Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 81. Տող 81.
Հուլիսի 29-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը խախտել են հրադադարը ու օգտագործելով ավտոմատներ ու նռնականետեր<ref>{{Cite web |url=https://report.az/qarabag/ermenistan-ateskesi-pozaraq-kelbecer-rayonu-istiqametindeki-movqelerimizi-yeniden-atese-tutub/ |title=Ermənistan atəşkəsi pozaraq Kəlbəcər istiqamətindəki mövqelərimizi yenidən atəşə tutub |date=29 July 2021 |access-date=29 July 2021 |work=Report Information Agency |language=az }}</ref>։ Հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը<ref>{{Cite web |url=https://armenpress.am/eng/news/1059344.html |title=Azerbaijan again violates ceasefire, opens fire at Armenian positions in Gegharkunik section of border |date=29 July 2021 |access-date=29 July 2021 |work=Armenpress }}</ref>, բայց Ադրբեջանը հերքեց հրադադարի խախտումը<ref>{{Cite web |url=https://report.az/herbi-xeberler/mn-azerbaycan-ordusu-kelbecer-istiqametinde-ateskese-riayet-edir/ |title=MN: “Azərbaycan Ordusu Kəlbəcər istiqamətində atəşkəsə riayət edir” |work=Report Information Agency |language=az |date=29 July 2021 |access-date=29 July 2021 }}</ref>։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց հայ զինվոր<ref name="29july">{{Cite web |url=https://armenpress.am/eng/news/1059349.html |title=Armenian serviceman wounded in Azerbaijani shooting |work=Armenpress |date=29 July 2021 |access-date=29 July 2021 }}</ref>։
Հուլիսի 29-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը խախտել են հրադադարը ու օգտագործելով ավտոմատներ ու նռնականետեր<ref>{{Cite web |url=https://report.az/qarabag/ermenistan-ateskesi-pozaraq-kelbecer-rayonu-istiqametindeki-movqelerimizi-yeniden-atese-tutub/ |title=Ermənistan atəşkəsi pozaraq Kəlbəcər istiqamətindəki mövqelərimizi yenidən atəşə tutub |date=29 July 2021 |access-date=29 July 2021 |work=Report Information Agency |language=az }}</ref>։ Հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը<ref>{{Cite web |url=https://armenpress.am/eng/news/1059344.html |title=Azerbaijan again violates ceasefire, opens fire at Armenian positions in Gegharkunik section of border |date=29 July 2021 |access-date=29 July 2021 |work=Armenpress }}</ref>, բայց Ադրբեջանը հերքեց հրադադարի խախտումը<ref>{{Cite web |url=https://report.az/herbi-xeberler/mn-azerbaycan-ordusu-kelbecer-istiqametinde-ateskese-riayet-edir/ |title=MN: “Azərbaycan Ordusu Kəlbəcər istiqamətində atəşkəsə riayət edir” |work=Report Information Agency |language=az |date=29 July 2021 |access-date=29 July 2021 }}</ref>։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց հայ զինվոր<ref name="29july">{{Cite web |url=https://armenpress.am/eng/news/1059349.html |title=Armenian serviceman wounded in Azerbaijani shooting |work=Armenpress |date=29 July 2021 |access-date=29 July 2021 }}</ref>։


Հուլիսի 31-ին՝ հայկական կողմը ադրբեջանական զորքերը գնդակոծել են նյութատեխնիկական ապահովման ավտոմեքենան, որը պարենամթերք էր հասցնում Երասխում հայ զինվորականների դիրքերին։ Արդյունքում՝ ավտոմեքենան լրջորեն վնասվել է<ref name="Armeniantruck" />։
Հուլիսի 31-ին՝ հայկական կողմը ադրբեջանական զորքերը գնդակոծել են նյութատեխնիկական ապահովման ավտոմեքենան, որը պարենամթերք էր հասցնում Երասխում հայ զինվորականների դիրքերին։ Արդյունքում՝ ավտոմեքենան լրջորեն վնասվել է։


== Արձագանքներ ==
== Արձագանքներ ==

15:43, 5 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

Սև լիճը, որն այս գործողության արդյունքում մասամբ օկուպացվել է Ադրբեջանի կողմից
Թվական 2021 թվականի մայիս 12- մինչև օրս
Վայր Հայաստան Սյունիքի մարզ
Հայաստան Գեղարքունիքի մարզ
Հայաստան Երասխ
Պատճառ Ռազմական ագրեսիա և զինված հարձակում Ադրբեջանի կողմից
Արդյունք Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի մի շարք տարածքների օկուպացիա Ադրբեջանի կողմից
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ [Ն 1])

Հայաստան Վաղարշակ Հարությունյան (Հայաստանի պաշտպանության նախարար մինչև հուլիսի 20-ը)
Հայաստան Արտակ Դավթյան (ՀՀ ԳՇ պետ)

Ադրբեջան Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով (Ադրբեջանի պաշտպանության նախարար)
Ռազմական կորուստներ
1 զոհ (Վերին Շորժայում)
6 գերի (Գեղարքունիքի տարածքից)<brՏարածքային կորուստ (այդ թվում Սև լիճ արգելավայրի մեծ մասը)
0
0 գերի

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիա և տարածքների օկուպացիա Ադրբեջանի կողմից, որն սկսել է 2021 թվականի մայիսի 12-ին[1]։ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և դիրքավորվել[2]։ Հայաստանը խնդրի լուծման հարցով ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից[3] և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, սակայն ՀԱՊԿ-ի դեպքում համարժեք պատասխան չի ստացել, իսկ Ռուսաստանը առաջարկել է կատարել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։

Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել Ֆրանսիան՝ հայտնելով, որ պատրաստ է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ[4], Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հնդկաստանը Ադրբեջանին կոչ են արել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից[5], իսկ Ռուսաստանը կարևորել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին՝ հրադադարի պահպանման անհրաժեշտությունը[6]։

Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը[7]։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չեն տվել։

Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում զոհվել է 1 պայմանագրային զինծառայող, կան վիրավորներ[8]։ Ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են նաև ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի։

Ճգնաժամը էլ ավելի սրվեց հուլիսին, երբ Հայաստան-Նախիջևան սահմանին, բախումներ տեղի ունեցան։ Այնուհետև բախումները տարածվեցին Գեղարքունիքի մարզ-Քարվաճառ շրջանում, երկու կողմից էլ զոհերի մասին տեղեկություններ ստացվեցին։

Նախապատմություն

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակահայկականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանում։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հայտնելով, որ իրենք ետ կվերադառնան «իրենց պատմական հայրենիք»՝ Սյունիք և Սևան, որոնք ըստ նրա պատկանում են 103-ամյա Ադրբեջանի Հանրապետությանը։ 2021 թվականի ապրիլին արված հայտարարությունում Ալիևը սպառնացել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի խաղաղ ճանապարհով միջանցք տրամադրել Սյունիքի միջով Նախիջևանից դեպի Ադրբեջան, ապա նա կանի դա ուժի կիրառման միջոցով[9]։

Դրույթներ

Համաձայն 1974 թվականի դեկտեմբերի 14-ի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ընդունած ագրեսիայի մասին N3314 բանաձևի առաջին հոդվածի՝ ագրեսիան պետության կողմից առաջինը զինված ուժի կիրառումն է, որն ուղղված է մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ։

Իրադարձություն

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր[10]՝ մոտենալով Վերիշեն և Ակներ բնակավայրերին[11]։ Ըստ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ռազմական ներխուժումից հետո ադրբեջանցի զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշեն բնակավայրի հովիվին[12]։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հայտնել է, որ Ադրբեջանը պարզապես փորձել է սահմանային աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզում, հայկական կողմի պատասխան միջոցառումներից հետո հետո այդ աշխատանքները դադարեցրել են[13], իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, ադրբեջանցիները առաջ չեն եկել, նրանք պարզապես մոլորվել են[14]։ Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ իրականում եղել է դիվերսիոն ներթափանցում, իսկ իրավիճակը գնահատել է առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային[15]։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական զինուժի շուրջ  250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում[16]։

Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[17]։

Իրավիճակի կարգավորման հարցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար[18]։

Մայիսի 15-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկար հրապարակեց՝ գրելով, որ այդ օրը պատգամավորների և Սյունիքի մարզպետի հետ գնացել էին Սև լիճ[19]։ Մայիսի 16-ին վերսկսել են բանակցությունները, որը կոորդինացրել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը[20]։ Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ստեղծված իրադրության մեջ փոփոխություններ չեն արձանագրվել[21]։

Հաջորդ բանակցությունը նախատեսված էին մայիսի 19-ին[22], սակայն ՀՀ ՊՆ-ն այդ օրը հայտնեց, որ ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին[23]։ Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Հայաստանի տարածքում կան մոտ 500-600 զինված ադրբեջանցիներ, իսկ իրադրությունը մնում է լարված[24], իսկ երեկոյան ԱԺ արտահերթ նիստում նա հայտարարեց, որ սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը նախորդ օրը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է գյուղի բնակիչների մի մասի, այդ թվում՝ երեխաներին տարհանումը[25]։ Օրվա երկրորդ կեսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ մայիսի 20-ի առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել Խոզնավար ներխուժած ադրբեջանցի զինվորականների և ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև[26], ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ[27]։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը[28], կան վիրավորներ։

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի[29]։

2021 թվականի մայիսի 28-ին՝ ԵՄ խոսնակ Փիտեր Ատանոն կոչ է արել ապաԷսկալացման և երկու կողմերին իրենց ուժերը տանել մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերին և ձեռնամուխ լինել դելիմիտացիայի և սահմանազատման շուրջ բանակցություններին, պատրաստակամություն հայտնել օգնել սահմանազատման հարցում։ ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին, ազատ արձակել պատերազմի բոլոր գերիներին, ձերբակալվածներին ու ողջունում է լարվածության նվազմանն ուղղված բոլոր ջանքերը[30]։

Հուլիս

Հայկական դիրքերը հյուսիսարևելյան ուղղությամբ, որոնք հարձակման են ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2021 թվականի հուլիսի 28-ին

Հուլիսի 6-ի Աղդամի շրջանի միջադեպից հետո՝ հուլիսի 7-15-ը հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև բախումներ տեղի ունեցան՝ Թովուզի, Գետաբեկի, Նախիջևանի և Շուշիի շրջաններում[31][32]։ Հուլիսի 14-ին, հայկական ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որը հրահրում է բախումներ։ Նախարարությունը հավելեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, ականանետերի ու նռնակների օգտագործմամբ, որի արդյունքում զոհվել է հայկական զինվոր[33][34] և վիրավորվել է Երասխի համայնքապետը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանցի զինվորական է վիրավորվել Հեյդարաբադի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում[35], և հավելեց, որ երկու երկրների պետական սահմանի երկայնքով լարվածության ստեղծման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Հայաստանի վրա[36]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ ուշ հաղորդեց, որ հայկական զորքերը կրակ են բացել Ջերմաջուրի՝ Քարվաճառում ու Աղդամում՝ Թովուզում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ[37]։ Հուլիսի 19-ին, հայկական կողմը հաղորդեց Երասխի մոտ տեղի ունեցած բախումների մասին[38]։

2021 թվականի հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուրի (Սյունիքի) վերաբերյալ ևս մեկ հայտարարություն է արեց, ասելով, որ դա իրենց տարածքն է։

Երևանում գտնվելով՝ Շառլ Միշելը վիճելի է անվանել Հայաստանին սահմանակից տարածքները։ Ճիշտն ասած, ես համաձայն չեմ այդ պնդման հետ։ Քանի որ մենք կարծում ենք, որ դա մեր տարածքներն են։ Ես կարծում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք գտնվում ենք մեր տարածքում
- Իլհամ Ալիև

[39]

2021 թվականի հուլիսի 23-ին՝ Ադրբեջանը հայտարարեց, որ իր զինվորներից մեկը սպանվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից՝ Քարվաճառի շրջանում, հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երեք հայ զինծառայողներ վիրավորվել են, երբ ադրբեջանական զորքերը կրակ են բացել Գեղարքունիքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի վրա[40]։

2021 թվականի հուլիսի 28-ին՝ երեք հայ զինծառայողներ սպանվեցին Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի զորքերի հետ նոր բախման արդյունքում, ևս չորսը վիրավորվեցին։ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման մեջ։ Ադրբեջանը հայտնեց փոխհրաձգության արդյունքում երկու վիրավորի մասին[41]։

Հուլիսի 29-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը խախտել են հրադադարը ու օգտագործելով ավտոմատներ ու նռնականետեր[42]։ Հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը[43], բայց Ադրբեջանը հերքեց հրադադարի խախտումը[44]։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց հայ զինվոր[45]։

Հուլիսի 31-ին՝ հայկական կողմը ադրբեջանական զորքերը գնդակոծել են նյութատեխնիկական ապահովման ավտոմեքենան, որը պարենամթերք էր հասցնում Երասխում հայ զինվորականների դիրքերին։ Արդյունքում՝ ավտոմեքենան լրջորեն վնասվել է։

Արձագանքներ

  • Հայաստան Հայաստան - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհանդուրժելի է որակել ադրբեջանական կողմի գործողությունները Սև լիճ տեղանքում[46]՝ ցանկություն հայտնելով, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր[47]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա - Նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ զորքերը դուրս բերել հայկական տարածքից[48], իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին[49]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ.
    • Պետական դեպարտամենտը Ադրբեջանին կոչ է արել զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից[50][51]։
    • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները, և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը Հայաստանի տարածքից[52]։
    • ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Հայաստան[53]։
  • Ռուսաստան Ռուսաստան.
    • Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցի լուծման համար[54]։
    • Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել սահմանային աշխատանքների համար[55]։
    • ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ այս իրավիճակում մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլև Հայաստանի ներկայիս իրավիճակինը[56]։
  • Ադրբեջան Ադրբեջան - Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական բանակն ուղղակի զբաղեցրել է իր դիրքերը։
  • ՀԱՊԿ - ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել, որ կառույցում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը[57]։
  • Հնդկաստան Հնդկաստան - Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից[58]։
  • Հունաստան Հունաստան - Հունաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կարևորել է ցանկացած միակողմանի գործողություններից խուսափելը, որը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը[59]։
  • Կանադա Կանադա - Արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգությունն է հայտնել կապված Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների հետ՝ կողմերին հորդորելով լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը[60]։
  • Լեհաստան Լեհաստան - Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր[61]։

Առցանց քարտեզներ

Google Maps[62], Open Street Maps[63] և Яндекс.Карты[64] համակարգերի քարտեզներով Սև և Ջինլի լճերի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Bing Maps քարտեզով լճերն ամբողջությամբ ՀՀ տարածքում են[65]։

Տես նաև

Նշումներ

  1. ՀՀ վարչապետը զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն է պատերազմական դրության ժամանակ, իսկ նշված ռազմագործողության ժամանակ պատերազմ չի հայտարարվել, իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է վարչապետ

Ծանոթագրություններ

  1. Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ, Վերցված է 2021-05-14-ին
  2. «Երեկ ադրբեջանցիները Գեղարքունիքի Վերին Շորժայի և Կութի հատվածներում, ըստ մարզպետի, որոշակի առաջխաղացումներ են ունեցել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-15-ին.
  3. «Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին ռազմական օգնության համար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-15-ին.
  4. «Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին․ Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-15-ին.
  5. «Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից». Hetq.am. Վերցված է 2021-05-15-ին.
  6. «Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել, ասում է Կրեմլի խոսնակը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-15-ին.
  7. «Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը». Sputnik Armenian. Վերցված է 2021-05-18-ին.
  8. «Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, մահացել է պայմանագրային զինծառայող». Hetq.am. Վերցված է 2021-05-25-ին.
  9. «Ալիևը Հայաստանին սպառնում է ուժով լուծել «Զանգեզուրի միջանցքի հարցը»». Սիվիլնեթ. Ապրիլի 21, 2021. Վերցված է Մայիսի 15, 2021-ին.
  10. «Սյունիքում իրավիճակն անընդունելի է, առաջնայինը բանակցություններով խնդիրը լուծելն է, բայց սա տարբերակներից մեկն է. Փաշինյան». CIVILNET. 2021-05-12. Վերցված է 2021-05-14-ին.
  11. «Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ». Sputnik Armenian. Վերցված է 2021-05-15-ին.
  12. «Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. Արման Թաթոյան». news.am. Վերցված է 2021-05-15-ին.
  13. «Սյունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները փորձել են աշխատանքներ իրականացնել, հայկական կողմի միջոցառումներից հետո դադարեցրել են». www.azatutyun.am. Վերցված է 2021-05-15-ին.
  14. «Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են. Պնդում է Սյունիքի մարզպետը, մինչդեռ ՊՆ-ն այլ հայտարարություն է անում». news.am. Վերցված է 2021-05-15-ին.
  15. Technologies, Peyotto. «Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը՝ ԱԽ նիստում». 1in.am. Վերցված է 2021-05-15-ին.
  16. «Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին». www.azatutyun.am. Վերցված է 2021-05-15-ին.
  17. «Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ». CIVILNET. 2021-05-14. Վերցված է 2021-05-14-ին.
  18. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին». armenpress.am. Վերցված է 2021-05-14-ին.
  19. «Տիգրան Ավինյանը իմքայլական պատգամավորների հետ լուսանկարներ է հրապարակել Սև Լճից». news.am. Վերցված է 2021-05-17-ին.
  20. «Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել են. մասնակցում է գեներալ Մուրադովը». news.am. Վերցված է 2021-05-17-ին.
  21. «Թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից. ՀՀ ՊՆ». www.1lurer.am. Վերցված է 2021-05-18-ին.
  22. «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-18-ին.
  23. «Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը չի ներկայացել սահմանային հարցով բանակցություններին». www.tert.am. Վերցված է 2021-05-19-ին.
  24. «500-ից 600 ադրբեջանցիներ դեռևս Հայաստանի տարածքում են, իրադրությունը մնում է լարված, հայտարարում է Փաշինյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-20-ին.
  25. «Ադրբեջանցի մոտ 30 զինվորներ երեկ հատել են սահմանը և ներխուժել Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար գյուղի տարածք». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-21-ին.
  26. «Խոզնավար գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ». armenpress.am. Վերցված է 2021-05-21-ին.
  27. «Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել». Hetq.am. Վերցված է 2021-05-21-ին.
  28. «Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, կա մեկ զոհ․ ՀՀ ՊՆ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-25-ին.
  29. «Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-27-ին.
  30. https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/99246/armeniaazerbaijan-statement-spokesperson-recent-developments-border_en
  31. «Tensions Escalate Again in Armenian-Azerbaijani Relations». Jamestown Foundation. 21 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  32. «Ermənistanın Naxçıvanla sərhədində yenə "atışma olub", Ağdamda yeni hərbi hissə, Almaniyada sel 80-dən çox adamın həyatı». BBC Azərbaycanca. 16 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  33. «Using Mortars, Azerbaijani Forces Shell Yeraskh». Asbarez. 19 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  34. «Azerbaijanis Kill Another Armenian Soldier». Asbarez. 15 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  35. «Naxçıvanda yenidən atışma oldu, Ordumuzun baş leytenantı yaralandı». Marja.az. 16 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  36. «Ermənistan yenə atəşkəsi pozdu, cavab atəşi açıldı». Axar.az. 26 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  37. «Azərbaycan dövlət sərhədi atəşə tutulub». TRT Azərbaycanca. 17 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  38. «Azerbaijani forces open fire at Yeraskh section of the border». Armenian Radio. 19 July 2021. Վերցված է 24 July 2021-ին.
  39. «Haqqin». haqqin.az. Վերցված է 2021-08-08-ին.
  40. «Three soldiers wounded as Azerbaijan fires at Armenian positions in Gegharkunik». en.armradio.am. Public Radio of Armenia. 23 July 2021. Վերցված է 23 July 2021-ին.
  41. «Armenia says 3 soldiers killed in gun battle with Azeri forces». Al Jazeera. 28 July 2021. Վերցված է 28 July 2021-ին.
  42. «Ermənistan atəşkəsi pozaraq Kəlbəcər istiqamətindəki mövqelərimizi yenidən atəşə tutub». Report Information Agency (ադրբեջաներեն). 29 July 2021. Վերցված է 29 July 2021-ին.
  43. «Azerbaijan again violates ceasefire, opens fire at Armenian positions in Gegharkunik section of border». Armenpress. 29 July 2021. Վերցված է 29 July 2021-ին.
  44. «MN: "Azərbaycan Ordusu Kəlbəcər istiqamətində atəşkəsə riayət edir"». Report Information Agency (ադրբեջաներեն). 29 July 2021. Վերցված է 29 July 2021-ին.
  45. «Armenian serviceman wounded in Azerbaijani shooting». Armenpress. 29 July 2021. Վերցված է 29 July 2021-ին.
  46. «Փաշինյանն անհանդուրժելի է որակում ադրբեջանական կողմի գործողությունները Սև լիճ տեղանքում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-14-ին.
  47. «Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի. Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Սյունիքում ստեղծված իրավիճակին». www.primeminister.am. Վերցված է 2021-05-14-ին.
  48. «Մակրոնը Փաշինյանի հետ խոսելուց հետո հայերենով գրառում է արել». Sputnik Armenian. Վերցված է 2021-05-14-ին.
  49. «Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին․ Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-14-ին.
  50. «Ամերիկան ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի զորքը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-15-ին.
  51. LLC, Helix Consulting. «ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքը Հայաստանի հետ սահմանից - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021-05-15-ին.
  52. «ԱՄՆ-ն ակտիվանում է Հայաստան-Ադրբեջան սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-19-ին.
  53. «ԱՄՆ-ն իր քաղաքացիներին առաջարկում է չայցելել Հայաստան». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021-05-19-ին.
  54. «Պատրուշև. Ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցի լուծման համար». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021-05-15-ին.
  55. «Լավրովն առաջարկում է հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել սահմանային աշխատանքների համար». Hetq.am. Վերցված է 2021-05-19-ին.
  56. ««Հրապարակ»․ Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ հայ-ադրբեջանական սահմանի հարցը լուծվի առանց արյունահեղությունների․ Կոնստանտին Զատուլին». www.tert.am. Վերցված է 2021-05-19-ին.
  57. «ՀԱՊԿ-ը արձագանքել է Սյունիքի սահմանային միջադեպին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-15-ին.
  58. «Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից». armenpress.am. Վերցված է 2021-05-19-ին.
  59. Asatryan, Հեղինակ-Narine (2021-05-20). «Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հունաստանի ԱԳՆ». ArmPublic. Վերցված է 2021-05-21-ին.
  60. ««Մտահոգ ենք Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով»․ Կանադայի արտգործնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին». artsakhpress.am. Վերցված է 2021-05-15-ին.
  61. LLC, Helix Consulting. «ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ևս կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մարզեր ու Արցախ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021-05-19-ին.
  62. «Sev Litch State Sanctuary». Lake Sev map. Google Maps. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  63. https://www.openstreetmap.org/#map=16/39.5978/46.2367
  64. Syunik Region
  65. Maps