«Վառլամ Ավանեսով»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
չNo edit summary
1896 թվականին, Կաղզվանի քաղաքային դպրոցն ավարտելուց հետո, ընդունել է Ստավրոպոլի արական գիմնազիան։ Ուսմանը զուգահեռ մասնավոր դասեր է տվել, կատարել թարգմանություններ ռուսերենից հայերեն, հայերենից՝ ռուսերեն։ 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության օրերին Հյուսիսային Կովկասի զորամասերում էր։ Մի քանի անգամ ձերբակալում է։ Հիվանդության պատճառով երաշխավորությամբ ազատվելով բանտից՝ նա ոմն պարսկահպատակ Արմենակ Ալեքսանդրի Ավանեսյանցի անձնագրով 1907 թվականի նոյեմբերին տեղափոխվում է Շվեյցարիա, ուր մնում է մինչև 1913 թվականը։ Արտասահմանում նա մտերմական կապեր է հաստատում [[Լենին]]ի հետ։ Այդ տարիներին սովորում է [[Ցյուրիխի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում, ապա՝ Բեռլինի համալսարանում։ Բազմիցս հանդիպումներ է ունենում Լենինի հետ։ Շվեյցարիայում նա գլխավորում է [[Դավոս]] քաղաքի էմիգրանտ սոցիալ-դեմոկրատների միացյալ խմբի աշխատանքները։ 1913 թվականի վերջերին, Լենինի ցուցումով, [[Մոիսեյ Ուրիցկի|Մոիսեյ Ուրիցկու]] հետ վերադառնում է Ռուսաստան։ 1914-1917 թվականներին Մոսկվայի բոլշևիկների ճանաչված ղեկավարներից էր։ Մոսկվայի բոլշևիկյան կոմիտեի հանձնարարությամբ պայքար է կազմակերպում Մոսկվայի առևտրաարդյունաբերական ծառայողների արհմիությունում և ցենտրոսոյուզում։ Նրա ղեկավարությամբ այդ արհմիությունները դարձան մարտական միավորներ և խոշոր դեր կատարեցին [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան]] և [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան]] զինված հեղաշրջումների օրերին<ref>Երեկոյան Երևան, 1964, թիվ 214:</ref>։
 
[[1917]] թվականի [[Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, [[1918]] թվականի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել [[Ռուսաստան]]ի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժողովրդական կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է [[Արևմտյան Հայաստան]]ի մասին ([[1917]]) [[Թուրքահայաստանի մասին դեկրետ|դեկրետի նախագծի]] մշակմանը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։մշակմանը։
 
== Ծանոթագրություններ ==
42 351

edits

Նավարկման ցանկ