«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 37. Տող 37.


== Դերեր ==
== Դերեր ==
{| class="wikitable"
* Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
|+
* Ռոքսանա՝ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]ի «Արշակ Բ»
!Դեր
* Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
!Պիես
* Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
!Հեղինակ
* Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
|-
* Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
|Սանդուխտ
* Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
|«Սանդուխտ կույս»
* Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
|Թ. Թերզյան
* Էլիզա` Մոլիերի «Ագահը»
|-
* Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
|Ռոքսանե
* Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
|«Արշակ Բ»
* Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
|[[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]
* Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
|-
* Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
|Փառանձեմ
* Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»
|«Վարդան Մամիկոնյան»
|Ռ. Սետեֆճյան
|-
|Սաֆո
|«Սաֆո»
|Գրիլպարցեր
|-
|Բլանշ
|«Արքան զբոսնում է»
|[[Վիկտոր Հյուգո|Վ.Հյուգո]]
|-
|Անտիգոնե
|[[Անտիգոնե (ողբերգություն)|«Անտիգոնե»]]
|[[Սոֆոկլես]]
|-
|Մերոպե
|«Մերոպե»
|Ալֆիերի
|-
|Ֆրանչեսկա
|«Ֆրանչեսկա դա Ռիմինի»
|Պելիկո
|-
|Էլիզա
|«Ագահը»
|[[Մոլիեր]]
|-
|Պամելա
|«Պամելա»
|[[Կառլո Գոլդոնի|Գոլդոնի]]
|-
|Մեդեա
|«Մեդեա»
|[[Եվրիպիդես]]
|-
|Լուկրեցիա
|«Լուկրեցիա Բորջիա»
|Վիկտոր Հյուգոյ
|-
|Ադրինե
|«Ջրաղացպանի աղջիկը»
|Սերովբե Մանասյան
|-
|Կատրին
|«Կատրին Հովարդ»
|[[Ալեքսանդր Դյումա (հայր)|Դյումա-հայր]]
|}


== Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին ==
== Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին ==

11:31, 27 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Արուսյակ Փափազյան
Ծնվել է1841 մարտի 18
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 27, 1907(1907-04-27) (տարիքը 66)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (մարտի 18, 1841(1841-03-18), Կոստանդնուպոլիս - ապրիլի 27, 1907(1907-04-27), Կոստանդնուպոլիս), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

Կենսագրություն

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին, հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2][3]:

Դերեր

Դեր Պիես Հեղինակ
Սանդուխտ «Սանդուխտ կույս» Թ. Թերզյան
Ռոքսանե «Արշակ Բ» Մկրտիչ Պեշիկթաշլյան
Փառանձեմ «Վարդան Մամիկոնյան» Ռ. Սետեֆճյան
Սաֆո «Սաֆո» Գրիլպարցեր
Բլանշ «Արքան զբոսնում է» Վ.Հյուգո
Անտիգոնե «Անտիգոնե» Սոֆոկլես
Մերոպե «Մերոպե» Ալֆիերի
Ֆրանչեսկա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» Պելիկո
Էլիզա «Ագահը» Մոլիեր
Պամելա «Պամելա» Գոլդոնի
Մեդեա «Մեդեա» Եվրիպիդես
Լուկրեցիա «Լուկրեցիա Բորջիա» Վիկտոր Հյուգոյ
Ադրինե «Ջրաղացպանի աղջիկը» Սերովբե Մանասյան
Կատրին «Կատրին Հովարդ» Դյումա-հայր

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին

Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։
Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր։ Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը։
- Հենրիկ Հովհաննիսյան

Գրականություն

  • Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[4]
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
  • Հենրիկ Հովհաննիսյան «Հայ թատրոնի պատմություն XIX դար»

Ծանոթագրություններ

  1. «Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ'Արկը». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում
  3. Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն. Երևան: Նաիրի. էջեր 88–94. ISBN 978-5-5050-01601-5. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  4. Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»

Արտաքին հղումներ