«Դյուցազնագիրք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.


[[2012 թվական]]ի փետրվարի վերջի դրությամբ՝ գրքում ներառված է 65 մարզիկների կողմից 134 ռեկորդ, որոնցից 9 մարզիկների կողմից սահմանված 12 ռեկորդներ գրանցված են նաև Գինեսի ռեկորդների գրքում։ Նոր ռեկորդների սահմանման շնորհիվ նախատեսվում է գիրքը վերահրատարակել<ref name="arm" />։
[[2012 թվական]]ի փետրվարի վերջի դրությամբ՝ գրքում ներառված է 65 մարզիկների կողմից 134 ռեկորդ, որոնցից 9 մարզիկների կողմից սահմանված 12 ռեկորդներ գրանցված են նաև Գինեսի ռեկորդների գրքում։ Նոր ռեկորդների սահմանման շնորհիվ նախատեսվում է գիրքը վերահրատարակել<ref name="arm" />։
[[Պատկեր:Коричневый Элегантный Красота Логотип Руководство Презентация (3).jpg|մինի|446x446փքս]]

== Ռեկորդակիրներ==
== Ռեկորդակիրներ==



06:23, 19 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Դյուցազնագիրք
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՎիճակագրություն
Բնօրինակ լեզուհայերեն

Դյուցազնագիրք[1][2][3][4], Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գիրք, որ ստեղծվել է 1990 թվականին։

Պատմություն

Հայաստանում 1990 թվականի ստեղծվել է Գինեսի ռեկորդների գրքի անալոգը՝ Հայաստանի ռեկորդների գիրքը, որ կոչվում է «Դյուցազնագիրք»[5]։ 2011 թվականին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինասական աջակցությամբ հրատարակվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների գիրքը[6]։ 2012 թվականի փետրվարին կայացել է «Դյուցազնագրքի» շնորհանդեսը, որում ներառվել են քսան տարվա ընթացքում հատուկ հանձնաժողովի կողմից գրանցված ուժային ու մտավոր ռեկորդները։ Գրքի տպաքանակը կազմել է հազար օրինակ։ Հեղինակը և միաժամանակ ռեկորդների գրանցման հանձնաժողովի նախագահը Վարդան Թովմասյանն է։ Բոլոր ռեկորդները, որոնց կից ներկայացվում են նաև հեղինակի մասին համառոտ տեղեկություն ու նրա լուսանկարը, դասակարգված են ըստ բաժինների։ Հայաստանում գրանցված ռեկորդներից բացի գրքում ներկայացվում են նաև ԱՊՀ տարբեր երկրներում հայերի կողմից սահմանված ուժային ու ինտելեկտուալ ռեկորդները[7]։

2012 թվականի փետրվարի վերջի դրությամբ՝ գրքում ներառված է 65 մարզիկների կողմից 134 ռեկորդ, որոնցից 9 մարզիկների կողմից սահմանված 12 ռեկորդներ գրանցված են նաև Գինեսի ռեկորդների գրքում։ Նոր ռեկորդների սահմանման շնորհիվ նախատեսվում է գիրքը վերահրատարակել[7]։

Ռեկորդակիրներ

  • 1991 – Ռոբերտ Գալստյանն ատամների արանքում սեղմած պարանով 10 մետր քաշել է 12 տոննայանոց «Краз» մակնիշի մեքենա[5],
  • 27 հունվարի, 2011 – Սիս Միքայելյանը 1 ժամ 42 րոպեում կանգնած դիրքով 3100 անգամ բարձրացրել ու իջեցրել է 5 կգ 400 գրամ քաշով մարզագնդեր[8],
  • 24 սեպտեմբերի, 2011 – Ռոման Սարդարյանը կատարել է «մեծ հետադարձ սալտո» 560 անգամ, նույն թվականի դեկտեմբերին գերազանցել է այդ ցուցանիշը՝ հասցնելով 1001[2],
  • 6 մարտի, 2012 – Ռոման Սարդարյանը սահմենել է համաշխարհային ռեկորդ՝ կատարելով մեծ առաջընթաց սալտո 152 անգամ[9]։

Ծանոթագրություններ

  1. HAYINFO // Сис Микаэлян побил армянский рекорд, подняв гантели 3100 раз Արխիվացված 2011-01-30 Wayback Machine
  2. 2,0 2,1 Голос Армении // Роман Саградян приглашает в Школу гимнастов(չաշխատող հղում) // Вторник, 6 Март, 2012, No 23 (20236)
  3. Сайт АрмГПУ // На университет — великан и богатырь(չաշխատող հղում)
  4. Հայ տպագրության տարեգիրք
  5. 5,0 5,1 Ութ հայ` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում
  6. ИА PanARMENIAN // Давид Фаградян получил второй сертификат книги рекордов Гиннеса
  7. 7,0 7,1 Вадим Мкртчян. «Книга богатырей». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին.
  8. Сис Микаелян установил рекорд Армении по сгибанию рук с гантелями(չաշխատող հղում)
  9. Голос Армении // Студент педуниверситета установил рекорд(չաշխատող հղում) // Четверг, 8 Март, 2012, No 24 (20237)