«Հեթում Բ թագավորի ճաշոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
|բնօրինակ լեզու = հայերեն
|բնօրինակ լեզու = հայերեն
|ստեղծման տարեթիվ = 1286
|ստեղծման տարեթիվ = 1286
|ստեղծման վայր = [[Կիլիկյան Հայաստան]]
}}
}}
'''Հեթում Բ թագավորի ճաշոց,''' [[Հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարչության]] հուշարձան, ձեռագիր [[ճաշոց]]։ Գրվել և պատկերազարդվել է [[1286]] թվականին [[Կիլիկիա]]յում [[Հեթում Բ|Հեթում]] թագաժառանգի համար: Պահվում է [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում (ձեռագիր 979)։
'''Հեթում Բ թագավորի ճաշոց,''' [[Հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարչության]] հուշարձան, ձեռագիր [[ճաշոց]]։ Գրվել և պատկերազարդվել է [[1286]] թվականին [[Կիլիկիա]]յում [[Հեթում Բ|Հեթում]] թագաժառանգի համար: Պահվում է [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում (ձեռագիր 979)։

12:48, 16 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Հեթում Բ թագավորի ճաշոց
Հեղինականհայտ
Տեսակկրոնական գիրք և ձեռագիր
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1286

Հեթում Բ թագավորի ճաշոց, հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր ճաշոց։ Գրվել և պատկերազարդվել է 1286 թվականին Կիլիկիայում Հեթում թագաժառանգի համար: Պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր 979)։

Պատմություն

Ստեղծվել է Կիլիկիայում` հավանաբար Սիս քաղաքի գրչատներից մեկում: Գրված է բարձրորակ մագաղաթի վրա: Գրիչը և մանրանկարիչն անհայտ են։

Ճաշոցը Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր շարականների ժողովածու է, ինչով էլ պայմանավորված է ձեռագրի պատկերազարդման բազմազանությանը։

Գեղարվեստական արժեք

«Հեթում Բ թագավորի ճաշոցը» համարվում է հայկական մանրանկարչության վառ օրինակներից: Ճաշոցի բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևորվել են 13-րդ դարի 2-րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, լուսանցազարդերով ու թեմատիկ տերունական մանրանկարներով։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկերներ, լուսանցազարդ)։

Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ հորինվածքով։ Անհայտ մանրանկարիչը, պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է Քրիստոսի խաչելության և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղատոսից խնդրում է Քրիստոսի մարմինը, խաչից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։

Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրներն իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեառն ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունն ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։

«Հեթում Բ թագավորի ճաշոցի» մանրանկարներում կատարյալ ձևով են դրսևորվել հայկական մանրանկարչության հիմնական նվաճումները:

Գրականություն

  • Ազարյան Լ.Ռ., «Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ.», Երևան, 1961:
  • «Հայկական մանրանկարչություն», Ալբոմ, կազմող, խմբագիր և առաջաբան` Դուռնովո Լ. Ա., Երևան, 1967:
  • Дурново Л. А., «Портретное изображение на первом заглавном листе «Чашотца» 1286 г.», «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1946, N4:
  • Дурново Л. А., «Краткая история древнеармянской живописи», Ереван, 1957:
  • Der-Nersessian S., «L’ Art Armenien», [P.], 1977:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 332