«Գեղաշեն (Կոտայքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ոչ հանրագիտարանային և դատարկ բաժինների հեռացում
Տող 87. Տող 87.
1828թ ապրիլից ռուսական բանակը անցավ հարձակման, օգօստոսի 10-ին օսմանական բանակը անձնատուր եղավ ու հանձնեց Բորժոմիի Կիրճի Աղցուրի ամրոցը՝ գեներալ-լեիտենանտ իշխան Վադաբոլսկուն։ Ացխուրի ամրոցի անկումից հետո օսմանական զորքերը շատ արագ նահանջեցին դեպի Էրզրում։ Գեներալ Պասկևիչը գրավեց Կարսը և Ադանան։ Գեներալ Ճավճավաձեի զորքերը հայկական միավորումնեի հետ գրավեցին Բայազետը,Դիադիոնը,Ալաշկերտը։ 1828թ հուլիսի 9 ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Բայբուտի ամրոցը և դուրս եկան Տրապիզոն։ Ռուսական բանակի հաջողությունները Եվրոպական և Կովկասյան ուղղություններում ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի վերահսկողությունը ստիպեցին օսմանյան իշխանությանը 1929թ․ստորագրելու Ադրիանապոլի հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագրով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր ռուսական կայսրության իշխանությունը՝ Երևանի և Նախիջևանի խանությունների վրա։ 1828թ ապրիլին սկսված հերթական ռուս-օսմանական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ բնակավայրերի և հարակից գյուղերի հայ ազգաբնակչության մի մասը տեղափոխվեց Երևանի գավառ։
1828թ ապրիլից ռուսական բանակը անցավ հարձակման, օգօստոսի 10-ին օսմանական բանակը անձնատուր եղավ ու հանձնեց Բորժոմիի Կիրճի Աղցուրի ամրոցը՝ գեներալ-լեիտենանտ իշխան Վադաբոլսկուն։ Ացխուրի ամրոցի անկումից հետո օսմանական զորքերը շատ արագ նահանջեցին դեպի Էրզրում։ Գեներալ Պասկևիչը գրավեց Կարսը և Ադանան։ Գեներալ Ճավճավաձեի զորքերը հայկական միավորումնեի հետ գրավեցին Բայազետը,Դիադիոնը,Ալաշկերտը։ 1828թ հուլիսի 9 ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Բայբուտի ամրոցը և դուրս եկան Տրապիզոն։ Ռուսական բանակի հաջողությունները Եվրոպական և Կովկասյան ուղղություններում ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի վերահսկողությունը ստիպեցին օսմանյան իշխանությանը 1929թ․ստորագրելու Ադրիանապոլի հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագրով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր ռուսական կայսրության իշխանությունը՝ Երևանի և Նախիջևանի խանությունների վրա։ 1828թ ապրիլին սկսված հերթական ռուս-օսմանական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ բնակավայրերի և հարակից գյուղերի հայ ազգաբնակչության մի մասը տեղափոխվեց Երևանի գավառ։


Գեղաշենցիների նախնիների մի ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում [[Իրան]]ի [[Խոյ]] և [[Սպահան]] քաղաքներից 1826-1828թթ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով [[Երևան]]ի և [[Նախիջևան]]ի խանություները միացվեցին Ռուսական կայսրությանը։Գեղաշենցիների նախնիների մյուս ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում [[Արևմտյան Հայաստան]]ի [[Ալաշկերտ]], [[Մուշ]] քաղաքներից և հարակից հայկական գյուղերից, 1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմի ավարտից հետո։
Գեղաշենցիների նախնիների մի ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում [[Իրան]]ի [[Խոյ]] և [[Սպահան]] քաղաքներից 1826-1828թթ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով [[Երևան]]ի և [[Նախիջևան]]ի խանություները միացվեցին Ռուսական կայսրությանը։Գեղաշենցիների նախնիների մյուս ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում [[Արևմտյան Հայաստան]]ի [[Ալաշկերտ]], [[Մուշ]] քաղաքներից և հարակից հայկական գյուղերից, 1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմի ավարտից հետո<ref>Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․ </ref>։


== Գյուղի հիմնադրման պատմությունը ==
== Գյուղի հիմնադրման պատմությունը ==

09:39, 3 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղաշեն
Գեղաշեն գյուղը Հատիս լեռան ֆոնին
ԵրկիրՀայաստան Հայաստան
Այլ անվանումներՃաթղռան, Հրազդան
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4 221 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գեղաշեն (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Գեղաշեն (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Գեղաշեն գյուղ Կոտայքի մարզում, մարզկենտրոն՝Հրազդանից 50 կմ հարավ, Գեղամա լեռների արևմտյան փեշերին։Երևանից հեռու է 20կմ,Աբովյանից 12կմ։Մակերես` 42.89կմ2,բարձրությունը ծովի մակերեւույթից` 1590 մ։ Գեղաշեն է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։

Պատմական ակնարկ

Հայրենիքց դուրս ապրող հայությունը միշտ ձգտել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ և ապրել Հայստանում՝ հայրենիքում։ Գեղաշենցիների նախնիները նույնպես հասկացել են հայրենիքի արժեքը, հաստատակամորեն վերաբնակվել են և ստեղծել են իրենց նոր բնակավայրը։ Քչերն են գիտակցում, որ Գեղաշեն գյուղի պատմությունը ուղղակիորեն կապված է Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)ի և Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)ի հետևանքով կնքված պայմանգրերի հետ։

1827թ․մարտի 28-ին (ապրիլի 9 ին) Կովկասի առանձնակի կորպուսի գերագույն հրամանատար նշանակվեց գեներալ, իշխան Պասկևիչը՝ Երմոլովի փոխարեն։ Ապրիլին Պասկևիչի բանակը մտավ Երևանի խանության տարածք։ Ցանկանալով կասեցնել Պասկևիչի բանակի առաջընթացը, օգոստոս ամսին Աբբաս-Միրզան 25-հազարանոց բանակով մտավ Երևանի խանություն և միացավ Երևանի սարդար Հուսեին խանին։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը շրջապատում են Էջմիածինը։ Էջմիածինը պաշտպանում էր 500 զինվորներից կազմված Սեվոստոպոլի միավորումը և հարյուր կամավորական կռվողներից կազմված հայկական այրուձին։ Օգոստոսի 16 ին (օգոստոս 28) հետևակի գեներալ Ա․Ի․ Կրոսովսկու հրամանատարությամբ 3000 մարտիկները 12 թնդանոթներով օգնության հասան շրջապատված էջմիածնին։ Հաջորդ օրը գեներալ Ա․Ի Կրոսովսկու հրամանատարությամբ տեղի ունեցավ շեշտակի գրոհ և կորուստների մեծ գնով ճեղքում։ Մեծ կորուստների գնով՝ 1154 զինվոր, գեներալ Ա․Ի Կրոկովսկին դուրս հանեց Էջմիածինը շրջապատումից։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը կորցրեցին 3000 զինվոր և նահանջեցին։

1827 թվականի հոկտեմբերի 1 ին, գեներալ Ի․Ֆ․Պասկևիչի բանակը գրավեց Երևանի բերդը, հետևակի գեներել Գ․Ե․ Էրիստավի զորքերը շարժվեց Իրան և հոկտեմբերի 14 (26 հոկտեմբեր) գրավեց Թավրիզը։ Ռազմական անհաջողությունները ստիպեցին պարսկական կողմին սկսել բանակցություններ, բանակցությունների արդյունքում 1828թ․փետրվարի 10 (22 փետր․) կնքվեց Թուրքմենչիայի Պայմանագիրը՝ Իրանի և Ռուսաստանի կայսրությունների միջև։ Պայմանագրով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները ամրագրված՝ 1813թ․ Գյուլստանի պայմանագիրով և Ռուսաստանի կայսրության մաս էր ճանաչում Երևանի և Նախիջևանի խանությունները։ Իրանի շահը պարտավորվում էր նաև ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր համագործակցել էին ռուսական կողմի հետ։ Բնականաբար նրանք, ովքեր կռվել էին ռուսական ուժերի հետ համատեղ, նրանք հեռացան և վերաբնակվեցին Երևանի խանության տարածքում։

1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության ներսում առաջացած ճգնաժամի հետևանքով։ 1827թ Նավարինի ծովային ճակատամարտում կրած պարտությունից հետո Մուհամմեդ երկրորդը առ ոչինչ հայտարարեց բոլոր օսման-ռուսական համաձայնությունները և դուրս վռնդեց ռուսահպատակներին իր երկրից, արգելեց ռուսական նավերի մուտքը Բոսֆոր։ 1828թ ապրիլի 14 ին Ռուսական կայսրությունը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը Եվրոպայում, Դունայի վրա 150 հազարանոց Հուսեին փաշային դիմակայում էր գեներալ-ֆեդմարշալ, իշխան ՊԽ Վինտգենշտայնի 95 հազարանոց բանակը Կովկասում, 50 հազարանոց օսմանական բանակի դեմ կանգնած էր գեներալ իշխան Ի․Ֆ․ Պասկևիչի 25 հազարանոց բանակը։ Մինչև 1828թ ապրիլին ռուս-օսմանական պատերազմը տարածաշրջանում ռուս-օսմանական սահմանը անցնում էր Ռիոնի գետի երկայնքով[2]։

1828թ ապրիլից ռուսական բանակը անցավ հարձակման, օգօստոսի 10-ին օսմանական բանակը անձնատուր եղավ ու հանձնեց Բորժոմիի Կիրճի Աղցուրի ամրոցը՝ գեներալ-լեիտենանտ իշխան Վադաբոլսկուն։ Ացխուրի ամրոցի անկումից հետո օսմանական զորքերը շատ արագ նահանջեցին դեպի Էրզրում։ Գեներալ Պասկևիչը գրավեց Կարսը և Ադանան։ Գեներալ Ճավճավաձեի զորքերը հայկական միավորումնեի հետ գրավեցին Բայազետը,Դիադիոնը,Ալաշկերտը։ 1828թ հուլիսի 9 ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Բայբուտի ամրոցը և դուրս եկան Տրապիզոն։ Ռուսական բանակի հաջողությունները Եվրոպական և Կովկասյան ուղղություններում ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի վերահսկողությունը ստիպեցին օսմանյան իշխանությանը 1929թ․ստորագրելու Ադրիանապոլի հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագրով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր ռուսական կայսրության իշխանությունը՝ Երևանի և Նախիջևանի խանությունների վրա։ 1828թ ապրիլին սկսված հերթական ռուս-օսմանական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ բնակավայրերի և հարակից գյուղերի հայ ազգաբնակչության մի մասը տեղափոխվեց Երևանի գավառ։

Գեղաշենցիների նախնիների մի ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Իրանի Խոյ և Սպահան քաղաքներից 1826-1828թթ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանություները միացվեցին Ռուսական կայսրությանը։Գեղաշենցիների նախնիների մյուս ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ քաղաքներից և հարակից հայկական գյուղերից, 1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմի ավարտից հետո[3]։

Գյուղի հիմնադրման պատմությունը

Գեղաշենցիների նախնիները, 1828-1835 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտից, Մուշից, Խոյից, Սպահանից և հարակից հայկական գյուղերից։

Գյուղի առաջին բնակիչները ըստ ավանդույթի Խոյից ներգաղթած Գրիգոր իշխանի Սայադ, Մարգար, Բաբկեն, Ասատուր, Ազիզ զավակներն են իրենց տոհմով թվով 69 շունչ, կամ 13 տուն։

Մոտ 10 տուն ներգաղթել են Խոյից, Ալաշկերտից ներգաղթել է Մուղսոնց տոհմը որի մասն էր կազմում Քոչարենց ազգատոհմը և Կաթսերների՝ Հարությունյանների և Ղազարյանների, Մարտիրոսյանների ազգատոհմը։ Քոչարենց ազգատոհմի հիմնադիրը հուղարկավորված է Մուղսոնց՝ Սարգսյան -Մկրտչյան տոհմին պատկանող գերեզմանաշարքում։ [4] Տոնոյենց ազգատոհմը, Դավեենց ազգատոհմը, Խաչկանց տոհմը եկել է Սպահանից , Թարվերդանց ազգատոհմը և Եղոյի ազգատոհմը, Պողոսի ազգատոհմը Խոյից։ Շահմուրադենց Ազգատոհմը Սպահանից, Գինոսենց Ազգատոհմը, Փանոսենց ազգատոհմը և այլ։ 1860-70թ․թ Խաչատրյան Հայրապետի Ազգատոհմը եկել է Խոյից։ Այս բոլորը տոհմերը ներգաղթել են և բնակվել են ներկայիս Գեղաշեն գյուղում երկու հոսքվ 1828-35թ․թ․ և 1860-70թ․թ․ և ըստ այդմ բնակիչների թիվը 1831-ին պետք է լիներ նվազագույնը 300 մարդ։ Հետևաբար 1831 թվականի տվյալները չի համապատասխանում ներգաղթի ֆիզիկական տվյալներին։

Բնակչություն

Գեղաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 69(300) 1085 1759 2351 2451 2829 2959 3352 4020 4176


Մինչև 1935 թվականը կոչվել է Ճաթղռան։ 1935 թվականի հունվարի 3-ի որոշմամբ դարձել է Հրազդան, իսկ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով անվանվել է Գեղաշեն։

Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի եւ Խոյի գավառներից` 1829 – 35թթ. և 1870-ին։

1831 թվական – 69 հոգի, որից 50-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ և 231 ներգաղթյալ հայ [6]

1873 թվական – 725 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1085 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1084-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ

1904 թվական – 1035 հոգի

1914 թվական – 1587 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1138 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1663 հոգի

1919 թվական – 1834 հոգի

1922 թվական – 1667 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1759 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1748 հոգի, բոլորը՝ հայ[7]։

Գյուղի կառավարչական մարմինները

Հայաստանում գյուղատնտեսության կոլեկտիվացման կարևորագույն նախապայման հանդիսացավ Հայաստանի հեղկոմի 1920-ի դեկտտեմբերի 28-ի դեկրետով հռչակված հողի ազգայնացումը։ Առաջին կոոպերատիվ տնտեսությունները Հայաստանում ձևավորվեցին 1922-1924թթ։ Տնտեսությունները արագ ծավալվեցին 1924-ից, երբ գյուղատնտեսության կոոպերատորների առաջին համագումարում ձևավորվեց Հայգյուղը կոոպերատիվը։Հայաստանի բոլոր գյուղերը սկզբունքորեն իրականացրել են կառավարչական նույն գործիքները՝ կոոպերատիվի խորհուրդներ,կոլտնեսության վարչություն,գյուղ Խորհուրդ։Խորհրդայն կառավարման վերջին շրջանում կոլեկտիվ տնտեսությունների(Колхоз) մի մասը դարձան սոցիալիստական տնտեսություներ(Совхоз):Գյուղի համայնքը անցել է կառավարման նշված համակարգերով՝ կոոպերատիվ տնտեսություն,կոլեկտիվ տնտեսություն և գյուղ խորհուրդ։ 1991թ հետո գյուղ խորհուրդը վերանվանվեց և դարձավ համայնքապետարան [8]

Կոոպերատիվ տնտեսություն

Մի քանի հողի սեփականատերեր Հրանտ Հակոբի Հարությունյանի նախաձեռնությամբ, հենվելով պետության ընձեռնած հնարավորության վրա, միավորեցին իրենց բոլոր կարողությունները համատեղ տնտեսավարում և դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կոոպերատիվի (Товарищество по совместной обработке земли )անդամները պարտավոր էին համատեղ օգտագործման համար տրամադրել իրենց սարքավորումները, լծկան եզները , անասունները, տրանսպորտային միջոցները։

Ֆինանսական տարվա վերջում,եկամուտի բաշխշման ժամանկ, արտադրության միջոցների սեփականատերը ստանում է եկամտի որոշակի բաժին դրանց օգտագործման համար։ Այլ կերպ ասած, կոոպերատիվում եկամտի բաշխումն իրականացվում է ոչ միայն աշխատանքով, այլ նաև բաժնեմասով `կախված տրամադրված արտադրական միջոցների չափից։

Այս հիմունքներով 1928 թվականին գյուղի կոոպերատիվ տնտեսության առաջին նախագահ ընտրվեց Տոնոենց տոհմից Հրանտ Հակոբի Հարությունյանը[9]։ Կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։

1935-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրությունը։ 1936 թվականից մինչև 1938թվականը ԽՍՀՄ-ի տարածքում բոլոր գյուղական արտադրական կոոպերատիվները վերակազմակերպվեցին։ 1938 թ.-ին ԽՍՀՄ-ում կար 250,000 կոլտնտեսություն։

1928թվականին Հրանտ Հակոբի Հարությունյանի հիմնած կոոպերատիվը գործեց մինչև 1938 թվականը և համաձայն ԽՍՀՄ նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրության կոոպերատիվը վերակազմակերպվեց և 1938թվականից սկսեց գործել որպես Կոլեկտիվ տնտեսություն (Колхоз) ։ Տնտեսությունը ուներ իր վարչությունը ,նախագհը ,հաշվպահը և կոմկուսի քարտուղարը։

Տնտեսություն

Գյուղի ներկայիս տնտեսական հզորությունները հիմնականում ձևավորվել են 1970-1991թթ․ Գեղաշենի կոլտնտեսության ստեղծած ժառանգության սեփականաշնորհման հետևանքով։

Արտադրություն

Գյուղում գործում են մի քանի արտադրական ընկերություններ, որոնց արտադրանքը հանրապետական նշանակություն ունեն։

Մեղվապահություն

Գյուղում մեղվապահությամբ սկսել են զբաղել 1970 թվականներից ,այդ տարիներից կոլտնտեսությունը կարողացավ պահել երեքհարյուր մեղվաընտանիք,կոլտնտեսության մեղվապահն էր Հովհաննես Բաբայանը։ Մասնավորների նախաձեռնությամբ գյուղում մեղվապահությունը սկսել է զարգանալ կոլտնտեսության մեղվապահությանը զուգահեռ։ 70 ականներում գյուղի հայտնի մասնավոր մեղվապահներն էին ապեր Կոստանը, Անդրանիկ Քոչարյանը։ Հակոբ Հայրապետի Խաչատրյանը կարողացել էր պահել 120 մեղվաընտանիք, տարեկան կարողացել է քամել տոննայի չափ մեղր, հիմնականում բարեգործությամբ բաժանել է մարդկանց, կարիքավորներին, մեղվափեթակները պատրաստել է իր ձեռքերով, հարմար, գեղեցիկ ու հավասարաչափ մեղվափեթակ տնակներ։

Զբոսաշրջություն

Աժդահակ հյուրատունը Գեղաշեն գյուղում

Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում ծ.մ 1600 մետր բարձրության վրա։ Գեղաշենից արևելք տարածվում է վայրի լեռնային բնությունը և ալպիական գոտին, որի թագն ու պսակն է համարվում Աժդահակ լեռը (3597 մ)։ Գեղամա լեռնավահանում է գտնվում նաև Ակնա լիճը՝ 3030 մ, 40 աղբյուր ջրհավաք ավազանը, Վիշապի լիճը, Ժայռապատկերները, Հատիս լեռը, Գութանասարը և Սևաբերդ կիկլոպյան ամրոցը։ Գյուղում առկա է ագրո տուրիզմի, էկո տուրիզմի, արկածային տուրիզմի, սպորտային տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Գեղաշեն գյուղը, գտնվելով Երևանի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա, մեծ ներուժ ունի ինչպես՝ ամառային, այնպես էլ՝ ձմեռային զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար։ Օգտագործելով Աժդահակ լեռան և հրաբխային կոների առկայությունը այս տարածաշրջանում՝ արկածային, սպորտային, էկո, ագրո, ջիպինգ, հեծանվային, դահուկային, պարապլանային տուրիզմի սիրահարներին առաջարկվում է. 1.Քայլարշավներ, լեռնահեծանվարշավներ և Ջիփինգ տուրեր դեպի Աժդահակ լեռ, Ակնա լիճ, Կապուտակ լիճ, Վիշապի լիճ, Ժայռապատկերներ՝ տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին,2.Վերելքներ Հատիս լեռ. քայլարշավային, լեռնագնացային, լեռնահեծանվային,պարապլանային արշավներ ողջ տարվա ընթացքում,3.Դահուկային արշավներ և վերելքներ Հատիս լեռ՝ 2529 մ, Գութանասար՝ 2299 մ, Սեղանասար՝ 3219 մ, Աժդահակ լեռ՝ 3597 մ, Պահակասար՝ 2673 մ։4.Սնկահավաք և բանջարհավաք արշավներ՝ ապրիլ-հուլիս ամիսներին Գեղամա լեռների նախալեռնային գոտում 5.Ագրո և գյուղական տուրիզմ, ինչպես նաև զբոսաշրջիկների գիշերակաց և հյուրասիրություն Գեղաշեն գյուղում առկա հյուրընկալ տներում, որոնցից է Աժդահակ հյուրատունը։

Նշանավոր իրադարձություններ

●1876 թ․օծվեց Ս․ Գևորգ եկեղեցին։

●1912 թ․ բացվեց գյուղի դպրոցը[10]։

●1918 թ․մայիսին գյուղի կամավորների խումբը Ե․ Սարգսյանի գլխավորությամբ, Երևանի կամավորական ջոկատի կազմում,մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին։

● 1918-1921թ․թ․ գյուղացիներից կազմված զինված ջոկատի պաշտպանական գործողությունները հարակից գյուղերի թուքերի դեմ։

●1928 թ․հիմնադրվեց գյուղի առաջին կոոպերատիվ տնտեսությունը։

●1940 թ․բացվել է միջնակարգ դպրոցի նոր շենքը ,որը գործել է մինչև 1987թ․։Գյուղի դպրոցը կոչվել է Ղուկաս Ղուկասյանի անունունով։

●1953 թ․ Պարգև Հակոբի Հայրապետյանը սեփականության իրավունքով ձեռք բերեց Մոսկվիչ 401 [11] մակնիշի մեքենան,գյուղի առաջին սեփական մեքենան։ 1965թ․գյուղը ուներ իր հեռախոսկայանը։

●1969 թ․գործադրվեց Գեղաշեն Աբովյան երթուղային ավտոբուսը։

●1971թ․ կառուցվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ բանակի կազմում, հանուն հայրենիքի մարտնչած, 428 գեղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձան – կոթող։

● 1979-1987թ․թ․Աֆղանստանի պատերազմի մասնակցություն ԽՍՀՄ ԶՈՒ կազում։

● 1991-1994թ․թ․Արցախի պատերազմի մասնակցություն կամավորական ջոկատներով։

● 2016-2020թ․թ․Արցախի պատերազմի մասնակցություն կամավորական ջոկատներով և ՀՀ ԶՈՒ կազմում։

Նշանավոր անձինք

Վերջին հարյուր տարվա պատմության մեջ Գեղաշենը տվել է պետական,հասարակական և քաղաքական գործիչներ։

Առաջին պետական,հասարակական և քաղաքական գործիչը Եփրեմ Մահետիսի Սարգսյանն է, ծնված 1895թ․Առաջին հանրապետության ՝1918-1921թթ Ազգային Ժողովի պատգամավոր,ՀՅԴ։ 1918-21թթ Ազգային Ժողովի երորդ քարտուղար։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբության համահիմնադիր։ Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ։ Կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանին, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. Եղիազարյանը, Հ․Սարգսյանը, Եփր. Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)։ Մահվան վայրը Լոս Անջելես, ԱՄՆ։

Գագիկ Հարությունյան, ՍՄԿԿ անդամ, ՀՀՇ անդամ։ ՀՀ վարչապետ,1991 դեկտեմբեր - 1992 հուլիս։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ։

Սարգիս Սարգսյան, ՀՅԴ անդամ,պատմաբան,քաղաքական հասարակական գործիչ, հասարակագիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ հայերեն և ռուսերեն լեզուներով ,Արծնունիների տոհմին նվիրված մենագրության հեղինակ,2019թ․ Մոսկվա։

Սիրակ Հովհաննիսյան ՀՅԴ անդամ, ԵՊՀ ,քաղ․գիտ․թեկնածու,դոցենտ,ինը քաղաքագիտ․գրքերի հեղինակ և համահեղինակ,յոթ գիտ․հոդված։ Հայաստան

Քաղաքական աքսորյալներ

1928-1943 թվականներին տարբեր մեղադրանքներով հինգ տասնյակից ավելի գյուղացիներ աքսորվեցին Սիբրիր, որոնց մի մասը այլևս չդարձավ :

Գյուղի առաջին քաղաքական աքսորյալը ՀՅԴ անդամ ,Հայաստանի Հանրապետության 1918-1921թթ Պառլամենտի պատգամավոր Եփրեմ Սարգսյանն էր, ով որպես Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ ,կրեց փետրվարյան ապստամբությանը ծանրությունը և պատասխանատվությունը ։Հայրենիքի փրկության կոմիտեն կազմակերպել է 1921 թ․փետրվարին հակախորհրդային ապստամբությունը Հայաստանում։ Մի քանի օրով կոմիտեի ռազմական խորհրդի կենտրոն է դառնում տեր հայր Գարեգին Սարգսյանի տունը այնուհետև կոմիտեն մի քանի օր անց տեղափոխվում է հարևան Զառ գյուղ հետո Գառնի և հաստատվում են Երևանում։ 1921 թվականի ապրիլի 2-ին բոլշևիկները գրավում են Երևանը։ Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջում են Դարալագյազ (Եղեգնաձոր)։Մայիսի սկզբներին Եփրեմ Սարգսյանը կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ որպեսզի վերջին անգամ տեսակցի իր հարազատների հետ; Այդ այցի մասին պատմել է գինոսեց Հունաի կինը ՝Արփո Սարգսյանը ,Եփրեմի հորեղբոր աղջիկը։Եփրեմ Սարգսյանը առավոտ շուտով սպիտակ ձիու վրա նստած, զինված, մտնում է գյուղ։ Տեսնում է բոլոր հարազատներին և ասում է, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Զանգեզուր և այդես էլ նա այլևս չվերադարձավ իր հայրենիք այս պատմությունը պատմել է Արփո Սարգսյանը [12]։1921 թվականի մայիսին Սյունիքը և Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը Նժդեհի առաջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն իրավահաջորդ։ Կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները, կառավարության նախագահ հաստատվեց Սիմոն Վրացյանը։ 1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, Լեռնահայաստանի կառավարությունը, Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները և Եփրեմ Սարգսյանը իր ընտանիքով անցան Պարսկաստան։1923թ բնակվել է Լեհաստանում, 1930 կաններին տեխափոխվել Ռումինյա, դասավանդել է հայերն,1939թ․տեղափոխվել է Գերմանիա և բնակվել Շտուդգարտում մինչև 1945թ․։1945թ․տեղաթոխվել է ԱՄՆ, Լոս Անջելել,աշխատել ուսուցիչ,ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։Մեկ ժողովածուի հեղինակ է։

Արվեստի և գրականության գործիչներ

Գեղանկարիչներ

Կամո Սեյրանի Մկրտչյան,ստեղծագործական անունը Գոնորգումախ [13] ,Հայաստանի նկարիչների միության անդամ,ժամանակակից փիլիսոփայության մեջ ֆրագմենտարիզմ ուղղության հիմնադիր։Անհատականց ցուցահանդես Երևանում։Ստեղծագործությունները ցուցադրվել են,ԽՍՀՄ երկրներում,Եվրոպայում,ԱՄՆ։Լավագույն ստեղծագործություններից է Տաքսի Բեռլին գործը[14]։Պանո աշխատանքների հեղինակ է [15]։Բնակության երկիրը ԱՄՆ,Լոս Անջելես։

Երաժիշտներ

Գեղաշենի երաժիշտները հիմնականում ինքնուս էին կամ սովորում էին նվագել գյուղի ինքնուս վարպետներից մեկի մոտ։ Ամենահայտի ինքնուս երաժիշտը քյամանչահար Օնիկ Մկրտչյանն էր ով հայտնի էր գուսան Օնիկ անունով։ Երկար տարիներ համագործակցել է պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի «Սայաթ-նովա» [16]աշաուղական անսամբլի հետ։Մեծ հեղինակություն ուներ ինքնուս երաժիշտ ակարդիոնահար Աշոտ Բալաբեկի Սարգսյանը,նա երկար տարիներ նվագել էր հանրահայտ երգչուհի Արև Բաղդասարյանի երաժշտական խմբում։

Խորհրդային տարիների վերջին տարիներին հնարավորություն էր ստեղծվել երաժշտական կրթություն ստանալ երաժշտական ուսումնական հաստատություններում։Ամենահայտնի երաժիշը ջութակահար Տիգրան Մարատի Միքաելյան է։Ավարտել է Ս․Պետերբուրգի կոնսերվատորյան ։ Ջութակահար,դոկտոր,նվագախմբի դիրիժոր,հանդես է գալիս համերգային ծրագրերով[17], ԵՄ,ՌԴ,Չինաստան։Բնակության երկիրը Գերմանիա[18]։ Քրիստինե Հրաչի Սարգսյան, ավարտետել է Երևանի երաժշտական ուսումնարանը,դաշնամուրի բաժին։

Լրագրողներ

Լրագրողական մշակույթին շատ բարձր տիրապետում էր Սեյրան Մկրտչյանը,նա իր լրագրողական գործունեությունը սկսել է 1959-1980թթ Համագործակցել է Հայաստանի Հանրային Ռադիոյի, «Սովետական Մանկավարժ» ամսագրի,«Հայրենիքի Ձայն» թերթի և «Արշալույս» շրջանային թերթի հետ։ Հայաստան Հակոբյանը 1965-75թթ համագործակցել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի հետ։Սլավա Հովհաննիսյանը երկար տարիներ մինչև 1991թ․ աշխատել է հեռուստապետկոմի լուրերի բաժնում,որպես պատասխանատու։Գոհար Սարդարյանը աշխատել է շրջանային «Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր։Լալա Հակոբյանը աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում։Լավագույն լրագրողական հատկանիշնորով է օժտված Սարգիս Սարգսյանը ,ով նաև «Հայաստաի Ձայն» թերթի ներկայացուցիչն է Մոսկվայում։ Սարգիս Սարգսյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է որոնք հրապարակվել են 1998թ․ՌԴ և ՀՀ կենտրոնական մամուլում։ Երիտասարդ սերնդից լրագրողական դաշտում է նաև Սերգե Առաքելյանը,նա աշխատում է «Հրապարակ» թերթում։

Պատմամշակութային կառույցներ

Գեղաշենում կա 1863 թ.-ի եկեղեցի և մատուռ՝ Կապույտ խաչ խաչքարով (X դար)։ Գյուղից մոտ 3 կմ արևելք գտնվում է Քյամալ գյուղատեղի, իսկ 3 կմ հարավ՝ Սուրբ Սարգիս մատուռը (XVII դ.)։ Գյուղի տարածքում կան Ուրարտական շրջանի մշակութային շերտեր։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը
  2. Потто Василий Александрович Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях, Издательство: Тип. Е. Евдокимова ,год издания 1887-1889
  3. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  4. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  7. Արամ Մկրտչյանի հոդվածի հիմքով,Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
  8. համայնքապետարան http://www.gegashen.am
  9. Գ․Ասատրյան «Կոտայքի Գեղաշենի պատմությունը»,գիրք հրատարալված 1997 թ․:
  10. http://geghashenschool.am/
  11. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%B8%D1%87-400
  12. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  13. https://www.saatchiart.com/gonoregumach
  14. https://www.saatchiart.com/print/Painting-Taxi-Berlin-No-Comment/277432/1247804/view
  15. https://www.youtube.com/watch?v=A9JAoYr7qRU
  16. http://sayat-nova.org/sayat-nova-ashough-ensemble/
  17. https://www.youtube.com/watch?v=FDhDtwReLcg
  18. https://www.neue-philharmonie-hamburg.com/%C3%BCber-uns/leitung/

Արտաքին հղումներ