«Հայաստանի Ազգային ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 53. Տող 53.
|structure2_res=
|structure2_res=
|structure2_alt=
|structure2_alt=
|political_groups1='''[[Կառավարություն]] (71)'''
|political_groups1= [[Պատիվ ունեմ դաշինք|«Պատիվ ունեմ» դաշինք (7)]] <br/> [[Հայաստան դաշինք|«Հայաստան» դաշինք (29)]]<br/>[[Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն|«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (72)]]
*{{Color box|{{Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն/meta/color}}|border=darkgray}} [[Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (Հայաստան)|Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն]] (71)
|political_groups2=
'''Ընդդիմություն (36)'''
*{{Color box|{{Հայաստան դաշինք/meta/color}}|border=darkgray}} [[Հայաստան դաշինք]] (29)
*{{Color box|{{Պատիվ ունեմ դաշինք/meta/color}}|border=darkgray}} [[Պատիվ ունեմ դաշինք]] (7)
|
|committees1=
|committees1=
|committees2=
|committees2=

20:29, 2 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Հայաստանի Ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Պատկեր:Logo of the National Assembly of the Republic of Armenia.svg
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածօգոստոսի 1, 1918
ՀՀ Ազգային Ժողովի նախագահԱլեն Սիմոնյան
Կազմը
Նստատեղեր107
8-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (71)

Ընդդիմություն (36)

Ընտրություններ
ընտրակարգ4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին
վերջին ընտրություններՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
Հանդիպումների վայր
Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում
Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19
parliament.am(հայ.)(ռուս.)(անգլ.)(ֆր.)


Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին։

Համառոտ պատմություն

  • 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
  • 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
  • 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
  • 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։
  • 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։
  • 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։

Ազգային ժողովն ըստ գումարումների

Առաջին գումարման խորհրդարան (1995)

190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[1]։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ) (50 %, 20 պատգամավոր)
Շամիրամ (20 %, 8 պատգամավոր)
ՀԿԿ (15 %, 6 պատգամավոր)
ԱԺՄ (7,5 %, 3 պատգամավոր)
ԱԻՄ (7,5 %, 3 պատգամավոր)
«Բարեփոխումներ» (պատգամավորական խումբ) (31 պատգամավոր)

Երկրորդ գումարման խորհրդարան (1999)

131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[1]։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ՀԺԿ) (41,69 %, 29 պատգամավոր)
ՀԿԿ (12,09 %, 8 պատգամավոր)
«Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան») (7,96 %, 6 պատգամավոր)
ՀՅԴ (7,84 %, 5 պատգամավոր)
Օրինաց Երկիր (5,28 %, 4 պատգամավոր)
ԱԺՄ (5,17 %, 4 պատգամավոր)
«Կայունություն» (պատգամավորական խումբ) (11 պատգամավոր)
«Հայաստան» (պատգամավորական խումբ) (12 պատգամավոր)
«ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ) (16 պատգամավոր)

Երրորդ գումարման խորհրդարան (2003)

131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն (23,66 %, 23 պատգամավոր)
Օրինաց Երկիր (12,60 %, 12 պատգամավոր)
ՀՅԴ (11,45 %, 11 պատգամավոր)
«Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն[2]) (13,71 %, 14 պատգամավոր)
«Ազգային միաբանություն» կուսակցություն (8,91 %, 9 պատգամավոր)
Միավորված աշխատանքային կուսակցություն (5,67 %, 6 պատգամավոր)
«Ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ)

Չորրորդ գումարման խորհրդարան (2007)

131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ[3]։

2011 թվականի հունիսի 10-ի տվյալներով խորհրդարանում գործում էին հետևյալ խմբակցությունները՝

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 63 պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 26 պատգամավոր
«ՀՅԴ» 16 պատգամավոր
«Օրինաց երկիր» կուսակցություն 8 պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցություն 7 պատգամավոր
Բոլոր խմբակցություններն ու խմբերը 11 պատգամավոր

Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[1]։

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող[4]։

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 69
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 37
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք 7
«Օրինաց Երկիր» կուսակցություն 6
ՀՅԴ 5
«Ժառանգություն» կուսակցություն 5
Անկախ պատգամավորներ 2

Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[5][6]։

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով[7]։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Ազգային Ժողովի վեցերորդ գումարման Ազգային Ժողովը կունենա հետևյալ տեսքը՝

Կուսակցություն Մանդատներ Մանդատներ

29.05.2018-ից

Հայաստանի հանրապետական կուսակցություն 58 11
«Ծառուկյան» դաշինք 31 31
«Ելք» դաշինք 9 9
ՀՅԴ 7 7
Ֆրակցիայից դուրս եկած 0 47

Վերջին ընտրություններ

Կուսակցություն / դաշինք Ձայներ % Մանդատներ +/–
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 688,761 53.95 71 -17
Հայաստան դաշինք 269,481 21.11 29 Նոր
Պատիվ ունեմ դաշինք 66,650 5.22 7 Նոր
Աղբյուր ՀԸՀ Արխիվացված 2018-12-10 Wayback Machine


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016-01-25-ին.
  2. «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2016-01-29-ին.
  3. «Trend - новости Азербайджана, Грузии, Казахстана, Туркменистана, Узбекистана, Ирана, Турции». news.trendaz.com. Արխիվացված է օրիգինալից 2007-10-14-ին. Վերցված է 2016-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016-01-19-ին. Վերցված է 2016-01-31-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները». Lragir.am. Վերցված է 2017-03-29-ին.
  6. «Yerevan.Today | Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ». Վերցված է 2017-03-29-ին.
  7. 105 պատգամավոր՝ մեկ վայրում. վաղը նրանք կստանան մանդատները

Աղբյուրներ

Արտաքին հղումներ