«Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 35. Տող 35.
[[Պատկեր:Egyptian_fellah_woman_(1872_painting).jpg|մինի|222x222px|Եգիպտուհի ֆելլախ (գյուղացի կին) իր երեխայի հետ, 1872]]
[[Պատկեր:Egyptian_fellah_woman_(1872_painting).jpg|մինի|222x222px|Եգիպտուհի ֆելլախ (գյուղացի կին) իր երեխայի հետ, 1872]]


1869 թվականին նա ընդունվեց Մուստաֆա Ֆազիլ փաշայի հարեմ։ Նա կարողացավ մուտքի իրավունք ստանալ Դանիայի թագուհի [[Լուիզա Հեսսեն Կասելացի|Լուիզա Հեսսեն Կասելացու]] արքայական հովանավորությունը վայելելու շնորհիվ։ Նա նաև իր հետ բերել էր բնութագրական նամակ [[Ալեքսանդրա Դանիացի|դանիական արքայադուստր Ալեքսանդրայից]], որն այն ժամանակ դեռևս Ուելսի արքայադուստր էր։ Արքայադուստրն ուղեկցում էր իր ամուսնուն (ապագա [[Էդուարդ VII]]- ին) այդ տարվա սկզբին մեծ շրջագայության ընթացքում, որը ներառում էր նաև Օսմանյան կայսրությունը ներառող մեծ շրջագայության, ուստի արքայադստեր նամակը մեծ ազդեցություն ուներ։ Բայց այն փաստը, որ Մուստաֆան լիբերալ էր ի նպաստ արևմտյան ոճի սահմանադրական կառավարության և արդիականացման վճռական կողմնակից էր, կարևոր դերակատարում է ունեցել Էլիզաբեթի մուտքի թույլտվության գործում։ Նրան հիացրել է Մուստաֆա Փաշայի դուստրը՝ [[Նազլի Ֆազիլ|Նազլին]] (Nazli Fazil - չնայած Ռոբերթսը<ref name=":0" /> (և ենթադրաբար ինքը՝ Բաումանը) արքայադստեր անունը գրում է կետով ''ի'' - «<big>i</big>» , սակայն դա չի համապատասխանում ձայնավորների թուրքերեն ուղղագրությանը, բացառությամբ որոշ օտար բառերի, որոնք արաբերեն են, այնուամենայնիվ, թուրքերը անունը հարմարեցրել են իրենց լեզվին և սովորաբար այն գրում են առանց կետի), և ամուսնուն և երեխաներին գրել է. «Երեկ ես սիրահարվեցի մի գեղեցիկ թուրքական արքայադստեր»<ref name="Roberts" /><ref name=":0">{{Cite journal|last=Roberts|first=Mary|title=&quot;Harem Portraiture: Elisabeth Jerichau-Baumann and the Egyptian Princess Nazlı Hanım&quot;, eds. Deborah Cherry and Janice Helland, Global/Local: Women’s Art of the Nineteenth-century, Ashgate, 2006, pp 77-98.|url=https://www.academia.edu/5122660/_Harem_Portraiture_Elisabeth_Jerichau_Baumann_and_the_Egyptian_Princess_Nazl%C4%B1_Han%C4%B1m_eds_Deborah_Cherry_and_Janice_Helland_Global_Local_Women_s_Art_of_the_Nineteenth_century_Ashgate_2006_pp_77_98|language=en}}</ref>։ Հարեմային նկարներից է «Արքայադուստր Նազլի խանում» կտավը<ref>{{Cite web|url=http://www.sothebys.com/en/auctions/ecatalogue/2014/art-orientaliste-islam-pf1419/lot.79.html|title=La princesse Nazili Hanum|website=Sotheby's}}</ref>։
1869 թվականին նա ընդունվեց Մուստաֆա Ֆազիլ փաշայի հարեմ։ Նա կարողացավ մուտքի իրավունք ստանալ Դանիայի թագուհի [[Լուիզա Հեսսեն Կասելացի|Լուիզա Հեսսեն Կասելացու]] արքայական հովանավորությունը վայելելու շնորհիվ։ Նա նաև իր հետ բերել էր բնութագրական նամակ [[Ալեքսանդրա Դանիացի|դանիական արքայադուստր Ալեքսանդրայից]], որն այն ժամանակ դեռևս Ուելսի արքայադուստր էր։ Արքայադուստրն ուղեկցում էր իր ամուսնուն (ապագա [[Էդուարդ VII]]- ին) այդ տարվա սկզբին մեծ շրջագայության ընթացքում, որը ներառում էր նաև Օսմանյան կայսրությունը ներառող մեծ շրջագայության, ուստի արքայադստեր նամակը մեծ ազդեցություն ուներ։ Բայց այն փաստը, որ Մուստաֆան լիբերալ էր ի նպաստ արևմտյան ոճի սահմանադրական կառավարության և արդիականացման վճռական կողմնակից էր, կարևոր դերակատարում է ունեցել Էլիզաբեթի մուտքի թույլտվության գործում։ Նրան հիացրել է Մուստաֆա Փաշայի դուստրը՝ [[Նազլի Ֆազիլ|Նազլին]]{{ref+|Nazli Fazil - չնայած Ռոբերթսը<ref name=":0" /> (և ենթադրաբար ինքը՝ Բաումանը) արքայադստեր անունը գրում է կետով ''ի'' - «<big>i</big>» , սակայն դա չի համապատասխանում ձայնավորների թուրքերեն ուղղագրությանը, բացառությամբ որոշ օտար բառերի, որոնք արաբերեն են, այնուամենայնիվ, թուրքերը անունը հարմարեցրել են իրենց լեզվին և սովորաբար այն գրում են առանց կետի:|Ն}}։ Այդ մասին ամուսնուն և երեխաներին գրել է. «Երեկ ես սիրահարվեցի մի գեղեցիկ թուրքական արքայադստեր»<ref name="Roberts" /><ref name=":0">{{Cite journal|last=Roberts|first=Mary|title=&quot;Harem Portraiture: Elisabeth Jerichau-Baumann and the Egyptian Princess Nazlı Hanım&quot;, eds. Deborah Cherry and Janice Helland, Global/Local: Women’s Art of the Nineteenth-century, Ashgate, 2006, pp 77-98.|url=https://www.academia.edu/5122660/_Harem_Portraiture_Elisabeth_Jerichau_Baumann_and_the_Egyptian_Princess_Nazl%C4%B1_Han%C4%B1m_eds_Deborah_Cherry_and_Janice_Helland_Global_Local_Women_s_Art_of_the_Nineteenth_century_Ashgate_2006_pp_77_98|language=en}}</ref>։ Հարեմային նկարներից է «Արքայադուստր Նազլի խանում» կտավը<ref>{{Cite web|url=http://www.sothebys.com/en/auctions/ecatalogue/2014/art-orientaliste-islam-pf1419/lot.79.html|title=La princesse Nazili Hanum|website=Sotheby's}}</ref>։


Այս շրջանից նրա աշխատանքները երբեմն դեկորատիվ են և հաճախ սենտիմենտալ, բայց գույնի և լուսավորության նուրբ զգացողությամբ։ Այս նկարներից մի քանիսի զգայականությունը դեռ տաբու էր համարվում Եվրոպայի որոշ մասերում, և դանիական արվեստի աշխարհը փորձում էր այդ աշխատանքները տեսադաշտից հեռու պահել։ Մինչև վերջերս նրա նկարները պահվում էին Դանիայի թանգարանների պահեստներում։ Իր ամուսնու կերտած շատ արձանների էրոտիկությունն է հավանաբար օգնել նրան անտեսել այդ գավառամտությունը՝ չնայած այն ժամանակվա կնոջ համար ակնհայտ սոցիալական ռիսկերին<ref name="loeb">{{cite web|url=http://www.loebdanishartcollection.com/paper/ELISABETH_MARIA_ANNA_(LISINSKA)_JERICHAU_BAUMANN.swf|title=Paper in the John L. Loeb Jr., Danish Art Collection|publisher=|archive-url=https://web.archive.org/web/20111004080511/http://www.loebdanishartcollection.com/paper/ELISABETH_MARIA_ANNA_(LISINSKA)_JERICHAU_BAUMANN.swf|archive-date=October 4, 2011|access-date=June 12, 2008|url-status=dead}}</ref>։
Այս շրջանից նրա աշխատանքները երբեմն դեկորատիվ են և հաճախ սենտիմենտալ, բայց գույնի և լուսավորության նուրբ զգացողությամբ։ Այս նկարներից մի քանիսի զգայականությունը դեռ տաբու էր համարվում Եվրոպայի որոշ մասերում, և դանիական արվեստի աշխարհը փորձում էր այդ աշխատանքները տեսադաշտից հեռու պահել։ Մինչև վերջերս նրա նկարները պահվում էին Դանիայի թանգարանների պահեստներում։ Իր ամուսնու կերտած շատ արձանների էրոտիկությունն է հավանաբար օգնել նրան անտեսել այդ գավառամտությունը՝ չնայած այն ժամանակվա կնոջ համար ակնհայտ սոցիալական ռիսկերին<ref name="loeb">{{cite web|url=http://www.loebdanishartcollection.com/paper/ELISABETH_MARIA_ANNA_(LISINSKA)_JERICHAU_BAUMANN.swf|title=Paper in the John L. Loeb Jr., Danish Art Collection|publisher=|archive-url=https://web.archive.org/web/20111004080511/http://www.loebdanishartcollection.com/paper/ELISABETH_MARIA_ANNA_(LISINSKA)_JERICHAU_BAUMANN.swf|archive-date=October 4, 2011|access-date=June 12, 2008|url-status=dead}}</ref>։

18:09, 29 Հուլիսի 2021-ի տարբերակ

Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման
Ի ծնեդան․՝ Anna Maria Elisabeth Lisinska Jerichau-Baumann
Ծնվել էնոյեմբերի 27, 1818(1818-11-27)[1][2][3]
ԾննդավայրՎարշավա, Żoliborz, Լեհական թագավորություն[4]
Վախճանվել էհուլիսի 11, 1881(1881-07-11)[5][6][7][…] (62 տարեկան) կամ նոյեմբերի 11, 1881(1881-11-11)[3] (62 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[4]
Ազգությունլեհեր և Դանիացիներ
Քաղաքացիություն Լեհաստան,  Դանիա[8] և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, ինքնակենսագիր, կենսագիր և գրող
Ժանրդիմապատկեր[9] և ժանրային նկարչություն[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAn Egyptian Fellah Woman with her Baby?, Denmark? և Mermaid?
ՈւսուցիչԿառլ Ֆերդինանդ Զոն[10], Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով[10] և Karl Friedrich Lessing?
Պարգևներ
ԱմուսինJens Adolf Jerichau?[11]
ԶավակներThorald Jerichau?, Harald Jerichau?[11] և Holger H. Jerichau?[11]
 Elisabeth Jerichau Baumann Վիքիպահեստում

Էլիզաբեթ Յերիքաու-Բաուման (գերմ.՝ Elisabeth Jerichau Baumann, նոյեմբերի 27, 1818(1818-11-27)[1][2][3], Վարշավա, Żoliborz, Լեհական թագավորություն[4] - հուլիսի 11, 1881(1881-07-11)[5][6][7][…] կամ նոյեմբերի 11, 1881(1881-11-11)[3], Կոպենհագեն, Դանիա[4]), լեհա-գերմանա-դանիացի նկարչուհի, քանդակագործ Յենս Ադոլֆ Յերիքաուի կինը։

Կենսագրություն

Էլիզաբեթ Բաումանը ծնվել է Վարշավայի մոտակայքում՝ Ժոլիբորժում (լեհ.՝ Żoliborz), ծագումով գերմանացիների՝ քարտեզագիր Ֆիլիպ Ադոլֆ Բաումանի (1776-1863) և Յոհաննա Ֆրեդերիկա Ռեյերի (1790-1854) ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է ծննդավայրում և Գդանսկում՝ մոր ծննդավայրում[12][13][14]։

Էլիզաբեթ Բաումանը տասնինը տարեկանում մեկնել է Դյուսելդորֆ, որտեղ մնացել է 1838 թվականից մինչև 1845 թվական՝ նպատակ ունենալով կրթություն ստանալ Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, որն այն ժամանակ արվեստի լավագույն կենտրոններից մեկն էր Եվրոպայում։ Թեև Ակադեմիան կանանց ընդունելություն չուներ, բայց նրան հաջովել է կապ հաստատել քաղաքի այլ նկարիչների հետ և այդպիսով կրթություն ստանալ։

Վաղ աշխատանքները հիմնականում սլովակ ժողովրդի կյանքին նվիրված ժանրային նկարներ են եղել։ Նա սկսել է ցուցադրվել Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցում և առաջին անգամ ուշադրության է արժանացել 1844 թվականին «Լեհ ընտանիքը ավերակների վրա» կտավով։

25 տարեկանում մեկնել է Հռոմ։ Այստեղ հայտնվել է գերմանացի նկարիչների շրջանում, հանդիպել իր ապագա ամուսնուն՝ դանիացի քանդակագործ Յենս Ադոլֆ Յերիքաուին և 1846 թվականին ամուսնացել նրա հետ։ Հռոմ տեղափոխվելուց հետո նկարել է առօրյա կյանքի տեսարաններով նկարներ։

1849 թվականին ամուսնու հետ միասին մեկնել է Դանիա, որտեղ նրա ամուսինը դարձել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Դանիայում նրա նկատմամբ վերաբերմունքը բարյացակամ չի եղել նրա միջազգային և հատկապես, գերմանական ծագման համար․ 1848 թվականից մինչև 1851 թվականի Շլեզվիգ Հոլշտայնի պատերազմի հետևանքով սրվել էր գերմանացիների նկատմամաբ վերաբերմունքը։ Դանիայում Էլիզաբեթին հաջողվել է ճանաչվել միայն ռազմական թեմատիկայի շնորհիվ։

Հետագայուն ճամփորդել է Հունաստան և Եգիպտոս։

Ստեղծագործություն

1000 գերմանական մարկ թղթադրամ, որ վրա պատկերված է Գրիմ եղբայրների դիմանկարը, որի հեղինակն է Էլիզաբեթ Յերիքաու-Բաումանը
Վիրավոր զինվոր (1865), Դանիայի ազգային պատկերասրահ

Էլիզաբեթ Յերիքաու-Բաումանի աշխատանքները խիստ դեկորատիվ են և հյութեղ գույներով։ Նկարչուհին առանձնանում է իր կտավներում լույս ու ստվերի փոխանցման վարպետությամբ։ Էլիզաբեթ Յերիքաու-Բաումանը բեղմնավոր նկարիչ է եղել։ Նրա ստեղծագործություններում կան նաև անտիկ և արևելյան մոտիվներով մարդաբոյ կտավներ («Հույն հովիվը Պարթենոնի մոտ», «Եգիպտական կանայք» և այլն), ինչպես նաև մեծաթիվ դիմանկարներ։ Դիմանկարներից առանձնապես հանրահայտ է Գրիմ եղբայրների դիմանկարը, որը հետագայում պատկերվել է 1000 գերմանական մարկ թղթադրամի վրա։ Այդ կտավը ստեղծելու նպատակոց նա նամակագրական կապ է հաստատել Հերման Գրիմի և նրա որդու՝ Վիլհելմ Գրիմի հետ[15]։

Նա ստեղծել է նաև այլ նշանավոր դանիացիների՝ դերասանուհի Յոհաննա Լուիզա Հերբերգի, դանիական թագավորական ընտանիքի անդամներից թագավոր Քրիստիանի և թագուհի Լուիզայի և նրա երեխաների դիմանկարներ[16]։ Դանիական թագավորական ընտանիքի հովանավորությունն ամենևին դերակատարում չի ունեցել դանիական արվեստի աշխարհում ջերմ ընդունելություն գտնելուն։ Թագավորական հավաքածուում ներկայացված է եղել նրա նկարներից միայն մեկը՝ «Վիրավոր զինվոր» կտավը։

Էլիզաբեթը Դանիայում չի ընդունվել որպես գեղանկարիչ, որքան էլ ակնակալում էր կենդանության օրոք, սակայն մեծ ընդունելություն է ունեցել արտերկրում. մի քանի խոշոր ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Նա Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի միակ նկարչուհին է եղել, որը ցուցադրվել է Դյուսելդորֆի թանգարանում (Նյու Յորք, Բրոդվեյ) 1851 թվականին։

Նրա արվեստի երկրպագուներ կային Փարիզում, երկու անգամ ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1867 և 1878 թվականներին)։ Մինչ այդ, 1852 թվականին նրա նկարներից մի քանիսը ցուցադրվել էին Լոնդոնում, և Վիկտորյա թագուհին հրավիրել է մասնավոր ցուցադրությամբ ներկայանալ Բուքինգհեմյան պալատում։ Թագուհուն նվիրած դիմանկարների թվում էին նրա Հանս Քրիստիան Անդերսենի կտավը, որն ավարտել էր 1850 թվականին[17]։

Օսմանյան կայսրության հարեմներում

1869-1870 թվականներին Բաումանը շատ է ճանապարհորդել՝ լինելով Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում, որտեղ կրկին եղել է 1874-1875 թվականներին՝ իր որդու՝ Հարալդի ուղեկցությամբ։ Նա կարողացել է մուտք գործել Օսմանյան կայսրության հարեմներ և արդյունքում պատկերել է հարեմի կյանքի իր տեսած տեսարանները, ի տարբերություն ժամանակի շատ նկարիչների, որոնց այս թեմայով աշխատանքներն ամբողջությամբ բխում էին իրենց երևակայությունից կամ այլ նկարիչների երևակայությամբ ստեղծված աշխատանքներից։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Ռոբերթսը[18], նա ստիպված էր զսպել հարեմների կանանց նկարելու իր ցանկությունը այնպիսին, ինչպես եվրոպացիներն էին սիրում նրանց պատկերացնել, քանի որ նրանք պնդում էին, որ հարեմի կանայք նկարվեին Փարիզի վերջին նորաձևությամբ։

Եգիպտուհի ֆելլախ (գյուղացի կին) իր երեխայի հետ, 1872

1869 թվականին նա ընդունվեց Մուստաֆա Ֆազիլ փաշայի հարեմ։ Նա կարողացավ մուտքի իրավունք ստանալ Դանիայի թագուհի Լուիզա Հեսսեն Կասելացու արքայական հովանավորությունը վայելելու շնորհիվ։ Նա նաև իր հետ բերել էր բնութագրական նամակ դանիական արքայադուստր Ալեքսանդրայից, որն այն ժամանակ դեռևս Ուելսի արքայադուստր էր։ Արքայադուստրն ուղեկցում էր իր ամուսնուն (ապագա Էդուարդ VII- ին) այդ տարվա սկզբին մեծ շրջագայության ընթացքում, որը ներառում էր նաև Օսմանյան կայսրությունը ներառող մեծ շրջագայության, ուստի արքայադստեր նամակը մեծ ազդեցություն ուներ։ Բայց այն փաստը, որ Մուստաֆան լիբերալ էր ի նպաստ արևմտյան ոճի սահմանադրական կառավարության և արդիականացման վճռական կողմնակից էր, կարևոր դերակատարում է ունեցել Էլիզաբեթի մուտքի թույլտվության գործում։ Նրան հիացրել է Մուստաֆա Փաշայի դուստրը՝ Նազլին[Ն 1]։ Այդ մասին ամուսնուն և երեխաներին գրել է. «Երեկ ես սիրահարվեցի մի գեղեցիկ թուրքական արքայադստեր»[18][19]։ Հարեմային նկարներից է «Արքայադուստր Նազլի խանում» կտավը[20]։

Այս շրջանից նրա աշխատանքները երբեմն դեկորատիվ են և հաճախ սենտիմենտալ, բայց գույնի և լուսավորության նուրբ զգացողությամբ։ Այս նկարներից մի քանիսի զգայականությունը դեռ տաբու էր համարվում Եվրոպայի որոշ մասերում, և դանիական արվեստի աշխարհը փորձում էր այդ աշխատանքները տեսադաշտից հեռու պահել։ Մինչև վերջերս նրա նկարները պահվում էին Դանիայի թանգարանների պահեստներում։ Իր ամուսնու կերտած շատ արձանների էրոտիկությունն է հավանաբար օգնել նրան անտեսել այդ գավառամտությունը՝ չնայած այն ժամանակվա կնոջ համար ակնհայտ սոցիալական ռիսկերին[21]։

Ընտանիք

Յենս Ադոլֆն ու Էլիզաբեթ Յերիքաուներն ունեցել են ինը երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ Նրա որդիներից երկուսը ճանաչված բնանկարիչներ են դարձել, որոնցից Հարալդը (1851–1878), մոր հետ Մերձավոր Արևելքում լինելուց հետո հիվանդացել է մալարիայով և տիֆով և մահացել, և Հոլգերը (1861–1900), որը հիմնականում իմպրեսիոնիստական բնապատկերներ է նկարել։

Ցուցահանդեսներ

  • 1867: Համաշխարհային ցուցահանդես, Փարիզ
  • 1868: Գեղարվեստի ակադեմիա, Բեռլին
  • 1878: Համաշխարհային ցուցահանդես, Փարիզ
  • 1881: Գեղարվեստի ազգային ցուցահանդես, Միլան

Պատկերասրահ

Մատենագրություն

  • Nicolaj Bøgh, Elisabeth Jerichau-Baumann (Copenhagen 1886).
  • Sigurd Müller, Nyere dansk Malerkunst, Copenhagen (1884).
  • Peter Nørgaard Larsen, Elisabeth Jerichau Baumann, Øregaard Museum (1996)
  • Peter NørgaardLarsen in: Weilbach,Vol. 4,Copenhagen (1996).
  • Elisabeth Oxfeldt, (2005), Nordic Orientalism: Paris and the Cosmopolitan Imagination 1800—1900, Museum Tusculanum Press. ISBN 87-635-0134-1

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 https://api.smk.dk/api/v1/art/?object_number=DEP971Statens Museum for Kunst.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://rkd.nl/explore/artists/42220
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Anna Maria Elisabeth Jerichau-BaumannOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 Kunstindeks Danmark (դան.)
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. 9,0 9,1 http://vocab.getty.edu/page/ulan/500009695
  10. 10,0 10,1 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=121&wsektion=uddannelse
  11. 11,0 11,1 11,2 Union List of Artist Names — 2017.
  12. Albert Ellery Berg, (1884), The Drama, Painting, Poetry, and Song, P.F. Collier, New York. digitized by Google.
  13. «Dansk Kvindebiografisk Leksikon – Elisabeth Jerichau Baumann». www.kvinfo.dk. May 15, 2003.
  14. «438 (Dansk biografisk Lexikon / VIII. Bind. Holst - Juul)». web.archive.org. 2010-08-26. Վերցված է 2021-07-28-ին.
  15. Grimm, Herman; Jerichau-Baumann, Elisabeth Maria Anna (1855). «Jerichau[-Baumann], Elisabeth [Maria Anna] an Herman Grimm (11 Briefe)». -, Grimm, Herman, Jerichau-Baumann, Elisabeth Maria Anna: Jerichau[-Baumann], Elisabeth [Maria Anna] an Herman Grimm (11 Briefe), -: - -. (գերմաներեն). Վերցված է 2021-07-28-ին.
  16. «Elisabeth Jerichau-Baumann | The Royal Danish Collection». www.kongernessamling.dk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-07-28-ին.
  17. Johan de Mylius, (1998), The Life of Hans Christian Andersen. Day By Day.
  18. 18,0 18,1 Mary Roberts, Harem Portraiture: Elisabeth Jerichau-Baumann and the Egyptian Princess Nazli Hanım – in: Local/global: Women Artists in the Nineteenth Century edited by Deborah Cherry and Janice Helland, Ashgate Publishing, Ltd. (2006) 0-7546-3197-4
  19. 19,0 19,1 Roberts, Mary. «"Harem Portraiture: Elisabeth Jerichau-Baumann and the Egyptian Princess Nazlı Hanım", eds. Deborah Cherry and Janice Helland, Global/Local: Women's Art of the Nineteenth-century, Ashgate, 2006, pp 77-98» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. «La princesse Nazili Hanum». Sotheby's.
  21. «Paper in the John L. Loeb Jr., Danish Art Collection». Արխիվացված է օրիգինալից October 4, 2011-ին. Վերցված է June 12, 2008-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found