«Սուրեն Այվազյան (երկրագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն և գործունեություն: մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ oգտվելով ԱՎԲ
→‎Կենսագրություն և գործունեություն: Կենսագրական տեղեկությունները վերադասավորվել ու խմբագրվել են։
Տող 9. Տող 9.


== Կենսագրություն և գործունեություն ==
== Կենսագրություն և գործունեություն ==
Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է [[Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան]]ի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Աշխատելով պաշտպանական թեմայով՝ ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է “Սոյուզ-Պ” և “Սոյուզ-ՊՊԿ” հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է [[ՀՀ ԳԱԱ|Հայաստանի ԳԱ]] նախագահությունում։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում /գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում/ որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ, հրատարակել է ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուները և գիտական հաղորդագրությունները։
Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է [[Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան]]ի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Աշխատելով պաշտպանական թեմայով՝ ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է “Սոյուզ-Պ” և “Սոյուզ-ՊՊԿ” հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է [[ՀՀ ԳԱԱ|Հայաստանի ԳԱ]] նախագահությունում։ 1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում /գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում/ որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ, հրատարակել է ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուները և գիտական հաղորդագրությունները։


1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։ 1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնագիտական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։ 1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։


1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնագիտական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։
1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ՝ գեոինվերսիաներին և տիեզերական երկրաբանությանը նվիրված հետազոտությունների շարքի համար։


Ս. Այվազյանը առանձին ճանաչում ձեռք բերեց հատկապես 1978-1988 թթ., երբ նա ՍՍՀՄ ղեկավարներ Լ. Ի. Բրեժնևին, Ա. Ն.Կոսիգինին, Մ. Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկեց, որոնցում ընդգրկված էր Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի տարածքների բուն հայկականությունը։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում։ 1993 թ., բանտից դուրս գալուց անմիջապես հետո, Այվազյանը հիմնել է “Դաշնակցություն’’ թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել “Արամազդ” հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, “Քարեդարան” Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող “Մեծամոր” գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։1997 թ. հիմնել է “Նեֆելին” ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։
Ս. Այվազյանը 1978-1988 թթ. ՍՍՀՄ ղեկավարներ Լ. Ի. Բրեժնևին, Ա. Ն.Կոսիգինին, Մ. Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկեց, որոնցում ընդգծված էր Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի տարածքների բուն հայկականությունը։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում։ Բանտից դուրս գալուց անմիջապես հետո, Այվազյանը հիմնել է “Դաշնակցություն’’ թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել “Արամազդ” հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, “Քարեդարան” Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող “Մեծամոր” գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։ 1997 թ. հիմնել է “Նեֆելին” ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։


== Մրցանակներ ==
== Մրցանակներ ==

15:12, 27 Հուլիսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)
Սուրեն Այվազյան
Ծնվել էօգոստոսի 4, 1933(1933-08-04)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2009(2009-09-11) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներկրաբան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու

Սուրեն Միքայելի Այվազյան (1933, օգոստոսի 4, Թբիլիսի - 2009, սեպտեմբերի 11, Երևան), երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Կենսագրություն և գործունեություն

Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Աշխատելով պաշտպանական թեմայով՝ ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է “Սոյուզ-Պ” և “Սոյուզ-ՊՊԿ” հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է Հայաստանի ԳԱ նախագահությունում։ 1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում /գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում/ որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ, հրատարակել է ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուները և գիտական հաղորդագրությունները։

1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։ 1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ։

1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնագիտական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։

Ս. Այվազյանը 1978-1988 թթ. ՍՍՀՄ ղեկավարներ Լ. Ի. Բրեժնևին, Ա. Ն.Կոսիգինին, Մ. Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկեց, որոնցում ընդգծված էր Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի տարածքների բուն հայկականությունը։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում։ Բանտից դուրս գալուց անմիջապես հետո, Այվազյանը հիմնել է “Դաշնակցություն’’ թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել “Արամազդ” հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, “Քարեդարան” Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող “Մեծամոր” գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։ 1997 թ. հիմնել է “Նեֆելին” ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։

Մրցանակներ

  • 1961 և 1968 թթ. ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր
  • 2006 թ. Չիժևսկու անվան մեդալ
  • 2007 թ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ոսկե մեդալի դափնեկիր
  • 2010 թ. ԼՂՀ (Արցախ) նախագահի կողմից նրան շնորհվել է “Երախտագիտություն” մեդալը՝ Արցախի ազատագրմանը մատուցած իր մեծ ծառայությունների համար։

Ստեղծագործություններ

Սուրեն Այվազյանը թողել է գիտամշակութային հարուստ ժառանգություն՝ 300 գիտական աշխատություն, այդ թվում՝ 36 մենագրություն, արձակ գործեր, բանաստեղծությունների ժողովածուներ, տասնյակ երգեր։ Ահա նրա որոշ աշխատությունների ցանկը.

  1. Հիքսոսները։ /մենագրություն/, Երևան, 1960
  2. Հայկական սեպագրերի վերծանումը։ /մենագրություն/։ Հայկ. ՍՍՀ ԳԱ, Երևան, 1963
  3. Վալենտական իզոտոպների միանմանության շարքերը։ /մենագրություն/ Հայկ. ՍՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտ, Երևան, 1 967
  4. 20 պատառիկ /ֆրագմենտ/։ /մենագրություն/ “Հայաստան” հրատ., Երևան, 1970
  5. Արևը և մոլորակները։ /մենագրություն /, “Հայաստան” հրատ., Երևան, 1971
  6. Բնագիտության որոշ դրույթների մեկնաբանություն։ /մենագրություն/, “Հայաստան” հրատ., Երևան, 1972
  7. Երկրագնդի ձևավորումը։ /մենագրություն /, “Հայաստան” հրատ., երևան, 1976
  8. Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից։ /մենագրություն /, “Լույս” հրատ., Երևան, 1986. Վերահրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով “Ֆենոմեն” հրատ., Երևան, 2008
  9. Հնգաչափ կոնտինիումի կոորդինատների բացարձականության տեսություն։ /մենագրություն /, Երևան, 1995
  10. Բռնակալի ողբերգությունը։ Ապոկալիպսիս։ /դրամա 3 գործողությամբ/, Երևան, 1996
  11. Հայկական ռադիոն հարցնում է /անեկդոտների ժողովածու/։ Երևան, 1998
  12. ХХ դարի վերջի երեք ֆենոմենները։ “Մխիթար Գոշ” հրատ., Երևան, 1999
  13. Տարօրինակությունների և օրինաչափությունների աշխարհում։ Երևան, “Ֆենոմեն”, 2000
  14. պատմություն. Հայկական հետք։ “Կռոն-պրես” հրատ., Մոսկվա, 2000
  15. Հայաստանի պատմության որոշ խնդիրների մասին։ /ռուսերեն և հայերեն/, Երևան, 2000
  16. Կյանքի պատառիկներ։ Երևան, “Ֆենոմեն”, 2001
  17. Այր Հայրենյաց։ /պատմավեպ հայերեն և ռուսերեն/։ Երևան, “Ֆենոմեն”, 2002։
  18. Փառանձեմ թագուհին և իշխան Կամսարականը։ /պատմավեպ/, Երևան, 2006
  19. Երկու բռնապետեր. Ստալինի հանելուկները։ /դրամա/, Երևան, “Ֆենոմեն”, 2006
  20. Հայաստանը և Աստվածաշնչյան պատումները։ Երևան, 2006
  21. Հայաստանի և տիեզերքի իմ ընկալումները։ Երևան, “Ֆենոմեն”, 2008
  22. 1980 թ. Ս. Այվազյանը կազմել է “Հայաստանի պատմական քարտեզները”։ Քարտեզներին կցված են մեկնաբանություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ատլասը հրատարակվել է 2002 թ., վերահրատարակվել է 2003 թ.։