«Գեղարվեստական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ #WPWP #WPWPARM
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Fiction.jpg|250px|մինի|աջից|Գեղարվեստական գրականության բաժինը գրադարանում]]


'''Գեղարվեստական գրականություն''', [[արվեստ]]ի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ։ Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր [[տեքստ]]ի այլ տեսակների հետ՝ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]], [[Հրապարակախոսություն|հրապարակախոսական]], [[Գիտություն|գիտական]] և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող [[Բանահյուսություն|բանահյուսական]] ստեղծագործությունների։
'''Գեղարվեստական գրականություն''', [[արվեստ]]ի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ։ Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր [[տեքստ]]ի այլ տեսակների հետ՝ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]], [[Հրապարակախոսություն|հրապարակախոսական]], [[Գիտություն|գիտական]] և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող [[Բանահյուսություն|բանահյուսական]] ստեղծագործությունների։
== Գեղարվեստական գրականությունն ըստ սեռերի ==
== Գեղարվեստական գրականությունն ըստ սեռերի ==
=== Էպիկական սեռ ===
=== Էպիկական սեռ ===
[[Պատկեր:Boys and Girls of Bookland Alice in Wonderland.jpg|250px|մինի|աջից|«[[Ալիսը Հրաշքների աշխարհում]]» (պատկերազարդում)]]
'''Էպոս''' ({{lang-grc|ἔπος}} — «բառ», «պատում») — պատում՝ անցյալում ենթադրաբար կամ իրոք տեղի ունեցած և պատմողի կողմից հիշվող դեպքերի, իրադարձությունների մասին։
'''Էպոս''' ({{lang-grc|ἔπος}} — «բառ», «պատում») — պատում՝ անցյալում ենթադրաբար կամ իրոք տեղի ունեցած և պատմողի կողմից հիշվող դեպքերի, իրադարձությունների մասին։



06:33, 22 Հուլիսի 2021-ի տարբերակ

Գեղարվեստական գրականության բաժինը գրադարանում


Գեղարվեստական գրականություն, արվեստի տեսակ, որն իբրև միակ նյութ օգտագործում է բնական լեզվի բառերն ու կառուցվածքները։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունն ի հայտ է գալիս, երբ համադրվում է արվեստի այլ տեսակների (օրինակ՝ երաժշտության կամ կերպարվեստի) հետ, որոնք բառա-լեզվականի փոխարեն կիրառում են այլ նյութ։ Գեղարվեստական գրականությունը կարող է հանդես գալ նաև համատեղվելով արվեստի այլ տեսակների (թատրոն, կինո, երգ, տեսողական պոեզիա), ինչպես նաև՝ բանավոր տեքստի այլ տեսակների հետ՝ փիլիսոփայական, հրապարակախոսական, գիտական և այլն։ Գեղարվեստական գրականության, ինչպես և՝ արվեստի մյուս ճյուղերի, բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ ընդգրկում է հեղինակային (ներառյալ՝ նաև անանուն) ստեղծագործությունները՝ ի տարբերություն հեղինակ չունեցող բանահյուսական ստեղծագործությունների։

Գեղարվեստական գրականությունն ըստ սեռերի

Էպիկական սեռ

«Ալիսը Հրաշքների աշխարհում» (պատկերազարդում)

Էպոս (հին հունարեն՝ ἔπος — «բառ», «պատում») — պատում՝ անցյալում ենթադրաբար կամ իրոք տեղի ունեցած և պատմողի կողմից հիշվող դեպքերի, իրադարձությունների մասին։

Էպիկական (պատմողական) ստեղծագործությունները նկարագրում են արտաքին, օբյեկտիվ իրականությունը։ Կերպարների նկարագրությունը կենտրոնացված է լինում նրանց վարքի ու արարքների և ոչ թե ներաշխարհի վրա, ինչպես քնարերգության մեջ է։ Էպիկական ստեղծագործությունների տիպական նմուշներ են վեպ-կենսապատումները, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարում։ Այս առումով իբրև բնորոշ օրինակ կարող են ծառայել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը, Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» և բազմաթիվ այլ գործեր։

Գրական այս սեռն իր անվանումն ստացել է ժողովրդի կողմից հին ժամանակներում հորինված էպոսներից։

Էպիկական (պատմողական) սեռի մեջ մտնում են հետևյալ ժանրերը. առակ, ասք, դյուցազներգություն, բալլադ, առասպել, պոեմ, նովել (նորավեպ), վիպակ, պատմվածք, վեպ, հեքիաթ, գեղարվեստական ակնարկ։

Քնարական սեռ

Հիմնական հոդված՝Քնարերգություն

Գեղարվեստական գրականության քնարական սեռի մեջ մտնում են այնպիսի ստեղծագործություններ, որոնցում անդրադարձ է կատարված մարդու ներաշխարհին՝ հույզերին, հոգեվիճակին. տպավորություններին, ապրումներին[1]։ Այդպիսի ստեղծագործություններում եթե նույնիսկ առկա են պատմողական տարրեր, բոլոր դեպքերում գրական երկը իր էությամբ մնում է սուբյեկտիվ՝ կենտրոնացած լինելով քնարական հերոսի ներաշխարհի վրա։ Քնարական սեռի ստեղծագործությունների բնորոշ գծերն են՝ սեղմությունը, մենախոսային բնույթը, քնարական սյուժեի (դիպաշարի) միասնականությունը, ակնթարթայնությունը, արդիականությունը[2]։ Քնարական սեռի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիայի մաս են կազմում։

Քնարական ժանրերն են՝ ներբողը, էպիստոլյար (նամակագրական) գրականությունը, եղերերգը, էպիգրամը, մադրիգալը, էկլոգը, էպիտաֆիան, ստանսները։

Դրամատիկական սեռ

Հիմնական հոդված՝ Դրամատիկական սեռ

Դրամատիկական սեռի ստեղծագործություններին առաջին հերթին բնորոշ է այն, որ դրանք արտացոլում են հեղինակի ոչ թե ներաշխարհը, այլ դրանից դուրս գտնվողը։ Այս առումով դրանք նման են էպիկական երկերին, սակայն տարբերվում են նրանով, որ վերջիններս իրենց ձևով պատումային-պատմողական են, իսկ դրամատիկական ստեղծագործությունները՝ երկխոսական(դիալոգային)[3]։ Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակի անունից խոսքը էպիզոդիկ բնույթ է կրում՝ մեծ մասամբ սահմանափակվելով ռեմարկներով և դիպաշարին առնչվող բացատրություններով։ Դրամատիկական երկերի մեծ մասը գրվում է թատրոնում բեմականացվելու նպատակով։

Տես նաև

Գրականություն

Համաշխարհային գրականության պատմություն. 8 հատորով, Մոսկվա, 1983-1994

  • Яценко, Т.Художня література в контексті світової культури [Текст] : посібник / Т. Яценко, З. Шевченко. — К. : Педагогічна думка, 2012. — 136 с. — ISBN 978-966-644-236-2
  • Теорія літератури [Текст] : підруч. для студ. філол. спец. вищ. навч. закл. / О. А. Галич [та ін.]; наук. ред. О. А. Галич. — 2.вид., стер. — К. : Либідь, 2005. — 488 с. — Бібліогр.: с. 460. — ISBN 966-06-0388-6
  • Галич, О. А. Загальне літературознавство [Текст] : навч. посібник для вузів / О. А. Галич [та ін]. — Рівне : [б.в.], 1997. — 543 с.
  • Наливайко, Дмитро С. Теорія літератури й компаративістика [Текст] : статті-розвідки / Д. С. Наливайко. — К. : Видавничий дім «Києво-Могилянська академія», 2006. — 348 с. — ISBN 966-518-363-X
  • Наєнко, Михайло Кузьмович. Художня література України. Від міфів до модерної реальності [Текст] / Михайло Наєнко. — Вид. 3-тє, з допов. й уточненнями. — К. : Просвіта, 2012. — 1087 с. — Бібліогр.: с. 1080–1081. — ISBN 978-966-2133-76-9

История всемирной литературы: В 8 томах. М.: Наука, 1983—1994

Ծանոթագրություններ

  1. «Лирика». Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2013-04-27-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Кожинов В. В. К проблеме литературных родов и жанров // Теория литературы. Основные понятия в историческом освещении. Роды и жанры литературы. М., 1964. С.46
  3. Драма как род

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստական գրականություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 199