«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 36 բայտ ,  1 տարի առաջ
 
Վերջին իրադարձությունների նկարագրության ժամանակ Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ «փոքր ինչ յառաջ քան զայս ոստիկանն Յուսուփ ապստամբութեամբ բազմաւ ընդվզեալ յիսմայելեան ամիրապետէ», սակայն պարտվեց ու ձերբակալվեց, որով նրա սպառնալիքից փրկվեց Գագիկ թագավորը: Կարելի է վստահաբար ասել, որ նշված իրադարձությունները թվագրվում են Յուսուֆի ձերբակալման 919 թվականով:
Ի վերջո, ամփոփելով արդեն ասվածը, նշենք, որ այդ պատմափուլում Հայաստանում առկա երեք Հայոց թագավորներից իրադարձությունների կիզակետում միայն Աշոտ Երկաթն էր, որի տիրապետության տարբեր հատվածներում մերթընդմերթ տեղի էին ունենում խռովություններ եւ պատերազմներ: Առավել կայուն էր իրավիճակը Գագիկ Արծրունու տիրույթներում, իսկ Աշոտ Շապուհյանը, փաստորեն, սկզբում իր դիրքերը պահպանում էր միայն Խալիֆայության աջակցությամբ, իսկ հետո զրկվել էր դրանից ու հաստատվել Բագարանում: Ինչ վերաբերում է Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու հարաբերություններին, ապա պատմիչների տեղեկությունները հնարավորություն չեն տալիս գնահատելու դրանք: Հայտնի է, որ, ինչպես տեսանք, [[Գագիկ ԱրծրունինԱրծրունի]]ն 914 թվականին տիրացել էր Բագրատունիներին պատկանող` Այրարատի երեք գավառների`
Ծաղկոտնին, Կոգովիտին ու Մասյացոտնին: Աշոտ Երկաթի վերադարձից հետո այդ գավառների հետ կապված որեւէ հակասություն կարծես չի ծագել, դրանք թերեւս մնացել են Գագիկի իշխանության ներքո, ինչը վկայում է, որ երկու գահակալներն այդ ժամանակ արդեն ունեին ավելի կարեւոր խնդիր` պայքարը Յուսուֆի դեմ: Իսկ այդ պայքարը կերպափոխվել էր` իրականացվելով երկու կենտրոններով` Վասպուրականում եւ Այրարատում: Ի դեպ, վերջինում այն 916-918 թվականներին մարմնավորված էր Աշոտ Երկաթի և Յուսուֆի հովանավորյալ Աշոտ Շապուհյանի միջև տեղի ունեցած հակամարտության մեջ: Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու միջեւ նույնիսկ դաշնակցային հարաբերություններ են ակնարկված որոշ աղբյուրներում, ըստ որոնց` «որդին Սմբատայ Աշոտ բազում ընթացութիւնս եւ քաջութիւնս ցուցանէր եւ պահէր զբոլոր ամրոցս տէրութեան հաւր իւրոյ ձեռնտուութեամբ ... թագաւորին Գագկայ Վանեցւոյ» : Որ դա հնարավոր էր, հիմնավորվում է այն իրողությամբ, որ, ինչպես տեսանք, Գ[[ագիկ Արծրունի]]ն փորձ էր կատարել հաշտվելու նաեւ Յուսուֆից պարտություն կրած Սմբատ Ա-ի հետ:
Չնայած ասվածին` նման իրավիճակում թե ́ Աշոտ Երկաթի, թե ́ [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] համար ներքին «պայքար»-ը մղվում էր մյուս թագավորների նկատմամբ գերագահության հասնելու նպատակով: Եթե [[Բյուզանդիա]]ն ճանաչել էր Աշոտ Երկաթի գերագահությունը, ապա հարցականի տակ էր Խալիֆայության դիրքորոշումը, որը դատելով վերն ասվածից` հակվում էր Գագիկ Արծրունու կողմը: Հենց այդ պատճառով Խալիֆայության դեմ ապստամբած Յուսուֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին, իսկ վերջինս էլ՝ չնայած Յուսուֆի նկատմամբ ունեցած կատաղի ատելությանն ու թշնամանքին, ընդունեց այն: Իր կողմից Խալիֆայությունը թագ ուղարկեց [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունուն]] Փարկինիի միջոցով:
 
919 թվականին ձերբակալված Յուսուֆի փոխարեն Ատրպատականին տիրած Սբուքն՝ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, ոստիկան նշանակվեց «յետ սակաւ աւուրց»: Նշանակվելուն պես նա խաղաղություն հաստատեց Աշոտ Երկաթի հետ` նրան հռչակելով շահնշահ, այսինքն` գերագահ թագավոր երկրում գոյություն ունեցող այլ թագավորների նկատմամբ: Մյուս կողմից, Սբուքը թշնամացավ Գագիկ Արծրունու դեմ, որը նրա մոտ ուղարկեց Գեւորգ Հավնունուն` հաշտություն խնդրելու: Սբուքը կատարեց նրա խնդրանքը: Սբուքի և Աշոտ Երկաթի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն արդյունք էին այն բանի, որ Սբուքը թեև ստանձնել էր հարկատվական պարտականություն խալիֆի առաջ` Ատրպատականի կառավարիչ նշանակվելու դիմաց, բայց այդպես էլ չկատարեց իր պարտավորությունը: Նման պայմաններում համընկան Աշոտ Երկաթի եւ Սբուքի շահերը. Հայոց թագավորը բարեկամացավ նրա հետ, իսկ Ատրպատականի կառավարիչը նրան հռչակեց շահնշահ:

Նավարկման ցանկ