«Խաչիկ Պողոսյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
 
== Կենսագրություն ==
Խաչիկ Պողոսյանը ծնվել է 1912 թվականի հունվարի 21-ին, Ղզլթամուր՝ Աշտարակի շրջանի [[Ոսկեվազ (գյուղ)|Ոսկեվազ]] գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա սովորել է [[Օշական]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Երևան]]ում։ 1950 թվականին ավարտել է [[Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ|ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]]), 1960 թվականին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը]]։ 1931-1932 թվականներին ուսուցիչ է եղել Ստեփանավանի շրջանի [[Գետավան (Լոռու մարզ)|Ղզղալա]] գյուղում, 1935-1936 թվականներին՝ Աշտարակի շրջանի [[Բյուրական]] գյուղում։ 1936-1940 թվականներին աշխատել է [[Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն|Թբիլիսիի հայկական թատրանում]]՝ որպես դերասան և գրական աշխատող, ապա եղել է [[Վրաստան]]ի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների գեղարվեստական խմբագիր։ 1940-1941 թվականներին խմբագիր է եղել [[Հայպետհրատ]]ում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Տարբեր տարիների աշխատել է «Սովետական արվեստ», «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Սովետական գրականություն]]» ամսագրերի, «[[Գրական թերթ]]» և «[[Սովետական Հայաստան (թերթ)|Սովետական Հայաստան]]» թերթերի խմբագրություններում, [[Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ընկերություն]]ում։ 1953-1979 թվականներին որպես ավագ խմբագիր՝ աշխատել է «[[Սովետական գրող (հրատարակչություն)|Սովետական գրող]]» հրատարակչությունում։ Կազմել և հրատարակության է պատրաստել հայ դասական գրողների ([[Նար-Դոս]], [[Րաֆֆի]], [[Ալեքսանդր Ծատուրյան]], [[Պերճ Պռոշյան]]) երկերի հատորները<ref>Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 373։</ref>։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
 
== Երկեր ==
168 311

edits

Նավարկման ցանկ