«Հելիում»–ի խմբագրումների տարբերություն
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
video added #WPWP #WPWPBN |
||
Տող 45. | Տող 45. | ||
Բնածին հելիումը բաղկացած է երկու կայուն [[իզոտոպ]]ից՝ <sup>3</sup>He և <sup>4</sup>He (վերջինը անհամեմատ շատ է)։ |
Բնածին հելիումը բաղկացած է երկու կայուն [[իզոտոպ]]ից՝ <sup>3</sup>He և <sup>4</sup>He (վերջինը անհամեմատ շատ է)։ |
||
[[Պատկեր:HeNe Laser Build.webm|մինի|Հելիում]] |
|||
Հելիումը տիեզերքում ամենատարածված տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ [[Ջրածին|ջրածնի]]ց հետո։ Բացի այդ հելիումը քիմիական նյութերում երկրորդ տարրն է իր փափկությամբ (ջրածնից հետո)։ Գոյություն ունեցող բոլոր հայնտի նյութերից ունի ամենացածր եռման ջերմաստիճանը։ |
Հելիումը տիեզերքում ամենատարածված տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ [[Ջրածին|ջրածնի]]ց հետո։ Բացի այդ հելիումը քիմիական նյութերում երկրորդ տարրն է իր փափկությամբ (ջրածնից հետո)։ Գոյություն ունեցող բոլոր հայնտի նյութերից ունի ամենացածր եռման ջերմաստիճանը։ |
||
06:37, 17 Հուլիսի 2021-ի տարբերակ
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Հելիում / Helium (He), He, 2 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 4,002602(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | 1s2 | ||||
Ատոմի շառավիղ | ? (31)[2] պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 28 պմ | ||||
Իոնի շառավիղ | 93 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 4,5 (Պոլինգի սանդղակ) | ||||
Օքսիդացման աստիճաններ | 0 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 2361,3(24,47) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 0,95 K | ||||
Եռման ջերմաստիճան | 0,95 K[3] | ||||
Մոլյար ջերմունակություն | 20,79[4] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 31,8 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,570 Å; c=5,84 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 0,152 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
2 | Հելիում
|
4,0026 | |
1s2 |
Հելիում լատին․՝ Helium, գտնվում է Մենդելևի պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր ենթախմբում, որի նշանն է He և ատոմային թիվը՝ 2։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 2, ատոմական զանգվածը՝ 4,0026:
Բնածին հելիումը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 3He և 4He (վերջինը անհամեմատ շատ է)։
Հելիումը տիեզերքում ամենատարածված տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ջրածնից հետո։ Բացի այդ հելիումը քիմիական նյութերում երկրորդ տարրն է իր փափկությամբ (ջրածնից հետո)։ Գոյություն ունեցող բոլոր հայնտի նյութերից ունի ամենացածր եռման ջերմաստիճանը։
Պատմություն
1868 թվականին ֆրանսիացի Ժ. ժանսենը և անգլիացի Զ. Ն. Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 1871 թվականին Զ. Ն. Լոկիերը պարզեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հելում» (հին հունարեն՝ ἥλιος - «Արեգակ»)։ 1895 թվականին անգլիացի Ու. Ռամզայը ռադիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքացումից անջատված գազի սպեկտրում գտավ նույն դեղին գիծը[5][6]։
Երկրի վրա հելիում քիչ է. 1 մ3 օդը պարունակում է 5,24 սմ3 հելիում, իսկ երկրի յուրաքանչյուր կիլոգրամ նյութը՝ 0,003 մգ։ Տիեզերքում ըստ տարածվածության հելիումը երկրորդն է՝ ջրածնից հետո, երկրի վրա 4He իզոտոպը մշտապես առաջանում է ուրանի, թորիումի և ռադիոակտիվ այլ տարրերի տրոհմամբ։ Երկրակեղևում հելիումի պարունակությունը 3•10−7 % է (ըստ զանգվածի)։ 4He+ ատոմի միջուկները (բաղկացած են 2 պրոտոնից և 2 նեյտրոնից) կոչվում են ալֆա-մասնիկներ։ 4He-ում նուկլոնների (պրոտոնների և նեյտրոնների) կապի էներգիան ունի առավելագույն արժեք (28,2937 ՄԷՎ), որի պատճառով էլ ջրածնի միջուկներից (պրոտոններից) 4He-ի միջուկների առաջացումն ուղեկցվում է մեծ քանակությամբ էներգիայի անջատմամբ։ Համարում են, որ այդ միջուկային ռեակցիան՝
- 41H = 4He + 2β+ + 2υ,
արեգակի և նման այլ աստղերի էներգիայի հիմնական աղբյուրն է։
Ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում հելիում անհոտ, միատոմ գազ է, խտությունը՝ 0,17846 գ/լ, եռման ջերմաստիճանը՝ -268,93 °C: Ատոմների համեմատաբար թույլ փոխազդեցության պատճառով հելիումը ավելի ցածր ջերմաստիճանում է հեղուկանում, քան ցանկացած այլ գազ։ Առավելագույն ջերմաստիճանը, որից ցածր նա կարող է հեղուկացվել (կրիտիկական ջերմաստիճանը՝ Tk) 5,20 K է։
Բնականոն ճնշման պայմաններում հելիումը միակ հեղուկն է, որ չի պնդանում հնարավոր ամենացածր ջերմաստիճաններում, պնդանում է միայն 25 մթնոլորտից բարձր։
Քիմիական հատկություններ
Tλ=2,19 K ջերմաստիճանի և բնականոն ճնշման դեպքում տեղի է ունենում երկրորդ սեռի ֆազային անցում։ Այդ ջերմաստիճանից բարձր հելիումը կոչվում է He I, ցածրի դեպքում՝ He II: Ֆազային անցման ջերմաստիճանի տիրույթում նկատվում են ջերմունակության անոմալ աճ և այլ բնորոշ երևույթներ։ 1938 թվականին Պ. Լ. Կապիցան հայտնաբերեց He II-ի գերհոսունության երևույթը, որը բացատրեց Լ. Դ. Լանդաուն (1941) քվանտամեխանիկական պատկերացումների հիման վրա։
Կիրառություն
Հեղուկ հելիումը օգտագործվում է գիտական զանազան հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց։ էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի։
Հելիումը քիմիական կայուն միացություն չի առաջացնում. արդյունաբերության մեջ ստանում են հելիում պարունակող բնական գազերից՝ անջատելով այն խորը սառեցմամբ (բոլոր գազերը հեղուկանում են, բացի հելիումից)։
Բարձր ջերմահաղորդականության, քիմիական իներտության և նեյտրոնների հետ միջուկային ռեակցիայի մեջ մտնելու շատ քիչ ունակության շնորհիվ հելիումն օգտագործում են ատոմային ռեակտորները սառեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրելիության շնորհիվ՝ օդապարիկները լցնելու համար։ Շնորհիվ իներտության, հելիումը լայնորեն օգտագործում են պաշտպանական մթնոլորտ ստեղծելու՝ ակտիվ մետաղները հալելիս, կտրելիս և եռացնելիս։
Հելիումը ավելի պակաս էլեկտրահաղորդիչ է, քան արգոնը, այդ պատճառով հելիումը մթնոլորտում էլեկտրական աղեղը տալիս է ավելի բարձր ջերմաստիճան, որով նշանակալիորեն բարձրանում է աղեղային եռակցման արագությունը։
Արժեք
- 2009 թվականին մասնավոր ընկերություններում գազային հելիումի գները կազմում էին 2,5-3 $/մ³[7]:
- 2010 թվականին Եվրոպայում հեղուկ հելիումի գները 1 լիտրը կազմում էր մոտ 11 եվրո։
- 2012 թվականին 1 լիտրը 23 եվրո։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —
- ↑ «Size of helium in several environments» (անգլերեն). www.webelements.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Соколов В. Б. Гелий // Химическая энциклопедия / гл. редактор Кнунянц И. Л.. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 513-514. — ISBN 5-85270-008-8.
- ↑ Соколов В. Б. Гелий // Химическая энциклопедия / гл. редактор Кнунянц И. Л.. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 513-514. — ISBN 5-85270-008-8.
- ↑ Kochhar, R. K. French astronomers in India during the 17th - 19th centuries(անգլ.) // Journal of the British Astronomical Association. — 1991. — Т. 101. — № 2. — С. 95-100.
- ↑ Финкельштейн Д.Н. Глава II. Открытие инертных газов и периодический закон Менделеева // Инертные газы. — Изд. 2-е. — М.: Наука, 1979. — С. 40-46. — 200 с. — («Наука и технический прогресс»). — 19 000 экз.
- ↑ http://www.ngtp.ru/rub/3/15_2009.pdf Нефтегазовая технология. Теория и практика. 2009 (4) ISSN 2070-5379.
Արտաքին հղումներ
- Հելումը Webelements-ում.
- Հելիումը քիմիական տարրերի Հանրահայտ գրադարանում.
- Հելիում լուսանկարում.
- Гелиевая съемка на Рустамовской площади и Айском блоке в Башкирии Արխիվացված 2016-08-27 Wayback Machine.
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 334)։ |