«Մադրասի հայկական տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Տպարան|պատկեր=VorogaytParats.jpg|նկարագիր=Որոգայթ փառաց, Մադրաս, 1773}}
{{Տեղեկաքարտ Տպարան|պատկեր=VorogaytParats.jpg|նկարագիր=Որոգայթ փառաց, Մադրաս, 1773}}

[[Մադրասի հայկական տպագրություն]], հիմնվել է Հնդկաստանում ՝18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։
[[Մադրասի հայկական տպագրություն]], հիմնվել է Հնդկաստանում՝ 18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։

18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել [[Հայաստան]], [[Հնդկաստան]] ու [[Ռուսաստան]]։ [[1771]] թվականին [[Սիմեոն Երևանցի]] կաթողիկոսը [[Էջմիածին|Էջմիածն]]ում հիմնել է տպարան, որտեղ [[1772]] թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի [[Մադրաս]] քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ։

Տող 21. Տող 21.
* [[Հովսեփ Արղության]]ի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» ([[1792]])
* [[Հովսեփ Արղության]]ի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» ([[1792]])
* [[Բաղդասար Դպիր]]ի երկհատոր քերականությունը ([[1791]])
* [[Բաղդասար Դպիր]]ի երկհատոր քերականությունը ([[1791]])
* [[Հակոբ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]ու «Գրքոլկ երկրաչափական» ([[1792]])
* [[Հակոբ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]ու «Գրքոյկ երկրաչափական» ([[1792]])
* [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալ]]ու «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793)
* [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալ]]ու «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793)
* ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» ([[1796]]), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» ([[1797]])
* ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» ([[1796]]), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» ([[1797]])

11:08, 12 Հուլիսի 2021-ի տարբերակ

Մադրասի հայկական տպագրություն
Որոգայթ փառաց, Մադրաս, 1773

Մադրասի հայկական տպագրություն, հիմնվել է Հնդկաստանում՝ 18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։

18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել Հայաստան, Հնդկաստան ու Ռուսաստան։ 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնել է տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ։

Առաջին տպարանը

Մադրասի առաջին հայկական տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը՝ 1772 թվականին։ Տպարանի հիմնադրումը կապված է 18-րդ դարի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ[1]։ Տպագրվել են հետևյալ գրքերը․

  • «Այբբենարան» (1772)
  • Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772)
  • Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-1989 թվականներին)
  • Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775)
  • «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (1781)
  • Հանուեի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783)
  • «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783

Երկրորդ տպարանը

Մադրասի երկրորդ հայկական տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-1790 թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է հետևյալ գրքերը՝

Հաջորդ դարի սկզբներին տպագրված աշխատություններն են․

  • «Փոքրիկ բառագիր» (1803)
  • «Անցք կամ գործք քառասուներեք, և քառասուն և չորս երրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806)
  • ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809

Հարություն քահանա Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը եղել է հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»(1794-1796

19-րդ դարի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանել է Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են հետևյալ գրքերը․

  • «Նոր տետրակ այբուբենական» (1809)
  • «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809)
  • Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810)
  • Հովհաննես Ջուղայեցու «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812

Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները՝

  • ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը
  • Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» (1818) երկը։

Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային։

Ծանոթագրություններ

  1. История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 621.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 128